Լրահոս

Վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում բացառել է, որ մենք կթիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը՝ նշելով, որ մենք թուրք չենք: «Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակին։ Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։Պատերազմից հետո, եթե կուզեք մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են»,- գրել է նա:

Աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=103277704887458&id=102006298347932

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ստեփանյանը նաև նշել է, որ Արցախի ՊԲ տեղեկություններով, կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:«Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ», – նշել է ՊՆ խոսնակը:

Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3305373212832149

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Հրապարակվել են Ադրբեջանի ագրեսիան հետ մղելիս նահատակված եւս 21 զոհերի անունները

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների 21 նոր անուններ:
Նրանք են՝
Մարտիրոսյան Լեռնիկ Մակիչի, ծնվ. 1988թ.
Միսկարյան Սեյրան Սամվելի, ծնվ. 1986թ.
Պալաքյան Կարեն Կոնոյի, ծնվ. 1988թ.
Առաքելյան Գեղամ Հրաչիկի, ծնվ. 1977թ.
Մինասյան Կամո Մանվելի, ծնվ. 1984թ.
Անդրյան Վալերի Վաղինակի, ծնվ. 1981թ.
Վարդանյան Հարություն Վարդանի, ծնվ. 1995թ.
Կիրակոսյան Իվան Մարտիկի, ծնվ. 1991թ.
Հովհաննիսյան Արկադի Շիրակի, ծնվ. 1983թ.
Պահեստազորային Մխիթարյան Ազատ Վահագի, ծնվ. 1991թ.
Պահեստազորային Լևոնյան Սեդրակ Հենրիկի, ծնվ. 1976թ.
Պահեստազորային Ասատրյան Սիմոն Գեղամի, ծնվ. 1967թ.
Գասպարյան Էդուարդ Երվանդի, ծնվ. 1988թ.
Գալստյան Արամ Գալուստի, ծնվ. 2000թ.
Ղուլյան Հայկ Բաղդասարի, ծնվ. 2001թ.
Մովսիսյան Սասուն Սևակի, ծնվ. 2001թ.
Հակոբյան Գոռ Լյովայի, ծնվ. 2000թ.
Հարությունյան Արթուր Սամվելի, ծնվ. 2001թ.
Ավետիսյան Վրեժ Արմենի, ծնվ. 2000թ.
Ենգիբարյան Արմեն Սամվելի, ծնվ. 1997թ.
Կարապետյան Իսրայել Գևորգի, ծնվ. 2000թ.
Ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունների 10 օրերի ընթացքում հայկական կողմն արդեն պաշտոնապես հայտարարել է ավելի քան 245 զոհի մասին: Հիշեցնենք՝ կան մոտ 2 տասնյակ զոհեր նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:

Աղբյուր՝ http://www.nkrmil.am/news/view/2973

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱԺ-ն ընդունեց գործադիրին տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասություն տվող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացել է 99 կողմ ձայն:Նախագիծն ԱԺ նիստում ներկայարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:«Նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը»,-նշել է Բալայանը:Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում:

Աղբյուր՝ 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական կողմի կեղծ լուրը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները, թե իբր հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը, ադրբեջանական կողմի տարածած կեղծ տեղեկատվությանն արձագանքել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:«Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։ Հայտարարում ենք, որ Ադրբեջանի ուղղությամբ որևէ զինատեսակից կրակ չի վարվել:Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ պաշտոնական Բաքվի այս ապատեղեկատվությունը միտված է մարտական գործողությունների վերսկսման համար քարոզչական հող նախապատրաստելուն, անտեսելով միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահ երկրների մարտական գործողությունների անհապաղ դադարեցման մասին հայտարարությունները»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ստեփանյանը։

Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3304985662870904

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ստեփանակերտը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով. Amnesty International-ը հաստատել է

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իր փորձագետները Ստեփանակերտում հաստատել են՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։Միջազգային իրավունքով այդ ռումբերն արգելված են։Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ կասետային ռումբերի որևէ կիրառում արգելված է, և դրանք օգտագործելը բնակելի շրջաններում կարող է ավելացնել զոհերի և վիրավորների թիվը:

Աղբյուր՝  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գիշերը առաջնագծում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական կայուն վիճակը. Արայիկ Հարությունյան

Անցած գիշեր առաջնագծում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական կայուն վիճակը, առավոտյան Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահը:«Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները: Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո», – գրել է Արայիկ Հարությունյանը:

Աղբյուր՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/618314845532559

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Փաշինյանը կոչով դիմել է բանակից վերջին մեկ տարում զորացրված երիտասարդներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակից վերջին մեկ տարում զորացրված երիտասարդներին կոչ է արել ներկայանալ կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել հայոց բանակին:«Իրենք չեն հրավիրվում ուղղակի մարտական հերթապահության կամ ծառայության, այլ ՝ հայրենիքի համար կենաց մահու կռիվ տալու: Նրանք, ովքեր պահպանել են իրենց զինվորական հագուստները, ներկայանան այդ զինվորական հագուստով , իհարկե նաև՝ անհրաժեշտ փատաթղթերով», – նշել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտել է՝ սա մի նոր Սարդարապատ է, և մենք կողք կողքի, ուս ուսի պետք է կանգնենք և մեր հակառակորդի ողնաշարը ջարդենք ու հաղթենք:

Աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/660183714892231

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ռազմական ծախսերը 40 մլրդ դրամով կավելանան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցն է։ Նախագծով նախատեսվում է ռազմական ծախսերը 40 մլրդ դրամով ավելացնել: Քվեարկության արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Աղբյուր՝

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 181-ով, բուժվածներինը՝ 38-ով, գրանցվել է մահվան ևս 7 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 181-ով՝ հասնելով 52 հազար 677-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 38-ով և հասել 44 հազար 710-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1054 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 308 հազար 19-ի:Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. – «Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 57 (տղամարդ), 72 (կին), 54 (տղամարդ), 83 (տղամարդ), 73 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 984-ի, ևս 302 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 681 մարդ:

Աղբյուր՝ http://www.moh.am/#1/3233

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru