Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը. «Քննարկել ենք ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր նոր զարգացումները: Երկուստեք ընդգծվել է մեր համազգային միասնականությամբ առկա մարտահրավերներին դիմագրավելու կարևորությունը»:
Աղբյուր՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/629834007713976
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3345779865458150
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել: Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին:Ինչով է սա կարեւոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին:Եւ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները»,- գրել է Փաշինյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2786093221711055
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Նահանջը պարտություն չէ, 1918 ին էլ կար նահանջ, 1941թ. Էլ կար նահանջ, 1992թ. Էլ կար նահանջ, բայց բոլոր այդ դեպքերում վերջում եղավ հաղթանակ։ Էլի է լինելու հաղթանակ»,- գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/arcrun/posts/3450722801629970
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հակառակորդի կորուստների վերաբերյալ. վերջին տվյալներով՝ խոցվել է ևս 5 ԱԹՍ, 10 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 50 զոհ:Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ ներկայացնելով նաեւ հակառակորդի կորուստների ամփոփ վիճակագրությունը:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/813473152821947
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:Պաշտպանի խոսքով՝ միջազգային կառույցները ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում: Պետք է ամեն ինչ իրենց աչքով անմիջականորեն տեսնեն ու ընկալեն:«Ժամանակն է ապացուցելու, որ ամենաբարձր մակարդակով հայտարարվող՝ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է ու պատրանք, այլ իրական կյանքում իրական մարդուն պաշտպանող սկզբունք: Ժամանակն է ապացուցելու, որ երեխայի երջանիկ մանկության իրավունքը, իր երեխային խաղաղ երկնքի տակ դաստիարակելու մոր իրավունքը կամ կյանքն արժանապատիվ վայելելու տատիկ-պապիկների իրավունքը դեռ որևէ մեկը չի վերացրել. որևէ քաղաքական պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա, և վերջ»,- ասված է Պաշտպանի հայտարարության մեջ:
Աղբյուր՝ https://www.ombuds.am/am/site/ViewNews/1339
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Politico կայքը:Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն այսօր չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը: Նաեւ նշվում է, որ Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանն այսօր տված հարցազրույցում վերահաստատել է՝ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Աղբյուր՝ https://www.politico.com/news/2020/10/19/mike-pompeo-azerbaijan-armenia-430151
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ, դեսպան Վասիլի Նեբենզյան, ով նախագահել է նիստը, հայտնել է, որ դռնփակ քննարկումների մասնակիցները կարևորել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը:«Հիմա պետք է ապահովել հրադադարի կատարումը, դա է ամենահրատապը, քանի որ համապատասխան համաձայնությունը կայացվել է, սակայն չի իրագործվել», – ասել է ռուսաստանցի դիվանագետը:Նրա խոսքով, գլխավոր հարցը հրադադարի որոշումը կատարելու վերահսկողությունն է, այն խորհրդակցությունների ընթացքում, իհարկե, քննարկվել է:«Անվտանգության խորհուրդը բավական միակարծիք էր մոտեցումների վերաբերյալ», – նշել է Վասիլի Նեբենզյան:Նյու Յորքում Ղարաբաղի հարցով քննարկումները տեղի են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ:
Աղբյուր՝ https://tass.ru/politika/9760445
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ֆրանսիացի օրենսդիր Վալերի Բուայեն Սենատին կներկայացնի Լեռնային Ղարաբաղը ճանաչելու և Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու առաջարկ:«Ընդդիմանալ Ադրբեջանի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա՝ նշանակում է ընդդիմանալ նաև Եվրոպայում թուրքական իսլամի տարածմանը», – գրել է Բուայեն իր ֆեյսբուքյան էջում:
Աղբյուր՝ https://www.facebook.com/valerieboyer13/photos/a.323139661218839/1516020151930778/?type=3
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1234-ով՝ հասնելով 66 հազար 694-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 526-ով և հասել 48 հազար 734-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 893 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 352 հազար 764-ի:Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. – «Պացիենտները եղել են 54 (տղամարդ), 67 (տղամարդ), 52 (կին), 58 (տղամարդ), 49 (կին), 83 (կին), 82 (տղամարդ), 58 (տղամարդ), 70 (կին) և 49 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1101-ի, ևս 318 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 541 մարդ:
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3297
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru