Լրահոս

«Գյումրիում տուրիզմը անկումային շրջանում է. պատճառներն ու լուծման ուղիները»

«Գյումրիում տուրիզմը անկումային շրջանում է. պատճառներն ու լուծման ուղիները»

#Gyumri #tourism

📌Արդեն մի քանի տարի է` Գյումրին զբոսաշրջիկների պակաս չի զգում։ Համավարակի և պատերազմի ընթացքում թեև տուժեց արտաքին տուրիզմը, բայց դրա հետևանքով նաև Հայաստանում սկսեց արագ զարգանալ ներգնա տուրիզմը։ Թեև Գյումրին զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկն է համարվում, այնուամենայնիվ՝ ոլորտի մասնագետները պնդում են, որ ոլորտը գոյատևում է ներքին տուրիզմի հաշվին, իսկ ներքին տուրիզմի ցուցանիշներն էլ բավարար չեն զբոսաշրջային ոլորտի եկամտաբերության ու զարգացման համար, և տուրիստական աննախադեպ հոսքին այս տարի հաջորդել է աննախադեպ անկումը։

Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————

ℹ Բանախոսներ՝

➡ Կարեն Բադիշյան – Շիրակի մարզպետարանի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ(ենթակա է հաստատման)

➡ Լիզա Գասպարյան- Զբոսաշրջային ընկերության պատասխանատու

➡ Վարդան Սրտաշյան – «Արաքս» հյուրանոցառեստորանային համալիրի գործադիր տնօրեն

🔗Համակարգող՝ Շուշանե Սաքունց

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Շատ հաճախ իրավունքը զոհ է գնում քաղաքականությանը» Արտաշես Խալաթյան

 🎥 «Շատ հաճախ իրավունքը զոհ է գնում քաղաքականությանը» Արտաշես Խալաթյան

YouTube`🔴 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Հռչակագրի փոփոխությունը ենթադրում է նպատակների փոփոխություն» Արտակ Հովհաննիսյան

 🎥 «Հռչակագրի փոփոխությունը ենթադրում է նպատակների փոփոխություն» Արտակ Հովհաննիսյան

YouTube`🔴 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ այսօր անցկացվել է Շիրակի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը։

Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, մարզպետի աշխատակազմի և հանրակրթության ոլորտի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի պատասխանատուներ։
Խորհրդակցության մեկնարկին նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը անդրադարձել է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից ներկայացված տվյալներին։ Ըստ այդմ, 2023 թվականին Շիրակի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին միասնական և ներբուհական քննություններով մասնակցելու հայտ է ներկայացրել 1172 դիմորդ։ Մրցույթի հիմնական փուլում ընդունվել է մասնագիտություն հայտագրած դիմորդներից 881-ը (75,2%): Դրական միավորներով մրցույթից դուրս մնացած 33 դիմորդ (2,8%) հայտագրվել է մրցույթի լրացուցիչ փուլում: Ընդունվել է նրանցից 31-ը։ Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի հանրագումարում ընդունվել է 912 դիմորդ (77,8%), որոնցից 238-ը (ընդունվածների 26,1%-ը)՝ առաջին անվճար հայտով։ Շիրակցի դիմորդներն ամենաշատը դիմել են Շիրակի պետական համալսարան, այնուհետև Երևանի պետական համալսարան։ Նրանց համար ամենապահանջված մասնագիտությունը «Բուժական գործն» է եղել, այնուհետև «ֆինանսները» և «Կառավարումը»։
Ներկաներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել և ձեռքբերումներով լի ուսումնական տարի է մաղթել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը․ «Հարգելի գործընկերներ, սպասվում է մարտահրավերներով լի ուսումնական տարի այն տեսանկյունից, որ փոփոխություններ կան թե չափորոշիչների, թե դասագրքերի, թե ֆինանսավորման, թե ոլորտի աշխատանքները կարգավորող իրավական ակտերի մեջ։ Սերունդների դաստիարակության բարդ ու պատասխանատու գործը ձեր ուսերին է։ Վստահ եմ՝ այս ամենը հաշվի կառնեք, աշխատանքներին կմոտենաք առավելագույն պատասխանատվությամբ»։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցերի։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվելու է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ 10-րդ դասարանում նոր չափորոշչի ներդրումը կիրականացվի հաջորդ ուսումնական տարում։
Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մանկավարժները, ինչպես նաև հանրապետության բոլոր ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, կստանան հավելավճար։ Պարզաբանելով փոփոխությունը՝ նախարարի տեղակալը նշել է, որ դպրոցները պետք է ուսուցիչների տվյալները ներբեռնեն ԿՏԱԿ-ի կողմից սպասարկվող կրթության կառավարման տեղեկատվական համակարգ։
Անդրադարձ է կատարվել դպրոցներում աշակերտների մասին տեղեկատվության ու նրանց իրավունքների պաշտպանությանը․ «Դպրոցը երեխայի պաշտպանության մի օղակն է, այս տեսանկյունից պետք է դիտարկել յուրաքանչյուր խնդիր և դրա լուծում։ Աշակերտների մասին տեղեկատվությունը միշտ պետք է դիտարկել անձնական տվյալ և զերծ մնալ դրանց հանրայնացումից, սակայն նրանց անձնական կյանքի ու հոգսերի նկատմամբ պետք է առավել հոգատար լինել և խնդիրներ առաջանալու դեպքում անմիջապես դիմել պատկան մարմինների, որոնք կզբաղվեն դրանց լուծմամբ և կյանքի դժվարին վիճակում հայտված երեխաները օր առաջ կգտնեն պաշտպանություն։ Առավել կարևոր է, բնականաբար, ցանկացած խնդրի կանխարգելումը»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։
Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր, նշվել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Երեխաների բռնության երևույթները և նրանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»

«Երեխաների բռնության երևույթները և նրանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում»

—————————————

📌Օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ անչափահաս երեխայի նկատմամբ ակնհայտորեն ֆիզիկական, սեռական, մտավոր բռնություն է իրականացվում ընտանիքի անդամների, մասնավորապես` մոր կողմից: Տարածվելուց անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել և ձերբակալվել է։

• Հայաստանում ընտանեկան բռնությունների դեպքերը չեն նվազում։

• Իրավապաշտպանները պարբերաբար ահազանգում են երեխաների, կանանց իրավունքների պաշտպանության կարևորության մասին՝ խոսելով ընտանեկան բռնությունների մասին, որոնց կանխարգելող մեխանիզմները թույլ են։

—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————

ℹԲանախոսներ՝

➡ Էդուարդ Բաղրամյան – Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ

➡ Կարինե Դավթյան- «Կանանց իրավունքների տուն » ՀԿ նախագահ

➡ Քրիստինա Բաղդասարյան – «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ

➡ Արմինե Գմյուր- «Արևամանուկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հոգեբան

🔗Համակարգող’Շուշանե Սաքունց

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Սեպտեմբերի 17-ին տեղի են ունենալու Երևանի ավագանու հերթական ընտրությունները

📣 Սեպտեմբերի 17-ին տեղի են ունենալու Երևանի ավագանու հերթական ընտրությունները: 🔎 Անկախ դիտորդ դաշինքը իրականացնում է նախընտրական և հետընտրական փուլի երկարաժամկետ դիտարկում, իսկ սեպտեմբերի 17-ին քվեարկության գործընթացի քաղաքացիական վերահսկողություն է իրականացնելու շրջիկ դիտորդների միջոցով:
📅 Այս հայտարարությունը կարճաժամկետ շրջիկ դիտորդների գրանցման համար է: Աշխատանքի նկարագրությունը և մանրամասները՝ https://forms.gle/HWreGo5CyBiJKCQD6
Կարճաժամկետ դիտորդության համար հայտերը դիտարկվում են ընթացիկ կարգով։ Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս դիմել հնարավորինս շուտ։⏱
❌ Սեպտեմբերի 1-ից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին
☎️ զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝
077032268, 032272268
📩 գրել մեր ֆեյսբուքյան էջին
👩‍💼 կոնտակտային անձ՝ Անտոն Իվչենկո

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ»

📌«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, 2015 թվականից սկսած, իններորդ տարին անընդմեջ, Գյումրիում իրականացնում է տարաբնույթ հանրային միջոցառումներ՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան։
#IYDgyumri #IYD2023 #InternationalYouthDay
—————————————
Այս տարի նույնպես, օգոստոսի 12-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ), Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի և Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ՝ Եվրամիության «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման շրջանակներում հանդես է գալիս մեծամասշտաբ միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ։

—————————————
Միջոցառումների մեկնարկը կտրվի օգոստոսի 12-ին՝ հեծանվարշավով, որի ընթացքում «Բայք Լայֆ» ՍՁ-ի հեծանվորդների ուղեկցմամբ հեծանվորդները Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակից ժամը 17։00-ին հեծանվաերթով կշարժվեն դեպի Աբովյան փողոց:
Հեծանվարշավին միացել են նաև «Շիրակը մեր տունն է» ՀԿ-ն, Գյումրու համայնքապետարանի, տարբեր կառույցների ներկայացուցիչները:
—————————————
Հեծանվարշավի նպատակն է երիտասարդների շրջանում բնապահպանական և կանաչ հմտությունների ձևավորումը, առողջ ապրելակերպի խթանումն ու հասարակության մեջ վերջիններիս դերի բարձրացումը։
—————————————
Հեծանվարշավին կհաջորդի Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի մասին իրազեկումը:
Ժամը 18:30-ից սկսած՝ Գյումրու Աբովյան փողոցում տեղադրված կլինի Էրազմուս+ երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական տաղավար, որտեղ Գյումրիում հյուրընկալված Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի տարեկան գնահատման հանդիպման մասնակիցների կողմից կներկայացվի ԵՀԿ ծրագրի կողմից երիտասարդներին ընձեռվող հնարավորությունները, կանցկացվի վիկտորինա և հաղթողները կստանան մրցանակներ։
—————————————
Օգոստոսի 12-ին երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի Աբովյան փողոցում կայանալիք բացօթյա համերգով՝ «MENQ Project»-ի և DJ-ի մասնակցությամբ:
—————————————
ℹ Բանախոսներ՝
➡ Արթուր Նաջարյան – ԵՆԿ ՀԿ նախագահ
➡ Մարիամ Ղարագյոզյան – Հայաստանում Erasmus+ Երիտասարդություն և Եվրոպական Համերաշխության Կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի համակարգող
➡ Արման Շաբոյան – Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման ծրագրի փորձագետ

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Սպորտային պարահանդեսային պարերի մրցաշարերում առաջատար է Գյումրին

Սպորտայինպարահանդեսային պարերի մրցաշարերում առաջատար է Գյումրին Համահայկական ամառային 8-րդ խաղերի առաջին օրը՝ օգոստոսի 6-ին Գումրիում տեղի է ունեցել սպորտային-պարահանդեսային պարերի մրցաշարը։ Ըստ արդյունքների, առաջատարը Գյումրի քաղաքն է՝ 15 ոսկի, 8 արծաթ, 5 բրոնզ։ 2-րդ տեղում Երևանն է- 13 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ, 3-րդ տեղում Թեհրանն է- 3 ոսկի, 7 արծաթ, 6 բրոնզ, 4-րդ տեղում Էջմիածինն է – 2 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ։ Հնգյակը եզրափակում է Փարաքարը 1-ական ոսկի, արծաթ և բրոնզ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Սպանություն կատարողը փորձել էր ինքնասպանություն գործել

Օգոստոսի 6-ի կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 36-ամյա և 40-ամյա երկու տղամարդ: Հաղորդվել էր նաև, որ 36-ամյա Արշակ Սարդարյանը հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության Մուշի բաժնի և Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 6-ի ժամը 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում վեց տղամարդկանց միջև վիճաբանություն էր եղել, որի ընթացքում Մասիս քաղաքի 35-ամյա բնակիչը դանակահարել էր 36-ամյա Արշակ Սարդարյանին, որը հիվանդանոցում մահացել էր: Նաև դանակով խփել և վնասել էր 40-ամյա տղամարդու ձեռքը: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում Մասիս քաղաքի 35-ամյա բնակչին և վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ, ժամը 19.05-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ բուժօգնության է տեղափոխվել անհայտ քաղաքացի՝ «երկու նախաբազուկների կտրած վերքեր, ինքնաթունավորում կարբամազեպին դեղորայք հարցականով» ախտորոշմամբ:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ՊԾ կարգախումբը և քննչական խումբը պարզել են, որ Վարդենիսի հյուրանոցում հաբեր խմելու և ածելիով երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարողը Մասիս քաղաքի 35-ամյա բնակիչն է: Պարզվել է, որ նա ինքնասպանության փորձը կատարել է այն պատճառով, որ Գյումրի քաղաքում դանակահարել ու սպանել էր Արշակ Սարդարյանին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Առաջիկա օրերին կմեկնարկեն շինաշխատանքները Աճեմյան և Հանեսօղլյան փողոցներում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվելու է Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների /Չերազի փողոցից Տերյան և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց/, Սբ . Ամենափրկիչ եկեղեցու և հարակից այգու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com