Լրահոս

Գյումրու ավագանին մի քանի անգամ նույն անձին գումար է հատկացնում

Պետական եւ համայնքային բյուջեից օգնություն ստացած Գյումրու բնակիչները

Գյումրու ավագանին գրեթե ամեն տարի շուրջ 7-8 մլն ՀՀ դրամ է հատկացնում Գյումրու 700-800 բնակչի` որպես դրամական աջակցություն:

2017 թվականի հունվարից մինչեւ այսօր Գյումրու ավագանին 4 նիստի ընթացքում միաձայն որոշել է 587 քաղաքացու հատկացնել ընդհանուր 5 մլն 900 հազար ՀՀ դրամ, յուրաքանչյուր քաղաքացու հիմնականում հատկացվել է 10 հազար ՀՀ դրամ: Ավագանին մի քանի բացառություններ եւս կատարել է. որոշ բնակիչների տրամադրել է 15 հազար կամ 20 հազար ՀՀ դրամ:

Գյումրու յուրաքանչյուր բնակիչ իրավունք ունի գրավոր դիմել Գյումրու քաղաքապետին` գումար ստանալու խնդրանքով: Անձի դիմումը եւ ներկայացրած բոլոր փաստաթղթերը պետք է ուսումնասիրվեն եւ ստուգվեն ավագանու մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի կողմից, հանձնաժողովը նաեւ տունայցերի միջոցով պետք է պարզի, թե գումար հայցող բնակիչը իսկապես ունի դրամական աջակցության կարիք: Այնուհետ` հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում անձի անունը ներառվում է դրամական աջակցություն ստացող քաղաքացիների ցանկ, որն էլ ընդգրկվում է ավագանու նիստի օրակարգ:

Սովորաբար ավագանու անդամները, հիմք ընդունելով, որ հանձնաժողովն ուսումնասիրել է անձի դիմումը, համարել է սոցիալապես անապահով, նիստերին միաձայն կողմ են քվեարկում նման որոշման նախագծերին:

Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքի բյուջեից գումար ստացող շատ քաղաքացիներ պարբերաբար են ընդգրկվում այս ցանկ, մինչդեռ բազմաթիվ բնակիչներ բողոքում ու դժգոհում են, որ իրենց գումար չի հասնում:22773632_1486181014800515_1402719041_n

Որպես ապացույց հրապարակենք որոշ փաստեր

Ուսումնասիրել ենք 2015, 2016, 2017 թվականների դրամական աջակցություն ստացած քաղաքացիների ցանկերը:

Գյումրու ավագանին 2017 թվականի մարտի 10-ին որոշել է Լ.Ֆիդանյանին գումար հատկացնել 10 հազար դրամ, նույն անձին 10 հազար դրամ ավագանին հատկացրել է նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին:

Փ.Մարգարյանին 10 հազար դրամ հատկացվել է 2016 թվականի հունիսի 16-ի ավագանու որոշմամբ, նույն քաղաքացուն ավագանին 10 հազար հատկացրել է նաեւ 2017 թվականի հունիսի 5-ին, իսկ սեպտեմբերի 12-ի նիստում ավագանին Փ.Մարգարյանին հատկացրեց 200 հազար ՀՀ դրամ` որպես դրամական աջակցություն: Պատճառաբանվեց, որ Մարգարյանների ընտանիքի գույքի մի մասն այրվել է հրդեհի հետեւանքով:

Ն.Ապրեսյանին Գյումրու ավագանին գումար է հատկացրել 2015 թվականի դեկտեմբերի 17-ին`10 հազար դրամ, նույն քաղաքացուն ավագանին նույնչափ գումար հատկացրել է նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին:

Ռ.Գրիգորյանը համայնքի բյուջեից գումար ստացել է 2015 թվականի դեկտեմբերի 17-ի ավագանու որոշմամբ` 10 հազար ՀՀ դրամ, նույնչափ գումար Ռ.Գրիգորյանը ստացել է նաեւ 2016 թվականի հունիսի 16-ի ավագանու որոշմամբ:

Ա.Գեւորգյանին Գյումրու ավագանին 10 հազար ՀՀ դրամ է հատկացրել` 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, քաղաքացուն ավագանին 10 հազար դրամ հատկացրել է նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ:

Շ.Կողպեցյանը համայնքի բյուջեից ստացել է 30 հազար դրամ` որպես աջակցություն` ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ: Շ.Կողպեցյանին ավագանին 10 հազար դրամ հատկացրել է նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ:

Վ.Այվազյանին Գյումրու ավագանին 2015 թվականի դեկտեմբերի 17-ին հատկացրել է 10 հազար ՀՀ դրամ: Ավագանին նույն անձին 10 հազար հատկացրել է նաեւ 2017 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ:

Խ.Աճեմյանին Գյումրու ավագանին 2016 թվականի հունիսի 16-ին` 10 հազար ՀՀ դրամ, ավագանին նույն բնակչին գումար է հատկացրել նաեւ 2017 թվականի մայիսի 5-ին` 10 հազար ՀՀ դրամ:

Լ.Ամիրյանին Գյումրու ավագանին 10 հազար ՀՀ դրամ է հատկացրել 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, նույն քաղաքացուն նույնչափ գումար ավագանին հատկացրել է նաեւ 2017 թվականի մայիսի 5-ի որոշմամբ:

Ս.Աբեթնակյանին 10 հազարական գումար հատկացվել է ավագանու ինչպես 2015 թվականի դեկտեմբերի 17-ի, այնպես էլ` 2017 թվականի հունիսի 5-ի որոշմամբ:

Ա.Ղարագյոզյանին 10 հազարական հատկացվել է ինչպես 2016 թվականի դեկտեմբերի 12-ի, այնպես էլ` 2017 թվականի հունիսի 5-ի որոշմամբ:

Ա.Խալաչյանին 10 հազար դրամ հատկացվել  էինչօես 2017 թվականի մայիսի 5-ի, այնպես էլ 2017 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ:22773459_1486180984800518_1161221080_n

Որոշ անձինք բացի Գյումրու ավագանու հատկացրած աջակցությունից միեւնույն ժամանակ գումար են ստացել նաեւ Շիրակի մարզպետարանից:

Օրինակ` Ա.Նահապետյանը 10 հազար դրամ ստացել է Գյումրու ավագանու սեպտեմբերի 12-ի որոշմամբ, նույն ամսում 20 հազար դրամ ստացել է նաեւ Շիրակի մարզպետարանից` որպես դրամական աջակցություն:

Գ.Կարապետյանը սեպտեմբերին Գյումրու ավագանու որոշմամբ ստացել է 10 հազար դրամ, նույն ամսում Շիրակի մարզպետարանից` 15 հազար ՀՀ դրամ:

Նույն հասցեում բնակվող Գյումրու բնակիչներ Մ.Օլթեցյանը եւ Ս.Օլթեցյանը գումար են ստացել եւ Գյումրու համայնքից, եւ պետական բյուջեից: Գյումրու ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ Ս.Օլթեցյանը ստացել է 10 հազար ՀՀ դրամ, իսկ Մ.Օլթեցյանը հունիսին է 15 հազար ՀՀ դրամ ստացել Շիրակի մարզպետարանից:

Ցանկերի ուսումնասիրությունից նկատվում է, որ նույն հասցեում գրանցված եւ նույն բնականարում բնակվող ընտանիքի մի անդամը դրամական օգնություն է ստացել Շիրակի մարզպետարանից, իսկ մյուսը` Գյումրու քաղաքապետարանից: Նաեւ նույն ազգանուններով ազգակցականները, որոնք բնակվում են միմյանց մոտ եւ հարեւան են, միեւնույն ժամանակ գումար են ստացել Գյումրու քաղաքապետարանից. նման օրինակները եւս բազմաթիվ են:

Ավագանու մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահը 2012 թվականից մինչ այսօր ավագանու անդամ Մխիթար Սահակյանն է: Մ.Սահակյանից հետաքրքրվեցինք, թե կա արդյոք կանոնակարգ, որի միջոցով ընտրվում են գումար ստացող քաղաքացիները, ինչպիսի սկզբունքներ են կիրառվում գումարի չափը նշանակալիս:

Մ.Սահակյանը պատասխանեց, որ ինքը չի առաջնորդվում կանոնակարգով, իր համար առաջնային է մարդկային խիղճը: Նա եւս չբացառեց, որ գումար հայցող քաղաքացիներն ունեն աշխատանք:

«Եթե մարդը ամսական ստանում է 50 հազար դրամ աշխատավարձ, ու մեզնից գումար է ուզում, չտա՞նք, կարող է մարդը քաղաքապետարանում կաշխատի, 50 հազար դրամ ռոճիկ կստանա, բայց փողի կարիք ունի, չտա՞նք: Մարդուն տարվա ընթացքում գոնե 2 անգամ գումար պետք է տանք: Մենք էնքան ենք գնացել էդ մարդկանց տները, որ բոլորին գիտենք, վիճակներին ծանոթ ենք, գիտենք ինչքան վատ կապրին»,-ասում է ավագանու անդամը:

Անկախ մարդու կարգավիճակից (ունի հաշմանադամության կա՞րգ, թե՞ ոչ, աշխատանք ունի՞, թե՞ գործազուրկ է, ընտանեկան նպաստ ստանո՞ւմ է, թե՞ ոչ), Գյումրու ավագանին հատկացնում է 10 հազար ՀՀ դրամ: Գումարի այս չափը, սակայն, որոշ դեպքերում դժգոհության տեղիք է տալիս, մասնավորապես` գործազուրկ, հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիները էլ ավելին են ակնկալում, քան հատկացնում է Գյումրու ավագանին:

Այս խնդիրն արդեն երկար տարիների պատմություն ունի, մինչդեռ Գյումրու ավագանին գումար հատկացնելու սկզբունքներ, կանոնակարգ չի մշակում:

Անի Մկրտչյան

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:

 

 

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 23.10.2017

#DialogueforDemocracy
Սերժ Սարգսյանի հովանավորությամբ Գյումրու ճարտարապետական հոյակերտ շինություններով հայտնի Աբովյան փողոցը՝ նախկին Ալեքսանդրովսկին համալրվելու է հայտնի մարդկանց արձանախմբով: Գյումրու ավագանու այս որոշման շուրջ կխոսեն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը, հուշարձանագետ, Գյուրջևյան կենտրոնի հիմնադիր՝ Ավետիք Մելիք-Սարգսյանը, Գալա խմբակցությունից ավագանու անդամ Քրիստինա Մկրտչյանը:MVI_0004.00_25_17_10.неподвижное изображение007MVI_0004.00_28_56_15.неподвижное изображение014MVI_0004.00_00_59_02.неподвижное изображение022MVI_0004.00_17_31_14.неподвижное изображение020

Աբովյան ճեմափողոցում արձանների տեղադրման միտքը` թեժ քննարկումների սկիզբ

Հոկտեմբերի 6-ին Գյումրու ավագանին ձայների մեծամասնությամբ ընդունեց որոշում քաղաքի Աբովյան ճեմափողոցում գյումրեցի հայտնի մարդկանց արձաններ տեղադրելու մասին: Նաախտեսվում է փողոցում տեղադրել 12 արձան:Որոշման նախագծում նշված է, որ հուշարձանները տեղադրվելու են Հայաստանի Հանրապետության նախագահի հովանավորությամբ:

Ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, որ ինքն անձամբ է Սերժ Սարգսյանին խնդրել, վերջիննս էլ ընդառաջել է եւ համաձայնել ֆինանսավորել:

Դեռեւս հայտնի չէ, թե մոտավորապես որքան գումար է անհրաժեշտ այս հուշարձանների տեղադրման համար:

Հուշարձանների ցանկի նախագիծն արդեն հրապարակվել է. 17 անվանի անձանց անուն-ազգանուններ են առաջարկվում:

Աբովյան ճեմափողոցում գյումրեցի անվանի անձանց 12 հուշարձանների ցանկը կազմելու վերաբերյալ հոկտեմբերի 25-ին քաղաքապետարանի վարչական շենքի 2-րդ հարկի նիստերի դահլիճում կայանալու է հանրային քննարկում:

P1970152P1970091P1970072

 

 

Շիրակի մարզի պատգամավորներն ինչպե՞ս են քվեարկում, ովքե՞ր են նիստերից բացակայում

  Շիրակի մարզից ընտրված 6 ԱԺ պատգամավորներից 2-ը ՀՀԿ խմբակցությունից են` Արման Սահակյան (ՀՀԿ-ական) եւ Ֆելիքս Ցոլակյան (անկուսակցական), 3-ը Ծառուկյան դաշինքից` Վադեւան Գրիգորյան (ԲՀԿ-ական), Վարդան Ղուկասյան (անկուսակցական), Տատյանա Միքայելյան (ԲՀԿ-ական) եւ մեկ ՀՅԴ-ական` Ռոմիկ Մանուկյան:

Շիրակի պատգամավորներ Ռոմիկ Մանուկյանն ու Ֆելիքս Ցոլակյան ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ են, Տատյանա Միքայելյանը` ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, Արման Սահակյանը` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ են: Վարդան Ղուկասյանը տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, իսկ Վարդեւան Գրիգորյանը նույն այս հանձնաժողովի նախագահն է:
Parliamentmonitoring.am կայքի հրապարակած տեղեկություններն ուսումնասիրելիս` պարզել ենք, թե Շիրակի մարզից ընտրված յուրաքանչյուր պատգամավոր քանի՞ անգամ է բացակայել ԱԺ նիստերից, որքա՞ն հարց, ելույթ է ունեցել եւ ինչպիսի՞ ձայներ է ապահովել նիստերում, այսինքն` կողմ, դեմ, ձեռնպահ հարաբերակցությունն ինչպիսի՞ ն է:

              Առաջին նստաշրջան (ընդգրկող ժամանակաշրջանը` մայիսի 18, 2017-հունիսի 22, 2017)
Արման Սահակյանն  ունի 27 կողմ քվեարկություն, դեմ եւ ձեռնպահ չի արտահայտվել, երկու անգամ չի քվեարկել, չի    բացակայել, հարցեր եւ ելույթներ չի ունեցել:
Ռոմիկ Մանուկյանն քվեարկել է 58 կողմ, դեմ եւ ձեռնպահ չի արտահայտվել, 1 անգամ չի քվեարկել, 6 անգամ բացակայել է, չի ունեցել հարց ու ելույթ:
Վարդեւան Գրիգորյանն 14 կողմ է արտահայտվել, 7` դեմ, 2` ձեռնպահ, 6 անգամ չի քվեարկել, չի բացակայել, հաց չի   ունեցել, ներկայացել է մեկ ելույթով:
Վարդան Ղուկասյանն ունի 12 կողմ քվեարկություն, 6` դեմ, 3` ձեռնպահ, 8 անգամ չի քվեարկել, չի բացակայել, հարցեր եւ ելույթներ չի ունեցել
Տատյանա Միքայելյանը 11 կողմ ձայն ունի, 3` դեմ եւ 5` ձեռնպահ, 8 անգա չի քվեարկել, չի բացակայել, հացեր եւ ելույթներ չի ունեցել:
Ֆելիքս Ցոլակյանն ունի 25 կողմ, դեմ եւ ձեռնպահ չի արտահայտվել, 4 անգամ չի քվեարկել, չի բացակայել, հարցեր եւ ելույթներ չի ունեցել:

                                          Երկրորդ նստաշրջան (սեպտեմբերի 11, 2017-ից մինչ այժմ)
Արման Սահակյանն ունի 29 կողմ ձայն, դեմ եւ ձեռնպահ չի քվեարկել, 3 անգամ չի քվեարկել, չի բացակայել, հարց եւ ելույթ չի ունեցել:
Ռոմիկ Մանուկյանը 31 անգամ կողմ է քվեարկել, դեմ եւ ձեռնպահ չի արտահայտվել, մեկ անգամ բացակայել է, հարց ու ելույթ չի ունեցել:
Վարդեւան Գրիգորյանը քվեարկել է 28 կողմ, 1` դեմ եւ 0 ձեռնպահ, 3 անգամ չի քվեարկել, չի բացակայել, հարց եւ ելույթ չի ունեցել:
Վարդան Ղուկասյանը 30 անգամ կողմ է արտահայտվել, 1` դեմ եւ 0` ձեռնպահ, մեկ անգամ չի քվեարկել, չի բացակայել, հարց եւ ելույթ չի ունեցել:
Տատյանա Միքայելյանը եւս ունի 30 կողմ ձայն, 1` դեմ եւ 0` ձեռնպահ, չի քվեարկել մեկ անգամ, չի բացակայել, հարց եւ ելույթ չի ունեցել:
Ֆելիքս Ցոլակյանը 32 անգամ կողմ է քվեարկել, դեմ եւ ձեռնպահ չի արտահայտվել, ամեն անգամ քվեարկել է, չի բացակայել, հարց ու ելույթ չի ունեցել:

GRAFIK 02-rd nstashrjan

                                       Արտահերթ նստաշրջան (հուլիսի 4, 2017-օգոստոսի 10, 2017)

Արման Սահակյանն այս նստաշրջանին 4 անգամ բացայակել է, հետեւաբար քվերակություն չի ունեցել:
Ռոմիկ Մանուկյանը քվեարկել է 2 կողմ, դեմ եւ ձեռնպահ չի արտահայտվել, 2 անգամ բացակայել է, հարց եւ ելույթ չի ունեցել:
Վարդեւան Գրիգորյանը քվեարկել է 2 կողմ, դեմ եւ ձեռնպահ չի արտահայտվել, 2 անգամ չի քվեարկել, չի բացակայել, հարց ու ելույթ չի ունեցել:
Վարդան Ղուկասյանը 3 անգամ կողմ է քվեարկել, մեկ անգամ` դեմ, ձեռնպահ չի քվեարկել, չի բացակայել, հարց, ելույթ չի ունեցել:
Տատյան Միքայելյանը 3 անգամ կողմ է արտահայտվել, մեկ անգամ` դեմ, ձեռնպահ չի քվեարկել, չի բացակայել, հարց, ելույթ չի ունեցել:
Ֆելիքս Ցոլակյանն ունի 4 կողմ ձայն, դեմ, ձեռնպահ չի արտահայտվել, չի բացակայել, հարց ու ելույթ չի ունեցել:GRAFIK 3-rd artahert nstashrjan

    Այսպիսով մինչ այժմ ընդհանուր տվյալներն այսպիսին են`
Արման Սահակյանը քվեարկել է 56 կողմ, դեմ եւ ձեռնպահ չի արտահայտվել, 5 անգամ չի քվեարկել, 4 անգամ բացակայել է, հարց եւ ելույթ չի ունեցել:
Ռոմիկ Մանուկյանը 58 անգամ կողմ է քվեարկել, դեմ եւ ձեռնպահ չի արտահայտվել, 1 անգամ չի քվեարկել, 6 անգամ բացակայել է, հարց եւ ելույթ չի ունեցել:
Վարդեւան Գրիգորյանն արտահայտվել է 44 կողմ ձայն, 8` դեմ եւ 2 ձեռնպահ, մեկ անգամ չի քվեարկել, չի բացակայել, ունեցել է մեկ հարց, մեկ ելույթ:
Վարդան Ղուկասյանը 45 անգամ արտահայտվել է կողմ, 8 անգամ` դեմ, եւ 3 անգամ` ձեռնպահ, 9 անգամ չի քվեարկել, չի բացակայել, հարց, ելույթ չի ունեցել:
Տատյանա Միքայելյանը 44 անգամ կողմ է արտահայտվել, 5` դեմ եւ 2` ձեռնպահ, 6 անգամ չի քվեարկել, 8 անգամ բացակայել է, ունեցել է մեկ հարց, ելույթ չի ունեցել:
Ֆելիքս Ցոլակյանն արտահայտվել է 61 կողմ ձայն, դեմ եւ ձեռնպահ չի արտահայտվել, 4 անգամ չի քվեարկել, չի բացակայել, հարց ու ելույթ չի ունեցել:

Անի Մկրտչյան

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 16.10.2017

#DialogueforDemocracy
Շիրակի մարզի համայնքներում կա անիրազեկություն համայնքների խոշորացման ծրագրերի մասին, չկա հանրային մասնակցություն այդ գործընթացներում: Այս մասին կխոսեն Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը և Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շ/Տ կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:  22539669_1536492486389465_84390547809183447_n22549579_1536492659722781_7155442700731164260_n22449722_1536492729722774_49782024932318758_n

Համայնքների խոշորացման խնդիրները Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 09.10.2017

#DialogueforDemocracy
Հայաստանում փոքր համայնքներն ընդդիմանում են խոշորացման ծրագրին, քանի որ չեն ցանկանում, որ իրենց համայնքը միաձուլեն ու իրենք էլ պաշտոնից զրկվեն: Իսկ կառավորությունն էլ որոշում է. կատարել այդ փոփոխությունները պարտադրանքով:
Համայնքային խոշորացման, ընթացքի, փոփոխությունների, առկա խնդիրների մասին «Երկխոսության լսարանում» կխոսեն Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի նախագահ` Վահան Մովսիսյանը և Ախուրյան համայնքի ղեկավար` Արծրունի Իգիթյանը: MVI_0006.00_08_15_08.неподвижное изображение002MVI_0006.00_10_30_10.неподвижное изображение022MVI_0006.00_03_12_03.неподвижное изображение005MVI_0006.00_04_30_13.неподвижное изображение008MVI_0006.00_21_41_04.неподвижное изображение018

Կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը

Գյումրու ավագանու հերթական նիստը կայացավ հոկտեմբերի 6-ին: Նիստի օրակարգ էր ընդգրկվել տասը հարց: Ավագանին ընդունեց բոլոր որոշումները:

Համայնքի բյուջեում կատարվեց որոշակի փոփոխություն, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ին հատկացվեց 1 մլն 200 հազար ՀՀ դրամ` որպես նվիրատվություն, գումարը ծախսվելու է «Տաք ձմեռ տարեցների համար» ծրագրի շրջանակում:

Համայնքապատկան Ա.Բրուտյանի անվան 4-րդ երաժշտական դպրոցին հատկացվեց 2.000.000 ՀՀ դրամ՝ անհրաժեշտ երաժշտական գործիքներ ձեռք բերելու նպատակով:

500 հազար ՀՀ դրամ հատկացվեց նաեւ համայնքապատկան մարմնամարզական մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցին` մարզադահլիճի համար պատուհաններ, պատուհանագոգեր և հատակապատման տախտակներ  ձեռք բերելու և տեղադրելու նպատակով:

P1970104

ԱՌՏ երիտասարդական, բնապահպանական եւ խորհրդատվական հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն հատկացվեց 250 հազար ՀՀ դրամ` «Երիտասարդ Գյումրի» ծրագրի իրականացման նպատակով:

Նոր խմբագրությամբ հաստատվեց համայնքապատկան մանկապատանեկան արվեստի պալատի կանոնադրությունը:

Քաղաքացի Ա.Մովսիսյանի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցի 2017 թվականի գույքահարկի նկատմաբ արտոնություն սահմանվեց:

Ամենաթեժ քննարկումները 9-րդ հարցի շուրջ էին, 20 կողմ 10 ձերնպահ  հարաբերակցությամբ ավագանին ընդունեց Գյումրու Աբովյան ճեմափողոցում գյումրեցի անվանի անձանց նվիրված հուշարձանններ տեղադրելու որոշումը: Հոկտեմբերի 9-ից քաղաքապետարանը նախապաստրաստվելու է կազմակերպել հանրային քննարկուներ ու բաց լսումներ: Այս քննարկումների արդյունքում որոշվելու է, թե որ մեծերի հուշարձաններն են տեղադրվելու այս փողոցում:

Ի դեպ, Աբովյան փողոցն ունի 12 հենասյուն, ամեն մի հենսյան մոտ տեղադրվելու է մեկ հուշարձան, ֆինանսական մասն ապահովելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքով` ինքն է Ս.Սարգսյանին խնդրել տեղադրել հուշարձաններ, նախագահն էլ ընդառաջել է եւ ֆինանսավորելու է:

Հաջորդ ավագանու նիստը կայանալու է նոյեմբերի 6-ին:P1970094

Անի Մկրտչյան

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:

Նիստերի սղագրության աղբյուրը` parliament.am

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 02.10.2017

Մտահոգություններ համայնքների խոշորացման նոր փնջերի շուրջ: «Երկխոսության սարանի» հյուրերն են՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ` Աշոտ Գիլոյանը, Բիոսոֆիա բնապահպանական ՀԿ-ի նախագահ՝ Գևորգ Պետրոսյանը, Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը:22221554_1523251961046851_2161184576277851896_n22195315_1523249651047082_5080492809460484704_n22141121_1523249501047097_6564188665163011592_n22089538_1523249584380422_1539881326843849850_n22089762_1523249504380430_2302362169139352179_n

Կո՞ղմ եք, թե՞ դեմ համայնքների խոշորացմանը

Հարցում/Բասեն 1.Կո՞ղմ եք, թե՞ դեմ համայնքների խոշորացմանը 2.Որքանո՞վ եք ընդունում համայնքների խոշորացումը, ինչպիսի՞ ակնկալիք ունեք