Լրահոս

Մեր գեղեցկուհի Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը. Արայիկ Հարությունյան

Մեր գեղեցկուհի Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը՝ ընդամենը 19 տարեկանում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Ալեքսանդրան նվաճեց նաև փոքր արծաթե մեդալ: Ու հիշեք՝ նա աշխարհի ապագա չեմպիոնն է: Իմ կանխատեսումներն իրականություն դառնում են»,- ասված է Հարությունյանի գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեց Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում՝ երկամարտում գրանցելով 205 կգ արդյունք (85+120 կգ):

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Այսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆ

Այսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում ազգային համաձայնություն կնքելու համար, որը կմիավորի սիրիացի ժողովրդին, այլ ոչ թե կբաժանի: Այդ մասին հայտարարել են Սիրիայի ԱԳՆ-ից։

«Մենք պետք է աշխատենք մեկ հայրենիք կառուցելու համար, որտեղ կգերիշխի արդարությունն ու հավասարությունը և որտեղ բոլորը կունենան իրավունքներ և պարտականություններ: Արտգործնախարարությունը և դիվանագիտական ներկայացուցչությունները կշարունակեն աշխատանքը»,- նշել են ԱԳՆ-ից։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրությունները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Գյումրիում մեկնարկել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունները:

Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել էր՝ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք առավոտյան դուրս են գալու և շրջելու են քաղաքի փողոցներով, թակելու են գյումրեցիների դռները՝ առաջարկելով ընտրել առաջարկվող 7 թեկնածուից որևէ մեկին, ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնշանակի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար:

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը

Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը:

Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի է բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։

Եկեղեցու վերաօծման արարողությունից հետո մատուցվել է Սուրբ պատարագ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Գյումրի են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ԱԺ պատգամավորների, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների, ուժային կառույցների ղեկավարների, զինվորականների, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ ծաղիկներ են դրել, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։

Երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։

Գյումրի են…

Опубликовано ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմСуббота, 7 декабря 2024 г.

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի

Այսօր դեկտեմբերի յոթն է՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը: 36 տարի առաջ այս օրը, ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ՝ Գյումրի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։

Արհավիրքի հետևանքներն այնքան սարսափելի էին, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Խորհրդային Միության ղեկավարը պաշտոնապես հումանիտար օգնություն խնդրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում արդեն իսկ 270 ընտանիքի տրվել է հավաստագիր՝ բնակարանի ձեռքբերման, կառուցման և գործող հիփոթեքային վարկերի մարման համար․ գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝

• տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո.

• ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

• չունեն սեփականություն.

• չեն հանդիսանում ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն իրականացվում է 3 փուլով։

1-ին փուլում կարող են ընդգրկվել՝

• 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն.

• 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն.

• զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն.

• գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը.

• ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել https://housing.socservice.am/ հարթակում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

Սրբուհի Գալյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել ընտրական օրենսդրությանը վերաբերող կարգավորումները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ԳԴՀ միջև համագործակցությունը:

Ներկայացնելով արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ զրույց է ծավալվել մասնավորապես դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության շուրջ: Այս համատեքստում քննարկվել են բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Անդրադարձ է եղել արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներին, այդ թվում` հաշտարարության և արբիտրաժի, անձնական տվյալների պաշտպանության բնագավառում առկա Գերմանիայի Դաշնային Հանրապետության լավագույն փորձի տեղայնացմանը:

Նախարարը ներկայացրել է ընտրական օրենսդրության կարգավորումներին առնչվող մանրամասներ, ինչպես նաև դեսպանի խնդրանքով դրվագային անդրադարձ է արվել նոր սահմանադրության հայեցակարգին՝ ընդգծելով անձանց սոցիալական իրավունքների ճշգրտության կարևորությունը: Նախարարը շեշտել է, որ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների շղթայական իրականացումն էլ ավելի է մոտեցնելու մեր պետությունը եվրոպական արժեքներին և ստանդարտներին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրականացված և ընթացող ոլորտային բարեփոխումներին, ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Մարզերում մենք հենց քոլեջների համակարգը պետք է զարգացնենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հաստատեց մասնագիտական ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը հաստատելու մասին հարցը։

«Կառավարության ծրագրով և կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով կարևորագույն թիրախ է, որ կրթության տարբեր մակարդակներում գործի մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգը, և մենք արդեն իսկ այդ համակարգն ունենք դպրոցներում և մանկապարտեզներում։ Այս նախագծով դա նաև իրականություն է դառնում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ մասնավորապես այս տարվա փետրվարին նախարարի համապատասխան հրամանով արդեն իսկ հաստատվել էր ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը, դրա հիման վրա այս տարի արդեն 4 ուղղություններով՝ ոսկերչություն, խոհարարություն, գյուղատնտեսություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, վերապատրաստվել է քոլեջներում աշխատող շուրջ 361 աշխատող, և այս տարվա նոյեմբերի 30-ին, այսինքն՝ մի քանի օր առաջ, վերջիններիս համար կազմակերպվել է ատեստավորման գործընթացը, որի արդյունքները, կարգի համաձայն, կհրապարակվեն դեկտեմբերի 6-ին՝ վաղը, բայց նախնական արդյունքները ցույց են տալիս, որ շատերը հաջողությամբ հաղթահարել են ատեստավորման գործընթացը։

«Կառավարության որոշման այս նախագծով մենք սահմանում ենք ատեստավորման արդյունքում ատեստավորված աշխատակիցների նկատմամբ գործող խրախուսման ձևերը, որոնք համանման են հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման համակարգի պարագայում գործող խրախուսման համակարգին՝ մասնավորապես 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած աշխատակիցների համար դրույքաչափը սահմանվորւմ է 200 հազար դրամ մեկ դրույք զբաղվածության պարագայում, և 70 տոկոս ու ավելի բարձր արդյունքներ գրանցելու պարագայում, արդեն, բացի դրույքաչափից, կիրառվում են նաև հավելավճարներ. 70-79 տոկոսի պարագայում՝ 30 տոկոս հավելավճար, 80-89 և ավելի տոկոսի պարագայում ՝ 40 տոկոս հավելավճար, և 90-100 տոկոս արդյունքի դեպքում՝ արդեն 50 տոկոս հավելավճար, որը գումարվում է 200 հազար դրամ դրույքաչափին։ Ընդ որում՝ պետք է նշեմ, որ եթե դպրոցներում ուսուցիչների նվազագույն աշխատավարձի սահմանման լրացուցիչ կարգավորում կա, այստեղ նման բան չի գործում, և այս համակարգում աշխատավարձերը շատ ավելի ցածր էին. հաճախ դասավանդողները նվազագույն աշխատավարձին համարժեք վարձատրություն էին ստանում։ Այստեղ մենք ավելի քան կրկնապատկելու ենք այս ձևով համակարգում մանկավարժական աշխատողների վարձատրությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ ատեստավորման արդյունքում արդեն իսկ դեկտեմբերին նախատեսվել է, որ հաջող արդյունք ցուցաբերածները կստանան համապատասխան հավելավճարներն ու դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված վարձատրությունը։

«Նաև այս նույն կարգով հաստատում ենք տարակարգի դեպքում խրախուսման համակարգը։ Տարակարգի կարգը նույնպես հաստատվել է նախարարի հրամանով. տարակարգը կգործի հաջորդ տարվանից, և սա էլ հավելյալ հնարավորություն է տալու 20, 30 և 50 տոկոս հավելավճարներ ստանալու, ու նույն տրամաբանությամբ ատեստավորման միջոցով ստուգվում է մասնագիտական գիտելիքը, տարակարգի միջոցով արդեն՝ մանկավարժական հմտությունները։ Եվ որպես արդյունք՝ կարծում ենք, որ ՄԿՈՒ համակարգում մենք կունենանք որակյալ կադրեր՝ ոլորտը համալրելով նոր կադրերով, և կբարձրացնենք աշխատանքի գրավչությունը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

«Մենք կարծում ենք, որ մարզերում շատ պետք է ուժեղացնել հենց քոլեջների ենթակառուցվածքը, նաև հաշվի առնելով տվյալ մարզի աշխատանքային շուկայի առանձնահատկությունները։ Հիմա մարզերից արտագաղթի, ներքին միգրացիայի պատճառ կրթությունն է դառնում, որովհետև նախ կրթական համակարգը մարզային տրամաբանությամբ այդքան էլ նախագծված չի։ Մեր մտածածն այն է, որ մարզերում, խոշորացված համայնքներում մենք հենց քոլեջների համակարգը պետք է զարգացնենք, որն ի սկզբանե պետք է նախատեսված լինի այնպես, որ մարզային բնակիչը, որն ուզում է մասնագիտական կրթություն ստանա, հենց տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ստանա»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Հարկային եկամուտները հոկտեմբերին աճել են 6.9 տոկոսով

Հայաստանում հարկային եկամուտները հոկտեմբեր ամսին աճել են 6.9 տոկոսով: Այս մասին ասվում է Ֆինանսների նախարարության հրապարակած՝ Մակրոտնտեսական զարգացումների՝ հոկտեմբեր ամսվա ամփոփագրում:
«Հարկային եկամուտների աճի տեմպը հոկտեմբերին կազմել է 6.9 տոկոս, իսկ պետական բյուջեի ծախսերը աճել են 19.7 տոկոսով»,-ասված է ամփոփագրում:Հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջեի պակասուրդը կազմել է 211.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19.0 մլրդ դրամի դիմաց:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com