Լրահոս

«Բալասանյան դաշինք»-ը հայտարարություն է տարածել

Դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։ «Բալասանյան դաշինք»-ն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «2021թ.-ին «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, որի հիմքում եղել է Գյումրին ավելի լավը, ավելի զարգացած, ավելի բարեկարգ ու ապագային միտված քաղաք տեսնելը: Անցնող երկու տարիների ընթացքում այդ ուղղությամբ փորձել ենք, մեր գործընկերների հնարավորությունները օգտագործելով, բազմաթիվ ծրագրեր իրականացնել քաղաքում:

Ունենք համագործակցության հաջողված լուրջ փորձ ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում. 2022-2023 թթ.-ներին հիմնանորոգվել/հիմնանորոգվում է 50 փողոց, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 12 ՀՈԱԿ-ներում, ձեռք են բերվել 5 տեխնիկա և 5 սարքավորումներ, բազմաբնակարան երեք շենքերի Էներգաարդյունավետության ծրագիր է իրականցվել, թվով 10 սոցիալական բնակարան է վերանորոգվել, 16 կոմպլեկլտ լուսացույց է ձեռք բերվել՝ լուսացույցերի թարմացման և նորերի տեղադրման համար, ձեռք են բերվել նստարաններ, աղբամաններ և այլն: «Բալասանյան Դաշինքը» մինչ այդ ևս ունեցել է համագործակցության հաջողված փորձեր ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործում: Հեռու ենք այն մտքից, որ համագործակցությունը հնարավոր է առանց տարաձայնությունների ու խնդիրների, դրանք համարում ենք բնական: Խնդիրներ ու տարաձայնություններ կարող են լինել ինչպես թիմի ներսում, այնպես էլ՝ երկու տարբեր թիմերի միջև:

Համաձայն չենք այն տեսակետի հետ, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել կամ դրանք խախտվել են: Հնարավոր է, որ երկու տարվա մեջ եղել են նախնական որոշումներ, որոնք կյանքի չեն կոչվել՝ ելնելով տարատեսակ իրողությունններից, որոնց մասին մեր գործընկերները տեղեկացված են եղել: Բնականաբար, այս գործընթացը միակողմանի չի եղել, եղել են նմանօրինակ իրողություններ նաև հակառակ ուղղությամբ, որին մենք մոտեցել են ըմբռնումով և համարել բնական:

Այն, ինչ վերաբերում է ստվերային կառավարման տրամաբանությանը՝ ձևակերպումը մեզ համար զարմանալի է, որովհետև քաղաքական կուսակցությունների միջոցով համայնքների կառավարումը, համաձայն որի՝ ընտրողի վստահության քվեն ստանում է թիմը, արդեն իսկ ենթադրում է, որ սկզբունքային որոշ որոշումներ կարող են կայացվել թիմային քննարկումների հիման վրա, ինչը չի հակասում ՀՀ օրենսդրությանը: Հարգանքով ենք մոտենում մեր գործընկերների ընդունած որոշմանը, նաև հուսով ենք, որ Գյումրու կառավարման համակարգում ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության դերակատարումը և գործողությունները կլինեն ոչ պակաս արդյունավետ, քան՝ համատեղ կառավարման ժամանակ: Պատրաստ ենք և՛ հրապարակային, և՛ աշխատասենյակային ձևաչափերով քննարկել Գյումրի քաղաքի զարգացմանը միտված ցանկացած ծրագիր և գաղափար՝ ավելի լավ Գյումրի ունենալու համար»,- նշված է գրառման մեջ: Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն էր հայտարարություն տարածել՝ նշելով, որ «Համագործակցության մասին» հուշագրի խզման պատճառն այն է, որ «Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»: Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են հրաժարականի մասին դիմումներ։ Խմբակցությունը ստեղծված իրավիճակի և խմբակցության հետագա անելիքների վերաբերյալ Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» հանդես է եկել ասուլիսով։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ԵՄ-ն 50 տոկոսով կավելացնի Հայաստանում դիտորդների թիվը

ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշում են ընդունել Հայաստանում իրենց քաղաքացիական առաքելության թիվն ավելացնել 50 տոկոսով՝ 138-ից հասցնելով 209-ի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Սա առաքելության թվաքանակի կարևոր աճ է, և դա Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունությունը բարձրացնելու միջոց է»,- ասել է Բորելը։ Նրա կարծիքով՝ այժմ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և ԵՄ-ն մտադիր է այդ ուղղությամբ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ: ՀՀ-ում ստեղծված իրավիճակը մեր ամուր աջակցությունն է պահանջում։ Այս մասին ԵՄ Արևելյան գործընկերների գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել էր ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/19509231

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Արցախցիների զբաղվածության ու բնակարանային խնդիրները Շիրակի մարզում»

📌Նոյեմբերի 15-ի դրությամբ Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։

Սկզբնական շրջանում բռնի տեղահանված արցախցի ընտանիքներից շատերը ժամանակավոր բնակություն էին հաստատել հյուրանոցներում, հյուրատներում ու պետական որոշ կառույցներում: Այժմ քանի՞ ընտանիք է ապրում ժամանակավոր կեցավայրերում և ինչպե՞ս են լուծվում նրանց բնակարանային խնդիրները` տան վարձավճարների թանկացման և բնակֆոնդի դեֆիցիդի պայմաններում:

📌Սոցիալական ծրագրերից արցախցի քանի՞ ընտանիք է օգտվում։

Գյումրիում ի՞նչ խնդիրներ են առաջացել և ի՞նչ այլընտրանքային տարբերակներով են լուծվել դրանք: Ինչո՞ւ որոշ արցախցիներ դեռևս չեն կարողանում ստանալ միանվագ 100 հազարական դրամ աջակցությունը և ի՞նչ է արվում այս ուղղությամբ։

Հաջորդ տարվանից աջակցության ինչպի՞սի պետական ծրագրեր են ներդրվելու:

—————————————

Ուղիղ հեռարձակում🔴 

ℹԲանախոսներ՝
➡ Կարեն Բադիշյան – Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ
➡ Նարինե Բեգլարյան – Գյումրիի համայնքապետարանի սոցիալական աշխարող
➡ Մկրտիչ Շահվալադյան – ՄՍԾ Գյումրիի ՏԿ ՍԱԶԾ բաժնի փորձագետ
➡ Աստղիկ Եդիգարյան – Գյումրիի Հայորդյաց տան տնօրեն
🔗Համակարգող՝ Ալեքսան Սարգսյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզման պատճառը ստվերային կառավարումն է ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը, հայտարարել է կուսակցությունը։

Ըստ ՔՊ-ի՝ համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են  հրաժարականի մասին դիմումներ։

Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» հանդես է եկել սուլիսով:  Գյումրի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի խոսքով՝  նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով  և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»:

Հարցին, թե  այդ դեպքում ինչո՞ւ ՔՊ-ն հաղորդում չի ներկայացրել ՀՀ դատախազություն, Քնարիկ Հարությունյանը պատասխանել է, որ  եթե դատախազությունն  իրենց  հայտարարության մեջ հիմքեր է գտել, թող քննի:

Քնարիկ Հարությունյանի խոսքով՝  «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Բալասանյան դաշինքը» ունեցել  են տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների  շուրջ պայմանավորվածություններ, որոնք, ինչպես ինքն է նշում, տարօրինակ կերպով,  ինչ-ինչ պատճառներով հետո  չեն իրականացվել:

Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի խոսքով, գործող համայնքապետին անվստահություն հայտնելու հարց այս պահին չի քննարկվում, և իրենք շարունակելու են իրենց 11 մանդատի ուժով իրականացնել կառավարում:

Դիտարկմանը, թե երկու տարի՞ էր պետք հասկանալու, որ համայնքապետարանում ստվերային կառավարում է իրականացվում, Գյումրու համայնքապետի տեղակալ Արթուր Պապիկյանը նշել է, որ համագործակցության ընթացքում իրենց համար տեսանելի են եղել, որ «Բալասանյան դաշինքի» թիմը ՔՊ-ի հետ շատ պայմանավորվածություններ չի իրականացնում, և իրենք այդ մասին բազմիցս բարձրաձայնել են: Գյումրիում ոչ հիմնական շինությունների ապամոնտաժման գործընթացի շուրջ պայմանավորվածությունը ևս խախտվել է, նշել է Պապիկյանը:

Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՔՊ-ն նախապատրաստում է, որ Գյումրու հաջորդ համայնքապետը լինի վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, վերջինս նշել է, թե այս պահին նման քննակումներ չկան:: Փոխքաղաքապետը նաև նշել է,  որ չեն կարողացել լիարժեք իրականացնել իրենց գործառույթները, իրենց շատ փաստաթղթեր հասանելի չեն եղել, պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել։

«Բալասանյան դաշինքը» դեռ չի մեկնաբանել  քաղաքական այս խմորումները՝ խոստանալով, որ առաջիկա օրերին հայտարարություն կտարածեն։

Հիշեցնենք, որ Գյումրիում կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել էր, սակայն քաղաքապետի հետ կնքված հուշագրով Հայաստանում իշխող ուժին բաժին էին հասել երկու փոխքաղաքապետերի պաշտոնները։

 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

 

ℹԴասընթաց՝ մեդիաբովանդակություն,փոդքասթ

📌Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի թիմը Գյումրու երկխոսություն մեդիա կենտրոնում էր։ Փոդքասթի մասնագետ Քնար Խուդոյանը լրագրողներին և ուսանողներին ծանոթացրեց փոդքասթի նրբություններին, արդյունավետությանը՝ ներկայացնելով տեսանյութեր։ 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ℹՄամուլի ասուլիս Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետագա գործունեությունը

ℹՄամուլի ասուլիս

📌«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։

—————————————

📌Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառը եղել է այն, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե´ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը, եւ թե´ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:

—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————

ℹԲանախոսներ՝

➡ Քնարիկ Հարությունյան – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

➡ Արթուր Պապիկյան – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

➡ Վահագն Մկրտչյան -«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների. ՀՀ և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, հայտարարության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը`աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/12/07/Announcement/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

🎥«Ինչքան ԶԼՄ-ները լինեն թափանցիկ,հասկանալի,այդքան ավելի վստահելի կլինեն» Գ․Վարդանյան

🎥«Ինչքան ԶԼՄ-ները լինեն թափանցիկ, հասկանալի, այդքան ավելի վստահելի կլինեն» Գ․Վարդանյան

YouTube`🔴 

#մեդիա #մեդիագրագիտություն

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

 

«Չիրացված բնակարանային իրավունքներ․ երկրաշարժից 35 տարի անց»

📌Քննարկումն իրականացվում է երկրաշարժի տարելիցի կապակցությամբ և Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ։ Այն նպատակ է հետապնդում ուշադրության առանցք բերել երկրաշարժից տուժած անձանց բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման հիմնահարցերը և դրանց հասցեագրման ուղիները։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

📌Քննարկումն իրականացվում է երկրաշարժի տարելիցի կապակցությամբ և Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ։ Այն նպատակ է հետապնդում ուշադրության առանցք բերել երկրաշարժից տուժած անձանց բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման հիմնահարցերը և դրանց հասցեագրման ուղիները։
—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Անահիտ Սիմոնյան – ՄԻՀԿ-ի տնօրեն
➡ Տաթեւիկ Թոխյան – իրավական հարցերով փորձագետ, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
➡ Նոննա Մանուկյանը՝ ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ
➡ Խաչատուր Խնձրցյան – ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ
➡ Հենրիկ Գասպարյան – Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ
➡Տանյա Արզումանյան – Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ
—————————————
📌2019 թվականից ի վեր Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց շրջանում բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման կապակցությամբ իրականացրել է երկու հետազոտություն։ Վերջին հետազոտությունն իրականացվել է 2023 թվականին օգոստոս-սեպտեմբերի ամիսներին և ներկայացվել է ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին վերջերս տեղի ունեցած Հայաստանի 4-րդ պարբերական դիտարկման շրջանակում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայտարարություն! Դատարանը ներգրավվել է իշխանության զավթման գործընթացում տեղական մակարդակում

2021թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո արդեն գրեթե երկու տարի Վանաձոր համայնքը փաստացի չունի համայնքի ղեկավար, չնայած ունի ընտրված ավագանի: Պատճառն այն է, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունն իր վիճահարույց բողոքի քննությանը զուգահեռ, որպես հայցի ապահովման միջոց, դատարանից պահանջել էր արգելել Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավար ընտրելու նպատակով նիստ գումարել, ինչը կատարվել է վարչական դատարանի որոշմամբ (ՎԴ/13416/05/21): Անկախ դիտորդն արդեն քանիցս արձանագրել է, որ այս հիմքով ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է տեղական ինքնակառավարման կոլեգիալ մարմնի գործունեությանը։ Ի դեպ, այս գործով դատավարությունը, որն ուղղակիորեն վերաբերում է ընտրություններին, դատավոր Հ․ Այվազյանը քննում էր ընտրական գործերի համար նախատեսված սեղմ ժամկետներում։ Նրա ինքնաբացարկ ներկայացնելուց հետո՝ գործը փոխանցվեց դատավոր Ա․ Ղազարյանին, ով այն քննում է սովորական ընթացակարգով՝ փաստացի անարդյունավետության հասցնելով ընտրական վեճի լուծումը։ 2023թ․ սեպտեմբերի 1-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց Լուսավոր Հայաստան կուսակցության բողոքը, որով վիճարկվում էր Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կուսակցության հայցի մերժումը։ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի մերժման արդյունքում վերջնականապես ու անբեկանելիորեն ուժի մեջ են մտնում 2021թ․ դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքները: ՀՀ Վարչական դատարանը կիրառել էր վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հայցի ապահովման համակցված միջոց՝ որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը և դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը։ Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, ամսաթվով, անխուսափելիորեն վրա հասնող իրադարձության մատնանշմամբ կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել: Այսպիսով՝ որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանման հայցի ապահովումը գործում է մինչև այդ ժամկետի լրանալը, որը կարող է որոշվել որևէ իրադարձության մատնանշմամբ, որը անխուսափելիորեն վրա է հասնելու։ Այդ իրադարձության վրա հասնելու պարագայում հայցի ապահովումը վերանում է՝ առանց դրա վերաբերյալ դատարանի կողմից որոշման ընդունման։ Հակառակ տրամաբանությամբ՝ ժամանակավոր եզրույթը կիմաստազրկվեր, և դատարանի կողմից կիրառված ցանկացած հայցի ապահովում կվերանար միայն դատարանի կողմից դրա վերաբերյալ առանձին որոշման ընդունմամբ։ Ըստ այդմ համայնքի ղեկավարի ընտրության նպատակով ավագանու նիստերի նկատմամբ արգելանքը, որը հայցի ապահովման միջոց էր հանդիսանում, կորցնում է իր հիմքը և դադարում է գործել: Սա նշանակում է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանը պիտի հրավիրեր ավագանու նիստ՝ համայնքի ղեկավարի ընտրության նպատակով: Տեղական ինքնակառավարման մասին օրենքի Հոդված 64-ի մաս 1.1-ի համաձայն՝ ավագանու նիստը օրենքի ուժով պիտի գումարվեր դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը: Համաձայն 69-րդ հոդվածի 2-րդ մասի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե Ընտրական օրենսգրքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում: Չնայած այս հոդվածը չի կարգավորում այն դեպքը, երբ ոչ թե ավագանու նիստի արդյունքում չի ընտրվում համայնքի ղեկավարը, այլ չի կայանում նիստը, կառավարությունը պետք է առաջնորդվեր այս հոդվածի կարգավորումներով՝ ելնելով անալոգիայի կիրառման սկզբունքից, որը բխում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասից: Չնայած վճռաբեկ դատարանի որոշումը կողմերին ուղարկվել է 2023թ. սեպտեմբերի 6-ին, ավագանու նիստը չի հրավիրվել, համայնքի ղեկավար չի ընտրվել, իսկ կառավարությունը վաղաժամկետ չի դադարեցրել ավագանու լիազորությունները և չի նշանակել նոր արտահերթ ընտրություններ: Անկախ դիտորդ հասարակական դաշինքի անդամ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2023թ․ հոկտեմբերի 24-ին հարցում է ուղարկել ՀՀ Վարչապետին՝ պարզելու, թե ինչու ավագանու լիազորությունների դադարեցման գործընթացը չի մեկնարկել և ինչ է նախատեսվում իրականացնել։ ՀՀ Վարչապետին ուղարկված հարցումը վերահասցեագրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որն իր հերթին մեջբերում է Լոռու մարզպետարանի պատասխանը, որը նշում է, որ «գրությունը քննարկվել է Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ» և տեղեկացնում, որ «Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից բարձրացված հարցով հերթական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 30-ին»։ Այս մասին համայնքապետարանի աշխատակազմին նոյեմբերի 1-ին գրավոր տեղեկացրել է նաև Անկախ դիտորդ հասարակական դաշինքի անդամ Ուղղակի Ժողովրդավարություն կազմակերպությունը և նոյեմբերի 28-ին ստացել պատասխան՝ նիստի հետաձգման մասին։ Ակնհայտ է, որ այդ նիստն անհրաժեշտ չէ ավագանու նիստերի արգելքի պահպանման կամ վերացման համար, քանի որ արգելքը վերացել է օրենքի ուժով։ Եթե անգամ ընդունենք արգելանքի ուժի մեջ լինելու մասին Վանաձորի համայնքապետարանի պատասխանի տրամաբանությունը, ապա համայնքի աշխատակազմը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, այնուամենայնիվ պարտավոր էին միջոցներ ձեռնարկեին արգելանքի վերացման վերաբերյալ հստակ որոշումը ստանալու ուղղությամբ, ինչը ուղղակիորեն բխում է հանրային ծառայողի բարեխղճության սկզբունքից: Ավելին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանը ներկայացվել է 2023թ․ նոեմբերի 13-ին։ Հենց այդ նույն օրն էլ դատարանը որոշում է կայացրել, որ դատավորի «հերթական սեմինարների օրվա հետ» համընկնելու պատճառով 2023թ․ նոյեմբերի 30-ին նշանակված նիստը հետաձգվում է մինչև 2024թ․ ապրիլի 17-ը։ Վերոշարադրյալը հաշվի առնելով, հարկ է արձանագրել, որ մենք ականատես ենք դառնում ոչ թե ուղղակի անիրազեկվածության, այլ ակնհայտ, համակարգված անգործության, որի արդյունքում Վանաձոր համայնքում տեղական ինքնակառավարումը փաստացի զավթված է և դատական իշխանությունն անմիջական հանցակից է դրան։ Ավագանու կազմում ներկայացված խմբակցություններից յուրաքանչյուրը, որպես դատավարությունում ներգրավված երրորդ կողմ, հնարավորություն է ունեցել նախաձեռնել գործընթաց, որը կհանգեցներ նիստի կայանալուն և օրինականության վերականգմանը: Խմբակցությունները, ըստ ամենայնի, ավագանու նիստի անցկացումը դիտարկում են միայն սեփական իրավունքի և ոչ թե համայնքի, ընտրողների առջև պարտականության իրացման տեսանկյունից։ Մինչդեռ տեղական ինքնակառավարման ձևավորումը և գործունեությունն առաջին հերթին համայնքի բնակիչների իրավունքն է և այս պահին այդ իրավունքը կոպտորեն ոտնահարվում է իրենց շահերից ելնելով անգործություն ցուցաբերող քաղաքական ուժերի և համայնքապետարանի կողմից։ Անկախ դիտորդ դաշինք հանձինս՝

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ

Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ

Կանանց իրավունքների տուն ՀԿ

Հայտարարությունը բաց է միանալու համար

 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com