Լրահոս

Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ. ՊՆ հորդորը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և տեղեկացնելով, որ օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ:

«Այդօրինակ հրապարակումներն արագորեն տարածում են գտնում նաև Հայաստանի Հանրապետությունում գործող լրատվամիջոցներում:

Պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության պահպանման նկատառմամբ, ևս մեկ անգամ հորդորում է, նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ»,- ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Վարչապետն անդրադարձել է սոցիալապես անապահով ընտանիքների պետական աջակցության ծրագրերին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ՝ քաղաքացու չաշխատելը նաև որոշակի հոգեբանական շերտ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պետական աջակցության մեխանիզմի վերաբերյալ:

Անդրադառնալով նպաստների և սոցիալական աջակցության ծրագրերի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ հարցին, թե արդյոք դա կիրականացվի մինչև ընտրությունները, քանի որ հնարավոր է այն հանգեցնի սոցիալական մեծ դժգոհության՝ վարչապետը նշեց, որ 2018 թվականից սոցիալական և ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվն էականորեն կրճատվել է:

«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մոտավորապես 30 հազար ընտանիքով կրճատվել է, իհարկե, դա կապված է նաև աշխատատեղերի թվի աճի հետ: Ենթադրում եմ, որ այսօր կհրապարակվի Հայաստանում աշխատատեղերի նոր թիվը, որը հոկտեմբեր մասվա տվյալներով՝ բացարձակ ռեկորդ է սահմանել. եթե չեմ սխալվում, 749 հազար աշխատատեղ կա՝ աշխատավարձով ապահովված», – ասաց վարչապետը՝ նկատելով, որ խոսքը միայն իրական աշխատավարձ ստացողների մասին է:

Անդրադառնալով սոցիալապես անապահով ընտանիքներին պետական աջակցության նոր ծրագրին՝ վարչապետը նշեց, որ այն սկսելու է գործել 2025 թվականի հունվարի մեկից:

«Այն պիլոտային ձևով կկիրառենք 2 մարզում. հնարավոր է՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում: Ինչո՞ւ այդ մարզերում, որովհետև Սյունիքի մարզն աղքատության ամենացածր մակարդակն ունի, և ենթադրում ենք, որ այդ առումով հարմար է, որովհետև եթե հանկարծ չստացվի, ապա նախնական լարվածությունն ավելի քիչ կլինի: Այո, գաղափարն այն է, որ մենք աղքատության գնահատման համակարգը փոխենք», – հայտարարեց վարչապետը:

Վերջինիս խոսքով՝ Կառավարության կողմից իրականացվող ծրագրի տրամաբանությունն այն է, որ կառավարությունը նախ մարդուն ուղեկցում է և նրան պատրաստում է աշխատանքի:

«Նաև փորձագետների հետ մեր աշխատանքային քննարկումները հաստատում են իմ այս ընկալումը, որ չաշխատելը նաև որոշակի հոգեբանական շերտ ունի, որովհետև ինչպես աշխատողի համար չաշխատելը շատ մեծ սթրես է, այնպես էլ երկար տարիներ չաշխատողի համար աշխատելն է մեծ սթրես, և մարդուն պետք է ուղեկցել մինչև այդ կետը», – նկատեց վարչապետը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել «Եվրաքվե»-ի նախաձեռնությանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Եվրամիությանն առավելագույնս մոտ լինելու մասին հասարակական քննարկումներին և այս թեմայով ստորագրահավաքին՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը մեծ հանրային արձագանք է գտել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետը նշեց, որ Եվրախորհրդարանում իր ելույթը, որում հայտարարել էր Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավորինս մոտ լինելու մասին, սոցիալական ցանցերում ամենաշատ տարածում ստացած ելույթներից մեկն է եղել։

«Երբ ես նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում ելույթ ունեցա, ելույթի հիմնական լեյտմոտիվը հետևյալն էր՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Ինձ զարմացրեց, որ այդ ելույթը սոցիալական ցանցերում ամենամեծ տարածումն ու արձագանքը ստացած ելույթն է եղել։ Սա վկայում է այս օրակարգին հանրության լայն աջակցության մասին»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի արդյունքների հնարավոր քննարկմանը Ազգային ժողովում՝ վարչապետը նշեց, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել նախաձեռնությանը։
«Ես գնացել եմ Եվրոպական խորհրդարան և ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Իմ այդ ելույթից հետո Հայաստանում քննակումներն ակտիվացել են, և այդ ակտիվ քննարկումները բերել են ստորագրահավաքի և նախագիծ է մտնում Ազգային ժողով։ Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա ոչ միայն մեր հանրության ներսում, այլև նույն եվրոպական հանրությանը դժվար կլինի բացատրել։ Նրանք կարող են հարց տալ՝ մի րոպե, դուք հայտարարեցիք այդ մասին, իսկ ձեր հանրությունը արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։

Քաղաքական և հասարակական մի շարք նախաձեռնություններ ստորագրահավաք են անցկացրել Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու հարցով։ Նրանց հաջողվել է հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն, և հարցն առաջիկայում ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

 

Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման

Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման:

Դատական ակտը քիչ առաջ հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գալստյանին մեղավոր ճանաչելով լրտեսություն կատարելու համար: Տեղեկությունը քիչ առաջ «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից: Հանրային մեղադրողը իր ճառում միջնորդել էր Գալստյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Գալստյանը 2018-2023 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղում։ Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել, կրթության նախարարությունում՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Ըստ մեղադրանքի՝ նա 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայությունում և լրտեսել։ Նա ունեցել է Սարխան մականունը և 2020-23 թվականներին օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ տարածքում տիրող սոցիալ-տնտեսական, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի, սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ:

Դատախազությունը դատական ակտի վերաբերյալ վերաքննիչ բողոք է ներկայացնելու:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում մրցումային երկրորդ  օրվա տվյալներով արդեն 12 մեդալ են նվաճել՝ 3 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Առաջնությունն անցկացվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը  2024 թվականի նոյեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«ՄԻԱՍԻՆ համահայկական սոցիալական հարթակի նպատակներն ու կարևորությունը»

«ՄԻԱՍԻՆ համահայկական սոցիալական հարթակի նպատակներն ու կարևորությունը»
—————————————
ℹԱսուլիսի նպատակն է՝ առավել մանրամասն ներկայացնել ՄԻԱՍԻՆ-ի դերը համահայկական համայնքի ձևավորման գործընթացում, ներկայացնել հարթակի առաքելությունը, զարգացման ծրագրերի և կիրառման արդյունավետությունը և այն մեծ հնարավորությունները, որոնք ստեղծում է ՄԻԱՍԻՆ-ը ամբողջ աշխարհում բնակվող հայերի համար։
https://miasin.am/

ℹԲանախոսներ՝
➡ Քրիստինա Սաղաթելյան- ՄԻԱՍԻՆ հարթակի համահիմնադիր
➡ Միլենա Եղիազարյան-Մարքեթինք բաժնի աշխատակից
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴  

ℹՄԻԱՍԻՆ-ի մասին
ՄԻԱՍԻՆ-ը նորարարական All-Armenian սոցիալական հարթակ է, որը կոչված է միավորելու հայերին ամբողջ աշխարհում՝ մեկ միասնական հարթակում։ Մեր նպատակն է պահպանել հայկական մշակութային ժառանգությունը, լեզուն և արժեքները, ինչպես նաև կապ ստեղծել հայերի միջև՝ հիմնվելով ընդհանուր հետաքրքրությունների և հոբբիների վրա։
📌ՄԻԱՍԻՆ-ի նպատակներն ու գործառույթները
Հայկական ինքնության պահպանություն՝ նպաստելով հայապահպանությանը և ազգային արժեքների փոխանցմանը նոր սերունդներին։
📌Միավորում և համագործակցություն՝ հնարավորություն ընձեռելով աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին գտնել միմյանց, համագործակցել և կիսվել գաղափարներով։
Կրթություն և զարգացում՝ ապահովելով հարթակ, որտեղ կարելի է սովորել, կիսվել փորձով և զարգացնել մասնագիտական հմտություններ։
📌Համահայկական խնդիրների լուծում՝ ձևավորելով մի համայնք, որը կարող է միասին անդրադառնալ հայկական աշխարհին վերաբերող կարևոր հարցերին։
ℹԻնչո՞ւ է ՄԻԱՍԻՆ-ը կարևոր
📌ՄԻԱՍԻՆ-ը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հայի՝ անկախ բնակության վայրից, միանալ համայնքին և դառնալ նրա ակտիվ մասնակիցը։ Հարթակը տրամադրում է գործիքներ, որոնք նպաստում են նոր կապերի հաստատմանը, գաղափարների փոխանակմանը և համատեղ նախագծերի իրականացմանը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Նոյեմբերի 25-ից կմեկնարկի ձմեռային զորակոչը

Կառավարության որոշմամբ՝ 2024 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը, ներառյալ` կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչ կամ զորակոչ), որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2025 թ. հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ՀՀ-ում 2024-ի հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցվել

Հայաստանում 2024 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.7%:

Առավել մանրամասն՝  հղումով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

3 ամիս աշխատավարձ չեն ստացել. «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» խաղը չեղարկվել է

Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» այսօր կայանալիք հանդիպումը չի կայանալու մրցակից թիմի չներկայանալու պատճառով:

Նշենք՝ «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները չեն ցանկանում դուրս գալ խաղադաշտ՝ ի նշան բողոքի. նրանք հայտնել են, որ շուրջ 3 ամիս չի վճարվել իրենց աշխատավարձը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com