Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքի մոտ: «Վարդանանց» հրապարակում Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան անկանոն վարելուց հետո, դուրս է եկել երթևեկելի գոտուց , մեքենայով բարձրացել ու կայանել է Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքի աստիճանների վրա: Ըստ ականատեսների, մեքենայի վարորդը ձեռքին ունեցել է դրոշ և մեքենայով քաղաքապետարանի շենք բարձրանալը եղել է բողոքի ակցիա՝ ուղղված Գյումրիի համայնքապետ Վարդգես Սամսոնյանի դեմ:
Ըստ տարածված տեղեկությունների, վարորդը Մուշ թաղամասի բնակիչ, գործարար Էմին Ոսկանյանն է, ով վիճելի հարց ունի համայնքապետարանի հետ և տևական ժամանակ է, չի լուծվում հողհատկացման հետ կապված խնդիրը:Այս կերպ նա ցանկացել է իր դժգոհությունը հայտնել համայնքի ղեկավարի դեմ: Վարորդը երկար ժամանակ փակվել էր մեքենայում և հրաժարվում էր դուրս գալ, նրա հետ բանակցում էին Շիրակի մարզի ոստիկանապետը, Գյումրիի պարեկային ծառայության հրամանատարն ու աշխատակիցները: Չնայած օրը կիրակի էր ու ոչ աշխատանքային, բայց վարորդը պահանջում էր հանդիպում Վարդգես Սամսոնյանի հետ:
Միջադեպից մոտ մեկ ժամ անց, ոստիկանության ու պարեկային ծառայության աշխատակիցներին հաջողվեց վարորդին դուրս բերել մեքենայից, նա այժմ ձերբակալված է ու գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Արտառոց միջադեպից հետո Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը համայնքապետարանի շենքի մոտ հանդիպել է լրագրողներին ու նշել, որ անկախ քաղաքացու և համայնքապետարանի միջև եղած տարաձայնություններից, կատարվածն անընդունելի է ու վարորդը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, որպեսզի նմանատիպ միջադեպերի կրկնությունը հաջորդիվ բացառվի: Իսկ թե ինչ՞ խնդիրներ է ունեցել քաղաքացին համայնքապետարանի հետ և ինչու՞ նրան հողհատկացում չի կատարվել, Վարդգես Սամսոնյանը չի մանրամասնել: Ըստ շրջանառվող լուրերի, ավտմեքենայով համայնքապետարանի աստիճանների վրա բարձրացած ու բողոքի ակցիա անող վարորդը Գյումրիի համայնքապետարանի «Կոմունալ ծառայություն» ՀԲԸ-ի ղեկավար Արտավազդ Ոսկանյանի եղբայրն է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ուղիղ հեռարձակում
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավտոմեքենայի` ապրիլի 12-ին տեղի ունեցած մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն: «2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։ Մասնավորապես, առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այս պահի դրությամբ, քննչական անհրաժեշտ գործողություններ դեռևս հնարավոր չի եղել իրականացնել ավտոմեքենայի վարորդի, ինչպես նաև նրան ուղեկցող՝ շահագործման պատասխանատուի՝ ավտոմեքենայի ավագի հետ՝ վերջիններիս առողջական վիճակով պայմանավորված։ Հաշվի առնելով առկա շահարկումները՝ Քննչական կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախաքննությամբ հերքվել է տվյալ միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ, ավտոմեքենայի շահագործումը տվյալ անձին վստահելու հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը, առկա փաստական տվյալներով, ապահովված են եղել։ Նախաքննությունը շարունակում է։ Քննություն է իրականացվում շահագործման համար ավտոմեքենայի կամ դրա դետալների պիտանելիության և շահագործելիության, զինծառայողների փոխադրումը սահմանված պահանջներին և կանոններին համապատասխան իրականացվելու հանգամանքները, ինչպես նաև բուն վթարի առաջացմանը նպաստած օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքները, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հընթացս կներկայացնի հանրությանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանը և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Երևանում տեղի ունեցած հանդիպումից հետո Ղազախստանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը և քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլաուն։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ղազախստանի տրանսպորտի նախարար Մուրատ Կարաբաևը ստորագրել են 2006 թվականի նոյեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն և Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր։ Ստորագրվել է նաև Հայաստանի Արմավիրի և Ղազախստանի Մանգիստաու մարզերի միջև համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Վանաձոր և Ղազախստանի Շիքմենթի քաղաքի միջև համագործակցության և քույր քաղաքներ դառնալու մասին հուշագիր։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանում Հայաստանի դեսպան Բոլատ Իմանբաևը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում 2024-2026 թվականների համագործակցության վերաբերյալ ծրագիր։ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիրը և 2024-2025 թվականների ճանապարհային քարտեզը ստորագրել են Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Բագրատ Մուսինը։ Երևանն ու Աստանան քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը ստորագրեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Աստանայի քաղաքապետ Ժանիս Կասիմբեկը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ կառավարությունն այսօր Հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Ըստ հիմնավորման՝ գործող օրենքով սահմանվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կամ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը:
Այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները և կարգը, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Ինչպես նշել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, օրինագծով առաջարկվում է քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել, ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացու հանձնված լինելը հաստատող փաստաթուղթ կամ էլեկտրոնային հավաստումը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է՝ նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ:
Միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող: Ափսոսանք հայտնելով կատարվածի կապակցությամբ՝ միևնույն ժամանակ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով: Ծառայողական քննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
https://www.sns.am/hy/news/view/937
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարծել, ըստ որի՝ Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը: «Ս.թ. ապրիլի 11-ին ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբր Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։
Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։ Ըստ նախնական գնահատականի՝ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ»,- ՝ասված է հայտարարության մեջ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել: Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
https://www.sns.am/hy/news/view/938
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Խնձորեսկի հատվածում միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ մանրամասնելով, որ ՀՀ քաղաքացի հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: ԱԱԾ-ն հաղորդում է, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը, հովիվը ևս ՀՀ տարածքում է: Ըստ հաղորդագրության, միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմը մեկ վիրավոր ունի: ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը հայտարարում են՝ պատրաստ են Ադրբեջանի Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: «Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն», – ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
https://www.sns.am/hy/news/view/932
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական ահազանգն է ստացել ՀՀ Գյումրի քաղաքում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից, ՌԴ քաղաքացի Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին առևանգելու և 102-րդ ռազմաբազայի տարածքում ապօրինի անազատության մեջ պահելու մասին․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։ Ան․ Շչետինը գտնվում է հետախուզման մեջ և ապաստանել էր ՀՀ-ում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։ «Ներկայումս, ըստ մեր հավաստի տեղեկությունների, ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինին ինքնաթիռով տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։ Հերթական անգամ ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցնեը, խախտելով ՀՀ օրենսդրությունը, ապօրինի գործողույթուններ են իրականացնում, ՀՀ տարածքում անձին առևանգում են, պահում ապօրինի անազատության մեջ և փորձում են տեղափոխել ՌԴ։ Սույն հայտարարությամբ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել և ազատել ապօրինի ազատությունից զրկված Ան․ Շչետինին, քրեական հետապնդում իրականացնել առևանգողների նկատմամբ, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը՝ միջոցներ ձեռնարկել կանխելու Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին բռնի տեղափոխումը ՀՀ- սահմանից դուրս»,- ասված է հաղորդագրությունում։
https://hcav.am/statement-09-04-2024/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Վարչապետը ողջունել է ֆրանսիական պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել անձամբ տիկին Վասալի ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներկայումս երկու երկրների միջև առկա է համագործակցության նոր շունչ ու մակարդակ, և այդ գործում իրենց ներդրումն ունեն նաև Ֆրանսիայի այն ռեգիոնները, որոնք Հայաստանի մարզերի հետ պահպանում են ամուր կապեր:
Միաժամանակ, վարչապետն առանձնակի կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումն ու ամրապնդումը և այդ համատեքստում ընդգծել կառավարությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը: Մարտին Վասալն անդրադարձել է Հայաստանի հետ տնտեսության, առողջապահության, սոցիալական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը և դրանց ընդլայնման հնարավորություններին ու քայլերին: Մասնավորապես, Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ այսօր Ֆրանսիայից Հայաստան են ժամանելու տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 30 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումային ծրագրերի իրականացման և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները:
Նշվել է նաև, որ Մարսելում առաջիկայում բացվելու է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»: Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը, զբոսաշրջային փոխայցելությունների խթանումը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին: Այս առումով, կարևորվել է միջազգային գործընկերների կողմից աջակցության ծրագրերի իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։
https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/04/09/Nikol-Pashinyan-meeting/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com