Լրահոս

Համայնքային հողամասերը կօտարվեն միայն էլեկտրոնային համակարգով

Կառավարությունը, հաշվի առնելով ՀՀ հողային օրենսգրքում կատարված փոփոխությունները, սահմանել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը կկատարվի բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով։

Նոր կարգավորումը միտված է ապահովելու գործընթացի թափանցիկությունը, հավասար մրցակցային պայմանները և հանրային վերահսկողությունը։ Այն նաև կնվազեցնի մարդկային գործոնի ազդեցությունը, վարչարարական ծախսերն ու ժամկետները՝ միաժամանակ բարձրացնելով տեղեկատվության հասանելիությունը և կանխելով հնարավոր չարաշահումները։

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կմեկնարկեն կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքներ

Կառավարության որոշմամբ նախատեսվում է շուրջ 4.05 մլրդ դրամի վերաբաշխում՝ մարզերում կրթական ենթակառուցվածքների բարելավման նպատակով։ Ծրագրով կմեկնարկեն 37 մանկապարտեզի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև կֆինանսավորվի 5 դպրոցում նախակրթարանների ստեղծումը։ Բացի այդ, նախատեսվում է 74 դպրոցի և 2 մանկապարտեզի տեխնիկական զննության և նախագծային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև Հրազդան մարզադաշտի տեխնիկական հետազոտության ծախսերի վճարում։

Նախակրթարանների համաֆինանսավորման մասով կլուծվեն նաև մի շարք համայնքներում առաջացած խնդիրներ։ Ծրագրերը կիրականացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում։

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Փաշինյանը՝ Պուտինին․ ՀՀ-ում ընտրություններին մասնակցում են միայն ՀՀ քաղաքացիները

Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել միայն ՀՀ քաղաքացիները․ այս մասին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները և ՀՀ ներքաղաքական գործընթացները։ Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքական գործընթացները բնական և շարունակական են։ «Մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և դրանց արդյունքով փաստացի ընտրվում է նաև վարչապետը։

Այս ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ այլ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու»,– նշել է Փաշինյանը։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ վարչապետը նշել է, որ դրանք վերջին տարիներին անցել են տարբեր փորձությունների միջով, սակայն պահպանվել է փոխադարձ վստահության մթնոլորտը։

«Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների արդյունքում Հայաստանում ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը էլ ավելի կամրապնդվեն, իսկ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կշարունակեն դինամիկ զարգանալ»,– ասել է նա։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել աշխատանքային այցով։

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԿԸՀ-ն հերքում է Դանիել Իոաննիսյանի պնդումները Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին

Անկախ դիտորդ հասարակական դաշինքի դիտորդ Դանիել Իոաննիսյանը սոցիալական հարթակում պնդում է արել, թե ՀՀ Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածում 2024 թվականին արված փոփոխության հեղինակը ԿԸՀ-ն է։ Փոփոխությունը վերաբերում է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ԿԸՀ-ն երբևէ որևէ հարթակում նման առաջարկությամբ հանդես չի եկել։

Ուստի Իոաննիսյանի հրապարակման մեջ ներկայացված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ ԿԸՀ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց:

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հավատարմագրված դիտորդական առաքելությունները պարտավոր էին հավատարմագրման ներկայացվող անձանց իրազեկել Ընտրական օրենսգրքով դիտորդին ներկայացվող պահանջների մասին։

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Դատախազությունը Հայկազ Բաղմանյանից պահանջում է բռնագանձել 11 գույք և շուրջ 3 մլրդ 56 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Պապիկի Բաղմանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 7 անշարժ գույք, որից 6-ը՝ Երևան քաղաքում, իսկ 1-ը՝ Կոտայքի մարզում.
  • 4 տրանսպորտային միջոց.
  • 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
  • 2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • շուրջ 1 միլիոն 290 հազար դրամ ավանդ.
  • բանկի 30 հատ պարտատոմս.
  • 1 միլիարդ 544 միլիոն 254 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 1 միլիարդ 511 միլիոն 965 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  • 6 միլիոն 363 հազար դրամի չվերադարձված փոխառության պահանջի իրավունք:

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՀՀԿ-ն չի մասնակցի ԱԺ ընտրություններին

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը և որոշվել, որ ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին։

«Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։ Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում»,- ասվում է հաղորդագրությունում։

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը

«Ժողովուրդ» օրաթերթի մարտի 31-ի  համարում տպագրվել է հոդված՝ «Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել» վերտառությամբ հոդված, որը արտատպվել է մի շարք ԶԼՄ-ներում։ Հոդվածում տեղ գտած պնդումը անհիմն է, և հավանաբար ՀՀ օրենսդրությունից անտեղյակ լինելու արդյունք է։

Հարկ է նշել, որ ՀՀ ԿԸՀ-ն ԵԽ Երևանյան գրասենյակի հետ համատեղ երեք օր առաջ՝ մարտի 28-29-ին իրականացրել է երկօրյա աշխատաժողով ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Լրագրողներին մանրամասն ներկայացվել է օրենսդրությունը, այդ թվում՝ ինչպես է կարգավորվում նախընտրական քարոզչությունը, վերահսկողությունը, լուսաբանումը։ Հոդվածի հեղինակը ևս մասնակցել է աշխատաժողովին։

Հերթական անգամ հիշեցնում ենք, որ նախընտրական քարոզչությունը կարգավորվում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-ից 23-րդ հոդվածներով։

 Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը Ընտրական օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) և թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնները՝ հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար:

2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների պարագայում նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին և քվեարկության օրը մինչև 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։ Մնացած ժամկետներում քաղաքական ուժերը, քաղաքական գործիչներն ազատ են իրականացնել քարոզչություն։

Ընտրական օրենսգրքով հատուկ սահմանված է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը:

Կրկնում ենք մինչ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ցանկացած քաղաքական ուժ կարող է իրականացնել քարոզչություն, հանդիպել քաղաքացիների հետ, շրջել Հայաստանի բնակավայրերում և անել ցանկացած գործողություն, որն արգելված չէ ՀՀ օրենսդրությամբ։

Հիշեցնում  ենք նաև, որ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում առաջադրման ժամկետները՝ ապրիլի 13-ից 23-ն է, գրանցման վերջնաժամկետ՝ մայիսի 3-ը։

ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք ԱԺ ընտրությունները լուսաբանելիս առաջնորդվել «Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի» կարգավորումներով, ԿԸՀ-ի դերի և գործառույթների մասին ապատեղեկատվություն չտարածել։

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ն ստուգել է ձվի շուկան․ արձանագրվել են խախտումներ

Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել ձվի արտադրության և իրացման շուկայում՝ արձանագրելով մի շարք խախտումներ։ Վերահսկողության շրջանակում նմուշառում և հսկիչ գնումներ են իրականացվել մի շարք ձվի արտադրող ընկերություններում, ինչպես նաև Երևանի և մարզերի խոշոր իրացման կետերում։

Արտադրական կազմակերպություններից խախտում է արձանագրվել միայն «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում․ լաբորատոր փորձարկմամբ պարզվել է, որ ներկայացված ձուն չի համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտի պահանջներին։ Իրացման շուկայում ևս մի շարք ապրանքանիշերի ձուն չի համապատասխանել նույն ստանդարտին․ մասնավորապես արձանագրվել են կճեպի, սպիտակուցի և դեղնուցի որակի շեղումներ, ինչպես նաև կողմնակի հոտի առկայություն։

Բացի այդ, մի շարք արտադրողների դեպքում արձանագրվել են մակնշման և իրական կարգի անհամապատասխանություններ։ Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ Վերահսկողությունը շարունակվում է, արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ։

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով երկու մեղադրյալ ազատ է արձակվել

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանը ազատ են արձակվել, իսկ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան։ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են երկրից չբացակայելու մասին ստորագրությունն ու գրավը։ Գևորգ Գևորգյանի դեպքում կիրառվել է 5 մլն դրամ գրավ։

Դավիթ Մինասյանին դատարան են ներկայացրել՝ երկու ամսով կալանավորելու միջնորդությամբ։ Դավիթ և Միքայել Մինասյաններին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, ինչպես նաև պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով, իսկ Գևորգ Գևորգյանը մեղադրվում է այդ արարքները կազմակերպելու համար։

Միքայել Մինասյանի փաստաբանը պնդում է, որ որևէ հարված չի եղել, իսկ տեսանյութում երևացողը նույնիսկ հարվածի փորձ չի եղել։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում, երբ պատարագին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ իրավապահների՝ քաղաքացիներից մեկը դժգոհել է անվտանգության աշխատակիցների գործողություններից, ապա դիմել վարչապետին և փորձել հարվածել։

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Շիրակում քննարկվել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ընթացքը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է Գյումրու առաջնային բուժօգնություն մատուցող բժշկական հաստատությունների ղեկավարների հետ՝ քննարկելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործընթացում ի հայտ եկած խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ Քննարկվել են նաև համակարգի ներդրմամբ պայմանավորված կազմակերպչական և ֆինանսական փոփոխությունները։

Մարզպետը ընդգծել է, որ ապահովագրության համակարգի արդյունավետ իրականացումը կարևոր է բնակչության համար բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացման և որակի բարելավման տեսանկյունից։

Նրա խոսքով՝ համակարգի ներդրումը կնպաստի նաև բուժհաստատությունների ֆինանսական կայունությանը՝ հնարավորություն տալով նվազեցնել կուտակված պարտքերը և խրախուսել բուժանձնակազմին։

 © progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com