Լրահոս

Հյուսիսում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավում ծանր մարտերը շարունակվում են, փոխանցում է ՊՆ խոսնակը

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար», – ասված է Շուշան Ստեփանյանի գրառման մեջ:

Աղբյուր՝  https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3345253685510768

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գիշերը հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ», – ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:Ադրբեջանական կողմը, հիշեցնենք, իր ռազմական կորուստները չի բացահայտում՝ պնդելով, թե դա ռազմական գաղտնիք է:

Աղբյուր՝  http://nkrmil.am/news/view/3034

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է

«Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն»,- գրել է ՀՀ Պն խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3343091365727000

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Անհրաժեշտ է էականորեն արագացնել հակամարտության քաղաքական կարգավորման ջանքերը. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կհամաձայնեցնեն Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմը:«Մոսկվան շփումների մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ այդ հարցի շուրջ», – այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը։«Այժմ ամենակարևորը, որը թերևս մեծ ջանքեր չի պահանջում, ռազմական հռետորաբանության դադարեցումն է՝ ոչ միայն կողմերի միջև, այլև՝ միջազգային դերակատարների։ Երկրորդ՝ ծայրաստիճան անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, հարվածները քաղաքացիական բնակավայրերի վրա, ինչը արտացոլված է և՛ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ, և՛ Մոսկովյան փաստաթղթում, որը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարը համաձայնեցրել էին մեր աջակցությամբ հոկտեմբերի 10-ին, և՛ երեկ համաձայնեցված փաստաթղթում», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։Թղթի վրա մնացած այդ համաձայնությունները ցույց են տալիս՝ որպեսզի հրադադարը աշխատի, անհրաժեշտ է հրադադարի վերահսկման մեխանիզմ ստեղծել։ «Դրա վրա մենք ակտիվ աշխատում ենք, նախ և առաջ՝ մեր Պաշտպանության նախարարությունը՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այդպիսի մեխանիզմը կհամաձայնեցվի», – ասել է ՌԴ արտգործնախարարը։Լավրովը միաժամանակ ընդգծել է՝ հրադադարից բացի անհրաժեշտ է նաև էականորեն արագացնել ջանքերը խնդրի քաղաքական կարգավորման շուրջ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու մասին բանաձև է ներկայացվել

Միացյալ Նահանգների կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել բանաձեւ, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում սկսել գործընթաց՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար:Ամերիկայի հայկական համագումարի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Գաբբարդի ներկայացրած բանաձեւում հստակ արձանագրված է հայկական ուժերի վրա Ադրբեջանի հետ համատեղ Թուրքիայի ձեռնարկած հարձակումներից մինչեւ Թուրքիայի՝ ահաբեկիչներին աջակցելու եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու փաստերը:Բանաձևը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը ԱՄՆ ուժերի, դաշնակիցների ու գործընկերների վրա, պահանջում է դադարեցնել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են «Ալ-Քաիդա»-ն ու ISIS-ը: Նաեւ կոչ է արվում նախագահին աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիային այնտեղից հեռացնելու համար անհրաժեշտ գործընթաց սկսելու համար:

Աղբյուր՝  https://www.facebook.com/ancagrassroots/posts/10157925256936859

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Արծրուն Հովհաննիսյանն իրեն դիմող բոլոր հայրենակիցներին խնդրում է գումարներն ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում իրեն դիմող բոլոր հայրենակիցներին խնդրում է գումարներն ուղղել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին.«Հարգելի հայրենակիցներ, ինձ դիմում են Մոսկվայի համայնքից։Դրամահավաքի գումարները խնդրում եմ ուղղեք «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- գրառել է Հովհաննիսյանը։

Աղբյուր՝  https://www.facebook.com/arcrun/posts/3448121728556744

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Արցախցի կանայք բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

Արցախցի կանայք երեխաների հետ միասին ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ պահանջելով կանգնեցնել պատերազմը և բարձրաձայնել այն բոլոր հանցագործությունները, որոնք իրականացվում են Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ հանդիպեն, որպեսզի լսելի դարձնեն Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի մասին։«Դուրս եկեք» վանկարկումներով արցախցի կանայք ու երեխաները դիմել են գրասենյակի անձնակազմին՝ հանդիպման ակնկալիքով, սակայն դեռևս որևէ արձագանք չեն ստացել: «Մեր ակնկալիքն այն է, որ այս պահին ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը իջնի և հանդիպի մեզ հետ, որպեսզի լսելի դարձնենք մեր ձայնը ամբողջ աշխարհին»: Արդյունքում ակցիայի մասնակիցներից 4 կնոջ հրավիրվել են գրասենյակ: Քիչ հետո դուրս գալով գրասենյակից՝ նրանք նշել են, որ ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցիչ Շոմբի Շարփը տեղում չի եղել, և նրա հետ հանդիպումը տեղի է ունենալու ավելի ուշ՝ 17:00-ին: «Չենք ցրվելու, սպասելու ենք, պետք լինի՝ 15 օր ենք սպասելու, որովհետև գնալու տեղ չունենք, մեր հարազատները նկուղներում են, առաջնագծում են: Մենք մեր պահանջը նամակի տեսքով ձևակերպելու ենք, և ակցիայի մասնակցիները ստորագրելու են»:Կանայք նշել են նաև, որ պահանջել են ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցչին հրավիրել Արցախ, որպեսզի վերջինս անձամբ արձանագրի Արցախում կատարվածը և ներկայացնի միջազգային հանրությանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հակառակորդի կորուստների մասին ամփոփ տվյալները

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 9 աթս և 12 զրահատեխնիկա, ոչնչացվել է 150 զինվոր:Այս մասին հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը

Աղբյուր՝  https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/812580086244587

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել. Փարիզի քաղաքապետ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Nouvelles d’Arménie թերթի հարցազրույցում աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին: Իդալգոն նշել է.«Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Ղարաբաղի ճանաչումն է, պետք չէ երկմտել, ես անձամբ կողմ եմ ինքնորոշմանը. պետք է սատարել Հայաստանին այս փորձության եւ պայքարի մեջ»:Իդալգոն նաեւ ասել է, որ ամեն օր ականատես է լինում Ժնեւի կոնվենցիան չհարգելու, քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների, «մի կտոր հողում» հայկական ներկայությունը ջնջելու ցանկությանը: Այդ ամենը, ըստ ֆրանսիացի քաղաքապետի, անընդունելի է:Ըստ Իդալգոյի՝ եթե Թուրքիան, Ադրբեջանին աջակցելով, ցանկանում է ստանձնել տարածաշրջանային գերտերության դերը, ապա նա իր գործողություններով պետք է նպաստի կայունությանը, բանակցային լուծումների որոնմանը եւ տարածաշրջանի բարգավաճմանը, այլ ոչ թե աջակցի բռնությանը:

Աղբյուր՝  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Սոթքի և Կութիի դպրոցները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով անցած օրերի ընթացքում վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։

Աղբյուր՝  https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/812567502912512

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru