Գյումրու Վարդանանց հրապարակում դպրոցականները Тhank you, world բառերով իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն են հղել աշխարհին: 1916 թվականին Ալեքսանդրապոլի որբանոցի երեխաների՝ «շնորհակալություն աշխարհ» լուսանկարի կրկնօրինակով՝մոտ 500 դպրոցական ձեռքերը վեր պարզած, կրկին շնորհակալություն հայտնեցին աշխարհին: Երեխաներին այս անգամ միացան «Ավրորա»-ֆորումի բարի կամքի դեսպաններն ու «Ավրորա»-ի հյուրերը:
Մ․Դերբինյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
📌Գյումրու պատմական միջուկի վերականգնման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկվեցին 2017 թվականին, երբ մեկնարկեց «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման բիզնես ծրագիրը: Ծրագիրն ընդգրկում էր «Կումայրի» արգելոց-թանգարանի կենտրոնական հատվածի փորձնական մի հատված, որտեղ նախատեսվում էր շենքերը վերականգնել որպես հասարակական նշանակության օբյեկտներ (հյուրանոց, ռեստորան, խանութ և այլն) և բարեկարգել փողոցներ: Ծրագրի իրականացման նպատակով ստեղծվեց ներդրումային հիմնադրամ, որի ֆինանսավորմամբ էլ վերականգնվեց մի քանի պատմական կառույց, արդիականացվեց եվ հիմնանորոգվեց մի քանի փողոց: Մինչդեռ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում հաշվառվում է 1600-ից ավելի ճարտարապետական հուշարձան, որոնց վերականգնման կամ պահպանման հեռանկարները դեռ մշուշոտ են: Ի՞նչ ճակատագիր է սպասվում դրանց, ի՞նչ ծրագրեր կան նախատեսված առաջիկայում: Բոլոր հարցերի պատասխանները՝ քննարկման ընթացքում:
———————————————– —————-
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Ինգա Ավագյան – «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրենի ժպ
➡ Պարույր Զաքարյան – «Կումայրի» արգելոց-թանգարանի աշխատակից
➡Կարեն Մխիթարյան – ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
#Gyumri #street #construction
—————————————————————-
📌 Գյումրիում նախորդ տարվանից սկսված ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով իրականացվող փողոցաշինական աշխատանքները դեռ ընթացի մեջ են: Փողոցների քանդման և հիմնային աշխատանքներին հիմա արդեն հաջորդում է ասֆալտապատումը: Պատվիրատուն, կրկին բարձրաձայնում է առկա թերությունների մասին և խոստանում պատրաստ փողոցները չընդունել մինչև թերությունները չշտկվեն: Իսկ առկա թերությունների մասին տեխնիկական եզրակացությունը դեռ չի ստացվել:
—————————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Կնյազ Մանասյան – Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ
➡ Խաչատուր Խնձրցյան – ՇՄ ճանապարհաշինության և տրանսպորտի վարչության պետ
➡ Վարդգես Սամսոնյան – Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի տնօրեն
➡ Վաչե Մալաքյան – ՀՀ ՃՈ 2-րդ գումարտակի , 2-րդ վաշտի հրամանատար
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
📌 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կդառնա պարտադիր: Կանցնի՞ արդյոք Շիրակի մարզը սպանդանոցային մորթի, ինչ ռեսուրս եւ հնարավորություններ ունի մարզը: Ո՞ր համայքներում են տեղակայված կամ տեղակայվելու անասնասպանդանոցներն ու ովքե՞ր են տերերը:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Արմինե Անդրյան – ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի համաճարակաբան
➡ Անդրանիկ Նալբանդյան – ՇՄ Գյուղատնտեսության բաժնի պետ
➡ Վարդան Իկիլիկյան – Ազատանի համայնքապետ
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան
Գյումրու ավագանին առաջին անգամ հրապարակային հարցեր ուղղեց բաժնի պետերին Նիստի օրակարգ ընդգրկված բոլոր նախագծերն ավագանու մեծամասնության «կողմ» քվեարկության արդյունքում ընդունվեցին։ Համայնքի ավագանին որոշեց Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցին, որպես նվիրատվություն հատկացնել 340 հազար դրամ՝ մարզադպրոցի պարիսպը կառուցելու համար, Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն կրթամշակութային վերլուծությունների եւ զարգացման հասարակական կազմակերպությանը հատկացվեց 997 հազար 500 դրամ` «Քանդակագործության Գյումրու միջազգային 4-րդ սիմպոզիում» ծրագրի իրականացման ծախսերը կատարելու համար։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին հատկացվեց 1 մլն դրամ` «Աղետի գոտուց զարգացման գոտի… անցյալի դասերն ու ժամանակի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպման եւ իրականացման ծախսերը կատարելու համար: Ավագանու որոշմամբ թվով 144 անձանց կանխիկ հատկացվեց 1 մլն 500 հազար դրամ, իսկ Մարիամ Եղիազարյանին՝ որպես օգնություն, հատկացվեց 50 հազար դրամ՝ իր հոբելյանական հարյուրամյակի կապակցությամբ Ավագանին որոշեց համայնքապետարանին թույլատրել իրականացնել թվով մեկ ավտոաշտարակի եւ մեկ բեռնատարի գնումը երկրորդական շուկայից՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, այդ նպատակով հատկացվեց 14 մլն 500 հազար դրամ եւ այլն։ Առաջին անգամ նիստից հետո ավագանու անդամներն առաջին անգամ հնարավորություն ունեցան հարցեր ուղղել բաժնի պետերին։ Հաջորդ ավագանու նիստը կայանալու է նոյեմբերի 12-ին։
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
#Քննարկում «Ներառական դպրոց առանց ներառական նախակրթարանի»
📌Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար: Այս հստակ ձեւակերպումը, սակայն, նույնքան սահուն եւ հարթ ընթացք չունի Շիրակի մարզի եւ Գյումրու դպրոցներում: Չհարմարեցված շենք-շինություններ, անպատրաստ մասնագետներ, բրայլյան համակարգից գաղափար չունեցող մանկավարժներ եւ նույն համակարգով տարրական դասարանն ավարտած ու փաստի առաջ կանգնած գյումրեցի երեխաներ: Ներառական կրթություն՝ առանց ներառման:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Լիլիթ Գորգինյան ՇՄ աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ
➡ Համազասպ Խոցանյան Գյումրու թիվ 8 դպրոցի տնօրեն
➡ Հասմիկ Պետրոսյան բժիշկ
#agriculture #shirakregion 2019
———————————————————————–
Մարզի համայնքներում արդեն սկսվել է բերքահավաքը: Ինչպիսի՞ն էին գյուղացու ակնկալիքները գյուղատնտեսական տարուց եվ արդյունքում ի՞նչ սպասելիքներ կան: Արդյո՞ք արդարացված են հողի մշակի սպասելիքները, որքանո՞վ տուժեց մարզը կարկտահարություններից եվ ինչքանո՞վ փոխհատուցվեցին վնաս կրած համայնքները:
———————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Անդրանիկ Նալբանդյան – ՇՄ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ
➡ Սամվել Մադոյան – Հայկական Կարմիր Խաչի ընկերության Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն
➡ Ռոման Համայակյան – Բասենի վարչական ղեկավար
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
#Քննարկում «Սպիտակի երկրաշարժի օջախային ակտիվ գոտին եւ մարզի վթարային ու կիսափուլ դպրոցները» թեմայով :
——————————————————————–
Ընդամենը 15 օր առաջ, սեպտեմբերի 10-ին, ժամը 20:22-ին ՀՀ-ում գրանցված 4.8 մագնիտուդով երկրաշարժը զգացվեց Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի մարզերում եւ Երեւանում: Գյումրիում գրանցված մինչեւ 5 բալ ուժգնության ցնցումներն ուղեկցվեցին որոտացող ամպի ձայնով: Զոհեր եւ ավերածություններ չեղան, հաջորդ օրը սական Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզի վթարային դպրոցներում դադարեցվեցին դասերը՝ հնարավոր վտանգը կանխելու եւ տեղերում խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Ի՞նչ օջախային գոտի է ակտիվ եւ ի՞նչ սեյսմիկ ֆոն կա այս պահին: Ինչպե՞ս են վթարավտանգ դպրոցները դիմակայում աղետին: Որքանո՞վ է երեխաների անվտանգությունը վտանգված:
——————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹԲանախոսներ՝
➡ Կարեն Մխիթարյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ
➡ Մուրադ Տիգրանյան ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի կառույցների սեյսմոկայունության բաժնի պետ
➡ Հասմիկ Հակոբյան Հովունիի դպրոցի տնօրեն
➡ Գայանե Մկրտչյան Կապսի դպրոցի փոխտնօրեն
🔗Համակարգող՝ Արմենուհի Մինասյան
Հայաստանում քաղաքական թեժ աշունն ընթացքի մեջ է։ Դա, իհարկե, իր ուղղվածությամբ ու բովանդակային առումով այն թեժությունը չէ, որը խոստանում էին նախկին իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը՝ հակաիշխանական բեւեռ ձեւավորելու եւ իշխանության դեմ պայքարի փողոցային հզոր ալիք ձեւավորելու համատեքստում։
Թեժ աշունն ուրվագծվում է մի քանի հանգուցային խնդիրների խաչմերուկում, որոնք առնչվում են Ամուլսարի շահագործել-չշահագործելու խնդրին, դատական համակարգում, մասնավորապես Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներին, Մարտի 1-ի գործին ու Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, նաեւ իշխանության ներսում տեղի ունեցող որոշակի տեղաշարժերին։
Ամուլսարը՝ լուրջ գլխացավանք իշխանության համար
Ամուլսարի խնդիրը շատ լուրջ մարտահրավեր է իշխանությյան համար։ Այդ խնդիրը նոր չի ծագել, այն առաջ էր եկել նախկին իշխանության օրոք եւ գլուխ բարձրացրեց հեղափոխությունից անմիջապես հետո, երբ բնապահպանները փակեցին Ամուլսար տանող ճանապարհը եւ այսօր էլ այն շարունակվում է փակված մնալ։ Այդ օրերին իշխանությունը որոշեց հետաձգել Ամուլսարի շուրջ որոշում ընդունելը, գիտակցելով, որ բոլոր տարբերակների դեպքում էլ այն շատ բարդ ու ցավոտ է լինելու։ Սակայն, ամեն դեպքում, որոշում ընդոնելուց խուսափել հնարավոր չէ։
Վերջին օրերին Ամուլսարի շուրջ ընթացող իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունը հակված է հանքը շահագործելու, ամեն դեպքում այնտեղ սկսված շինաշխատանքները շարունակել թույլ տալու տարբերակին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհը բացելու կոչով դիմեց ջերմուկցիներին, հայտարարելով, որ «Լիդիան» ընկերության հետ կնքված պայմանագիրը չեղարկելու իրավական հիմքեր չկան, նաեւ ավելացնելով, թե այդ պայմանագրից հրաժարումը կվնասի Հայաստանի միջազգային վարկին ու տնտեսական զարգացմանը։ Միաժամանակ հավաստիացրեց, որ եթե ընթացքում բնապահպանական խնդիրներ առաջ գան, ապա հանքը չի շահագործվի։
Այս հայտարարությունը դժգոհության լուրջ ալիք բարձրացրեց բնապահպանների ու հանրության որոշակի հատվածի շրջանում, որոնք վկայակոչում են հանքը չշահագործելու մի շարք իրավական հիմքեր, մատնանշում բնապահպանական վտանգները, այդ իմաստով նաեւ հղում անելով «Էլարդ» փորձագիտական ընկերութան մասնագիտական եզրակացութանը եւ այդ ընկերության մասնագետների հետ կառավարության ներկայացուցիչների կազմակերպած տեսակոնֆերանսում հնչած գնահատականներին։
Ամուլսարի խնդիրը բնապահպանականից ու տնտեսականից վեր է ածվել քաղաքական հարցի, որը կարող է իշխանության դեմ համախմբել հանրութան շատ լուրջ հատվածի։ Ընդ որում, այն հատվածին, որն ակտիվորեն մասնակցել է հեղափոխությանը։
Իշխանության հակահարվածը ՍԴ-ին
Իշխանության համար լուրջ խնդիր են նաեւ դատական համակարգում ընթացող գործընթացները։ Կառավարությյունըը մշակել ու ներկայացրել է դատական բարեփոխումների փաթեթը, որը թեեւ ձեւականորեն հեռացված է նախօրոք հայտարարված վեթինգի գաղափարից, սակայն բովանդակության մեջ արտահայտում է դրա էությունը։
Դատական համակարգում ստեղծված իրավիճակն ու խնդիրներն առավել սրությամբ են արտահայտված Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացներում։ Այս օրերին իշխանության ներկայացուցիչներն արդեն պաշտոնապես հայտարարում են այն խնդիրների մասին, որոնք ամիսներ առաջ բարձրացրել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ կապված Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի ու այյդ կառույցի նախագահ Հրայր Թովմասյանի ոչ լեգիտիմության հետ։ Դեռ այդ ժամանակ էր Վահե Գրգոյանը ծավալուն նամակով դիմել Հայաստանի սահմանադրական մարմիններին՝ կառավարութանը, խորհրդարանին, Սահմանադրական դատարանին ու բարձրագույն դատական խորհրդին՝ ներկայացնելով ՍԴ-ում առկա ճգնաժամային վիճակն ու առաջարկելով իրենց իրավասությունների շրջանակում լուծել խնդիրը։
Եկար ժամանակ ադ առաջարկը մնացել էր օդից կախված։ Միայն օրերս Ագային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ անդրադանալով ՍԴ-ում առկա ոչ սահմանադրակն վիճակին, Հրայր Թովմասյանի նախագահ ընտրվելու կասկածելի պատմությանը եւ նախկին համակարգի քաղաքական պատվերները կատարելու թեմային, Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի ընդունած հատնի որոշմանը եւ նույն Քոչարյանի անձեռնմխելիության հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ու Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիքներ ստանալու ՍԴ-ի վիճահարույց դիմումներին։ Խորհրդարանական մեծամասնությունն էլ հատարարեց, որ Հրայր Թովմասյանին պաշտոնանակ անելու գործընթաց են նախաձեռնել, ինչ ցույց է տալիս, որ իշխանությունը լուրջ է տրամադրված Սահմանադրական դատարանի հարցում։

Քոչարյանի պաշտպանների ուրախությունը երկար չտեւեց
Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը ուրախացրել էր Քոչարյանի պաշտպաններին ու կողմնակիցներին։ Նրանք դա գնահատել էին որպես Քոչարյանին կալանքից ազատելու փաստաթուղթ եւ անմիջապես դիմել էին դատարան, որտեղ այդ որոշւմից հետո օրեր անց մեկնարկելու էր Մարտի 1-ի գործով դատական նիստը։ Դատախազություն էլ հայտարարել էր, թե ադ փաստաթղթի բովանդակությունն ընդհանրապես կապ չունի Քոչարյանի գործի, նրան ներկայացված մեադրանքի էության հետ։
Սահմանադրական դատարանի որոշման տեքստը այս երկու պնդումների համար էլ հիմքեր տալիս էին։ Հրայր Թովմասյանի գլխավորած կառույցը թերեւս հատուկ էր այդպիսի որոշում ընդունել, որ կարողանա խաղալ կողմերի արանքում։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բնավ էլ Քոչարյանի պաշտպանների կարծիքին չէր եւ մերժեց մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունը։Վերջիններս էլ, իրենց որդեգրած մարտավարության հարազատ մնալով, այլ բովանդակությամբ նոր միջնորդություններ են ներկայացրել, նաեւ Վերաքննիչ դատարանում վիճարկել Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մարտավարության միտումը պարզ է. ամեն կերպ ձգձգել բուն դատաքննության մեկնարկը, որտեղ Քոչարյանի համար անցանկալի շատ փաստեր կհրապարակվեն
Իշխանության ներսի ճաքերը
Մեկնարկած թեժ աշունն ավելի թեժացավ իշխանության ներսում առաջ եկած խնդիրներով։ Անսպասելիորեն հրաժարական տվեց իշխանության գլխավոր դերակատարներից մեկը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, այդ հրաժարականն ուղեկցելով բավական բամանշանակ ու թերեւս քաղաքական հեռահար նպատակներ ունեցող հայտարարությամբ, որի մեջ իր տարաձայնություններն էր հայտնում իշխանության գործելակերպի ու վարած քաղաքականության հանդեպ։ Այդ հայտարարությունը դիտարկվեց որպես քաղաքակ գործունեություն ծավալելու հստակ հայտ, որը, Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, միանշանակորեն չժխտեց։
Այս հրաժարականի իրական ենթատեքստի ու քաղաքական հետեւանքների պատկերը առավել հստակ կդառնա առաջիկայյում, երբ կնշանակվի ԱԱԾ նոր տնօրեն ու առավել շոշափելի կդառնան Վանեցյանի հետագա գործունեությյան ծրագրեը։ Այս իմաստով նա հայտարարել է, որ առայժմ կզբաղվի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներով։
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Ուղիղ հեռարձակում
🔴
Բանախոսներ՝
➡ Սերոբ Խաչատրյան — կրթության փորձագետ
➡ Նաիրա Թադևոսյան- Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն
➡ Արա Սուքիասյան- «Երեխաների հասարակություն. Մանկապատանեկան ձեռնարկումների աջակցություն կենտրոն » ՀԿ նախագահ
➡ Աբրահամ Ավագյան – մանկավարժ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան