Լրահոս

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 25.09.2017

#DialogueforDemocracy
Կողմ և դեմ. Համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավոր` Վարդևան Գրիգորյանը և Շիրակի մարզպետ` Արթուր Խաչատրյանը:Фильм 01.Статические 036Фильм 01.Статические 033Фильм 01.Статические 016Фильм 01.Статические 029Фильм 01.Статические 018

Գյումրու ավագանին ՀԿ-ներին ու հիմնադրամներին հատկացրել է շուրջ 57 մլն դրամ

Գյումրու ավագանին ՀԿ-ներին ու հիմնադրամներին հատկացրել է շուրջ 57 մլն դրամ

Գումարը բաշխվել է 2014-2017 թվականի սեպտեմբերի նիստերի ընթացքում. ամենախոշոր գումարը հատկացվել է 2014-ին

Գյումրու ավագանու անդմաները 2014 թվականի ընթացքում 22 մլն 240 հազար ՀՀ դրամ է հատկացրել տարբեր հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների:

Նշված գումարները տրվել են որպես դրամական աջակցություն, նվիրատվություն, գումարի հատկացման համար հիմք են ընդունվել ՀԿ-ների, հիմնադրամների ղեկավարների գրավոր խնդրանքները:

2014 թվականին 5 մլն ՀՀ դրամ է հատկացվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն հասարակական կազմակերպությանը` «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոն կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով:

4 մլն 500 հազար ՀՀ դրամ է հատկացվել «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին` «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքներն ավատին հասցնելու համար:

Գյումրու ավագանու անդամները որոշել են «Արմինե» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը 2015 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբերը ներառյալ յուրաքանչյուր ամիս հատկացնել 20 հազար ՀՀ դրամ` հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքում անվտանգ տեղաշարժվելուն օժանդակելու նպատակով:

«Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությանը տրվել է («Տաք ձմեռ» ծրագրի շրջանակում) 1 մլն 200 հազար ՀՀ դրամ` ձմռան ընթացքում 400 կարիքավոր ծերերի (յուրաքանչյուրին` 3000 դրամ) ջեռուցման կարիքները հոգալու նպատակով:

Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ին հատկացվել է 300 հազար ՀՀ դրամ «Մեկ բացիկ մեկ բնակարան -2» ծրագրին աջակցելու նպատակով:

«Աջակցություն Շիրակի մարզի համայնքներին» բարեգործական հիմնադրամին հատկացվել է 10 մլն ՀՀ դրամ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացվել է 1 մլն ՀՀ դրամ:

2015 թվականին Գյումրու Ավագանու որոշմամբ 5 մլն 742 հազար 300 ՀՀ դրամ է հատկացվել հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիական նախաձեռնությանը:P1940007

«Մուշ զարգացման կենտրոն» հասարարական կազմակերպությանը հատկացվել է 492 հազար 300 ՀՀ դրամ Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով:

«Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանին 250 հազար ՀՀ դրամ: 2014-ից «Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամների ջանքերով Անի թաղամասում կառուցվել է հեծանվային էքստրեմալ վազքուղի, անհրաժեշտություն է եղել ձեռք բերել հեծանիվ:

«Գյումրու ՄԷԿ էքսպերիմենտալ կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրվել է 5 մլն ՀՀ դրամ` «Մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում քանդակագործության Գյումրու երկրորդ միջազգային սիմպոզիումը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով

2016 թվականին Գյումրու Ավագանու որոշմամբ  22 մլն 191 հազար 172 ՀՀ դրամ է հատկացվել հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիական նախաձեռնությանը:

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալկրթական կենտրոնին հատկացվել է 300 հազար ՀՀ դրամ`Սուրբ Զատիկի տոնին նվիրված համաքաղաքային միջոցառման անցկացման նպատակով:

«Մուշ զարգացման կենտրոն» հասարարական կազմակերպությանը հատկացվել է 1 մլն 43 հազար 724  ՀՀ դրամ` Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով:

«ԱՌՏ» երիտասարադական, բնապահպանական, խորհրդատվական հասարակական կազմակերպությանը Գյումրու ավագանին հատկացրել է 500 հազար ՀՀ դրամ`կազմակերպության եւ Վոլդ վիժն Հայաստան կազմակերպության եվրոպական երիտասարդական պառլամենտի միջազգային ֆորում ծրագրի շրջանակում միջոցառումների կազմակերպման եւ իրականացման նպատակով:

«Արմինե» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը 2016 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբերը ներառյալ յուրաքանչյուր ամիս հատկացնել 20 հազար ՀՀ դրամ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքում անվտանգ տեղաշարժվելուն օժանդակելու նպատակով:

«Արմինե» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը 2017 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբերը ներառյալ յուրաքանչյուր ամիս հատկացնել 20 հազար ՀՀ դրամ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքում անվտանգ տեղաշարժվելուն օժանդակելու նպատակով:

«Արմինե» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը 180 հազար ՀՀ դրամ է նվիրել համակարգիչ գնելու եւ նվիերլու նպատակովհաշմանդամություն ունեցող անձանց քաղաքում անվտանգ տեղաշարժվելուն օժանդակելու նպատակով:

«Բարեկամ» մշակույթի, արվեստի եւ սպորտի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությանը հատկացվել է 500 հազար ՀՀ դրամ` ժողոդրդական արտիստ, պետականմրցանակի դափնեկիր Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգային երեկոյի կազմակերպման համար:

«Հայկական Կարիտաս»-ին հատկացվել է 500 հազար ՀՀ դրամ Տնային խնամք տարեցների համար ծրագրի իրականացման համար:

«Առաքելություն Հայաստան» բարեսիրական հասարակական կազմակերպությանը հատկացվել է 1 մլն 900 հազար ՀՀ դրամ` սոցիալ-առողջապահական, սննդային աջակցության, տնային խնամքի եւ այլ ծաառայությունների մատուցման նպատակներով:

«Հայկական Կարիտաս»-ի «Տաք ձմեռ» ծրագրի իրականացման համար հատկացվել է 1 մլն 200 հազար ՀՀ դրամ 400 ծերերի ջեռուցման կարիքները հոգալու նպատակով:

«Մուշ զարգացման կենտրոն» հասարարական կազմակերպությանը հատկացվել է 2 մլն 87 հազար 448 ՀՀ դրամ` Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով:

«Գյումրիում 11 սոցիալական բնակարանի կառուցում» ծրագրին հատկացրել է 13 մլն 500 հազար ՀՀ դրամ` «Առդա» բարեգործական հիմնադրամի հետ հաամտեղ իրականացվող ծրագիրն է:

2017 թվականից մինչեւ սեպտեմբերի 12-ի նիստը Գյումրու Ավագանին ՀԿ-ներին հատկացրել է 6 մլն 462 հազար 344 ՀՀ դրամ:

«Մուշ զարգացման կենտրոն» հասարարական կազմակերպությանը հատկացվել է 6 մլն 262 հազար 344 ՀՀ դրամ Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով:

«ԱՌՏ» երիտասարադական, բնապահպանական, խորհրդատվական հասարակական կազմակեևպությանը Գյումրու ավագանին հատկացրել է 200 հազար ՀՀ դրամ` 2017 թվականի հուլիս ամսին ԱՌՏ երիտասարդական, բնապահպանական և խորհրդատվական   հասարակական կազմակերպության  եւ Վոլդ Վիժն Շիրակի մարզի տարածքային ծրագրի հետ համատեղ երիտասարդական վրանային ճամբարի կազմակերպման նպատակով:

Այսպիսով, Գյումրու ավագանին շուրջ 4 տարում քաղաքի աղքատիկ միջոցներից 56 մլն 635 հազար 816 ՀՀ դրամ նվիրատվություն է հատկացրել բարեգործական հասարակական կազմակերպություններին ու հիմնադրամներին:

Անի Մկրտչյան

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 18.09.2017

#DialogueforDemocracy Ինչո՞վ էր պայմանավորված իրենց բոյկոտը դադարեցնելու և ավագանու նիստերին մասնակցելու վերաբերյալ ԳԱԼԱ, ԲՀ, ՀՎ խմբակցությունների որոշումը: Այս և այլ հարցերի շուրջ կխոսեն Լյոլյա Խաչատրյանը Բալասանյան դաշինք, Արմենուհի Վարդանյանը Գալա, Սաշիկ Մարտիրոսյանը ՀՎ խմբակցություններից և քաղաքագետ Գագիկ Համբարյանը:Фильм 01.Статические 014Фильм 01.Статические 002Фильм 01.Статические 005Фильм 01.Статические 003Фильм 01.Статические 010Фильм 01.Статические 004

©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

Շիրակի պատգամավորների մեծ մասը պասիվ է եղել ԱԺ նիստերում

Նոր ձեւավորված ԱԺ-ի առաջին նստաշրջանի ընթացքում հրավիրվել է 13 նիստ (ներառյալ արտահերթ նիստերը): Շիրակի մարզից ընտրված 6 պատգամավորից միայն մեկը` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի (ներկայում Շիրակի պետական համալսարան) նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ԲՀԿ-ական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանն է եղել ակտիվ, ամբիոնից բարձրացրել է տարբեր հարցեր, ներկայացել նաեւ առաջարկությամբ:16864805_1667904473503369_2443389993862655651_n

Մեկ հարց-կարծիք հայտնել է Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր, անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը:

Մայիսի 20-ին Վ.Գրիգորյանը ներկայացրել է իր անելիքը` որպես  տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

21074150_1433689183383032_1186922700_nԵս գիտակցում եմ այս հանձնաժողովի նախագահի պատասխանատվության չափը,  բայց վստահեցնում եմ ձեզ, որ իմ խորհրդարանական աշխատանքային փորձը եւ կազմակերպչական ունակությունները հնարավորություն կտան այդ պատասխանատվությունը պատվով կրելու։

Ես կուզենամ շատ համառոտ ներկայացնել այն հարցերի շրջանակը, որը հետագայում կդառնա մեր հանձնաժողովի քննարկվող հարցեր։ Իհարկե, ներկայացված հարցերը չեն սահմանափակում կամ չեն ամփոփում հանձնաժողովի հետագա ամբողջական աշխատանքը, բայց հուսով եմ, որ աշխատանքի ընթացքում կլինեն այնպիսի հարցեր, որոնք շատ  արագ քննարկվելու եւ լուծումների պահանջ կունենան։ Ես ուզում եմ հարցերի շրջանակը ներկայացնել ըստ ոլորտների։

1-ինը՝ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտը, կարեւոր խնդիր ենք համարում համայնքների խոշորացումը։ Գործընթացը սկսվել է, եւ ներկայումս շարունակում են քննարկումներ՝ այդ ծրագիրը մյուս համայնքներում իրականացնելու համար։ Ես գտնում եմ, որ այն պետք է գտնվի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

2-րդ կարեւոր հարցը՝ տարածքային համաչափ զարգացման հարցն է, որ այսօր մեր երկրի համար դարձել է գերխնդիր։ Պետք է  փորձենք գտնել ուղիներ՝ նշված հարցերը կարգավորելու համար։ Համայնքների խնդիրների լուծման նպատակով պետական կառավարման եւ ՏԻՄ-ի փոխհարաբերությունների հստակեցում, համայնքների ֆինանսական հնարավորությունների ընդլայնում։

Գյուղատնտեսության  ոլորտում, քանի որ մեր հանրապետության ազգաբնակչության զգալի մասը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով, հարկավոր է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որ այդ աշխատանքները դառնան եկամտաբեր եւ արտադրանքը հասանելի լինի սպառողին։

Օրենսդրական փոփոխություններով կարգավորել չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ներգրավումը եւ ոռոգվող տարածքների ընդարձակման մեխանիզմների մշակումը։   Գյուղատնտեսական տնտեսությունների կոոպերացիայի խթանման ուղղությամբ միջոցառումների իրականացում։ Ցածր տոկոսադրույքներով նպատակային վարկերի տրամադրում։ Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծավալների ավելացում։ Գյուղատնտեսական  նշանակության տեխնիկական միջոցների ձեւավորման խթանում։ Գյուղատնտեսության  ապահովագրություն։ Ոռոգման համակարգի հասանելիության եւ արդյունավետության բարձրացում։

Բնապահպանության ոլորտ։ Այսօր մարդկանց առջեւ ծառացած խնդիրներից մեկը շրջակա միջավայրի պահպանությունն է։ Չի կարելի թույլատրել պատճառաբանված որեւէ գործողություն, որը կարող է էական վնաս պատճառել շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների բնական օգտագործմանը, որը մեր հիմնական թիրախն է։ Օրենսդրությունը պետք է միտված լինի դրան։

Էկոլոգիական քաղաքականության օրենսդրական նոր հենքերի ստեղծում։ Բնության հատուկ պահպանվող տարածքների եւ նրանց հետագա խնդիրը եւս կլինեն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

Հարգելի գործընկերներ, ձեր վստահության քվեն ստանալու դեպքում հավաստիացնում եմ, որ հանձնաժողովում կստեղծվեն այնպիսի հարաբերություններ, որոնք կնպաստեն հանձնաժողովի թափանցիկ եւ արդյունավետ աշխատանքին՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին, համայնքների ներկայացուցիչներին, ՀԿ-ներին եւ փորձագետներին,-ասել  է նա։

ԱԺ-ի հունիսի 8-ի նիստում պատգամավոր Վ.Գրիգորյանը հարց է ուղղել ու հետաքրքրվել օրակարգային թեմայով` խոշորացվող համայնքների ճակատարգով:ethics-commitiee-armenian-parliament

-…Հարգելի կառավարություն, դուք արդեն համայնքների խոշորացման 18 ծրագրեր եք իրականացրել, որոնց արդյունքները այդքան էլ հուսադրող չեն, քանի որ անձամբ եղել եմ մի շարք խոշորացված համայնքներում, մասնավորապես` ԱշոցքԱմասիա, որտեղ գրեթե ոչինչ չի փոխվել, եւ մինչեւ օրս նշված համայնքներում ոչ մի լուրջ ծրագիր չի իրականացվել` նույն անանցանելի ճանապարհները, գյուղացիների հուսահատ, աղքատ ու վաղվա նկատմամբ անհուսալի վիճակը:

Հարգելի գործընկերներ, վարչատարածքային բարեփոխումների իրականացման կարեւոր նպատակներից մեկը, կայացած ՏԻՄ համակարգ ունենալն է, սակայն կարծում եմ` այն իր նպատակին մինչ օրս չի ծառայել: Մեր ընկալման մեջ տեղական մտածողությունը, ուզենք թե չուզենք, առաջնային է: Խոշորացվող համայնքների բնակչության մոտ մտավախություն կա, որ իրենց համայնքները անուշադրության կմատնվեն, եւ եղած սուղ միջոցները հիմնականում կուղղվեն կենտրոնի խնդիրների լուծմանը:

Հարգելի գործընկերներ, կառավարությունը մատնանշում է խոշորացված համայնքներում իրականացված եւ իրականացվելիք ծրագրերի մասին, որի ընթացքում համայնքներին մի քանի տեխնիկա է հատկացվել, եւ մի քանի լուսարձակներ են տեղադրվել, որոնք էականորեն չեն փոխել այդ համայնքների կենսամակարդակը եւ ապրելակերպը: Իմիջիայլոց ասեմ` այդ ծրագրերը ֆինանսավորել են միջազգային կազմակերպությունները, եւ հարցականի տակ է` հետագա այս երրորդ փուլում կֆինանսավորե՞ն այդ միջազգային կազմակերպությունները, թե՞ ոչ, քանի որ ես հանդիպել են, եւ դա կասկածի տակ է, եւ նոր պայմանագիր կնքված չէ:

Իմ կարծիքով, այն խոշորացված համայնքներում, որտեղ տնտեսական եւ կառավարման ոլորտում չի նկատվում էական առաջընթաց, խոսում է այն մասին, որ շտապողականությունը հանգեցնելու է այս ծրագրի բացասական հետեւանքների իրականացմանը, մասնավորապես` երկրի տնտեսության եւ անվտանգության համատեքստում, եւ այդ պատճառով հորդորում եմ կառավարությանը հետ վերցնել ներկայացված նախագիծը, եւ խոշորացված համայնքներում ծրագրերի արդյունավետ իրականացումը ապահովելուց հետո նոր խոշորացման ծրագրեր ներկայացնել, որն էլ կշահագրգռի մնացած համայնքներին, կամավորության սկզբունքով մասնակցել այդ գործընթացին, եւ ոչ թե պարտադրանքով, ինչպես կատարվում է այսօր:

Այն է`մարզպետարաններում համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկում է կազմակերպվում, որի ժամանակ ներկայացվում է ծրագիրը նշվելով, որ սա քաղաքական գործընթաց է, որը ավարտին է հասցվելու: Համայնքի ղեկավարներն էլ ելնելով վերը նշված հանգամանքից, մեծամասամբ կողմ են արտահայտվում ծրագրի շուրջ, խոշորացված համայնքներում գոնե վարչական ղեկավար նշանակելու եւ հանապազօրյա հաց վաստակելու ակնկալիքով:

Խոշորացման բացասական հետեւանքներից է նաեւ խոշորացված համայնքներում ավագանիների թվի անհավասարապես բաշխումը: Իմ կարծիքով, խոշորացման միակ դրական կետը այն է, որ խոշորացված համայնքի ղեկավարը համապետական ընտրությունների ժամանակ չի կարող ունենալ այն ազդեցությունը, ինչ ունեցել են նախկին համայնքի ղեկավարները: Ասելիքս կայանում է նրանում, որ ցանկացած վարչատարածքային բարեփոխում պետք է իրականացնել այնպիսի ռազմավարական ծրագրի առկայության եւ կիրառման դեպքում, որ կապահովի Սահմանադրությամբ սահմանված համայնքների համաչափ զարգացումը, քանզի, ինչպես ասում է Բալզակը՝ որքան էլ հետաքրքիր եւ գեղեցիկ ձեւավորված լինի լապտերը, նախ եւ առաջ, այն պետք է լուսավորի: Շնորհակալություն,-ասել է նա:

Կառավարության` 2017-2021 թվականների ծրագրի վերաբերյալ եւս Վ.Գրիգորյանն հարց է ուղղել ԱԺ-ի հունիսի 21-ի նիստի ընթացքում

-… Այսօր երկու ոլորտային հարց եմ ուզում բարձրացնել։ Առաջինը՝ ծրագրում 2017-2022թթ. ընթացքում համայնքի սեփական եկամուտների բաժնեմասն ավելացնելու համար նախատեսվում է սահմանել նոր տեղական հարկեր։ Ի՞նչ հարկատեսակների մասին է խոսքը եւ արդյոք դա չի՞ նպաստի ազգաբնակչության հարկային բեռի եւ աղքատ  խավի ավելացմանը, եւ էմիգրացիայի։ Եվ երկրորդ՝ ներկայացված ծրագրում սահմանվել է, որ 2019թ. ավարտին պետք է մշակվի ոռոգման ջրի մասին ՀՀ օրենքի նախագիծ։ Իհարկե, դա շատ կարեւոր է…

-Պրն վարչապետ, ես ընթերցեմ ծրագրում այն դրույթը, որի հարցը բարձրացրեցի՝ 2017-2022թթ. ընթացքում հետեւողականորեն ավելացնել համայնքի եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտների բաժնեմասը՝ հավաքագրման կարգուկանոնի բարձրացման, նոր տեղական հարկերի սահմանման եւ նոր ձեռնարկությունների համար եկամտահարկի մասնահանումների կիրարկման միջոցով։ Այսինքն՝ խոսքը գնում է նոր հարկատեսակների մասին,-ասել է Վ.Գրիգորյանը։

Վարչապետ Կ.Կարապետյանը պատասխանել է.

-Շատ լավ։ Գուցե ձեւակերպումը կոռեկտ չի, մենք դա չենք նկատի ունեցել, մենք դա կուղղենք։ Խոսքը չի գնում նոր հարկատեսակի մասին, մենք ասում ենք, որ սեփական եկամուտները հստակ պետք է կառավարվեն, կարգավորվեն, մենք այնտեղ տեսնում ենք որոշակի լուրթ։

Ինչ վերաբերում է հարկային մուտքերի սեփական ավելացմանը, քիչ առաջ ես բացատրեցի, թե ոնց ենք պատկերացնում,-ասել է վարչապետը։

200999Հուլիսի 4-ի ԱԺ նինտին Վ.Գրիգորյանը հետարքրվել է, թե ինչու չի ընդունվել իր առաջարկը` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին:

Գիտե՞ք, կան  մի շարք հակասական մոտեցումներ։ Ճիշտ կլիներ, որ այդ կազմակերպություններն ավելի հիմնավոր կարողանային ներկայացնել, թե մենք  ինչքանո՞վ կկարողանանք օգտվել 100 մլն խմ ջուրը բաց թողնելուց, եւ ինչքանո՞վ կվնասենք Սեւանին, թեկուզ  էկոհամակարգի բարոյական  իմաստով, որովհետեւ  Սեւանը ոչ միայն մեր ժողովրդինն է, Սեւանը հայ ժողովրդինն է։ Ես երեկ ավելին ասացի՝ Սեւանը համամարդկային արժեք է։ Այսօր մեր այս տարածաշրջանում Աստված մեզ տվել է ամենամեծ արժեքներից մեկը՝ ի դեմս Սեւանի։Այստեղ խոսում են նաեւ 130 հազար գյուղացիական տնտեսությունների մասին։ Արդեն իմ գործընկերներն ասացին, որ ստացել ենք բազմաթիվ դիմումներ, նամակներ այդ  գյուղացիական տնտեսություններից, եւ  մենք կողմ ենք քվեարկելու այս նախագծին։ Պրն Հարությունյան, իմ կողմից եղել է առաջարկություն, հա՞, սույն օրենքի 4-րդ կետը շարադրել, ուրեմն՝ սույն  օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից եւ գործում է մինչեւ 2017թ. դեկտեմբերի 1-ը։

Դուք չեք ընդունել այդ առաջարկը՝ պատճառաբանելով, որ արտաբյուջետային հաշվին այդ գումարները կարող է փոխանցվել 2017թ. վերջ կամ 2018թ. սկիզբ, հա՞, իսկ մենք բյուջեի քննարկումները սկսելու ենք նոյեմբեր ամսից։ Ի՞նչը կխանգարեր, եթե մենք նոր բյուջեի մեջ պլանավորեինք մոտավորապես այդ գումարը, որովհետեւ բյուջեն քննարկման ժամանակ էլի պլանավորված գումարների քննարկում է, այսինքն՝ ոչ կոնկրետ գումարների, այլ պլանավորում ենք մենք այդ գումարները։ Ի՞նչը կխանգարեր, որ, ասենք, եթե նույնիսկ 2018-ը փոխանցվեր այդ գումարներն արտաբյուջետային հաշվին, մենք կարողանայինք մտցնել ըտեղ,-ասել է Վ.Գրիգորյանը:

Հուլիսի 7-ին հարց է ուղղել Շիրակի մարզից ընտրված, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցլակյանը` «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» հաղորդման մասին:

-…Այս վերջերս դուք բոլորդ տեղյակ եք դեպքերին, որ ադրբեջանցի մի երեխա զոհվեց։ Բոլորիս համար ցավ է երեխայի մահն ընդհանրապես, բայց հետաքրքիրն ի՞նչ է։ Մեր բոլոր սայթերում այդ պատկերն է անընդհատ երեւում, որը ես համարում եմ, չգիտեմ՝ սխա՞լ, թե՞ ինչ։ Գիտե՞ք, մի անգամ ցույց տվեցին, տեսանք, հասկացանք, անընդհատ մեր սայթերում պտտվում է այդ երեխայի նկարը։ Ի՞նչն է նպատակը, ես չեմ հասկանում։ Սրան հետեւել կարելի է, սրան կարելի է ինչոր բան անել, որ չլինի։ Գիտե՞ք, եղել է բան, երբ մեր երեխաներից զոհվում էին, այս վերջերս ֆիլմ են հանել, երեկ ֆիլմ էին ցույց տալիս, իհարկե, մի քիչ ուշացումով են այս բաներն արվումդա պիտի մի քիչ ավելի շուտ արվեր, բայց կոնկրետ այս պարագայում ես գտնում եմ, որ կա պահ, որ պետք է ձեռքը բռնել ու ասել մի՛ արա դա, պետք չի՛ դա անել։ Սա էր ասելիքս, ես ուրիշ բան չունեմ,-ասել է Ֆ.Ցոլակյանը:

Հասարակական մեծ հնչեղության արժանացավ ԱԺ-ի` հուլիսի 10-ի նիստի ընթացքում Վ.Գրիգորյանի բարձրացրած հարցը: Պատգամավորը հարց ուղղեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Պրն Մուկուչյան, գիտե՞ք ինչ էր շրջանառվում  գյումրեցիների կողմից  Գյումրու ավագանու ընտրություններից հետո, որ, «պրն Մուկուչյան, մենք ձեզ ի՞նչ վատություն էինք արել, որ դուք մեր 66% ձայներն անտեսեցիք, եւ 34% ձայն ունեցող Բալասանյան Սամվելին կարգեցիք Գյումրիի քաղաքապետ»։ Արդյոք չեք գտնու՞մ, որ այդ օրենքն ունի լուրջ թերություններ, եւ որպես կիրառական մասի պատասխանատու, որովհետեւ դուք եք կիրառության մեջ դնում այդ օրենքը։ Ձեր կողմից կլինեն առաջարկություններ, այդ օրենքում փոփոխություններ կատարելու, որովհետեւ մենք խոսում ենք Սահմանադրությունից, որ ժողովուրդն է ձեւավորում իշխանությունը, փաստորեն, այսօր 66% ձայն ունեցող կուսակցությունները գործնականում չեն կարող իրենց աշխատանքն իրականացնել ոչ օրենսդիրում՝ որպես ավագանիներ, ոչ գործադիրում։

Նույն օրը Վ.Գրիգորյանը Տ.Մուկուչյանից հետաքրքվեց նաեւ ԱԺ ընտրությունների օրը տեխնիկական սարքավորումների տեղադրման հարցերով:

Հարգելի պրն Մուկուչյան, ձեր հաղորդման մեջ դուք նշեցիք տեխնիկական սարքավորումների մասին, որ օգնել են, ավելի ճիշտ հաշվառում կատարելու, բացառել են կրկնակի քվեարկությունների հնարավորությունը։ Ես ուզում եմ իմանալ, թե  տեխնիկական սարքավորումներն իրենց նպատակին ծառայե՞լ են, որովհետեւ այդ տեխնիկական սարքավորումներով ամբողջ հանրապետության տարածքում պետք է լիներ ցանց, որպեսզի բացառեին կրկնակի քվեարկությունը նույն մարդու կողմից։ Այդ ցանցը ոչ միայն ամբողջ հանրապետությունում չստեղծվեց, այլ չստեղծվեց նաեւ այն բնակավայրերում, որտեղ մեկից ավելի տեղամասեր կային։ Օրինակ՝ Գյումրիում այդ սարքերը  գործում էին միայն տեղամասում։ Շատ տեղամասերում անսարքության պատճառով քվեարկողները մի քանի անգամ մոտենում էին այդ սարքին՝ քվեարկելու համար։ Իմ կարծիքով հանձնաժողովի անդամները, վստահված անձինք կարող էին տեղամասում ապահովել կրկնակի քվեարկության բացառելու հնարավորությունը։ Այդ օրը Գյումրիում այլ բնակավայրերից մարդիկ կային, նույնիսկ լրագրողները հարցնում էին, թե ի՞նչն է պատճառը, որ Սյունիքից եկել են, Գյումրիում են քվեարկում … ,-ասել է Վ.Գրիգորյանը:

Անի Մկրտչյան

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:

Նիստերի սղագրության աղբյուրը` parliament.am

 

 

Գյումրի ավագանու նիստ 12 սեպտեմբերի, 2017թ.

Ավագանու երրորդ նստաշրջանը մեկնարկել է «Հայկական վերածնունդ», «Գալա», «Բարգավաճ Հայաստան», «Բալասանյան դաշինք» 4 խմբակցությունների մասնակցությամբ:

P1940300P1940125P1940158P1940040 P1940024 P1940161

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 11.09.2017

ԲՀԿ խմբակցությունը ևս մասնակցելու է ավագանու նիստերին:Այս մասին տեղեկացրել է Գյումրու ավագանու անդամ, ԲՀԿ խմբակցությունից Արմենուհի Մխիթարյանը:
#DialogueforDemocracy
«Երկխոսություն՝ հանուն ժողովրդավարության» ծրագրի նպատակն է հանրային իրազեկման և վերահսկողության միջոցով նպաստել ՏԻՄ-ների և ԱԺ ներկայացուցիչների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:

Շիրակի մարզի պատգամավորների անցած ուղին

ԱԺ-ում Շիրակի մարզը ներկայացնում են 6 պատգամավորներ: Նրանիցի 3-ը ներկայացնում են Ծառուկյան դաշինքը, (Վարդեւան Գրիգորյան, Վարդան Ղուկասյան, Տատյանա Միքայելյան), 2-ը՝ ՀՀԿ-ից են` (Արման Սահակյան, Ֆելիքս Ցոլակյան), 1-ը՝ ՀՅԴ-ից (Ռոմիկ Մանուկյան): Խորհրդարան անցած քաղաքական ուժերից միայն «Ելք»-ը ներկայացուցիչ չունի Շիրակի մարզից:

Հիշյալ 6 պատգամավորից 5-ը ընտրվել է վարկանիշային ընտրակարգով, մեկը (Տատյան Միքայելյանը)՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ (ռուս):

Շիրակի մարզը ներկայացնող նորընտիր պատգամավորներից միայն երկուսը ունեն խորհրդարանական գործունեության փորձ՝ ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը եւ ՀՀԿ-ական Արման Սահակյանը:

Ներկայացնում ենք ԱԺում Շիրակի մարզը ներկայացնող 6 պատգամավորների անցած ուղին եւ աշխատանքային գործունեությունը:

Արման Սոսի Սահակյան -Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), նույն կուսակցության խմբակցություն, տնտեսական 317063_138566329582706_1900780186_nհարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, անդամակցությունը` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր:

Ծնվել է 1978թ. մարտի 5-ին Երեւանում: 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ-պատմաբան:

2001-2012թթ. եղել է «Սովռանո» ՍՊԸ հիմնադիր նախագահ, 2006-2012թթ.՝ «Մեդիա Սթայլ» ՍՊԸ հիմնադիր նախագահ: 2008-2012թթ. եղել է «Philip Morris International» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ նախագահ: 2009թ. հիմնել է «Իդեա Լաբ» ՍՊԸ-ն: 2010 թվականից Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահն է:

02.12.2012-18.05.2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 35 ընտրատարածք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ճանաչվել է «Գյումրու տարվա մարդ» (2010թ.): Հեղինակ է «Գյումրու վերելքի ուղին. զարգացման ծրագիր» ձեռնարկի:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: Էլեկտրոնային հասցեն` arman.sahakyan@parliament.am

Վարդան Կոլյայի Ղուկաս21076682_1433689170049700_1385742016_nյան-անկուսակցական, «Ծառուկյան խմբակցություն», տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, անդամակցությունը` միջազգային խորհրդարանական կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր:

Ծնվել է 1961թ. հունվարի 20-ին` Գյումրիում (նախկինում՝ Լենինական): 1984թ. ավարտել է Կիրովականի առեւտրատնտեսագիտական տեխնիկումը: 2001թ.՝ Շիրակի էկոնոմիկայի եւ կառավարման համալսարանը: Տտնտեսագետ: 2008թ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Պատմության եւ իրավունքի ուսուցիչ:

1984-1988թթ. եղել է Լենինականի առեւտրի վարչության ապրանքագետ: 1985թ. հիմնադրել եւ 1985-1987թթ. ղեկավարել է «Սպարտակ» կոոպերատիվը: 1994 թվականից զբաղվում է  ֆերմերային գործունեությամբ:

1999թ. ընտրվել, 2002թ., 2005թ. եւ 2008թ. վերընտրվել է Գյումրու քաղաքապետ:

2004-2008թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր ՏԻՄ մշտական գործող հանձնաժողովի անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀԱՕԿ-ի ոսկե պսակով (2002թ.,), «Ֆրիտյոֆ Նանսեն» (2006թ.), ՀՀ վարչապետի (2006թ.) հուշամեդալներով,  «Հակոբ Մեղապարտ» (2006թ.), «Անանիա Շիրակացի» (2006թ.) մեդալներով, «Գրողների բարերար» բարձրագույն պարգեւով (2007թ., ՀԳՄ), «Գյորգեւյան խաչի 200-ամյակ» հուշամեդալով (2010թ.), «Սուրբ Սերգեյ Ռոդոնեժսկի» 1-ին աստիճանի մեդալով (2010թ., Ռուս ուղղափառ եկեղեցի):

Հեղինակ է «Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության», համահեղինակ՝ «Գյումրի քաղաքը եւ մարդիկ»  գրքերի:

Ամուսնացած է, ունի չորս զավակ: Էլեկտրոնային հասցեն` vardan.ghukasyan@parliament.am

Վարդեւան Ֆաբրիցուսկի Գրիգորյան21074150_1433689183383032_1186922700_n – Բարգավաճ Հայաստան կուսակացություն, «Ծառուկյան խմբակցություն», տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անդամակցությունը`միջխորհրդարանական հանձնաժողովներ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր

Ծնվել է 1953թ. հուլիսի 12-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական): 1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1975թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ: 1982թ.՝ Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ասպիրանտուրան: Մանկավարժական գիտությունների դոկտոր: Պրոֆեսոր: ՀՀ վաստակավոր մանկավարժ:

1975-76թթ. եւ 1982-1989թթ. եղել է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, ավագ դասախոս, դոցենտ: 1977-1979թթ.՝ նույն ինստիտուտի սպորտային խաղերի եւ մարմնամարզության ամբիոնի դասախոս: 1989-1992թթ.՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության եւ կենսաբանության ֆակուլտետի դեկան: 1990-1995թթ.՝ Գյումրու քաղխորհրդի պատգամավոր: 1992-1996թթ.՝ Գյումրու քաղխորհրդի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի վարիչ: 1996-1998թթ.՝ Շիրակի մարզի սպորտի բաժնի վարիչ, 1998-1999թթ.՝ կրթության վարչության պետի տեղակալ: 2002-2016թթ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր: 2016 թվականից՝ նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության եւ մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 87 ընտրատարածք): ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել: «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:

1999-2002թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 62 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ:  «Առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Հիսունից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի չորս զավակ: Էլեկտրոնային հասցեն` vardevan.grigoryan@parliament.am

Ռոմիկ Շավարշի Մանուկյան21015221_1433689153383035_1479971195_nՀայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), նույն կուսակցության խմբակցություն, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, անդամակցությունը` միջխորհրդարանական հանձնաժողովներ, միջազգային խորհրդարանական կազմակերպություններ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր:

Ծնվել է 1961թ. մարտի 20-ին Շիրակի մարզի Սարատակ գյուղում: 1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1980թ. ավարտել է Արթիկի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը: 1985-1989թթ. սովորել է Օմսկի ավտոճանապարհային ինստիտուտի ավտոմոբիլային տրանսպորտ եւ տրանսպորտային ձեռնարկություններ բաժնում, ապա ուսումը շարունակել է Երեւանում եւ 1992թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-մեխանիկ:

2000-2003թ. եղել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ: 2003-2007թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: Արցախյան ազատամարտի մասնակից է, «Իշխան Մկրտչյան» ջոկատի հիմնադիր հրամանատար: 1990 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է: 2016թ՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Շուշիի ազատագրման համար» (1994թ., ԼՂՀ), «Արիության համար» (2008թ., ԼՂՀ), «Դրաստամատ Կանայան» (2009թ., ՊՆ), «Անդրանիկ Օզանյան» (2016թ., ՊՆ) մեդալներով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: Էլեկտրոնային հասցեն`romik.manukyan@parliament.am

Տատյանա Գրիգորեւնա Միքայելյան21039512_1433689233383027_720734374_n«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ծառուկյան» խմբակցություն,  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ,  անդամակցությունը`միջխորհրդարանական հանձնաժողովներ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր:

Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 7-ին` ՍՍՀՄ ՌՍՖՍՀ Թաթարական ինքնավար սովետական հանրապետության Ալմենտեւսկի շրջանի Նովո-Տրոյիցկ գյուղում:

1974թ. ավարտել է Կազանի թիվ 40 պրոֆտեխ ուսումնարանը՝ առեւտրական կազմակերպությունների վերստուգիչ գանձապահի մասնագիտությամբ, 1985թ.-ին` Մ.Գ.Թումանյանի անվան գյուղատնտեսական սովխոզ տեխնիկումը՝ գյուղատնտեսության արտադրության պլանավորում մասնագիտությամբ:

1974-1976թթ. աշխատել է Նաբերեժնիե-Չելնի քաղաքի առեւտրի վարչության կենցաղային թիվ 9 եւ թիվ 5 խանութների ավագ վաճառող: 1976-1978թթ.՝ Լենինականի Գյուղշին վարչության մեքենագրուհի: 1978-1979թթ. եղել է Լենինականի «Շինվերանորոգում» տրեստի թիվ 1 շինարարական  կազմակերպության ավագ հաշվապահ: 1981-1986թթ.՝ Լենինականի պետական բանկի ավագ հաշվապահ, 1986-1988թթ.՝ գործառնական բաժնի հետգործառնական ավագ տեսուչ: 1988-1991թթ.՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ: 1991-2000թթ.՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահ: 2000-2009թթ.՝ Ինեկոբանկ ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ: 2009-2014թթ.՝ Ինեկոբանկ ՓԲԸ գլխամասի վարկերի ձեւակերպման գլխավոր մասնագետ: 2014-2017թթ.՝ Ինեկոբանկ ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի գլխավոր մասնագետ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Էլեկտրոնային հասցե`tatyana.mikaelyan@parliament.am

Ֆելիքս Խոստեղի Ցոլակյան16864805_1667904473503369_2443389993862655651_n-անկուսակցական, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անդամակցությունը`Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր:

Ծնվել է 1952թ. հունվարի 27-ին` Շիրակի մարզի (նախկինում՝ Անիի շրջան) Ներքին Ջրափի գյուղում: 1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմաբան: Գեներալ-լեյտենանտ:

1974-1976թթ. եղել է Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումի ուսուցիչ: 1976-1980թթ.՝ ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, 2-րդ քարտուղար: 1980-1985թթ.՝ ՊԱԿ-ի Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր, 1985-1991թթ.՝ Եղեգնաձորի բաժանմունքի պետ: 1991-1992թթ.՝ Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: 1993-1996թթ.՝ Ազգային անվտանգության Մասիսի բաժանմունքի պետ, 1996-1997թթ.՝ Շիրակի մարզային վարչության պետ, 1997-1999թթ.՝ Երեւանի քաղաքային վարչության պետ: 1999-2002թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար, 2002-2003թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար: 2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ: 2007թ.՝ ՀՀ նախագահի խորհդական, 2007-2013թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: 2013-2016թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետ: 2016-2017թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» (2005թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2016թ.) մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: Էլեկտրոնային հասցեն` feliks.tsolakyan@parliament.am

Պատրաստեց՝ Անի Մկրտչյանը

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ! Փորձագետների բաց մրցույթ 2017

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ-ն հայտարարում է՝
 ➡ ծրագրերի մշակման ուղեցույցի,
 ➡ դրամաշնորհների կառավարման ձեռնարկի,
 ➡ ֆինանսական կայունության պլանի,
 ➡ ֆինանսական կառավարման ձեռնարկի մշակման նպատակով փորձագետների բաց մրցույթ:
Տևողությունը` պայմանագրային
Աշխատավայրը` Հայաստան, ք. Գյումրի
Պաշտոնը` փորձագետ
Հաշվետու է ծրագրի ղեկավարին
Հայտարարության սկիզբը` 05.08.2017թ.
Դիմումների վերջնաժամկետ` 15.08.2017թ.
Աշխատանքի նկարագրություն.
Համագործակցելով ծրագրի համակարգողի հետ փորձագետները պատասխանատու են իրականացնելու համար՝
1. Անցկացնել խորհրդատվություններ՝
    ➡ ծրագրերի մշակման ուղեցույցի,
    ➡ դրամաշնորհների կառավարման ձեռնարկի,
    ➡ ֆինանսական կայունության պլանի,
    ➡ ֆինանսական կառավարման ձեռնարկի մշակման նպատակով:
2. Մշակել՝
    ➡ ծրագրերի մշակման ուղեցույցը,
    ➡ դրամաշնորհների կառավարման ձեռնարկը,
    ➡ ֆինանսական կայունության պլանը,
    ➡ ֆինանսական կառավարման ձեռնարկը:
Պահանջվող որակավորումը.
    ✔️ Բարձրագույն կրթություն, գերադասելի է ֆինանսական կառավարման որակավորումը
    ✔️ Առնվազն 3 տարվա փորձագիտական, աշխատանքային փորձ հայաստանյան հասարակական կազմակերպությունների միջավայրում,
    ✔️ Վարչարարկան գրագրության տիրապետում,
    ✔️ Գերազանց կազմակերպական ունակություններ, պլանավորման, համակարգման ունակություններ,
    ✔️ Գրավոր եւ բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
    ✔️ Անհատական եւ թիմային աշխատանքի պատրաստակամություն եւ համապատասխան կարողություններ,
    ✔️ Խորհրդատվությունների միջոցով եւ անձնական նախաձեռնությամբ գիտելիքները տրամադրելու պատրաստակամություն:
Լրացուցիչ տեղեկատվություն
   ❗Ծրագրի սկիզբը. 01.08.2017թ.-01.10.2017թ․
Տեւողությունը. 2 ամիս
Ծրագրի մասին. «Ֆինանսական կառավարման կատարելագործված համակարգեր՝ հանուն «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի զարգացման։
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀԿ կենտրոնի կողմից։
Ծրագրի նպատակն է՝ Նպաստել «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի արդյունավետ Ֆինանսական կառավարման կարողության զարգացմանը:

Ցանկացողները կարող են ինքնակենսագրականը (CV) ուղարկել progressgyumri@mail.ru էլ․ հասցեին մինչև 2017թ.-ի օգոստոսի 15-ը՝

կամ գրանցվեք օնլայն՝Expert registered 

  +374 98 691-690

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium 20.07.2017

Ի՞նչ դերակատարություն ունեն ՀԿ-ները, որքանո՞վ է կարևորվում քաղհասարակության դերը համայնքային խնդիրների բարձրացման ու լուծմանը նպաստելու գործընթացում, ՀԿ-ները ՏԻՄ-ների հետ համագործակցության ինչ եզրեր են նախանշում:

Այս հարցերի շուրջ են խոսել ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԼՍԱՐԱՆ-ում խոսել «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Աննա Եղոյանը, «Ագաթ հատուկ կարքիներով կանանց կենտրոն» ՀԿ-ից Ռոզա Ավագյանը, «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը, Գյումրու քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ՝ Արմեն Հովհաննիսյանը:

Հաղորդաշարի հերթական թողարկումն իրականացվում է ՀԿ Կենտրոնի «ՀԿ ծառայություն մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում, Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Sequence 01.Статические 031Sequence 01.Статические 038Sequence 01.Статические 034Sequence 01.Статические 026Sequence 01.Статические 028Sequence 01.Статические 042Sequence 01.Статические 038Sequence 01.Статические 024Sequence 01.Статические 030