Լրահոս

ՀՀ ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները Ստեփան Գրիգորյանի և Անժելա Խաչատրյանի մեկնաբանմամբ

ՀՀ ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների և քաղաքական զարգացումների շուրջ կխոսեն Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար` Ստեփան Գրիգորյանը և ,Ազատ դեմոկրատներե կուսակցության փոխնախագահ` Անժելա Խաչատրյանը:

#DialogueAuditorium

Live Ուղիղ՝ «ՀՀ ընտրական օրենսգիրքն ու քաղաքական զարգացումները»

 

📅Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին տապալեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: Կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, մինչդեռ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն։ Հոկտեմբերի 24-ին, ԱԺ արտահերթ նիստում ձայների 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։ Յոթ օր անց կանցկացվի նոր ընտրություն, եթե տապալվի նաև երկրորդ ընտրությունը և վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է: Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում եւ ինչպիսի օրենսգրքով հասարակությունը կգնա դեպի խորհրդարանական ընտորութուններ, քննարկվել է #Երկխոսության_մեդիա_կենտրոն ում,
➡️Բանախոսներ`
 Վարդինե Գրիգորյան- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող
 Հայկ Հարությունյան-իրավաբան
 Արթուր Համբարձումյան-քաղաքագետ
📌Համակարգող` Հասմիկ Մխիթարյան
#Dialogue_Media_Center #DMC 

«ՀՀ ընտրական օրենսգիրքն ու քաղաքական զարգացումները»

📅Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին տապալեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: Կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, մինչդեռ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն։ Հոկտեմբերի 24-ին, ԱԺ արտահերթ նիստում ձայների 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։ Յոթ օր անց կանցկացվի նոր ընտրություն, եթե տապալվի նաև երկրորդ ընտրությունը և վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է: Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում եւ ինչպիսի օրենսգրքով հասարակությունը կգնա դեպի խորհրդարանական ընտորութուններ, կքննարկվի#Երկխոսության_մեդիա_կենտրոն ում, հոկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին:
🔹Ուղիղ հեռարձակում https://www.facebook.com/DialogueMediaCenter/app/212104595551052/
➡️Բանախոսներ`
 Վարդինե Գրիգորյան- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող
 Հայկ Հարությունյան-իրավաբան
 Արթուր Համբարձումյան-քաղաքագետ
📌Համակարգող` Հասմիկ Մխիթարյան

Live Ուղիղ՝ «Ականային վտանգներն ու ականազերծման դժվարությունները»

📅Անչափահաս քաղաքացիների շրջանում ականի պայթյունի հետևանքով գրանցված մահվան վերջին դեպքը Շիրակի մարզում էր։ Հանրապետության ականապատ տարածքները շարունակում են վտանգ ներկայացնել։ #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում «Ականային վտանգն ու ականազերծման դժվարությունները» թեմայի շուրջ խոսել են ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները:
🔹Ուղիղ հեռարձակում ➡️ 

➡️ Բանախոսներ`
 Էդուարդ Ղուկասյան – ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի իրավաբանական բաժնի պետ
 Գայանե Սիմոնյան – Ականից տուժած անձանց գծով ավագ մասնագետ
 Գյուլաննա Ֆերաքյան- ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակից
📌Համակարգող-Նազելի Էլբակյան

«Ականային վտանգներն ու ականազերծման դժվարությունները»

📅Անչափահաս քաղաքացիների շրջանում ականի պայթյունի հետևանքով գրանցված մահվան վերջին դեպքը Շիրակի մարզում էր։ Հանրապետության ականապատ տարածքները շարունակում են վտանգ ներկայացնել։ Ականային վտանգն ու ականազերծման դժվարությունները. թեմայի շուրջ հանդիպում-քննարկում տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին, Գյումրու #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում, ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ:
🔹Ուղիղ հեռարձակում https://www.facebook.com/DialogueMediaCenter/app/212104595551052/
➡️ Բանախոսներ`
➡ Ռուբեն Առաքելյան-ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն
➡ Գայանե Սիմոնյան-Ականից տուժած անձանց գծով ավագ մասնագետ
➡ Գյուլաննա Ֆերաքյան- ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակից
📌Համակարգող-Նազելի Էլբակյանը:

Քաղաքական վերջին իրադրությունը Լևոն Շիրինյանի և Հայկ Սուքիասյանի մեկնաբանմամբ

«Մենք պետք է հասկանանք, որ այդ ուժերը ճար չունեին: Հանրապետականի վարքագիծը անձնատվության վարքագիծ էր, իսկ ԲՀԿ-ն էլ դեմքը փրկելու համար ստորագրեց հուշագիրը»
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Քաղաքական վերջին իրադրության շուրջ տեսակետներ են հայտնել քաղաքագետներ, Հայաստանի «քրիստոնեա-դեմոկրատական» շարժման խմբի անդամներ՝ Լևոն Շիրինյանը և Հայկ Սուքիասյանը:
#DialogueAuditorium

7 միլիոն դրամ Ամանորի  ծախսերին

Տեղի է ունեցել Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգային 19 հարցի քննարկումն  ու  ընդունումը անցել է թեժ մթնոլորտում:  Հարցերից մի քանիսը  վերբերել տարբեր կառույցներին դրամական օգնություն հատկացնելուն՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տուն,  «Հայկական Կարիտասին» ծերերի համար «Տաք ձմեռ» ծրագիր: Գյումրու թվով 4 երաժշտական դպրոցին էլ օգնություն է հատկացվել սուբսիդիդայի տեսքով: Օրակարգի գլխավոր հարցը  ամանորի պատրաստությունների մասին են:  7 մլն դրամ կհատկացվի այդ նպատակին:

Live Ուղիղ՝ «ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակը և զարգացման հեռանկարները»

📅Թավշյա` սիրո և համերաշխության հեղափոխությունը սկիզբ դրեց հայ հասարակության քրիստոնեա-դեմոկրատական արքետիպի վերածննդին։ Հայաստանն աշխարհում պետք է հայտնի դառնա որպես քրիստոնեություն արտահանող և քրիստոնեական գաղափարները վերարժևորող երկիր։ Մերօրյա քաղաքական դաշտի կայացումը` գաղափարական հենքով, չի կարող ունենալ այլընտրանք։ Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժումն առաջիկայում մասնակցելու է արտահերթվ ԱԺ ընտրություններին։#Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում հանդես են եկել մամուլի ասուլիսով:
🔹Ուղիղ/LIVE հեռարձակում
➡️ 


➡️Բանախոսներ`
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման նախաձեռնող խմբի անդամներ՝
Լևոն Շիրինյան
Հայկ Սուքիասյան
Վարդան Սրտաշյան

Live Ուղիղ՝ «Հրաժարականի պահանջով»

📅Անի խոշորացաված համայնքում արդեն երկրորդ շաբաթն է բողոքի ակցիաներ են: Ցուցարարները պահանջում են կառավարման համակարգի փոփոխություն, ինչպես նաեւ համայնքի ղեկավար՝ Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Բողոքի մասնակիցները փակել են համայնքապետարանի դուռը եւ արդեն մի քանի օր թույլ չեն տալիս աշխատակազմին մուտք գործել կառույց: Հիշեցնենք, որ Անի խոշորացված համայնքի կազմում 17 գյուղական բնակավայր է ընդգրկված: Բնակչությունը բաժանված է երկու հատվածի: Նրանց մի մասն էլ պաշտպանում է Արտակ Գեւորգյանին:
🔹Ուղիղ հեռարձակում  


➡️ Բանախոսներ՝
➡️Եղիկ Դավթյան՝ Անի համայնքի բնակիչ, ցուցարար,
➡️Գեւորգ Շաբոյան՝ Անի համայնքի բնակիչ, ցուցարար, ➡️Արմեն Մարտիրոսյան ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի օգնական,
➡️Արտակ Գեւոգյան՝ Անի համայնքի ղեկավար
📌Համակարգող՝ Հեղինե Մանուկյան