Լրահոս

6 բալլ ուժգնությամբ երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Այսօր տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալլ: Ըստ նախարարության՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալլ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալլ ուժգնությամբ: Օգոստոսի 15-ին էլ ԱԻՆ-ը հայտնեց, որ երեկոյան ժամը 23:42-ին 4-5 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալլ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ:

Աղբյուր՝ http://mes.am/hy/news/item/2021/08/16/0700/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրիում այրվել է տան՝ մոտ 150 քմ ձեղնահարկը

Օգոստոսի 13-ին, ժամը 10։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։01-ին, մարվել՝ 13։50-ին։ Այրվել է տան ձեղնահարկը՝ գույքով (մոտ 150 քմ): Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի երկու ջրատար ավտոմեքենա:

Աղբյուր՝ http://mes.am/hy/accidents/item/2021/08/13/1115/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրին շարունակում է մնալ Հայաստանի տուրիստական կենտրոնը

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հայտարարությունը 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ

«Անկախ դիտորդը» մոտ 700-հոգանոց առաքելությամբ դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը:

Ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

Մեթոդաբանություն

Առաքելության կողմից առավոտյան 07:00-ից մինչև քվեարկության արդյունքների ավարտը 2-ական դիտորդներով դիտարկում է իրականացվել ամբողջ հանրապետությունում ձևավորած 2008 տեղամասերից ավելի քան 200 ընտրական տեղամասերում: Երևանում և բոլոր մարզերում գործել են դիտորդների ավելի քան 40 շրջիկ խմբեր: Առաքելությունում աշխատել են մոտ 30 իրավաբաններ և մոտ 90 հոգի այլ անձնակազմ: Երեկոյան Ժամը 20:00-ից հետո դիտարկվել է նաև բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը, տեղամասերում տեղակայված բոլոր (շուրջ 1500) տեսախցիկների աշխատանքը և ընտրությունների օրվա լուսաբանումը լրատվամիջոցներում:

Արձանագրված հիմնական խախտումները

Քվեարկության օրը դիտարկվող տեղամասերում դիտորդների կողմից արձանագրվել են տարատեսակ խախտումներ: Մասնավորապես, դիտարկված 208 տեղամասերի 52 տոկոսում արձանագրվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս ծրարի մեջ դնելու դեպքեր, 30 տոկոսում քվեասենյակ են մուտք գործել կամ մուտք գործելու փորձ կատարել այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձինք: Դիտարկված տեղամասերից 30 տոկոսի շրջակայքում այս կամ այն եղանակով իրականացվել է քարոզչություն, ընդ որում՝ այդ դեպքերի 37․5 տոկոսում քարոզչությունն իրականացվում էր «Հայաստան» դաշինքի օգտին, 15․7 տոկոսում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 14 տոկոսում՝  ՔՊ-ի, իսկ 4․7 տոկոսում՝ ԲՀԿ և ԱԺԲ օգտին:

Տեղամասերի 10 տոկոսում գրանցվել են ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկները տալու դեպքեր, իսկ 10 տոկոսում՝ քվեաթերթիկները դուրս հանելու դեպքեր:

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 31.5%-ում (70 տեղամաս)։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերի միայն 7 տոկոսում է եղել քվեարկությունը վերահսկելու դիտավորություն:

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքների նիստի ժամանակ արձանագրված խախտումներին, ապա ձայների հաշվարկի գործընթացը հիմնականում ընթացել է առանց խախտումների, սակայն առանձին տեղամասերում տեղի են ունեցել վիճաբանություններ և այլ խախտումներ։ Մասնավորապես, 8 տեղամասերում ոստիկանների կամ հանձնաժողովի նախագահների չիմացության պատճառով խոչընդոտվել է հաշվարկի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտքը։ 17 տեղամասային կենտրոններում քվեարկության ամփոփման նիստն ընդհատվել է միջադեպերի պատճառով։

Ընտրատեղամասերում, ցավոք սրտի, դիտարկվել են լուրջ վիճաբանություններ և նույնիսկ ծեծկռտուքի դեպքեր: Այդուհանդերձ, դրանք եղել են հատուկենտ, տեղի են ունեցել ձայների հաշվարկի ընթացքում և չեն ազդել ընտրողների կամարտահայտման վրա:

Ընդհանուր առմամբ, քվեարկության օրը արձանագրվել է 52 էական խախտում, որոնց մասով ներկայացվել է հանցագործության մասին 9 հաղորդում և մեկ վարչական բողոք: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրավապահ մարմիններին է  ներկայացվել հանցագործության մասին 30 հաղորդում:

Ընտրողների ազատ կամարտահայտումը

«Անկախ դիտորդի» կողմից իրականացված երկարաժամկետ առաքելությունը ստացել է բազմաթիվ ահազանգեր կապված ընտրակաշառքի բաժանման, գործատուների կողմից ընտրողներին վրա ապօրինի ազդեցության վերաբերյալ: Մասնավորապես, բավականին առատ են եղել «Հայաստան» դաշինքի կողմից կամ այդ ուժի համար ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը, ինչպես նաև մի խումբ խոշոր ձեռնարկություններում ենթակաների վրա ապօրինի ազդեցության դեպքերը: Այդպիսի ձեռնարկությունների թվին են պատկանում «Գազպրոմ Արմենիան», Հայաստանի էլեկտրական ցանցերը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և այլն: Նույն ուժի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու և այդ ուժի օգտին քվեարկելու պարտադրանքը եղել է նաև մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կառույցներում:

Էապես ավելի հազվադեպ եղել են նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հավաքներին ու ժողովներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ահազանգերը:

Վերոնշյալ մտահոգություններն էապես ավելանում են ընտրությունների օրն արձանագրված քվեարկության գաղտնիությունը խախտելու բազմաթիվ դեպքերի ֆոնին (այս կոնտեքստում այդ դեպքերին ենք դասում նաև որոշ տեղամասերում ընտրողներին «Քաղաքացիական պայմանագրի» քվեաթերթիկը չտալու պրակտիկան): Ընդ որում, հաշվի առնելով, որ այդ խախտումները կրում էին լատենտային բնույթ և, որպես կանոն, եզակի դեպքերում են նկատվել դիտորդների կողմից, կարող ենք ենթադրել, որ նման դեպքերը եղել են շատ ավելի շատ, քան արձանագրվել են, հետևաբար՝ այդ առումով ամբողջական պատկերը ճշգրիտ գնահատել հնարավոր չէ։ Ըստ այդմ, հնարավոր չէ նաև ճշգրիտ թվային գնահատական տալ, թե հանրապետության ընտրողների քանի տոկոսը չի կարողացել քվեարկության խցիկներում իրականացնել իրական կամարտահայտում՝ կաշկանդված լինելով ստացած ընտրակաշառքով կամ իրենց նկատմամբ կիրառված ապօրինի այլ լծակներով:

Առանձին մարմինների դիտարկման արդյունքներ

Առաքելության կողմից ամբողջությամբ խաչաձև որոնվել են ընտրողների ցուցակում անձանց կրկնման դեպքեր, որոնք չեն հայտնաբերվել: Այդուհանդերձ, արձանագրվել է Լոռվա մարզի մի շարք ընտրատեղամասերում ընտրողների ցուցակների կազմման ընթացքում կատարված տեխնիկական վրիպակ, որի հետևանքների վերացման ուղղությամբ ոստիկանությունը կատարել է անհրաժեշտ գործողություններ:

Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Հանրային հեռուստատեսությունը կազմակերպել է մի շարք հեռուստաբանավեճեր, թեև դրա օրենսդրական պահանջը չկա: Ավելին, Հանրայինը նաև օրենքով սահմանված առավելագույնից էապես ավելի էժան սակագնով է եթերաժամանակ առաջարկել կուսակցություններին, ինչը որոշակիորեն նվազեցրել է ընտրությունների վրա քաղաքական ուժերի ֆինանսական կարողությունների ազդեցությունը: Հանրայինը նաև անվճար եթերաժամանակ է տրամադրել թե՜ ԿԸՀ-ի և թե՛ մեր պատրաստած սոցիալական գովազդի հոլովակների համար:

Մի շարք խնդիրներ են արձանագրվել վարչական դատարանի դիտարկման ժամանակ: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի և Միհրան Պողոսյանի բողոքների քննության արդյունքում դատարանը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշումներ՝ բավարարելով անհիմն հայցադիմումները:

Թեև քվեարկության օրվա սկզբում չէր աշխատում տեղամասերում տեղադրված 1519 տեսախցիկների մոտ 5 տոկոսը, սակայն օրվա ընթացքում այդ թիվը նվազեց՝ հասնելով մոտ 3 տոկոսի: Տեսախցիկների միակ զանգվածային խափանումը եղել է ժամը 22:00-ի միջակայքում․՝ մոտ 15 րոպեով չի աշխատել դրանց մոտ 29 տոկոսը: Սա պայմանավորված էր հանրապետության մի շարք հատվածներում եղած հոսանքազրկմամբ և հնարավորություն է տալիս նաև արձանագրելու, թե քանի ընտրական տեղամասերում են եղել էլեկտրամատակարարման անջատումներ:

Ընտրությունների արդյունքների վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ընտրական տեղամասերում հաշվարկն իրականցվել է առանց էական շեղումների: Այդուհանդերձ, մի քանի առանձին վերցրած տեղամասերում դիտվում է անտրամաբանական բարձր մասնակցություն, որը զուգորդվում է «Հայաստան» դաշինքի՝ ընդհանուր պատկերից էապես տարբերվող բարձր ցուցանիշներով: Այդ մի քանի տեղամասերում հնարավոր է տեղի ունեցած լինի քվեարկության արդյունքների կեղծում՝ հօգուտ «Հայաստան» դաշինքի, ինչը, սակայն, պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություն:

Եզրահանգումներ

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց մասնակցում էին 25 կուսակցություններ և դաշինքներ, անցել են մրցակցային պայմաններում: Չնայած թե՛ քվեարկությանը նախորդող օրերին, թե՛ քվեարկության օրը ընտրակաշառքների մասին ահազանգերին, որոնց մի մասի հիմքով հարուցվել են քրեական գործեր, ընտրողները մեծամասամբ ազատ էին իրենց ընտրական կամքն արտահայտելու առումով։

Չնայած նախընտրական քարոզչության ընթացքում ատելության խոսքի լայնածավալ կիրառմանը, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների սկզբունքներին հակասող խոսույթի կիրառմանը, այնուամենայնիվ, քվեարկության ընթացքում դրանք անմիջական դրսևորումներ, որպես կանոն, չունեցան, բացառությամբ առանձին տեղամասերում ընդհարումների և առավոտյան ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի նկատմամբ արձակված հրազենային կրակոցի փաստի։

Ընտրական օրենսդրության այդպես էլ չվերացված թերությունները հնարավորություն տվեցին որոշ մասնակից քաղաքական ուժերի, հատկապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին և ԲՀԿ-ին՝ ֆինանսատնտեսական ու վարչական ռեսուրսների չարաշահմամբ, ինչպես նաև կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսների կիրառմամբ ապօրինի ազդեցության փորձեր կատարել ընտրողների ազատ կամքի արտահայտման վրա: Այս ընտրություններն ակնհայտորեն ցույց տվեցին ազատ և արդար ընտրության երաշխավորման համար օրենսդրական կարգավորումների ամբողջական ձևավորման անհրաժեշտությունը։

Ընտրությունների թե՛ նախընտրական ժամանակահատվածում, թե՛ քվեարկության օրն արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա:

Թեպետ առերևույթ էր ընտրական հանցագործությունների դեմ պայքարի քաղաքական կամքի առկայությունը, սակայն ակնհայտ է դատական և իրավապահ մարմիններում համակարգային և արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա երաշխավորել արդարադատության իրականացումն ու հանրային վստահության ձևավորումը՝ կանխելու ընտրական խախտումները, ինչպես նաև անվիճելի և վստահելի իրավական գնահատական տալ ընտրական իրավունքների արձանագրված խախտումներին և խախտում կատարողների գործողություններին։

Շարունակում է մտահոգիչ մնալ ընտրական ոչ պատշաճ վարչարարությունը․ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, անդամների ոչ պատշաճ պատրաստվածության հետևանքով առանձին տեղամասերում չէր ապահովվում ընտրական ընթացակարգերի գրագետ, անխափան իրականացումը, որը կապահովեր քվեարկության բնականոն ընթացքը։

Գտնում ենք, որ ընտրական հանցագործություններ գործած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, որի մասով «Անկախ դիտորդը» իրականացնելու է հետևողական վերահսկողություն: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությունը, համակարգը և վարչարարությունն էական բարեփոխման կարիք ունեն:

«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

«Իրազեկ քաղաքացիների միավորման»

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ֊ի

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի

«Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի

Ներբեռնել՝ ԱՅՍՏԵՂ

ankaxditord

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

 

 

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել. Գլխավոր դատախազություն

Շիրակի մարզի դատախազության ակտիվ և նախաձեռնողական դատավարական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ, հանդիսանալով Գյումրու համայնքի ղեկավար՝ Վ. Ղ.-ն, պաշտոնավարման ժամանակահատվածում, Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ երբեմն անձամբ մասնակցելով հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվելով հաղթող, 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ խոսքը մասնավորապես վերաբերում է Գյումրու քաղաքային զբոսայգու առանձին տարածքներին, Գյումրի քաղաքի Ֆուրմանով, Ռուսթավելու, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասերին, Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող հողամասին, Տիգրան Մեծ 31 հասցեի, Տ.Ճարտարապետ փող. մի քանի հողամասերին, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասերին, Մուշ 2 թաղ. 11/11 հողամասին, «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասից մի հատվածին, Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությանը: Արդյունքում, համայնքապատկան կամ պետական սեփականության գույքն օտարվել է՝ առանձին դեպքերում անձամբ իրեն, ինչպես նաև՝ այլ անձանց, սուբյեկտների, և ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա դրանց նկատմամբ գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը: Հանցավոր այս արարքների հետևանքով պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս՝ որոշ դեպքերում անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ: Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021թ. օգոստոսի 10-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ https://www.prosecutor.am/am/mn/8248/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Կանանց իրավունքների տան կողմից ֆինանսավորված 13 բիզնես ստարտափերի ներկայացում»

#Ասուլիս

#Ասուլիս

Host: Women’s Rights House
📌Կանանց իրավունքների տան կողմից իրականացված «Պայքար ԿՈՎԻԴ-19-ի դեմ` կանանց ձեռներեցության խթանման միջոցով» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 30 կանանց և աղջիկների համար կազմակերպեց երկամսյա բիզնես դասընթացների շարք, այնուհետև, վերջին փուլում ընտրեց 13 բիզնես գաղափարներ և ֆինանսավորվեցին մինչև 700,000 դրամի չափով:

ℹԾրագրի հիմնական նպատակն է խթանել կանանց ձեռներեցությունն ու ֆինանսական անկախություն ձեռք բերմանը:
📌Ընտրությունից հետո խմբերին կցվեցին որակավորված բիզնես մենտորներ՝ 6 ամիս շարունակ բիզնեսի զարգացումն ու կայուն եկամտի ստացումն ապահովելու նպատակով:
📌Ծրագրի շրջանակներում ֆինանսավորված մի քանի հաջողված բիզնես ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով առցանց հեռարձակմանը, որը տեղի կունենա օգոստոսի 6-ին, ժամը 13:00-ին, Գյումրու Երկխոսությունների Մեդիա կենտրոնում:

Ներկայացվելու են հաջողված բիզնես ծրագրերից մի քանիսը՝
● «Դիետիկ շոկոլադների արտադրություն» – Անժելա Ձվակերյան
● «Սեփական բրենդային գործվածքների արտադրություն» – Անահիտ Վարոսյան
● «Հայկական գաթայի արտադրություն» – Թամարա Ֆարզադյան
● «ԼԵԳՈ զարգացման և ժամանցի կենտրոն» – Աննա Խաչատրյան:

Ուղիղ հեռարձակում`

Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից ֆինանսավորված բիզնես ստարտափերն են՝
➡ Գոհար Հովհաննիսյան և Թամարա Պապիկյան- Հացիկ և Աշոցք համայնքների հեռավար կարի փոքրիկ արտադրության ստեղծում՝ մանկական անկողնային պարագաների արտադրություն:
➡ Անժելա Ձվակերյան – Առողջ վեգան քաղցրավենիքների արտադրություն:
➡ Լենա Հովհաննիսյան – Կտորից բազմակի օգտագործման տոպրակների արտադրություն:
➡ Նարինե Մինասյան – «Քո ընկերը քո ձեռքերով» տիկնիկի պատրաստման իլուստրացված ուղեցույցի և մարմնի ու հագուստների լեկալներ:
➡ Թամարա Համբարձումյան – Գյումրու գաթաների արտադրություն:
Տատյանա Հակոբյան – Բազմաֆունկցիոնալ էջանիշերի պատրաստում:
➡ Նարինե Դավթյան – Վարսահարդարման և մատնահարդարման սրահ:
➡ Աննա Խաչատրյան – Մանկապարտեզ-նախակրթարանի հիմնում Մուշ թաղամասում:
➡ Զինա Մանուկյան – Կախասնկերի արտադրություն:
➡ Հռիփսիկ Պետրոսյան – Ջրափի գյուղում մեղվաբուծության միջոցով մեղրի և այլ օգտակար տեսականիների արտադրանք:
➡ Սուսաննա Մարտիրոսյան – Գյումրու պատմությունը կրող ու փոխանցող պայուսակների հավաքածուների, կտորե դիմակների արտադրանք:
➡ Անահիտ Վարոսյան – Ձեռքով պատրաստված էկո խաղալիքների, պայուսակների և այլ աքսեսուարների արտադրանքի ընդլայնում:
➡ Զոյա Գևորգյան – Ասեղնագործ և ժանեկագործ արտադրանք
——————————————-
ծրագիրն իրականացվում է
🇪🇺 «ԵՄ COVID-19 Համերաշխության ծրագիր Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աջակցությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Իշխան Սաղաթելյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ

ԱԺ-ն երրորդ անգամ քվեարկության գործող «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ընտրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Փակ գաղտնի քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնվեց, որ քվեարկությանը մասնակցում էր 103 պատգամավոր, կողմը քվեարկեց 64 պատգամավոր, դեմ ՝ 37 -ը, անվավեր ճանաչվեց 2 քվեաթերթիկ: Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը առաջադրվել էր արդեն երրորդ անգամ. Առաջին երկու անգամ քվեարկության արդյունքները բավարար ձայներ չէին հավաքվել. , 49 դեմ ձայներ, անվավեր էր 5 քվեաթերթիկ.

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հակոբ Արշակյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ

Ձայների 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ։ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 71-ը։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ ՔՊ-ական երկրորդ թեկնածուի քվեարկությունը երեկ էր՝ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել էր ԱԺ փոխնախագահ։ Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածությունը կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ Այժմ քննարկվում է նրա ընտրության հարցը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրին կունենա քաղաքապետի շուրջ 10 թեկնածու

2021 թվականի հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին ՀՀ մի շարք համայնքներում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Շիրակի մարզի 42 համայնքից 38-ում այս աշնանը կանցկացվեն հերթական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այս ցանկում չեն Անի, Մարմաշեն եւ Ախուրյան խոշորացված համայնքներն ու Անուշավան գյուղական համայնքը։

Ամենաթեժ մրցակցությունը սպասվում է մարզկենտրոն Գյումրիում։ Նախնական տեղեկություններով՝ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու է մոտ մեկ տասնյակ կուսակցություն եւ դաշինք։ Ներկայում քննարկվում է հավանական թեկնածուների առաջադրման հարցերը, կազմվում են նախնական ցուցակներ։

Որեւէ կուսակցություն դեռեւս չունի հստակ դիրքորոշում թեկնածուների առաջադրման մասով, սակայն Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածուների անուններ, այնուհանդերձ, շրջանառվում են։

Գործող համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, որը Գյումրին ղեկավարում է 2012 թվականի հոկտեմբերից, դեռեւս չունի հստակ որոշում՝ մասնակցելու՞ է ՏԻՄ ընտրությանը, թե՞ ոչ։    Գյումրու համայնքապետարանից փոխանցում են․ «Երբ լինի որոշում՝ կհրապարակենք»։  Ըստ որոշ տեղեկությունների՝ Ս․Բալասանյանը ցանկություն չունի պայքարելու քաղաքապետի աթոռի համար, սակայն թիմակիցներն ու համայնքապետարանի աշխատակազմը ջանում են վերջինիս համոզել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ մեր աղբյուրների, ունի Գյումրու քաղաքապետի 2-3 թեկնածու, վերջնական որոշում դեռեւս չկա։ Շրջանառվում է նաեւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունը։ Նա վերջերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նշված թեմային՝ ասել է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի արդյունքում կարձանագրվի այն թեկնածուի անունը, որը  պիտի գլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը թե՛ Գյումրիում, թե՛ մնացած տեղերում։ Այնպես որ, կարծում եմ, մենք ունենք ժամանակ, բայց շատ քիչ, և ինձ թվում է՝ շուտով բոլորն այդ մասին տեղյակ կլինեն»։

«Քաղաքացիական պայմանագիր-Գյումրի» ֆեյսբուքյան էջը հուլիսի 23-ին որպես քաղաքապետի թեկնածու համարում է Շիրակի նախկին մարզպետ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին։ Ֆեյսբուքյան էջը, մասնավորապես, գրել է․«Գյումրի քաղաքի հեղափոխական քաղաքապետի թեկնածուն:  Հուսով ենք , որ ՔՊ-ն՝ վերլուծելով մարդու վաստակն ու արժանիքները, ճիշտ որոշում կկայացնի»։ Որոշ օգտատերեր Կ․Սարուխանյանի լուսանկարը տարածելով՝ գրել են․ «Գյումրին հոկտեմբերին կունենա նոր քաղաքապետ»։

Քաղաքապետի հաջորդ թեկնածուն, հավանաբար, կլինի նաեւ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, Շիրակի մայր բուհի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը։ Մեզ հետ զրույցում Վ․Գրիգորյանն ասաց․«Որեւէ բան չեմ կարող ասել, նաեւ չի բացառվում, բայց դա կուսակցության խորհրդի որոշելիքն է։ Այս պահին որեւէ բան որոշված չէ»։

Քաղաքապետի թեկնածու ներկայում համարվում է նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, նա, սակայն, այս մասով ոչինչ չփոխանցեց, ավելին՝ նեղսրտեց, թե ինչու ենք այդ հարցով հետաքրքրված․«Ձեր ի՞նչ գործն է ընդհանրապես։ Չէ, չունեմ պատասխան»։

«Պատիվ ունեմ» դաշինքով Գյումրու ՏԻՄ ընտրություններին, ըստ մեզ հասած տեղեկությունների, մասնակցելու  է նաեւ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Մեր ճշգրտող հարցին, սակայն, այդպես էլ չարձագանքեց Մ․Գրիգորյանը։

Մարտուն Գրիգորյանը նույն դաշիքնով մասնակցել է հունիսի 20-ին ՀՀ արտահերթ խորհրդանարական ընտրություններին։ Ընտրական ցուցակի 8-րդ տեղում էր։ ԱԺ պատգամավորի մանդատ,  սակայն, ստացան դաշինքի 1-ից 7-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուները։

Մարտուն Գրիգորյանը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել է նաեւ 2008 թվականին, երբ քաղաքապետի աթոռի համար պայքարում էր նաեւ այդ ընթացքում գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Շրջանառվում են նաեւ  հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին լուրեր, սակայն վերջինիս առաջադրումը քիչ հավանական է համարվում։ Օրեր առաջ Aravot. am -ը Ա․Ալեքսանյանի հորից՝ Գևորգ Ալեքսանյանից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ են իրական որդու՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու մասին շրջանառվող լուրերը։

Գևորգ Ալեքսանյանը ոչ հերքել, ոչ հաստատել է՝ ասելով․ «Մենք հիմա գնում ենք օլիմպիական խաղերի, եկեք այդ թեման հիմա չխոսենք, գնանք-գանք ու հետո այդ հարցերին կպատասխանեմ»,-գրել է կայքը։

«Հայաստան» դաշինքը եւս թեկնածուների առաջադրման մասով պրպտումների մեջ է․ շրջանառվում է երկու անուն՝ իրավաբան Կարապետ Պողոսյան եւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան։

Գյումրիում ՏԻՄ ընտրություններ կայացել են 2016 թվականի աշնանը, երբ թիվ 34 ընտրական հանձնաժողովի որոշմամբ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ վերցվեց եւ հանձնվեց Բալասանյան դաշինքին, դաշինքն ունեցավ 17 մանդատ: Հանձնաժողովի այս որոշումը, նաեւ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անօրինական ճանաչեցին ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները եւ հարցը վիճարկեցին դատական ատյաններում, միաժամանակ բոյկոտեցին ավագանու նիստերը: Դատական ատյաններում հարցի քննարկումից եւ որեւէ փոփոխություն չարձանագրվելուց հետո ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները վերադարձան ավագանու նիստերի դահլիճ։ Ավագանու անդամի իրենց մանդատից հրաժարվեցին Վարդեւան Գրիգորյանը (ԲՀԿ), Հովհաննես Մարգարյանը (ՀՎԿ) եւ Վահան Խաչատրյանը (ԳԱԼԱ)։

Գյումրին ունի 33 ավագանու անդամ․ ավագանու հերթական նիստ նշանակված է սեպտեմբերի 14-ին, իսկ հոկտեմբերի 17-ին կկայանան ՏԻՄ հերթական ընտրությունները։

Անի Մկրտչյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացրել

7-րդ գումարման Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացրել։ Նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցությանն է, օրակարգում 6 հարց է, այդ թվում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել սահմանային շերտ մուտք գործած անձանց օգտագործել ԱԹՍ-ներ, տեսալուսանկարահանում անել: «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց միաձայն: 8-րդ գումարման Ազգային ժողովն առաջին նստաշրջանը կգումարի օգոստոսի 2-ին։ Առաջին նիստում նոր ԱԺ-ն կձևավորի Հաշվիչ հանձնախումբ, ապա կանցկացվեն Ազգային ժողովի նախագահի, երեք տեղակալների ընտրությունների հարցը, կստեղծվեն մշտական հանձնաժողովները։ «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանի խոսնակի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru