Լրահոս

ՔՊ-ն խզում է Գյումրիում «Բալասանյան դաշինքի» հետ կնքած հուշագիրը

«Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը, հայտարարել է կուսակցությունը։ Ըստ ՔՊ-ի՝ համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառն, ըստ «Քաղաքացիական պայմանագրի» այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, և «քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»: Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խոստանում է մի քանի օր անց՝ դեկտեմբերի 11-ին, Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» հրավիրել ասուլիս ստեղծված իրավիճակի և խմբակցության հետագա անելիքների վերաբերյալ:

https://www.facebook.com/civilcontractarmenia/posts/pfbid035FeEJ88E12iaPhoXpAeGKRfWo3PMtg1NTdMxAfgdiMN2RyQj7VFhsh1GhzQGQXP8l

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Ժամանակավոր կացարանների ապամոնտաժման և անօթևանության խնդիրները 35 տարի անց»

«Ժամանակավոր կացարանների ապամոնտաժման և անօթևանության խնդիրները 35 տարի անց»

—————————————

📌Հաշվառման վերջին տվյալներով Գյումրիում կա 2600 տնակ,որոնցից առաջնահերթ ապամոնտաժման ենթակա է 800-ը: ժամանակավոր կացարանների տերերին քաղաքապետարանից ծանուցումներ են ուղարկվել,բայց ապամոնտաժման ինքնակամ գործընթացը տարաբնույթ խնդիրների պատճառով ձգձգվեց:

📌Քաղաքացիներից շատերը դեռ փորձում են դատական կարգով վերականգնել իրենց անօթևանության կարգավիճակն ու պետությունից բնակարան պահանջել: Օրենսդրական ինչպիսի կարգավորումներ են նախատեսված նման դեպքում :

📌Ախուրյան խոշորացված համայնքը անօթևանության ցուցանիշով մարզում երկրորդն է:Ինչպիսի լուծումներ են առաջարկվել ընտանիքներին նախորդ տարիների ընթացքում և ինչ է նախատեսվում առաջիկայում:

—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

ℹԲանախոսներ՝

➡ Մկրտիչ Դավթյան – Գյումրիի քաղաքապետարանի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ

➡ Լիպարիտ Տիգրանյան – Ախուրյան համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ

➡ Աննա Դավթյան – Փաստաբան,ՀՀ փաստաբանների պալատի անդամ

➡ Սեյրան Մարտիրոսյան – Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ղեկավար

🔗Համակարգող՝ Ալեքսան Սարգսյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ՊՆ զինծառայող է վիրավորվել, կատարվում է քննություն

Այսօր ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն, փոխանցում է ռազմական գերատեսչությունը։ Ըստ հաղորդման՝ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նախարարությունը նշում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

https://www.mil.am/hy/news/11877

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Կառավարությունը 196 միլիոն դրամ է հատկացրել Շիրակի մարզին՝ սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը 5 միլիարդ 712 միլիոն դրամ է հատկացրել՝ 2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, հատկացումները վերաբերում են 10 մարզի 37 համայնքի 82 սուբվենցիոն ծրագրերին, որոնցից 54-ը 2023-ին հաստատված և իրականացված ծրագրեր են: Ըստ մարզերի` գումարային բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին՝ 177 միլիոն դրամ, Արարատի մարզին՝ 888 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ 903 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 1 միլիարդ 249 միլիոն դրամ, Լոռու մարզին՝ 363 միլիոն դրամ, Կոտայքի մարզին՝ 928 միլիոն դրամ, Շիրակի մարզին՝ 196 միլիոն դրամ, Սյունիքի մարզին՝ 586 միլիոն դրամ, Վայոց ձորին՝ 186 միլիոն դրամ, Տավուշի մարզին՝ 233 միլիոն դրամ: Շիրակի մարզի 5 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով հատկացվելիք 196 մլն դրամ գումարից 54 մլն 397 հազար դրամը նախատեսվել է Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար, 52 մլն 744 հազար դրամ հատկացվել է Ախուրյան համայնքի Բենիամին, Ազատան, Երազգավորս և Ախուրյան բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների իրականացմանը,38 մլն 309 հազար դրամ կուղղվի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24-րդ փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացման՝ ՀՀ կառավարության համամասնության հատկացմանը, 26 մլն 388 հազար դրամ՝ Անի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերմանը /էքսկավատոր բեռնիչ/ և 25 մլն 52 հազար դրամը ուղղվել է «Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերի» սուբվենցիոն ծրագրի Հառիճ բնակավայրի ճանապարհների տուֆ քարով սալապատման նպատակին: Գնել Սանոսյանը նշել է, որ այս տարի, ՀՀ կառավարությունն ընդհանուր առմամբ գումար է հատկացրել 426 ծրագրի համար. «Փաստացի իրականացվող աշխատանքներն ավելին են, արդեն 27,5 հիմա վճարում ենք, բայց դեռ հայտեր ունենք», – ասել է ՏԿԵ նախարարը: «Այսինքն՝ այս տարվա արդյունքներով մարզերում 120-130 միլիոն դոլարի ներդրումներ իրականացված կլինեն, որոնք հիմնականում կապիտալ ծրագրեր են»:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Սկոպյեում ընթանում է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Սկոպյեում ԵԱՀԿ Նախարարական խորհրդի շրջանակում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Տելեգրամի ալիքում արված գրառումից։ «Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Սկոպյեում»,- գրել է Զախարովան և հանդիպումից լուսանկար հրապարակել։ Քննարկումից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

https://t.me/MariaVladimirovnaZakharova/6671

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպումը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

https://www.mfa.am/hy/press-releases/2023/11/30/dpm_arm_aze/12370

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացն ու վերջնաժամկետը»

📌2022 թվականի հունվարի 5-ին ՀՀ կառավարությունը սահմանել է ինքնակամ կառույցների հաշվառման կարգը։Հստակեցվել են նաեւ ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետները։

Ցանկացած շինություն կառուցելիս՝ պետք է լինի թույլտվություն ու նախագիծ։ Առանց նախագծման որեւէ շինության կառուցում արգելվում է:

Ինքնակամ շինությունների կառուցումը կանխարգելելու ժամանակացույցով լիազորություններ են վերապահվել համայնքների ղեկավարներին և տեսչական մարմիններին:

Ուղիղ հեռարձակում 🔴  

—————————————

ℹԲանախոսներ՝

➡ Տիգրան Ղազարյան՝ – ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ

➡ Հենրիկ Գասպարյան՝ – Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ

➡Վաչագան Հեպոյան՝ – Անիի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության եւ տրանսպորտի բաժնի պետ

➡ Ղուկաս Մուրազյան՝ – Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պետ

🔗Համակարգող՝ Անի Մկրտչյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Իրաքի նախագահն այցելել է Գյումրի

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Գյումրի։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի և պաշտոնատար այլ անձանց հետ երկու երկրների նախագահներն այցելել են Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել պայմաններին, զրուցել սաների և մարզիչների հետ, հետաքրքրվել անելիքներով ու լսել նրանց։ Այնուհետև Գյումրու «Սև բերդ» ամրոցում հյուրերը մասնակցել են «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություն՝ միավորելով նորարարությունները» խորագիրը կրող քննարկմանը, որը միտված է եղել միավորելու երկու բարեկամ երկրների նորարարական ներուժը, խոսելու Հայաստանի և Իրաքի միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին։ Ողջունելով Իրաքի իր գործընկերոջը և համաժողովի մասնակիցներին՝ Վահագն Խաչատուրյանը ընդգծել է, որ երկու երկրներն ունեն բոլոր նախադրյալները դարավոր բարեկամությունն ամրապնդելու, իսկ համագործակցության համար նոր ոլորտ կարող են հանդիսանալ տեղեկատվական տեխնոլոգիաները։ «Երբ կա այլընտրանք, ավելի անվտանգ ենք դառնում, երբ այլընտրանք չկա՝ վտանգի մեջ ենք։ Եկե՛ք այսօր օգտագործենք այն հնարավորությունները, որ ունի Իրաքը։ Դրա համար պետք է լավ իմանալ Իրաքի ժողովրդին ու Իրաքի տնտեսության պահանջները»,-նշել է ՀՀ նախագահը։ Նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը ընդգծել է՝ այն ինչ տեսավ ու լսեց, համագործակցության նոր մակարդակի մասին է խոսում։ «Շատ հայեր են արդեն աշխատում Իրաքի տարբեր քաղաքներում, տարբեր ոլորտներում, համագործակցության նոր փուլը կարող ենք ունենալ այսուհետ ևս՝ ոչ միայն պետական մակարդակով, այլ նաև գործարար ոլորտներում», – ասել է Իրաքի նախագահը։ Ներկաները հարցեր են ուղղել Հայաստանի և Իրաքի նախագահներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դերի, այս բնագավառում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հաղորդակցության ասպարեզներում բարձր տեխնոլոգիաների կիրարկման նշանակության վերաբերյալ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստան-Ադրբեջան սահմանին, տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ ՀՀ ԱԳՆ

Նոյեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով, որ պայմանավորվածությունը նախնական է։ «Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը», – ասված է հայտարարությունում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Երևանը Բաքվին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ իր 6-րդ առաջարկը։ «Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը», – ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։ Խոսքն ինչ առաջարկների մասին է, Երևանը չի մանրամասնում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com