Լրահոս

Դավիթ Խուդաթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

Կառավարության որոշմամբ՝ Դավիթ Խուդաթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Դավիթ Խուդաթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

 

Սուրեն Աղաջանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն

60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

4 հայ ըմբիշ կպայքարի ոսկե մեդալների համար. ըմբշամարտի զինվորականների ԱԱ առաջին օրվա արդյունքները

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները՝

Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Այս մասին հայտնում են հիմնադրամից՝ ընդգծելով, որ անդամակցության դադարեցման պաճառ է հանդիսանում նախարարների աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Խաչատրյանը, Բադասյանն ու Քյարամյանը Կառավարության որոշումներով ազատվել են պաշտոններից

Կառավարության՝ նոյեմբերի 19-ի որոշումներով Ռուստամ Բադասյանն ազատվել է ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը՝ Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոններից։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների տրանսպորտի ուղեվարձն անվճար կլինի

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունն առաջարկում է արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների անդամների համար ներհամայնքային և ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանել անվճար՝ որպես համայնքի կողմից տվյալ ընտանիքներին մատուցվող նվազագույն աջակցություն:

Նախագիծն ավագանու նիստին ներկայացրեց ավագանու «Հանրային ձայն» խմբակցության քարտուղար Վահե Եսայանը:

Նախագիծն ընդունվեց 54 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ԿԸՀ-ն սկսել է քաղաքացիական նախաձեռնության լրացված ձևաթղթերի ստուգումը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին») քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ Գործընթացին ներկա է եղել նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Ստորագրությունների ստուգման գործընթացը լիազոր ներկայացուցչին մանրամասնել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ ՏՏ վարչության պետ Ելենա Այվազյանը։

ԿԸՀ ապրիլի 9-ի N 10-Ն որոշման համաձայն, հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված պատշաճ ձևով։ Եթե քաղաքացու տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը։

ԿԸՀ-ն իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում՝ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրված ձևաթերթիկները ստանալուց հետո մեկամսյա ժամկետում։

Նոյեմբերի 7-ին, քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

Վարչապետը Ֆրանցիսկոս Պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։

ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։

Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման և այս ուղղությամբ համատեղ հանդես գալու և գործելու հարցում։

Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։

Նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է։

Վարչապետը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։

Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Առանձնազրույցից հետո Ֆրանցիսկոս Պապը ողջունել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, դստերը և վարչապետին ուղեկցող պատվիրակության անդամներին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

«Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոններ»․ Փաշինյան

Դեռ երեկվանից մամուլում էր հայտնվել բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականի մասին լուրերը։ Այդ թվում էին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը,
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Այսօր վարչախետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով հաստատեց շրջանառվող նորությունը։

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։
Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար։»-մեջբերման ավարտ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Հայկ Կոստանյան

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝ զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Տեղեկացնում եմ նաև, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ Արցախյան պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) համար Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանել անվճար»,- գրել է Կոստանյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com