Լրահոս

Սահմանազատման դեմ բողոքի ակցիաների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ

Սահմանազատման գործընթացի դեմ ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում մայիսի 8-ի դրությամբ առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ, 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ այդմ՝ նախաձեռնվել է ընդհանուր 11 քրեական վարույթ և բոլոր վարույթներով նախաքննությունը շարունակվում է։

Կոմիտեն նշում է, որ դրանցից 7-ը նախաձեռնվել են Տավուշում, Երևանում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու դեպքերի առթիվ։ Մյուս 4 քրեական վարույթները վերաբերում են ակցիաների ընթացքում մասնակիցների կողմից ավտոմեքենայի անվադող վնասելուն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ատելության քարոզ կատարելուն, ակցիաների շրջանակներում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև՝ առերևույթ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցվել է քրեական վարույթ. ՔԿ

Պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, հայտնում է Քննչական կոմիտեն:Ըստ հաղորդագրության՝ զինծառայողնը հրազենային վիրավորումը ստացել է կզակի շրջանում: Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ «Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար», – նշված է հաղորդագրությունում: Հիշեցնենք՝ ՀՀ ռազմական գերատեսչությունը երեկ հայտնել էր, որ Պաշտպանության նախարարության զորամասի պահպանության տեղամասում մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով,

https://www.investigative.am/news/paymanagrayin-zincarayoghi-mahvan-depqi-artiv-naxadzernvel-e-qreakan-varouyt

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՎԶԵԲ-ը ավելի քան 200 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին

Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին կտրամադրի 12 միլիոն եվրո, որից երկու միլիոնը դրամաշնորհ է, 10 միլիոնը՝ վարկ: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից: Կենտրոնը կկառուցվի «Հյուսիս-հարավ»-ին հարող 7.7 հա հողատարածքում, նշված է որոշման հիմնավորման մեջ:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ», – ասված է հիմնավորման տեքստում:

Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նաև 236 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագիր կկնքի՝ «Հյուսիս-հարավի» Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի հարավային հատվածի կառուցումը ֆինանսավորելու նպատակով, այս մասին առաջարկն այսօր ընդունվել է կառավարության նիստում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Կառավաության նիստում ներկայացրել է. – «Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը մասնատել ենք երեք հտվածքների, հյուսիսային, Բարգուշատի թունել և հարավային: Այս նախագիծը վերաբերում է հարավային հատվածին՝ 24,2 կմ հատվածին: Ընդհանուր առմամբ նախագիծը 60 կմ հատված է և առկա 118 կմ ճանապարհը կկրճատի, կդարձնի 60 կմ Քաջարանից մինչև Սիսիան»: Ըստ նախարարի, շինաշխատանքների համար նախատեսվում է մինչև 2030 թվական ժամկետ և ևս 2 տարի հավելյալ այլ պատասխանատվությունների համար։

https://www.gov.am/am/news/item/15874/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան, հայտնում են կառավարությունից։ Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/05/08/Nikol-Pashinyan-visit-to-Russia-08-05/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

ՀՀ պաշտպանական գերատեսչությունից անդրադարձել են ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութի տարածմանը: Նախարարությունից հայտնել են, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է: Կառույցից կոչ են արել զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց:

https://www.mil.am/hy/news/12138

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, իրականացվող աջակցման ծրագրերը»

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, իրականացվող աջակցման ծրագրերը»
—————————————
ℹԿառավարության որոշմամբ՝ 2024 թ. հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադվում է անձնական օգնականի ծառայություն:
📌Ծրագրի ներդրման նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն. ծառայությունից կարող են օգտվել 15 տարին լրացած ֆունկցիոնալության խորը, ծանր աստիճանի տեսողական, լսողական և մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք։
📌Որոշման մեջ ներառված դրական փոփոխություններն ու խնդրահարույց կետերը
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴  

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Արմինե Եղիազարյան –  ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի եւ զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ մասնագետ
➡ Գայանե Գրիգորյան – «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ ծրագրերի բաժնի ղեկավար
➡ Թամարա Վանոյան – «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների զարգացման կենտրոնի ղեկավար
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն մայիսի 10-ին Ալմաթիում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները տեղի կունենան մայիսի 10-ին Ղազախստանում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Ինչպես ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ մայիսի 10-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- ասվում է գրառման մեջ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտում է։ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունում նախ տեղի է ունեցել նախարար Պետեր Սիյարտոյի հետ առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են. -Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, -Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր։

https://www.mfa.am/hy/press-releases/2024/05/06/fms_armenia_hungary/12629

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել: «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի և դրա պատճառների վերաբերյալ էական մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ նշված տրանսպորտային միջոցը վարող ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից անձնակազմը փոխադրել է նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք, որտեղ մեքենան կայանել է թեք տարածքում։ Այդ կերպ խախտվել է ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որի՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում։

Դրանից հետո վերոհիշյալ ավտոմեքենայում գտնվող անձնակազմի մի մասը փոխարինել է մարտական դիրքում գտնվող անձնակազմին և փոխարինված անձնակազմը, առանց համապատասխան հանդերձավորման, տեղավորվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայում։ Նույն կանոնակարգի պահանջների համաձայն, մեքենան տեղից շարժելը թույլատրվում է միայն շարժիչը տաքացնելուց հետո։ Այս պահանջի խախտմամբ ավտոմեքենայի շարժիչը կանգնած վիճակում չի գործարկվել և չի տաքացվել, այլ ավտոմեքենան փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և այն ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում՝ հանգեցնելով դրանում գտնվող զինծառայողների մահվան և վնասվածքներ ստանալուն։ Շարժիչը գործարկվել է նման եղանակով, քանի որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի: Պարզվել է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի հիշյալ ավտոմեքենան տեխնիկական ստուգում է անցել 2023թ․ հոկտեմբերին և ճանաչվել է սարքին։ Սակայն ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022 թվականը։

Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք խախտել են տրանսպորտային միջոց շահագործելու կանոնները՝ անտեսելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ՀՀ զինված ուժերի ավտոմոբիլային ծառայության կանոնագրքի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ։ Մասնավորապես՝ տեղյակ լինելով զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ունեցած նշված տեխնիկական խնդիրների մասին, ինչպես նաև՝ այն մասին, որ սահմանված կարգով շարժիչը չգործարկվելու պատճառով արգելակման համակարգում անհրաժեշտ օդի քանակությունը, արտահոսքի հետևանքով, չի պահպանվում, 2024թ․ ապրիլի 12-ին թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված տրանսպորտային միջոցը վարող, ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով։ Նշված պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է:

https://www.investigative.am/news/parzvel-en-oural-maknishi-avtomeqenayi-vtarman-patcharnery-zoramasi-erkou-pashtonatar-andz-e-kalanavorvel

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ԱՄՆ 66 կոնգրեսականներ կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին

ԱՄՆ 66 կոնգրեսականներ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել բոլոր տեսակի ռազմական և անվտանգության աջակցությունն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի նկատմամբ ռազմական հանցագործների համար պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), փոխանցում է The Armenian weekly-ն: Երկկուսակցական կոնգրեսականների նամակում, որը գլխավորել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և պատգամավոր Բարբարա Լիին, մասնավորապես, կոչ է արվում՝ – 200 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, -կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական և անվտանգության օգնությունը։

ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արվում գնահատել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառելու հարցը, -20 միլիոն դոլարի ռազմական ֆինանսավորում հատկացնել Հայաստանին, ևս 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար, -10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին իրավական բարեփոխումների համար, -10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։ «Մենք միանում ենք Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան վաթսուն գործընկերներին՝ պահանջելով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության՝ վաղուց հասունացած արգելք, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ և Արցախից փախստականների համար ԱՄՆ-ի մարդասիրական օգնության զգալի ծավալ։

Հաշվի առնելով, որ տասնյակ միլիարդավոր ամերիկյան դոլարներ են ուղարկվում աշխարհի ճգնաժամային գոտիներ, 20 միլիոն դոլարից պակաս գումարը, որը նախագահ Բայդենը նախատեսել է, բայց դեռ չի հատկացրել տեղահանված արցախահայությանը, իսկապես խայտառակություն է»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Կոչ անելով 200 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը և նամակի մյուս համահեղինակները նշել են, որ ԱՄՆ-ի և միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական էթնիկ զտմանը լիովին անբավարար է եղել այդ ընտանիքների կենսական կարիքները բավարարելու համար։ Հայրենիք վերադառնալու նրանց երաշխավորված իրավունքը չապահովելը նույնպես սև կետ է մնում միջազգային դիվանագիտական հանրության հեղինակության վրա։ Նամակի համահեղինակները հատուկ մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու՝ Ալիևի ռեժիմի մտադրությունների կապակցությամբ:

https://shorturl.at/fjkFQ

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com