Տանը մնալու կոչին արդեն տևական ժամանակ է փոխարինելու է եկել <<Կրիր դիմակ, փրկիր կյանքեր>> կարգախոսը: Նոր կորոնավիրուսով պայմանավորված, համավարակի կանխարգելման միջոցառումների շարքում պարտադիր բաղադրիչ է սա: Գործառույթի վերահսկողությունն իրականացնում է ոստիկանությունը: Ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում դիմակ կրելը և վարակվելուց խուսափելու այլ պարտադիր կանոններին տիրապետելն այս օրերին յուրաքանչյուրի պարտքն է: Հայաստանում համավարակային իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ, իսկ սա նշանակում է, չպետք է թուլացնել հանրային զգոնությունը կյանքի բոլոր ոլորտներում: Թեև պարետի որոշմամբ տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ: Բացօթյա առևտուրը ևս բացառություն չէ: Ինչպես բացօթյա առևտրի կետերում, այնպես էլ հանրային սննդի օբյեկտներում ու արտադրամասերում, տեսչական մարմինները պարբերաբար մշտադիտարկումներ են իրականացնում ՝ հետևելով պարետի սահմանած կանոնների խիստ պահպանմանը։ Տնտեսվարողները խոստովանում են, որ Պարետի ցուցումներին անվերապահ հետևելը ֆինանսական զգալի կորուստների է հանգեցնում, բայցև գիտակցում են, որ հակառակ դեպքում օբյեկտի գործունեությունը կկասեցվի: Թե մինչ օրս ընդհանուր առմամբ քանի տնտեսվարողի մոտ է խախտումներ հայտնաբերվել Սննդի անվտանգության տեսչական մարմինը դեռ չի շտապում թվեր հրապարակել, փաստում են, որ դրանք ամեն օր են փոխվում: Ըստ պատասխանատուների, ընդհատակյա հարսանիքների վերահսկողություն էլ խստացվել է, բայց տուգանք դեռեվս նախատեսված չէ: Ինչ վերաբերում է Շիրակի մարզում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերին, ապա hունիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, 56-ը` Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում մինչ օրս արձանագրվել է մահվան 10 դեպք։
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրու ավագանին հերթական նիստում որոշեց դրամական միջոցներ հատկացնել՝ Գյումրու ամենամյա տոնակատարությանը նվիրված միջոցառման կազմակերպման և անցկացման նպատակով: Դրամական միջոցներ կհատկացվեն նաև թվով 118 սոցիալապես անապահով անձանց: Ավագանին միաձայն ընդունեց նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանին եւ ՀԽՍՀ շինարարության պետական կոմիտեի նախագահ, 1988 թվականին Լենինականում երկրաշարժի հետևանքների վերացման հանրապետական շտաբի ղեկավար Վարդգես Արծրունուն Գյումրու պատվավոր քաղաքացի կոչում հետմահու շնորհելու որոշումը։
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru
🏛 «Հնարավոր չէ Բաղրամյան 26-ի զանգերով, քաղաքական վճիռներ կայացած դատավորները ինքնամաքրվեն» Լ․Բարսեղյան
🔴🎥
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրու ավագանու հերթական նիստում ավագանին ընդունեց թվով 16 նախագիծ, այդ թվում ԳԱԼԱ խմբակցության առաջարկած երկու ուղերձի նախագիծ՝ ուղղված կառավարությանն ու բարձրագույն դատական խորհրդին, որոնք առնչվում են նախորդ տարիներին կուտակված ապառքների խնդրին և Գյումրի համայնքի շահերի պաշտպանության համար թվով երեք դատական գործերով իրականացված դատաքննություների ընթացքի և կայացված վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ։ Գյումրու ավագանին ԲԴԽ-ին խնդրում է կարգապահական վարույթ հարուցել տվյալ գործերը քննած դատավորների նկատմամբ, քննել գործերը և պատասխանատվության ենթարկել նրանց:
___________________________________________________________
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyshme@gmail.com; progressgyumri@mail.ru
🎥🔴YouTube`
© progressgyshme.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgymri@gmail.com; progressgyumri@mail.ru
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru