Լրահոս

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններորոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ,  բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ,  հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն:

Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ:

Քրեական վարույթի հետագա ընթացքի մասին Քննչական կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Ավերիչ քամու հետևանքները Գյումրիում»

ℹ Ուժեղ քամու հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների ընթացքը Շիրակի մարզում
—————————–
📌Հունիսի 14-ին արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքով Շիրակի մարզում գրանցվել է 33 դեպք։ Զոհեր և վիրավորներ չկան, սակայն վնասվել են շենք-շինությունների տանիքներ, տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ։
📌Ի՞նչ քայլեր են ձեռնարկել Շիրակի մարզպետարանն ու Գյումրու համայնքապետարանը՝ վնասները հաշվառելու և դրանց լուծումներ տալու համար։
📌Ի՞նչ աշխատանքներ են տանում համատիրությունները։
—————————–

Ուղիղ հեռարձակում 🔴 

ℹԲանախոսներ՝
➡ Գառնիկ Սիմոնյան – ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ
➡Կնյազ Մանասյան – Գյումրու համայնքապետարանի կոմունալ հարցերով փորձագետ
➡ Մովսես Ջուհարյան – «Գյումրի կենտրոն» համատաիրության ղեկավար
🔗Համակարգող՝ Հրաչ Սահակյան

page-10

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

«Եզան լուծ է, որ տանելու ենք»․ Վարդան Ղուկասյան․ կես տարի ուշացումով Գյումրու ավագանին հաստատեց 2025 թվականի բյուջեն

Մոտ կես տարի ուշացումով Գյումրու ավագանին այսօր ընդունեց 2025 թվականի բյուջեն։ Հիշեցնենք, այն անցած տարեվերջին չէր ընդունվել, քանի որ Գյումրու ավագանին լուծարվել էր, համայնքն էլ ղեկավար չուներ։ Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվեց միաձայն։ Բյուջեն կազմում է 7 մրդ 858 մլն 944 հազար դրամ։ Նախորդ տարվա համեմատ, աճել է 1 մլրդ 22 մլն 197 հազար դրամով։ 2025 թվականի բյուջեում ավելի քան 4 մլրդ դրամը պետբյուջեից հատկացվող դոտացիան է։

Սեփական եկամուտների հավաքագրման մասով, 2024 թվականի համեմատ, նախատեսվել է մոտ 450 մլն դրամի աճ, այսինքն սեփական եկամուտները կկազմեն 2 մլրդ 677 մլն դրամ։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի խոսքով, ակնկալվող եկամուտների մեջ 113 մլն դրամը ապառքն է, այսինքն նախկին պարտքերը։ Ըստ Ղուկասյանի, նախորդ տարվա բյուջեում ապառքը կազմել է 40 մլն դրամ։ Իսկ ընդհանուր առմամբ, ապառքները, ըստ նրա, կազմում են 6 մլրդ դրամ։ Առաջիկայում մտադիր են համայնքային բյուջե վերադարձնել մինչև 550 մլն դրամ ապառք։

Վարդան Ղուկասյանը համեմատություններ բերեց իր նախկին պաշտոնավարման վերջին տարվա՝ 2012 թվականի և 2024- ի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների միջև։ Ըստ այդմ, նրա խոսքով, 13 տարվա ընթացքում ավելանալու փոխարեն, մի շարք եկամուտների գծով հավաքագրումները պակասել են։ Օրինակ, 2012 թվականին անշարժ գույքից եկամուտները կազմել էին 993 մլն դրամ, 2024-ին՝ ընդամենը 90 մլն։ Ըստ նրա, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2015 թվականից 117 մլն դրամի բռնագանձման գործեր են կուտակվել, որոնք անտերության են մատնված։

«Նախկին իշխանությունները դրանք բանի տեղ չեն դրել, դիտավորյալ ստվեր են ստեղծել։ Թվերը աղաղակող են, եզան լուծ է, որ տանելու ենք»,- նշեց Վարդան Ղուկասյանն ու ավելացրեց․ «Այդպիսի մարդ պիտի չլինի, որ տեղական տուրքերն ու հարկերը չվճարի։ Սկսում ենք իմ ազգանունից ու գնում ենք մնացածի ետևից։ Նայում եմ, քաղաքապետարանի շատ աշխատողներ հսկայական պարտքեր կուտակած սպասում են։

Վարդան Ղուկասյանի խոսքով, քաղաքաշինության բաժնի աշխատակիցների 70 տոկոսը խիստ նկատողություն է ստացել լավ չաշխատելու համար։ Հիշեցնենք, որ նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ Ղուկասյանը նշել էր, որ 600-ից ավելի դիմումի ընթացք չի տրվել, քաղաքացիները շինթույլտվության և քաղաքաշինական այլ խնդիրներով տարիներ շարունակ սպասում են։ «Գյումրու համայնքապետարանի աշխատողների աշխատավարձերն ավելի ցածր են, քան Արթիկի, Ախուրյանի ու Աշոցքի համայնքապետարանների աշխատողներինը»,- նկատեց Վարդան Ղուկասյանը։

Գյումրու քաղաքապետարանի ապարատի և ենթակայության հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեցին 30 տոկոսով։ Վարդան Ղուկասյանի աշխատավարձը կկազմի 560 հազար դրամ, ներառյալ հարկերը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Սարիկ Մինասյանը նշեց, որ քաղաքապետարանում հարյուրավոր հաստիքներ կան, որոնք ստեղծվել են այս կամ այն մարդու բարեկամի, ծանոթի, խնամու և ընտրություններին այս կամ այն ուժին ձայն ապահովողների համար։ Առաջարկեց, այդ հաստիքները կրճատել, որպեսզի մյուսների աշխատավարձերը բարձրանան, նաև հավելավճարներ ու պարգևավճարներ ստանան։ Ղուկասյանն արձագանքեց, այս մասին աշխատանքներ տանում են։ Ասաց, որ իրեն զարմացրել է այն, որ աշխատանքային պայմանագրերը կնքվել են հիմնականում անժամկետ։ Խոստացավ, որ ընտրություններին ձայներ ապահովելու նպատակով ընդունվածները աշխատանքից կազատվեն։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Տուժածներ չկան:
Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
___
On June 20, between 8:00 p.m. and 9:00 p.m., units of the Azerbaijani armed forces opened fire in the direction of the Nerkin Hand settlement in the Syunik Province, causing damage to a residential house.
No casualties were reported.
We urge the Azerbaijani side to conduct an investigation into the shelling of the residential house in Nerkin Hand and to provide public explanations regarding the incident.
___
20 июня, в промежутке между 08:00 и 09:00, подразделения ВС Азербайджана открыли огонь в направлении населенного пункта Неркин Ханд Сюникской области, в результате чего было повреждено жилое здание.
Пострадавших нет.

Призываем азербайджанскую сторону провести расследование факта обстрела жилого дома в Неркин Ханд и выступить с публичными разъяснениями.

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կառավարությունը հաստատել է Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված երկու նոր կարգերը

Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական գործընթացների համատեքստում ՀՀ կառավարությունը հունիսի 20-ի նիստում հաստատել է երկու նոր` «Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման» և «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (R&D) իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման» կարգերը։

Այս կարգերով ոչ միայն ամրանում են երկու շատ կարևոր գործընթացների` պետական փորձարկումների անցկացման և R&D-ի ֆինանսավորման իրավական հիմքերը, հստակեցվում են պետական կառավարման համակարգի պատասխանատու մարմինների գործառույթները և գործընթացների ժամկետները, այլ նաև երկու կարգն էլ ունեն մշակութաստեղծ կարևորություն,  մասնավորապես՝

1. R&D կարգով պաշտպանական նոր արտադրատեսակներ ստեղծելու գործընթացում առաջին անգամ ներմուծվում է տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակների (TRL) եզրույթը։ Նոր արտադրատեսակների ստեղծմանն ուղղված ֆինանսավորումը և  արդյունքների տնօրինման գործընթացները զարգանալու են տեխնոլոգիական պատրաստիության մակարդակների բարձրացման տրամաբանությամբ։

2. Պետական գերատեսչությունների կողմից փորձարկումների համար անհրաժեշտ գույք տրամադրելու   բոլոր գործառույթները և ծախսերը դառնում են կանխատեսելի և հաշվարկելի՝ հիմք դնելով  պետական փորձարկումների ճկուն և արագ ինստիտուտի կայացմանը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Սամվել Կարապետյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկու ամսով կալանավորեց գործարար Սամվել Կարապետյանին։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ»։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզում գրանցվել է 33 դեպք

Հունիսի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում  ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում:

Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից 15-ը գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից 1-ը՝ Երևանում, 3-ը՝ Արագածոտնի, 1-ը Լոռու, 33-ը Շիրակի մարզում։ Զոհեր և վիրավորներ չկան։

Հունիսի 14-ից 15-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է 6 տրանպորտային միջոց։

Հունիսի 15-ին՝ ժամը 16:10-ից սկսած, ահազանգեր են ստացվել, որ Ապարանում և Լուսագյուղ բնակավայրում ուժեղ քամու (գրանցվել է քամու ուժգնացում՝ 39,2  մ/վ արագությամբ) հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ, ինչպես նաև արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ։

Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունիսի 16-ի ժամը 09։00-ի դրությամբ վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ, վնասվել է 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց,  2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավել ծառ:

Փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններում և ՀՆՓԱԻ կենտրոնում հայտարարվել է անձնակազմի հավաք:

Փրկարարական աշխատանքներին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 8 օպերատիվ խումբ, 154 փրկարարական ծառայող, որոնք հեռացրել, ինչպես նաև ամրացրել են վտանգավոր թիթեղներն ու կառուցատարրերը, մասնատել և հեռացրել են երթևեկելի գոտիներում ու տրանսպորտային միջոցների վրա տապալված ծառերը։

Տուժել է հինգ անձ, որոնք հոսպիտալացվել են և ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Հունիսի 16-ին՝ ժամը 07։30-ին, վերսկսված աշխատանքներին ներգրավվել է 205 փրկարարական ծառայող։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Գյումրի, ՏԻՄ արտահերթ ընտրություններ 30 մարտ, 2025թ.

C1

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը

Ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու համար:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Բողոքի ակցիա ԱԺ դիմաց

Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը: ։ «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այցին զուգահեռ բողոքի ակցիա իրականացվեց ԱԺ դիմաց։ «ՌԴ-ն հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, իսկ պատերազմ վարում են թշնամիները» նշել «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ «Ֆաշիստներ», «Ռուսաստան՝ հեռացիր»վանկարկման ներքո Մատվիենկոն լքեց Ազգային ժողովի շենքը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com