Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկած յոթ քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ իր որոշումը։ Դատարանը մերժել է բոլոր դիմումները՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշումը։ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Սահմանադրական դատարան էին դիմել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ինչպես նաև «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունները։ Նրանք վիճարկում էին ընտրությունների վերջնական արդյունքները՝ պնդելով, որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումն էական ազդեցություն է ունեցել մանդատների բաշխման վրա։
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Այդ որոշման հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել էր ընտրողների ձայների 3.9893 տոկոսը և չէր հաղթահարել Ազգային ժողով անցնելու համար սահմանված ընտրական շեմը։
Կուսակցությունը Սահմանադրական դատարանից պահանջում էր առնվազն մանդատների վերաբաշխում, սակայն դատարանը մերժել է ինչպես այդ, այնպես էլ մյուս բոլոր դիմումները՝ անփոփոխ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259-Ա որոշումը։
Սահմանադրական դատարանի որոշմամբ ավարտվեց Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունների արդյունքների դատական վիճարկման գործընթացը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ազգային ժողովի հուլիսի 3-ի արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք օրենսդրական նախագծեր։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց պատգամավոր Գեղամ Նազարյանի նախաձեռնած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Փոփոխություններով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիի հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին կսահմանվեն որպես ոչ աշխատանքային։
ԱԺ-ն ընդունեց նաև Կառավարության ներկայացրած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Վավերացվեց նաև Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման նպատակով հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Վահագն Ալեքսանյանի, Ալխաս Ղազարյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած Քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։
Փոփոխություններով խստացվում են Քրեական օրենսգրքի 218–221-րդ հոդվածներով նախատեսված պատժաչափերը՝ ընտրակաշառքի հետ կապված հանցագործությունների համար։ Նախաձեռնության հեղինակների գնահատմամբ՝ դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի նման իրավախախտումների կանխարգելման համար։
ԱԺ-ն ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որով փոփոխվում է պատգամավորի երդման տեքստը։ Նախագծի հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ նպատակն է երդման մեջ առավել ընդգծել պետականության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները։
Բացի այդ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը։ Ըստ դրա՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրելու իրավունք կունենան ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա (արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա) դրությամբ նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գավառ համայնքի գրասենյակի պատասխանատուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Սարգսյանի ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների փաթեթը։
Նախարարի խոսքով՝ նախաձեռնությամբ նախատեսվում է քրեական դատավարության և քրեակատարողական փուլերում, անհրաժեշտության դեպքում, դատական նիստերն անցկացնել նաև տեսակապի ձևաչափով։
Ընդունված փոփոխությունների համաձայն՝ ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները օրենքով սահմանված դեպքերում կարող են դատական նիստերին մասնակցել տեսակապի միջոցով՝ ինչպես քրեական դատավարության, այնպես էլ պատժի կատարման փուլում։ Տեսակապը կարող է կիրառվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։
Տեսակապի կիրառումը հնարավոր կլինի հասարակական կարգի, առողջության, դատավարության մասնակիցների իրավունքների և անվտանգության պաշտպանության, հանցագործությունների կանխման, ինչպես նաև դատական քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու նպատակով։
Օրենքով նախատեսվում է նաև ապահովել պաշտպանի և պաշտպանյալի միջև հաղորդակցության գաղտնիությունը, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և անհրաժեշտ տեխնիկական պայմանները։
«Հաշվի առնելով այս ինստիտուտի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռներն ու այլ երկրների փորձը, ինչպես նաև պահպանելով միջազգային բոլոր չափանիշները՝ նախատեսել ենք տեսակապով դատական նիստերի անցկացման հնարավորություն։ Միաժամանակ սահմանվել են բոլոր այն իրավաչափ պայմանները, որոնք կերաշխավորեն կողմերի իրավունքների պաշտպանությունն ու համաչափությունը»,- նշել է Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փաթեթում ներառվել է նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, քանի որ նոր կարգավորումները վերաբերում են ազատությունից զրկված բոլոր անձանց։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքի սահմանափակմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններին՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող մի շարք դերակատարներ մտահոգություններ ունեն առաջարկվող կարգավորումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։
Պաշտպանի տարածած հաղորդագրության համաձայն՝ թեև միջազգային փաստաթղթերով պետություններին վերապահված է ընտրական և հանրաքվեի իրավունքի շրջանակը սահմանելու որոշակի հայեցողություն, այնուամենայնիվ, առաջարկվող փոփոխությունները կարող են ունենալ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա ազդեցություն։
«Նկատի ունենալով, որ իրավունքների սահմանափակմանն առնչվող ցանկացած նախաձեռնություն ազդեցություն է ունենում մարդու իրավունքների ընդհանուր համակարգի տեսանկյունից՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որպեսզի նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ»,– նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ներկայում քննարկման փուլում են Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծերը։ Դրանցով առաջարկվում է ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքը պայմանավորել Հայաստանում փաստացի բնակվելու պահանջով։
Նախագծի համաձայն՝ ընտրելու իրավունք ունենալու համար քաղաքացին վերջին երկու տարվա ընթացքում պետք է առնվազն 366 օր փաստացի բնակված լինի Հայաստանի Հանրապետությունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքից ծառայության ճանապարհվեցին այս տարվա ամառային առաջին նորակոչիկները։ Նրանց ճանապարհելու էին եկել Շիրակի մարզի ղեկավարությունը, զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչները, ինչպես նաև նորակոչիկների հարազատները։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորել է ծառայության մեկնող երիտասարդներին՝ մաղթելով խաղաղ և անվտանգ ծառայություն, առողջություն, ամուր կամք ու բարեհաջող վերադարձ հայրենիք։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2026 թվականի հունիսի 27-ին «Երկխոսություն» մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Հետընտրական գործընթացներ. ընտրությունների արդյունքների վիճարկում» թեմայով հանրային քննարկումը։
Քննարկման ամբողջական տեսագրությունը՝
ՀՀ քննչական կոմիտեում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 5-ին տրված կատարողական թերթով արգելվել է Ի.Ս.-ին և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել: Բացի այդ, դատարանի որոշմամբ 258 մլն 146 հզր 843 ՀՀ դրամի չափով պետք է արգելանք դնել Ի.Ս.-ին և Լ.Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա:
Հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2026 թվականի փետրվարի 2-ին Ի.Ս.-ն հրաժարվել է ներկայացնել «Գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր»։
2026 թվականի ապրիլի 28-ին Ի.Ս.-ն ներկայացրել է հայտարարագիր, որում ի թիվս այլի նշել է գույք, որը հանդիսանում է պարտադիր առգրավման ենթակա գույք: Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք:
Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը) հատկանիշներով:
Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածի 1-ին մասի (պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը) հատկանիշներով: Նշված քրեական վարույթները միացվել են:
2026 թվականի հունիսի 23-ին Ի.Ս.-ի բնակության վայրում, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանող երկու տրանսպորտային միջոցներում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածունները նույն դաշինքի համակիրների և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելու պատրաստակամ անձինք հավաքագրելու պայմանով Շիրակի մարզի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։
Մանրամասները՝ տեսանյութում ` http://facebook.com/reel/27424331473882811/?s=single_unit
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2026 թվականի հունիսի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրը անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից:
Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանը բացման խոսքում ներկայացրել է նախորդ նիստի ընթացքում արձանագրված հիմնական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացված հանձնարարականների կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը անհայտ կորած անձանց հարցերի համակարգային կարգավորման տեսանկյունից, ինչպես նաև օրենքի կիրարկմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներին։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև աշխատանքների համակարգման հետ կապված հարցերին: Քննարկումների արդյունքում տրվել են համապատասխան հանձնարարականներ, սահմանվել են հետագա աշխատանքների կազմակերպման հիմնական ուղղությունները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com