Լրահոս

«Մեր դեմ նպատակաուղղված տեղեկատվական հարձակումները շարունակվում են» Ա․Գրիգորյան

YouTube`🔴 

#արտաքին #քաղաքականություն #անվտանգություն

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ. Փաշինյանն ու Ստոլտենբերգն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել

Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Կառավարությունում տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման շրջանակներում: «Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, ինչը թերևս հենց նոր արեցինք։ Իհարկե, Ձեր պատվիրակության կազմում շատ ծանոթ մարդիկ կան, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստանի Հանրապետություն, մենք թարմ տեղեկատվություն ենք տրամադրում նրանց, նրանք թարմ տեղեկատվություն են տրամադրում մեզ առկա հարցերի ու քաղաքականությունների վերաբերյալ։ Իհարկե, մենք հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, և հույս ունեմ, որ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագիրը կընդունվի հնարավորինս շուտ։ Դուք գիտեք, որ այժմ մենք գտնվում ենք մասշտաբային բարեփոխումների փուլում, և հույս ունեմ, որ այդ ծրագիրն օգտակար կլինի նաև մեր արտաքին օրակարգի համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Յենս Ստոլտենբերգն իր խոսքում կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և ընդգծել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին: «Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մենք Հայաստանի հետ փոխգործակցությունը բարձր ենք գնահատում։ Դուք երկար տարիներ մասնակցել եք ՆԱՏՕ-ի տարբեր առաքելությունների և գործողությունների, մենք գնահատում ենք ձեր մասնակցությունը Կոսովոյի առաքելությանը։ Մենք հույս ունենք, որ այժմ կարող ենք առավել խորացնել և ուժեղացնել մեր փոխգործակցությունը՝ ներառյալ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագրի ընդունման միջոցով։ Իհարկե, մենք աջակցում ենք ձեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև աջակցում ենք ձեր ջանքերը՝ միտված առավել անկախ արտաքին քաղաքականության զարգացմանը, ինչը կարծում ենք, որ կարևոր է։ Ես անձամբ հիացած եմ Ձեր առաջնորդությամբ և հանձնառությամբ։ Մենք ողջունում ենք Ձեր քայլերը՝ միտված ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը, օրենքի գերակայությանը, նաև ողջունում ենք այն, որ Ուկրաինային մարդասիրական օգնություն եք հասցնում», -ասել է նա: ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Վարչապետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել հայտարարություններով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքերով թաղեց բանակցությունների արևմտյան ֆորմատները» Ս․Սաֆարյան

🎥«Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքերով թաղեց բանակցությունների արևմտյան ֆորմատները» Ս․Սաֆարյան
YouTube`🔴  

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

 

Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մարտի 15-ին ձերբակալված Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են: Խոսքը Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի և նույն բաժնի ավագ մասնագետի մասին է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։ Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստ

Ավագանու նիստի օրակարգ ընդգրկված էր 34 հարց։
 Գյումրի համայնքի «Արձագանք-մսուր մանկապարտեզ», «Ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ներին, «Բարեկամ» ՀԿ-ին նվիրատվություն, թվով 106 անձանց դրամական օգնություն հատկացնելու, 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու, «Գյումրու Լ.Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու, Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը» հաստատելու, «Հայաստան» համահայկական հիմնադրամին շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքի արտոնություն կիրառելու, Պ.Սևակ փողոց 6 շենքի թիվ 33 հասցեի սոցիալական բնակարանը քաղաքացի Տանզելա Ալեքսանդրի Գրիգորյանին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, Գյումրի համայնքի Երևանյան խճուղի 27ա շենք թիվ 13 հասցեի բնակարանը քաղաքացիներ Պետրոս Շարայի Մխիթարյանին, Անահիտ Ժորայի Յորդանյանին, Մարուսյա Պետրոսի Մխիթարյանին, Նարե Պետրոսի Մխիթարյանին նվիրատվության եղանակով օտարելու, Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելու. այս և մի շարք այլ որոշման նախագծեր ներկայացվել, քննարկվել ու դրվել են քվեարկության:
Ավագանին քննարկել ու հաստատել է նիստի օրակարգ ընդգրկված 34 նախագծերից 33-ը, օրակարգ ընդգրկված 29-րդ հարցը չի հաստատվել ավագանու կողմից:
✅Ավագանու նիստի ամբողջական տարբերակը այս հղումով.

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Երևանում կազմակերպված ահաբեկչության երկու դեպք է բացահայտվել, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ

Երևանում 2024-ի փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպք է բացահայտվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ Կոմիտեի՝ տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, երկուսի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են:

Քննչականը որոշ մանրասներ է հաղորդում, մասնավորապես, նշելով, որ Հայաստանի քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, հակաիշխանական հայացքներ ու Հայաստանում գործող իշխանության հետ գաղափարական թշնամանք են ունեցել և 2024-ի փետրվարի 10-ին Երևանի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024-ի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչություններ են կազմակերպել: Այսպես, Գ.Ս.-ն կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն։ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024-ի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված ինքնաշեն պայթեցման սարքը, ապա ուղևորվել են Երևանի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե այդ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ն պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին սարքը պայթել է և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, ըստ Քննչական կոմիտեի, Վ.Հ.-ն, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, 2024-ի փետրվարի 20-ին, Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակի մուտքի մոտ և գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ ինքնաշեն պայթեցման սարքեր են տեղադրել, սակայն այդ սարքերը չեն պայթել և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ։ Կոմիտեն նշում է, որ նախաքննությունը շարունակվում է։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Կառավարությունը 6,8 մլրդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարությունը 6,8 միլիարդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար։ Կառավարության այսօվանիստում նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշել է, որ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 57.2 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներինը` 13.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը` 42.0 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներինը՝ 2.2 կմ: Հատկացված գումարից 1,6 մլրդ դրամը հատկացվել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ23+250 – կմ37+500 և կմ45+300 – կմ60+200 հատվածների հիմնանորոգման համար:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/03/14/Cabinet-meeting/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»․«Ազատություն»

Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղերը, ինչպես պահանջում է Բաքուն: «Ազատության» շաբաթասկզբին ուղարկած գրավոր հարցին ի պատասխան կառավարությունից այսօր հայտնել են, թե խնդրո առարկա հատվածներում անհրաժեշտ է տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը: Բաքուն չորս գյուղի անուն է տալիս՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի։ Այդ տեղորոշումը, ըստ կառավարության, պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա:

«Ըստ այդմ՝ դե յուրե Հայաստանի տարածքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանի տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո»,- հայտնել են կառավարությունից՝ ընդգծելով նաև, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման լուծումների սահմանի ողջ երկայնքով։

«Հայաստանը պատրաստ է նույն բանաձևով լուծումների գնալ նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում»,- հավելել են գործադիրից։ Ինչ վերաբերում է էքսկավ/անկլավներին, այս դեպքում Հայաստանի համար «ըմբռնելի է դրանց հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը, կրկին որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա այդ տարածքները սահմանազատելու և սահմանագծելու մոտեցումը»: «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան նաև հղում են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ընթացքում արված հայտարարությանը, որ Հայաստանը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Տարածքային կառավարման ոլորտում կառուցվածքային փոփոխությունների արդյունավետությունը»

«Տարածքային կառավարման ոլորտում կառուցվածքային փոփոխությունների արդյունավետությունը»
—————————————
ℹ2023թ-ի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Շիրակի մարզպետարանի կառուցվածքային փոփոխությունների կանոնադրությունը։ Մինչև այժմ ինչպիսի՞ կառուցվածքային փոփոխություններ են արվել։ Կառուցվածքային փոփոխությունները ենթադրու՞մ են մարզպետի աշխատակազմի կրճատում։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Արսեն Աբրահամյան- Շիրակի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար
➡ Սեյրան Մարտիրոսյան- Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար
➡ Գևորգ Պետրոսյան – «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ
➡ Համլետ Ղազարյան- «Վանանդ» ՀԿ-ի նախագահ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
—————————————
ℹՔննարկումն իրականացվում է Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Քաղհասարակության դերը միավորված համայնքների զարգացման գործում»

«Քաղհասարակության դերը միավորված համայնքների զարգացման գործում»
—————————————
📌«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում իրականացվել է համայնքների միավորման գործընթաց։ Համայնքների միավորման արդյունքում Շիրակի մարզն այսօր ունի 6 համայնք, այդ թվում՝ Գյումրին։ Մինչ միավորումը Շիրակի մարզն ունեցել է 119 համայնք։
📌Որո՞նք են միավորված համայնքների գերակա հիմնախնդիրները, արդյո՞ք Շիրակի մարզպետի աշխատակազմն ունի մարզի հասարակական կազմակերպությունների հետ զարգացման գործում համագործակցության ռազմավարություն, հասարակական կազմակերպությունները միավորված համայնքների զարգացմանն ուղղված ինչպիսի՞ ծրագրեր են իրականացնում․․․․Քննարկումը ծավալվելու է այս եւ այլ հարցերի շուրջ։
—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

ℹԲանախոսներ՝
➡ Արամ Անտոնյան՝- Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ
➡ Գեւորգ Պետրոսյան՝ – «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպության նախագահ
➡ Վահան Դավթյան՝ – «Հյուսիսի երիտասարդներ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ
➡ Անդրանիկ Մարգարյան՝ – «Բրայթ իմփաքթ» հասարակական կազմակերպության նախագահ
🔗Համակարգող՝ Անի Մկրտչյան
—————————————
ℹՔննարկումն իրականացվում է Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com