Հայաստանում ներքաղաքական կյանքը նոր հուն տեղափոխվեց խորհրդարանի իշխող «Իմ քայլը» դաշինքի կողմից սահմանադրական փոփոխությունների փաթեթն ընդունելուց հետո, որով Սահմանադրական դատարանի երեք դատավորի լիազորությունները դադարեցվում են, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ զրկվում է ՍԴ նախագահի պաշտոնից։ Այդ փաթեթով իշխանությունը կարծես թե լուծում է Սահմանադրական դատարանի՝ արդեն մեկուկես տարի ձգվող ճգնաժամի հարցը։ Չնայած այդ լուծումն այն չէ, ինչ ակնկալվում էր։
ՍԴ-ի հարցի լուծու՞մ, թե նոր ճգնաժամ
Խորհրդարանում սահմանադրական փաթեթի ընդունումը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակական-քաղաքական դաշտում։ Մի շարք ուժեր ու իրավաբաններ դա համարում են հակասահմանադրական քայլ, իշխանությանը մեղադրում սահմանադրական կարգը տապալելու, իշխանությունը յուրացնելու մեջ։ Նման հայտարարություններ անողներն հիմնականում նախկին իշխող համակարգի ու դրան սպասարկող շրջանակներն են։ ՍԴ-ից հեռացված դատավորներն էլ դիմադրում են իշխանության քայլերին՝ չընդունելով նրա որոշումները։
Խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, չմասնակցեց փաթեթի ընդունման նիստին՝ այն նույն պատճառաբանությամբ, ինչի շուրջ աղմկում են արտախորհրդարանական ընդդիմադիրները։
ԲՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում առավել քան պարզ է։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերից հետո այս կուսակցությունն առավել քան է արմատականացրել իր մոտեցումները, ամբողջությամբ տեղափոխվել նախկինների հռետորաբանության տիրույթ, իր շուրջը հավաքել մի քանի կուսակցությունների (ՀՅԴ, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություն), որոնց հետ իշխանափոխություն իրականացնելու ծրագրեր է մտածում, ճանապարհային քարտեզներ մշակում։ ԲՀԿ-ն ու իր շուրջ հավաքված ուժերն առայժմ զերծ են մնում հրապարակային դաշտում բուն նախկինների՝ Ռոբերտ Քոչարյանի ու իրեն սատարողների եւ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հետ համագործակցելուց։ Ամեն դեպքում, նման հայտարարություններ հնչում են, սակայն սա բնավ չի նշանակում, թե քոչարյանական ու սերժսարգսյանական ուժերն անմասն են տեղի ունեցող գործընթացներին։ Ավելին, առավել հավանական է, որ հենց նրանք են ուղղորդում այդ գործընթացները։
«Լուսավոր Հայաստանի» երկդիմի վիճակը
Այս ամբողջ գործընթացներում բավական դժվար ընտրության առաջ է կանգնել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Մի կողմից՝ լուսավորականներն իշխանությանը մեղադրում են հակասահմանադրական քայլեր անելու մեջ եւ սպառնում, թե իրենք հակաքայլեր են անելու, մյուս կողմից՝ խնդիր ունեն իշխանության դեմ աղմուկ բարձրացրած մյուս՝ հանրության կողմից մերժված ուժերի հետ հրապարակային դաշտում ու գործնական քայլերով համագործակցելու հարցում։
Դա հատկապես ակնառու երեւաց սահմանադրական փոփոխությունների հարցով Սահմանադրական դատարան դիմելու՝ ԲՀԿ-ի նախաձեռնությանը միանալ-չմիանալու ընտրության ժամանակ։ Միանալը կնշանակեր լծվել հակահեղափոխության կառքին, ինչն իսկական ինքնասպանություն կլինի ԼՀԿ-ի համար։ Չմիանալը կնշանակի անսկզբունքայնության դրսեւորում ու Նիկոլ Փաշինյանի գրպանային կուսակցություն լինելու մասին մեղադրանքներ, ինչը այս օրերին հնչեցնում են նախկինները։
«Լուսավոր Հայաստանը» գտավ այս երկու վիճակների միջեւ խուսանավելու ճանապարհը՝ հայտարարելով, թե այս պահին չի դիմի Սահմանադրական դատարան։ Այս որոշումը պատճառաբանվեց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու հանգամանքով՝ հայտարարելով, թե չեն ուզում գործիք դառնալ որոշ անհատների ու ուժերի քաղաքական նպատակներում։ ԼՀԿ-ն չընկավ նաեւ Քոչարյանի ու իր թիմի պատրաստած ծուղակը, երբ վերջիններս հայտարարեցին, թե ՍԴ-ից ետ են վերցնում իրենց դիմումը։
Ամեն դեպքում, «Լուսավոր Հայաստանը» իր քաղաքական դիրքորոշումներն հստակեցնելու ու քաղաքական գործընթացներում ճիշտ տեղում դիրքավորվելու լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած։ Այդ դիրքավորումն հատուկ նշանակություն է ձեռք բերում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում վերջին ելույթի համապատկերում։
Քաղաքական դաշտի հեղափոխականացու՞մ
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ունեցած իր ելույթում վերադարձավ հեղափոխական հռետորաբանությանը, խոսեց քաղաքական դաշտից նախկինների, նրանց մարիոնետների դուրս մղման մասին։
Նրա ձեւակերպմամբ, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում՝ քաղաքական դաշտի բարեփոխումը. «Նրանք, ովքեր կուլիսներից մարիոնենտների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու։ Եւ նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու։ Եւ թույլ տվեք կանխատեսել՝ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այն քաղաքական ուժերը, որոնք աներկբա պաշտպանում են 2018 թվականի ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքները։ Այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննատադատում են, ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն և ամենաշատն իրենց քննադատությունից ենք մենք նեղվում»։
Թերեւս նկատի ունի «Քաղաքացու որոշում», «Սասնա ծռեր», Լեւոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Ժառանգություն», Հայ ազգային կոնգրես եւ այլ կուսակցությունների, որոնք ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը, իսկ այսօր իշխանությանը քննադատում են հեղափոխական արժեքներն ու բարեփոխումները դանդաղորեն կյանքի կոչելու, հստակ ու համարձակ քայլեր չանելու համար։
Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական դաշտի բարեփոխման մասին հայտարարությունը շատ հանգուցային մոտեցում է։ Սակայն դա միայն հայտարարություններով հնարավոր չէ անել։ Հարկավոր են կոնկրետ քայլեր, որոնք ենթադրում են ոչ միայն պայքար կոռուպցիայի դեմ, անօրինական գույքի վերադարձ, դատաիրավական բարեփոխումներ, այլեւ սահմանադրական ավելի լայն փոփոխություններ, նոր ընտրական օրենսգրքի ընդունում, բիզնեսի ու քաղաքականության տարանջատում, կուսակցությունների մասին օրենքի մշակում։ Հեղափոխությանը մասնակցած ուժերը հենց այս քայլերի դանդաղկոտության համար են քննադատում իշխանությանը։
Հ. Կիրակոսյան
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru
Նոր կորոնավիրուսով պայմանավորված ինչպիսի՞ իրավիճակ է Շիրակի մարզում: Առողջապահական համակարգը ինչպե՞ս է դիմակայում COVID-19-ի նետած մարտահրավերներին: Հակահամաճարակային ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում Գյումրիում, բնակչության իրազեկության մակարդակը բարձրացնելու և համավարակի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու ուղղությամբ: Աջակցության ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում համավարակից տուժած ոլորտների և խոցելի խմբերի սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ:
——————————————————————
Ուղիղ հեռարձակում
🔴
ℹԲանախոսներ՝
➡Արմեն Իսահակյան – Գյումրի կենտրոն ԲԿ տնօրեն
➡Սամվել Մադոյան – «Հայկական կարմիր խաչ ընկերության» Շիրակի մարզային մասնաճյուղի տնօրեն
➡Վարդգես Սամսոնյան – Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկ»-ի տնօրենի ժ/պ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru
🎓«Մեր դատախազության մշակույթն այսօր էլ հիմնվում է գործ սարքելու մեթոդիկայի վրա» Ա․Հայրապետյան
🔴🎥
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru
Եթե Հայաստանում այսօր ընթացող քաղաքական գործընթացները գնահատենք քաղաքական եղանակների ավանդական պատկերացումներով, ապա պետք է փաստենք, որ, իրոք, թեժ քաղաքական ամառ ունենք։ Թեժացման համար, թերեւս, հիմք տվեց հանրապետությունում մեծ ծավալում ստացած համաճարակային իրավիճակը՝ կորունավիրուսը, որ պետությանը, իշխանությանը, ժողովրդին դրել են բավական դժվարին վիճակի մեջ։
Շահարկելով այդ դժվարին վիճակն ու օբյեկտիվ դժվարությունները՝ լուսանցքում գործող մի շարք քաղաքական ուժեր (հիմնականում մերժված շրջանակներն ու դրանց սպասարկուները) սկսեցին խոսել կառավարության հրաժարականի, Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության հեռացման մասին։ Այդ ուժերը մինչեւ իսկ հրապարակայնորեն առաջ էին քաշում պետական հեղաշրջման տարբերակը՝ փորձելով խաղարկել իշխանական թիմը պառակտելու սցենար։
Տարբեր անկյուններից Նիկոլ Փաշինյանի իշխանության հրաժարականի մասին խոսում են ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, նրա վերահսկողության տակ գտնվող քարոզչական ու լրատվական խմբակները, քոչարյանական ուժերը, ՀՅԴ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, մերժված ուժերի քաղաքական գաղափարաբանության ներքո գործող «Մեկ Հայաստան» ու «Ազգային օրակարգ» կուսակցությունները։![]()
Քրեաօլիգարխիկ համակարգը առաջ է մղում հատկապես վերջին երեք կուսակցություններին, թերեւս, այն հույսով, որ վերջիններս նորաստեղծ են եւ կարող են դրանց մատուցել որպես իրենց հետ կապ չունեցող ու թարմ գաղափարներ ունեցող ուժեր։ Սակայն շատ դժվար է թաքցնել այդ կապը, քանի որ այն ճչում է այդ ուժերի դիրքավորումից ու քաղաքական ուղղվածությունից։
Հասկանալի է, որ այս բոլոր ուժերը զրկված են հասարակական լայն աջակցությունից, չունեն սոցիալական մեծ բազա, փոխարենը ունեն մեծ փողեր, քարոզչական հսկայական ռեսուրսներ, որոնք, սակայն, բավարար չեն իրենց ֆանտաստիկ դավադրական ծրագրերն իրականացնելու համար, քանի որ, ինչքան էլ հանրությունը դժգոհություններ ունենա Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, այնուամենայնիվ, դավադիր վտանգների դեպքում կանգնելու է նրա թիկունքին։ Սա լավ հասկանում են բոլորը, նաեւ այդ ուժերը։
Ինչ-որ պահի, շատ անսպասելորեն հրաժարական պահանջողներին միացավ խորհրդարանական երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը»։ Իրադարձությունների այս տեսակ զարգացումը մի ավելորդ անգամ փաստեց, որ իշխանության տապալման ծրագիրը նախաձեռնվել է մեկ կենտրոնում եւ վերը թվարկված ուժերի միջեւ տեղի են ունեցել որոշակի քննարկումներ ու ձեռք բերվել համաձայնություններ միասնական գործողության ու քաղաքական օրակարգի շուրջ։
ԲՀԿ-ի այս քայլից հետո իրադարձությունները զարգացան սրընթացորեն։ Իշխանություններն հրաժարականի մասին ԲՀԿ-ի հայտարարությունն անմիջապես գնահատեցին որպես կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող մի քանի քրեական գործերին քաղաքական բնույթ հաղորդելու պաշտպանողական քայլ։
ԲՀԿ-ի հայտարարությունից օրեր անց, իրոք, ԱԱԾ-ն հաղորդագրություններ տարածեց Գագիկ Ծառուկյանին վերաբերող միանգամից երեք քրեական գործերի մասին, որոնցից երկուսը առնչվում են նրան պատկանող ընկերությունների կողմից անօրինականություններին ու փողերի լվացմանը, երրորդը՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մասսայական ընտրակաշառքներ բաժանելու փաստին։ Ու խորհրդարանում դրվեց Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու ու կալանավորելու հարցը։
Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի շուրջ ընթացող իրադարձությունները Հայաստանում քաղաքական զարգացուների նոր սկիզբ կարող են դառնալ։
Մի կողմից՝ նկատելի է, որ իշխանությունը կոշտացնում է իր դիրքորոշումը քրեաօլիգարծիկ համակարգի վերջնական կազմաքանդման ուղղությամբ, մինչեւ իսկ խոսում Հայաստանում տարիներ շարունակ ընտրակեղծարարությամբ զբաղված կուսակցությունների արգելման մասին։ Խոսքն առաջին հերթին ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի մասին է։
Մյուս կողմից՝ եթե Գագիկ Ծառուկյանի կալանավորումով ԲՀԿ թուլանա, ընդդիմադիր դաշտում կարող են որոշակի վերադասավորումներ առաջանալ։
Հատկանշական է, որ խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժ համարվող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի հարցում մնաց երրորդ ճանապարհի իր ավանդական դերի մեջ. չմասնակցեց կալանավորման հարցով քվեարկությանը ու միանալով լուսանցքայինների հիթ-շքերթին՝ հայտարարեց Ծառուկյանին նկատմամբ ճնշումների մասին։
Հ. Կիրակոսյան
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru
Տանը մնալու կոչին արդեն տևական ժամանակ է փոխարինելու է եկել <<Կրիր դիմակ, փրկիր կյանքեր>> կարգախոսը: Նոր կորոնավիրուսով պայմանավորված, համավարակի կանխարգելման միջոցառումների շարքում պարտադիր բաղադրիչ է սա: Գործառույթի վերահսկողությունն իրականացնում է ոստիկանությունը: Ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում դիմակ կրելը և վարակվելուց խուսափելու այլ պարտադիր կանոններին տիրապետելն այս օրերին յուրաքանչյուրի պարտքն է: Հայաստանում համավարակային իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ, իսկ սա նշանակում է, չպետք է թուլացնել հանրային զգոնությունը կյանքի բոլոր ոլորտներում: Թեև պարետի որոշմամբ տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ: Բացօթյա առևտուրը ևս բացառություն չէ: Ինչպես բացօթյա առևտրի կետերում, այնպես էլ հանրային սննդի օբյեկտներում ու արտադրամասերում, տեսչական մարմինները պարբերաբար մշտադիտարկումներ են իրականացնում ՝ հետևելով պարետի սահմանած կանոնների խիստ պահպանմանը։ Տնտեսվարողները խոստովանում են, որ Պարետի ցուցումներին անվերապահ հետևելը ֆինանսական զգալի կորուստների է հանգեցնում, բայցև գիտակցում են, որ հակառակ դեպքում օբյեկտի գործունեությունը կկասեցվի: Թե մինչ օրս ընդհանուր առմամբ քանի տնտեսվարողի մոտ է խախտումներ հայտնաբերվել Սննդի անվտանգության տեսչական մարմինը դեռ չի շտապում թվեր հրապարակել, փաստում են, որ դրանք ամեն օր են փոխվում: Ըստ պատասխանատուների, ընդհատակյա հարսանիքների վերահսկողություն էլ խստացվել է, բայց տուգանք դեռեվս նախատեսված չէ: Ինչ վերաբերում է Շիրակի մարզում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերին, ապա hունիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, 56-ը` Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում մինչ օրս արձանագրվել է մահվան 10 դեպք։
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրու ավագանին հերթական նիստում որոշեց դրամական միջոցներ հատկացնել՝ Գյումրու ամենամյա տոնակատարությանը նվիրված միջոցառման կազմակերպման և անցկացման նպատակով: Դրամական միջոցներ կհատկացվեն նաև թվով 118 սոցիալապես անապահով անձանց: Ավագանին միաձայն ընդունեց նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանին եւ ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահ, 1988 թվականին Լենինականում երկրաշարժի հետևանքների վերացման հանրապետական շտաբի ղեկավար Վարդգես Արծրունուն Գյումրու պատվավոր քաղաքացի կոչում հետմահու շնորհելու որոշումը։
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru
🏛 «Հնարավոր չէ Բաղրամյան 26-ի զանգերով, քաղաքական վճիռներ կայացած դատավորները ինքնամաքրվեն» Լ․Բարսեղյան
🔴🎥
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru