Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից մեկուկես տարի հետո էլ հանրապետության քաղաքական դաշտում որակական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Նկատի ունենք ինչպես այդ դաշտի հիմնական դերակատարներին, այնպես էլ քաղաքական գործընթացների ու գործելակերպի այն ավանդույթները եւ այդ դերակատարների գործունեության բնույթը, որոնց, բացասական առումով, ականատես ենք եղել անցած տասնամյակներում։
Այսինքն՝ դեռեւս չեն ձեւավորվել հեղափոխության արժեքային էությանը եւ տրամաբանությանը համահունչ քաղաքական դաշտ, ուժեր, քաղաքական կանքին մասնակից ու գործընթացների վրա վճռորոշ ազդեցություն գործող ակտիվ կուսակցություններ։ Արդյունքում՝ չկա նոր ժամանակների պահանջներից բխող եւ հեղափոխության նպատակների իրագործմանը միտված քաղաքական օրակարգ։ Փոխարենը՝ առաջնային պլանում ու դիրքերում են նոր իշխանության եւ անցյալի ստվերների միջեւ պայքարը, կեղծ օրակարգերն ու թեմաները, որոնք չեն իջնում տարբեր հարթակներից ու հանրային քննարկումներից։
Նախորդ երկու իշխանությունների (Ռոբերտ Քոչարանի ու Սերժ Սարգսյանի) տարբեր շրջանակներ, որոնք իրականության մեջ պետք է լինեին լուսանցքում, իրենցով են արել ընդդիմադիր դաշտը՝ այն լցնելով եւ օգտագործելով բացառապես ապակառուցոական գործունեոթյամբ ու նպատակներով։ Հենց այս շրջանակներն են ապահովում քաղաքական գործընթացների ու պայքարի այն բացասական ավանդույթները, որոնք որեւէ ընդհանուր բան չունեն քաղաքակիրթ քաղաքականության, առավել եւս՝ կյանքի ժամանակակից պահանջների հետ։
Ինչքան էլ այդ ուժերն իրենց էությամբ ու նշանակությամբ լինեն լուսանցքային եւ հանրային տրամադրությունների վրա նվազագույն ազդեցություն գործեն, ամեն դեպքում նրանց հաջողվում է իրենց շուրջը որոշակի աղմուկ ստեղծել եւ տպավորություն թողնել, թե հենց իրենք են գործող իշխանությունների հիմնական մրցակիցը։ Ավելի ճիշտ՝ իրենց նպատակն է այդպիսին դառնալ եւ այդ դաշտից դուրս թողնել այլ դերակատարների։
Այս նպատակի համար այդ ոււժերն օգտագործում ու ծախսում են հսկայական միջոցներ՝ ֆինանսներ, մի քանի տասնյակ լրատվամիջոցներ, սոցիալական այլ գործիքներ՝ որպես գործիքակազմ կիրառելով իշխանության հանդեպ հայհոյանքը, ատելություն սերմանելը, դժգոհություններ առաջ բերելը, լարվածության օջախներ ստեղծելը, քաղաքացիական բախումներից խոսելը, անօրինական գործողությունների դիմելը, ապատեղեկատվություն տարածելը եւ այլն եւ այլն։
Իրենց այս գործելակերպով նախկինները նաեւ մեկ այլ խնդիր են լուծում. իրենց ակտիվությամբ հնարավորինս պահպանել սեփական դիրքերն ու ազդեցությունը պետական որոշ համակարգերի ո կառույցների վրա, նաեւ ինչ-որ կերպ ապահովագրել տարիների ընթացքում կուտակածը։ Հանցագործությունների բացահայտման ու քրեական գործերի հարուցման դեպքում էլ աղմուկ բարձրացնել իբր քաղաքական հետապնդումների մասին։ Անցած մեկուկես տարվա ընթացքում նման բազմաթիվ դեպքեր ու աղմոււկ-աղաղակի օրինակներ ունեցել ենք, որոնցով փորձել են գրավել միջազգային ուժերի ու մեր հանրության ուշադրությունը։
Այլ խնդիր է, թե այդ ամենն ինչքանով է համահունչ հանրային տրամադրոււթյուններին կամ ինչ ազդեցություն է թողնում հասարակության ընկալումների ու վերաբերմունքի վրա։ Ըստ ամենայնի կարելի է ասել, որ ազդեցությունը շատ փոքր է, եթե ոչ՝ զրոյական։
Կարելի է նաեւ ասել, որ այս վիճակը ինչ-որ տեղ ձեռնտու է իշխանությանը, քանի որ նման մրցակից ունենալը շատ շահեկան է եւ նրանցից որեւէ վտանգ սպասել չի կարելի, ինչ էլ որ անեն ու ասեն վերջիններս։ Ընդհակառակը՝ իրենց ապակառուցողական ոււ ապաքաղաքական գործունեությամբ, աավել եւս իրենց կառավարման տարիների հիշողություններով էլ ավելի են ուժեղացնում իշխանությանը ու հանրությանը համախմբում նրա շուրջ։
Սակայն այդ վիճակից տուժում է երկիրը, քանի որ քաղաքական կյանքը հայտնվում է հնի ու նորի անիմաստ ու ոչ մի տեղ չտանող շրջապտույտի մեջ, այդպես էլ չի հաջողվում հաղթահարել անցյալի բարքերն ու ստվերները, տեղի չի ունենում քաղաքական դաշտի առողջացում, պետության համար կարեւորություն ունեցող օրակարգերն ու թեմաները մնում են ստվերում։
Այստեղ մեղքի իր բաժինն ունի նաեւ իշխանությունը, որը ցուցաբերում է անվճականություն շատ հարցերի լուծման խնդրում, դանդաղում է բարեփոխոմների հարցում։
Քաղաքական փոփոխություններից ահագին ժամանակ է անցել, սակայն նոր-նոր են ձեռնարկել «Կուսակցությունների մասին» նոր օրենքի թեմայով քննարկումների կազմակերպումը, իսկ դատաիրավական բարեփոխումները մի քանի շրջադարձերից հետո հանգրվանել են նոր ձեւաչափի մեջ, խիստ անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումների ծիրն էլ չի երեւում։
Էլ չասած այն մասին, որ արդեն տեւական ժամանակ չի հաջողվոււմ լուծել Սահմանադրական դատարանի անհասկանալի իրավիճակը։
Հ. Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
#Քննարկում «Անօթեւանության ի՞նչ թիվ ու իրավիճակ փաստեց վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը» #Homelessness #Gyumri
————————–
📌ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ավարտել է աշխատանքը: Անօթեւանության ի՞նչ պատկեր է արձանագրվել, ինչ թվերի մասին է խոսքը եւ ո՞րն է խնդրի լուծման ճանապարհը:
————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹԲանախոսներ՝
➡ Մկրտիչ Դավթյան, անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
➡ Վահան Թումասյան Շիրակ կենտրոն հկ նախագահ
➡ Տիգրան Հարությունյան ՀՀ ՇՄ քաղաշինվարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ
🔗Արմենուհի Մինասյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբն աստիճանաբար ի մի է բերում ունեցած տեղեկատվությունը: Ներկա պահին Գյումրիում առկա է 2858 ժամանակավոր կացարան: Դրանցից, ըստ Գյումրու քաղաքապետարանի նախնական տվյալների, 700-ից 800-ը քարաշեն են, 300 տնակ ընդհանրապես փակ դներ են: Ներկա պահին Գյումրիում դեռեւս 96 տնակային ավան կա:
Անկախ առկա թվերից, թե առաջիկայում Գյումրիում անօթեւանության խնդիրն ինչպե՞ս է կարգավորվելու, անհայտ է: Շատ տարբերակներ են քննարկվում: Երկխոսության մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ Շիրակ կենտրոն հկ նախագահ Վահան Թումասյանն առաջարկեց սկսել փակ դռների հարցի լուծումից: Նաեւ ասաց, վտանգավոր գործընթաց է լինելու: «Ասենք գնացել ենք եւ հանձնաժողովը որոշել է տնակը քանդել: Էդ տնակում հնարավոր է մի երկու իր լինի, տերը մեկ էլ գա, դատի տա, թե անտիկվար շկաֆս ո՞ւր ա կամ վնասվել է: Շատ բարդ հարց է սա: Կարծում եմ, պետք է լինի հանձնաժողով, որը կգնահատի այդ փակ դռներով տնակի ամբողջական արժեքը՝ սկսած ներսի գույքով եւ ամեն մանրուք հաշվի առնելով, էդ գումարը տիրոջ անունով բացված հաշվին քցենք, տնակը քանդենք, տարածքը հեռացնենք»,- ասաց Վահան Թումասյանը:
Գյումրեցի անօթեւանների համար բնակարաննե՞ր կկառուցեն, թե՞ Բնակարանի գնման վկայագիր կտրամադրեն, դեռ պարզ չէ: Գյուղերում ամեն ինչ հստակ է: Գյուղաբնակ անօթեւաններին բնակարանի փոխհատուցման երկու տարբերակ կառաջարկվի՝ ԲԳՎ կամ գումարային փոխհատուցում: Խոսքը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 148 անօթեւան ընտանիքի մասին է: «Մի քանի ամիս առաջ մենք բոլորին ծանուցում էինք ուղարկել, գնացել մեկ-մեկ հարցրել ենք ԲԳՎ են ուզոմ, թե ցանկանում են, որ տուն կառուցվի: 148-ից 90-ն ուզեցին ԲԳՎ, մնացածն ուզեցին տուն կառուցել: Հիմա, որ արդեն հնարավոր է, որ հենց վկայագրերը տրվեն, նորից նույն հարցումն արեցինք նույն 148 մարդու հետ: Նույն թերթիկները տարանք, մարդը գրեց, որ ուզում է վկայագիրը, համայնքի ղեկավարն էլ կնիքը խփեց: Մինչեւ մենք նախնական հարցում չանենք, ոչինչ չենք առաջարկում, իսկ առաջ ուրիշ ձեւի էր, մենք գրում էինք, բայց կառավարությունն այլ բան էր որոշում: Ոնց որ եղավ Մարալիկի շենքը, նախագիծը եկավ՝ ազատ բնակարանները հանձնել համայնքի ղեկավարին, բայց կառավարության որոշումը եղավ ազատ բնակարանները հանձնել ՊՆ-ին: Իսկ հիմա մարդն ինքն է որոշում, թե պետությունն իրեն ինչ տա»,- ասաց քննարկմանը ներկա Շիրակի մարզպետարանի քաղշինվարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանը:
Անօթեւանին տրվող վկայագրի արժեքը հաշվարկվում է կադաստրային մարմնի ցուցիչով: Ներկա պահին Շիրակի մարզում բնակարանների շուկայական գներն աճել են, սակայն կադաստրային գինը՝ իջել: Եթե նախկինում 3 սենյականոցի համար վկայագրով հատկացվում էր 7 մլն 100 հազար դրամ, այսօր արդեն նախագծով հաշվարկվում է 6 մլն 100 հազար դրամ:
Ա․ Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
📌ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, համաձայն որի բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահ է, որ աշակերտները 12-ամյա կրթության ընթացքում բավարար գիտելիք են ստանում այդ առարկաներից եւ բուհական ծրագրերում դրանց մեծ մասի կրկնությունն ազդում է ինչպես տվյալ մասնագետի, այլ նաեւ մասնագիտական ծրագրի բովանդակության եւ որակի վրա:
————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹԲանախոսներ՝
➡ Արմեն Հայրապետյան ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն
➡ Երվանդ Սերոբյան ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող
➡ Արտաշես Բոյաջյան ազգագրագետ
🔗Արմենուհի Մինասյան
Հաշվետվությունը` 2019 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր
«Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հարցմանն ի պատասխան Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը (կատարող` Ա.Բալաբեկյան) տեղեկացրել է, թե 2019 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Գյումրիում որ փողոցներն են վերանորոգվել, ինչ միջոցներով, որքան գումար է ծախսվել եւ որ շինարարական կազմակերպություններն են կատարել այդ աշխատանքները:
Ամփոփ տեղեկությունների համաձայն` Գյումրիում նշված ժամանակահատվածում փողոցաշինությունը կատարվել է 4 աղբյուրների միջոցներով` Համաշխարհային բանկ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ, Գյումրի համայնքի բյուջե, սուբվենցիոն ծրագրեր: Փողոցաշինական աշխատանքները կատարել են 10 շինարարական ընկերություններ:
Համաշխարհային բանկի շնորհիվ (իրականացնում է Հայաստանի համայնքային զարգացման հիմնադրամը) Գյումրիում նշված ժամանակահատվածում վերականգնվել է Շիրազի փողոցը`680 մետր երկարություն, Ղորղանյան փողոցը (Գայի փողոցից Շիրազի փողոց)` 174 մետր, Ջիվանու փողոցը (Ջիվանու հրապարակից Շիրազի փողոց)` 100 մետր, Վարպետաց փողոց (Վարդանանց հրպարակից Շիրազի փողոց)` 170 մետր, Ջիվանու հրապարակը, Գայի փողոցը` 261 մետր, Վարպետաց փողոցը (Ռուսթավելի փողոցից Ֆուրմանով փողոց)` 136 մետր, Աբովյան փողոցը (Ռուսթավելի փողոցից Ֆուրմանով փողոց)` 139 մետր, Ղորղանյան փողոցը (Ռուսթավելի փողոցից Ֆուրմանով փողոց)` 138 մետր եւ Վարդանանց հրապարակը:
Վարդանանց հրապարակի մի մասն է վերանորոգվել
Ծախսերի մասին Գյումրու համայնքապետարանը տեղեկություններ չի տրամադրել, փոխանցել է, որ թվարկված փողոցների բարեկարգման աշխատանքների պատվիրատուն չի հանդիսացել Գյումրու համայնքապետարանը:
Այս ծրագրով կատարված փողոցաշինական աշխատանքները մրցույթով կատարել են «Մերձմոսկովյան» ԲԲ, «Ախուրյանի կոոպշին» ՍՊ եւ «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերությունները:
«Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը գտնվում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում, ղեկավարը Արամ Ադամյանն է` Բալասանյան խմբակցության ավագանու անդամ Արտակ Ադամյանի հայրը:
«Ախուրյանի կոոպշին» ՍՊ ընկերությունը գործում է Գյումրիում, իսկ ահա «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերությունը` Երեւանում:
Շիրազի փողոցի վերաբացումը

Վերականգնվում է պատմական միջուկը
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջոցներով վերականգնվել են Տիգրան Մեծ պողոտան` 1014 մետր, Հայուհու հրապարակը, Նժդեհի փողոցը`1472 գծամետր երկարությամբ, Սայաթ-Նովա փողոցը` 411 մետր: Թվարկված փողոցների վերանորոգման համար ընկերություններին երեք կատարողական է տրվել` 386 հազար 711 եվրո: Աշխատանքները կատարել են «ՀՁ Սիսանի ԲՈՒԱՏ» եւ «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերությունները:

Տեղեկատվական համակարգում «ՍԻՍԻԱՆԻ ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի ղեկավարի, տնօրինության մասին տեղեկություններ չկան, 2011 թվականին, ըստ մամուլի հրապարակումների, ընկերության սեփականատերը եղել է Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Ընկերության գտնվելու հասցե նշվում է Սյունիքի մարզի Սիսիան համայնքը:
«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն է վերանորոգել Ջիվանու փողոցի 140 մետր երկարությունը` (Շիրազի փողոցից Ռուսթավելի փողոց), Վարպետաց փողոցի 142 գծային մետր երկարությունը` (Շիրազի փողոցից Ռուսթավելի փողոց), նույն երկարությամբ Աբովյան փողոցը` (Շիրազի փողոցից Ռուսթավելի փողոց) եւ 144 մետր երկարության Ղորղանյան փողոցը` (Շիրազի փողոցից Ռուսթավելի փողոց): Այս աշխատանքների կատարման համար ընկերությունը դեռեւս չի վճարվել, կատարողական չի տրվել:
Նույն ընկերությունը դեռես չի վճարվել (հոկտեմբերի մեկի դրությամբ) նաեւ Երեւանյան խճուղու, Նժդեհի հրապարակի 3396 գծային մետր երկարության շինաշխատանքների, Անի թաղամասը Մուշ թաղամասին կապող 601 մետր երկարության փողոցի վերանորոգման աշխատանքների համար:
ՎԶԵԲ-ի շրջանակում «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը վճարվել է Կոմիտաս փողոցի 900 մետր երկարության վեարոնոգման համար, տրվել է 2 կատարողական` 326 հազար 96 եվրո:
ՎԶԵԲ ծրագրի շրջանակում վերանորոգվել են նաեւ Ազնավուրի հրապարակը, Վ.Սարգսյան փողոցը` 2066 մետր երկարությամբ, Գերցենի փողոցը` 904 մետր: Աշխատանքները կատարել են «ՀՁ ԱԱԲ պրոեկտ» եւ «Էլեկտրասերվիս» ՍՊԸ-ները: Վերջիններիս տրվել է երկու կատարողական` 250 հազար 815 եվրո:
«ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն գտնվում է Երեւանում, մամուլի հրապարակումների համաձայն «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ի սեփականատերը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանն է, նախկին պատգամավոր: Տեղեկատվական համակարգում ընկերության տնօրենի անուն նշվում է` Արմեն Բադալյան:
«Էլեկտրասերվիս» ՍՊԸ-ն գրանցվել է 1998 թվականին` Երեւանում, ղեկավարը Գագիկ Արամայիսի Բադալյանն է:
ՀՀ ընտրողների ռեգսիտրից տեղեկանում ենք, որ Արմեն Բադալյանն ու Գագիկ Արամայիսի Բադալյանը գրանցված են նույն հասցեում: «Էլեկտրասերվիս» ՍՊԸ-ն ու «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն եւս գրանցված են մեկ հասցեում` Արաբկիր, 39-րդ փողոց, 1ա շենք:
Քաղաքապետարանի տեղեկացմամբ` «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համար Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից հատկացվող վարկի մայր գումարի մարման պարարտավորությունները կրում է Հայաստանի Հանրապետությունը, ինչ վերաբերվում է վարկի սպասարկման տոկոսագումարներին ապա դրանց վճարման պարտավորությունը համայնքինն է: Առայժմ համայնքային բյուջեից վճարումներ չեն կատարվել:
Համայնքային բյուջեի միջոցներով նշված ժամանակահատվածում վերանորոգվել է Հովսեփյան փողոցը` 170 մետր երկարության, (Հարկայինից մինչեւ Մանուշյան փողոց), աշխատանքները կատարելէ «Շինպլյուս» ՍՊԸ-ն, տրվել է մեկ կատարողական` 18 մլն 792 հազար դրամ: «Շինպլյուս» ՍՊԸ-ն գտնվում է Երեւանում, այլ տեղեկություններ չկան ընկերության մասին:
Սուբվենցիոն ծրագրերի արդյունքում վերանորոգվել են 29-րդ դպրոցից Կոշտոյան փողոց ձգվող ճանապարհը`110 մետր երկարությամբ, Մադոյան փողոցը`310 մետր, շինաշխատանքները կատարել է «Էլիտ Արման Շին» ՍՊԸ-ն, տրվել է երկու կատարողական` 10 մլն դրամ: Ընկերությունը գտնվում է Գյումրիում:
Խ. Դաշտենց փողոցը (Գորկի փողոցից Ռուսթավելի փողոց)` 170 մետր երկարությամբ, աշխատանքները կատարել է «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն, երկու կատարողական է տրվել` 22 մլն 259 հազար ՀՀ դրամ: Ընկերությունը գտնվում է Երեւանում:
Երկաթգծի ավանի փողոցները (Մեքենավարներ, Շիրվանզադե, Աղայան)` ընդհանուր 480 մետր երկարությամբ վերանորոգել է «ՍՏԱԳ» ՍՊԸ-ն` 2 կատարողական է տրվել,16 մլն 889 հազար ՀՀ դրամ եւ Արեւմտյան օղակային շրջանցիկ ճանապարհի վերանորոգման աշխատանքները` 3415 մետր երկարության, կատարել է «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ն, տրվել է մեկ կատարողական, 70 մլն 977 հազար դրամ:
«ՍՏԱԳ» ՍՊԸ-ն, ի տարբերություն թվարկված մյուս ընկերությունների, վերջերս է հիմնադրվել` 2018 թվականին, գտնվում է Երեւանում:
Գյումրու համայնքապետարանի փոխանցմամբ` հաջորդ տավա համար նախատեսված ճանապարհաշինական ծրագրերը ներկայում գտնվում են քննարկման փուլում:
Փողոցաշինական աշխատանքների որակից տեղե-տեղ բնակիչները դժգոհում են. բնակիչների այս դժգոհությունների մասին Գյումրու համայնքապետարանը տեղյակ է: Ավագանու վերջին նիստում` հոկտեմբերի 8-ին, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը հայտարարեց. «Մենք փողոցները չենք ընդունի, եւ ամեն մի շինարար գլխով պատասխանատու է որակի համար։ Էն մասը որն էսօր կատարվում է ինվեստիցիոն ծրագրով, մենք անպայման պահանջել ենք որպեսզի հատուկ մեքենա բերվի, որը միանգամից այդ որակն է ստուգում։ Դա ունի Տարածքային նախարարությունը, մենք դիմել ենք, որպեսզի էդ մեքենայով ստուգեն, հանկարծ չսխալվեն փողոցների որակի հետ կապված։ Ինձ համար շատ կարեւոր է, որ որակը լավ լինի, մի քիչ թող ուշանա եւ այլն, եւ այլն, տարբեր պատճառներով՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց որակը պետք է լինի շատ բարձր, դրա համար շատ հետեւողական է խումբը, որն իրականացնում է ՎԶԵԲ ծրագիրը։ Էն փողոցները, որոնք Համաշխարհային բանկն արեց, երբեւէ թերություններով չենք ընդունել»,-ասաց համայնքի ղեկավարը, միաժամանակ համաձայնեց, որ որոշ փողոցներում առկա են ասֆալտապատման թերություններ։
Ա. Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
📌 ՀՀ կառավարության` «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին որոշման նախագծով շահառուներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները արտապատվիրվելու են ոչ պետական կազմակերպության: Արդեն մի քանի օր է այս լուրն ինտերնատում բողոքի մեծ ալիք է բարձրացրել, խուճապի մեջ գծել առաջիկայում գործազուրկների շարքերը համալրող աշխատակիցներին եւ տագնապ առաջացրել շահառուների շրջանում՝ ընդհուպ մինչեւ հացադուլ: Ինչու՞ է նման որոշում կայացվել, ինչի՞ համար են ինտերնատի աշխատակիցները Շահերի պաշտպանության կոմիտե ստեղծել, եւ ինչու՞ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրել. «Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի հետևանք են և չեն համապատասխանում իրականությանը»:
————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡ Արմեն Սարուխանյան Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատի տնօրենի ժպ
➡ Գեւորգ Սուլուկյան իրավաբան
➡ Արսեն Ավագյան Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատի աշխատակից
ցանկը ենթակա է լրացման
🔗Արմենուհի Մինասյան
Ա․Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
📌 Մարզադահլիճներից ուղիղ անցում դասագրքային ֆիզկուլտուրային: Հանրակրթական դպրոցի ուսումնական պլանով առարկային հատկացվում է շաբաթական 3 դասաժամ: Գյումրու դպրոցների մեծ մասը, սակայն չունեն ֆիզկուլտուրայի դահլիճներ, բայց ունեն ֆիզկուլտուրայի ուսուցիչներ: Ինչպե՞ս են անցկացվում այդ դասաժամերը առանց մարզադահլիճների դպրոցներում, ուսուցիչներն ինչպես են վարձատրվում իրենց թերի աշխատանքի դիմաց եւ լուծման ի՞նչ ելքեր են առաջարկվում:
——————————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
ℹ Բանախոսներ՝
➡Գեւորգ Լոռեցյան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
➡ Վաչագան Վարդանյան ՇՄ մշակույթի եւ սպորտի բաժնի պետ
➡ Արմինե Խաչատրյան Գյումրու վերականգնողական կենտրոնի կինեզոթերապիստ
➡ Գագիկ Ասլանյան Մարզիչ-մանկավարժ
🔗Արմենուհի Մինասյան
#Հարցում
1. Նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելով,
ի՞նչ կփոխվի ՀՀ քաղաքացու կյանքում
2. Ինչքա՞ն կցանկանայք,որ ՀՀ-ում կազմեր նվազագույն աշխատավարձի չափը