«Պետք է ձևավորել երկբևեռ քաղաքական դաշտ առնվազն, որտեղ երկու ուժեր քաղաքակիրթ, քաղաքական պայքարի մեջ կձևավորեն նոր օրակարգ Հայաստանի համար և կվերահսկեն մեկը մյուսին»
Առայժմ պարզ չէ, թե քաղաքական որ ուժերը ինչ ձեւաչափով կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Պարզ է մի բան, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու համար ունեն 2 օր ժամանակ: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է: Ներկա քաղաքական իրավիճակի շուրջ կխոսեն Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը և կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը:
Այսօր՝ Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում տեղի ունեցավ աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում իր մահկանացուն էր կնքել օլիմպիական խաղերի, աշխարհի 9-ակի ու Եվրոպայի 8-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը:
Լեգենդար մարզիկի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ՝ հուղարկավորությունը կկայանա նոյեմբերի 13-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Յուրի Վարդանյանը սկսել է ծանրամարտով զբաղվել 1970 թվականից: 1980 թվականին Մոսկվայի Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել՝ սահմանելով 5 ռեկորդ, երկամարտի ցուցանիշը հասցնելով բացառիկ՝ 405 կգ-ի: Յուրի Վարդանյանը 2013-2014 թվականներին եղել Է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: 2014-2017 թվականներին եղել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Գյումրեցիները խորը ցավով եկել էին իրենց քաղաքի արժանի զավակին հրաժեշտ տալու: Եկեղեցու բակում հավաքված քաղաքացիներից յուրաքանչյուրը իր հետ բերել էր հիշողություն կապված Յուրի Վարդանյանի հետ.
«Համեստ ու քաշված տղա էր, բայց իրա գործերն իրանից մեծ էղան»
Թուրքմենստանում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ծանրորդները բարձր պահեցին ոչ միայն հայ ծանրամարտի, այլև ախարհահռչակ ծանրորդ և նվիրյալ հայ՝ Յուրի Վարդանյանի պատիվը:
Գ.Գալստյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com
«Հայաստանի դպրոցներում և միջին մասնագիտական քոլեջներում մեդիագրագիտության շաբաթ» ծրագրի շրջանակներում Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողները հասարակագիտություն առարկայի դասախոս Գյուլնարա Ֆարզադյանի ղեկավարությամբ այցելեցին Գյումրու #Երկխոսության_մեդիա_կենտրո
Ինչպե՞ս հնարավորինս գրագետ օգտվել լրատվությունից և որո՞նք են մեդիագրագիտության հիմնական հարցերը: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-9-ը Հայաստանի դպրոցներում մեդիագրագիտության շաբաթ է հայտարարված: Ծրագրի շրջանակներում Կառնուտ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները հասարակագիտության ուսուցիչ Սևակ խաչատրյանի ղեկավարությամբ այցելեցին Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ-ի կողմից ստեղծված #Երկխոսության_մեդիա_կենտրոն , ծանոթացան կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին, միջոցառումներին:

📌 Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա խորհրադարանական ընտրություններից:
📌 Ո՞ր քաղաքական ուժերը կհայտնվեն Խորհրդարանում
📅Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի վերջին ամիսների լռակյաց ու պասիվ կեցվածքը մտահոգում է Շիրակի մարզի բնակչությանը:
«Քրիստոնեական կամուրջ» նախաձեռնություն»-ը նոյեմբերի 9-ին, ժամը 18:00-ին, բոլոր մտահոգ քաղաքացիներով հավաքվում են Գյումրիի Վարդանանց հրապարակում՝ հորդորելու ու պահանջելու Շիրակի թեմի առաջնորդից անցնել նախկին հասարակական, ակտիվ աշխատանքին՝ նպաստելով հայ ազգի դեմ ծառացած խնդիրների լուծմանը: Նախաձեռնության նպատակի ու առաջիկա քայլերի մասին մամուլի ասուլիսով հանդես են եկել «Քրիստոնեական կամուրջ» նախաձեռնության» անդամները#Երկխոսության_մեդիա_կենտրո
🔹Ուղիղ հեռարձակում
➡️ ➡️ Բանախոսներ՝
➡ Վարդան Սրտաշյան,
➡ Մհեր Խաչատրյան,
➡ Հեղինե Մանուկյան


📅 Արթիկի տարածաշրջանի մոտ 50 գյուղում կա խնդիր կապված ջրի որակի հետ։ Պատճառը Մանթաշի ջրամբարի աղտոտվածությունն է, ինչպես նաեւ ոչ բավարար քլորացումը։ Արթիկի տարածաշրջանի գյուղերում խմելու ջրի որակով պայմանավորված աճել է նաեւ աղիքային ինֆեկցիաների թիվը։ Գյուղերից շատերի սպասարկումը պատկանում է «Վեոլիա ջուր» ընկերությանը։
Թե ինչո՞ւ խնդիրը չի լուծվում, ո՞վ է պատասխանատուն եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ քննարկվել է #Երկխոսության_մեդիա_կենտրոն ում;
🔹Ուղիղ հեռարձակում
➡️
➡️Բանախոսներ`
➡ Վահե Բատոյան – «Վեոլիա ջուր» ընկերության Տեխնիկական տնօրեն
➡ Արտակ Մալխասյան – «Վեոլիա ջուր» ընկերության Վարձակալության Պայմանագրի կառավարման տնօրեն
➡ Արայիկ Եղիկյան – «Վեոլիա ջուր» ընկերության <Արեւմուտք> տարածաշրջանային փոխտնօրեն
➡ Լեւոն Ղուկասյան – «Վեոլիա ջուր» ընկերության ջրի որակի վարչության պետ
➡ Վարդան Ուռության – ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն
📌Համակարգող` Հեղինե Մանուկյան
Ազգային կառավարիչների դպրոց ծրագրի նպատակը ազգային արժեհամակարգը կրող հմուտ կառավարիչների պատրաստումն է։ Մեկամսյա կառավարչական հմտությունների ու ազգային արժեհամակարգին վերաբերող դասընթացներից հետո նախօրոք ընտրված երիտասարդները կանցնեն պրակտիկա Շիրակի մարզպետարանում։ Սա համանուն ծրագրի երկրորդ փուլն է, որն իրականացվում է Գյումրիի Ազգային արժեք ակումբի կողմից։
Ծրագրի նպատակների եւ առաջիկա քայլերի մասին մամուլի ասուլիսով են հանդես եկել Ազգային արժեք ակումբի անդամները, #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում
🔹Ուղիղ հեռարձակում
➡️
➡️Բանախոսներ`
Ազգային Արժեք ակումբի անդամներ
➡ Արմեն Ներսիսյան
➡ Վարդան Սրտաշյան
➡ Տարոն Ասատրյան։
#DMC #Dialogue_Media_Center
📅 Ազգային կառավարիչների դպրոց ծրագրի նպատակը ազգային արժեհամակարգը կրող հմուտ կառավարիչների պատրաստումն է։ Մեկամսյա կառավարչական հմտությունների ու ազգային արժեհամակարգին վերաբերող դասընթացներից հետո նախօրոք ընտրված երիտասարդները կանցնեն պրակտիկա Շիրակի մարզպետարանում։ Սա համանուն ծրագրի երկրորդ փուլն է, որն իրականացվում է Գյումրիի Ազգային արժեք ակումբի կողմից։
Ծրագրի նպատակների եւ առաջիկա քայլերի մասին մամուլի ասուլիսով հանդես կգան Ազգային արժեք ակումբի անդամները, #Երկխոսության_մեդիա_կենտրոն ում, նոյեմբերի 2-ին, ժամը 13․00-ին։ #DMC #Dialogue_Media_Center
🔹Ուղիղ հեռարձակում https://www.facebook.com/DialogueMediaCenter/app/212104595551052/
➡️Բանախոսներ`
Ազգային Արժեք ակումբի անդամներ
➡ Արմեն Ներսիսյան
➡ Վարդան Սրտաշյան
➡ Տարոն Ասատրյան։
1,5 տարի ընդմիջումից հետո քաղաքական դաշտ է վերադառնում Հովհաննես Մարգարյանը։ Քաղաքականությունից հեռանալու պատճառը, վերջինիս մեկնաբանմամբ առողջական վիճակն է եղել, սակայն հասարակության պահանջով կրիկին որոշել է վերադառնալ քաղաքականություն ու շարունակել Խորհրդարանի ամբիոնից վեր հանել Գյումրու խնդիրները։
Արժանապատիվ ուղի կուսակցությունը ԱԺ-ում ընդդիմադիր ուժ կլինի։ Հովհաննես Մարգարյանը վստահեցրել է, որ կողքին ունի համախոհներ եւ պատրաստ է մտնել ընտրապայքարի մեջ։ Համապետական կուսակցության կենտրոնը կլինի Գյումրիում։ Արդեն գրասենյակներ են ստեղծվել Երեւանում ու տարբեր մարզերում։
Հովհաննես Մարգարյանի առաջին գործը Սահմանադրության հիմնովին փոփոխումը կլինի՝ հանրաքվեի միջոցով։ Վերջինիս դիտարկմամբ Խորհրդարանական համակարգը Հայաստանում չի գործում ամբողջովին եւ կան լուրջ շեղումներ, որոնք խոչընդոտում են Հայաստանում արդյունավետ կառավարմանը։
Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին, բայց մեկ սխալ անգամ թույլ տալու դեպքում առաջին քննադատն է լինելու։
Հիշեցնենք, որ Հովհաննես Մարգարյանը Հայկական վերածնունդ կուսակցության անդամ էր։ Այժմ որեւէ կապ կուսակցության հետ Հովհաննես Մարգարյանը չունի, իր կողմից ստեղծված կուսակցությունը լինելու է ազատ ու անկախ։ Հովհաննես Մարգարյանը նաեւ չի բացառել, որ հնարավոր է դաշինքով հանդես գա այլ կուսակցությունների հետ։ Իսկ առաջիկայում կուսակցության լիագումար նիստն է, որտեղ ներկայացվելու է նախընտրական ծրագիրն ու առաջիկա քայլերը։
Հ.Մանուկյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com