Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի հաղորդումը, թե այսօր ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Բաքուն հաղորդել է, թե հայկական կողմը «կրակել է Քելբաջարի շրջանի Իստիսու բնակավայրի ուղղությամբ, իսկ ադրբեջանական կողմը համարժեք պատասխան գործողություններ է ձեռնարկել»։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել և կրակոցների մասին հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։
https://www.mil.am/hy/news/12081
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը, հաղորդում է Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։ Ըստ հաղորդման՝ կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։ Նախարարությունը կից նաև լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ Ոստիկանության կողմից օրենքով նախատեսված գործողություններ ձեռնարկելուց հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:
https://mia.gov.am/2024/04/09/090424/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վաշինգտոնը հստակ ասել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղին սեղանի շուրջ բանակցություններն են և ԱՄՆ-ը մշտապես ողջունել է երկխոսությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանին ու հայկական բնակավայրերի ուղղությամբ հնչած կրակոցներին։ ԱՄՆ պետքարտուղարը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներում հասկացրել է, որ երկու կողմերի միջև պետք է երկխոսություն լինի՝ ասել է Միլլերը՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելու համար և կշարունակի դա անել։
https://www.state.gov/briefings/department-press-briefing-april-8-2024/#post-550807-ARMENIA
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ Մինչ հանդիպման մեկնարկը նրանք և ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդես են եկել հայտարարություններով։ Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ։ «Մենք Հայաստանին 270 միլիոն եվրո դրամաշնորհային աջակցություն կցուցաբերենք առաջիկա չորս տարիներին։ Մեր այսօրվա հանդիպումը վերաբերում է Հայաստանի զարգացման հեռանկարներին, նրա կայունության ամրապնդմանը, ձեռնարկատիրության զարգացմանը», – հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։
«Վաշինգտոնը ցանկանում է Հայաստանին տեսնել ուժեղ երկիր, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ։ Այս հարցում ԱՄՆ-ը ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը։ Կշարունակենք աջակցել նաև Լեռնային Ղարաբաղից վտարված մարդկանց», – նշել է Բլինքենը։ Ժոզեպ Բորելն ասել է, որ Եվրամիությունը Հայաստանին կօգնի դիմակայելու դրսի ազդեցությանը և մանիպուլյացիային։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը հանձնառու է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը և պետական սահմանի սահմանազատմանը տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա՝ 1991 թվականի Ալամա-Աթայի հռչակագրին համապատասխան։
https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/04/05/Nikol-Pashinyan-Announcement/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից, «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով ԱԺ լսումներին այսօր հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ։ «Էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները», – նշել է դեսպանը: Դեսպան Մարագոսի խոսքով՝ սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին։«Եվրամիությունը շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին, ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրոպական խորհրդի նախագահը»,- ընդգծել է Մարագոսը: «Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել»,- ասել է դեսպանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է՝ ադրբեջանական զինուժը ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ հերքում է Բաքվի պնդումը, թե ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ից մինչև 22:20-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ Նախիջևանի հատվածում: «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել», – ասված է ՊՆ հաղորդագրությունում:
https://www.mil.am/hy/news/12069
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գյումրի համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման փուլերի, հանրային իրազեկման, հանրության հետ համագործակցության մեխանիզմների և գործընթացների մշակման վերաբերյալ հարցերն են քննակվել Գյումրու համայանքապետարանում կայացած հանրային լսմանը: Հանրային լսմանը մասնակցել են ավագանու անդամներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձիք: Մասնակցային բյուջետավորման գործընթացի նպատակը, հիմնական սկզբունքները, չափանիշները, ավագանու կողմից մասնակցային բյուջետավորման համար հատկացված գումարի չափը, առաջարկների ներկայացման չափանիշները, քվեարկության կարգն ու ժամկետները ներկայացրել է Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմի միջազգային դրամաշնորհային ծրագրերի պատասխանատու Լենա Մխիթարյանը: Նա տեղեկացրել է, որ համայնքային ծրագրերի իրականացման գաղափարներ կարող են ներկայացնել կա՛մ անհատներ, կա՛մ կազմակերպություններ, առաջարկն իրականացվելու է համայնքի տարածքում։
«Առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 5 մլն դրամը, առաջարկը պետք է լինի նոր ու պետք է հնարավոր լինի տեխնիկապես այն իրականացնել»,-նշել է Լենա Մխիթարյանը։ Մասնակցային բյուջետավորման գործընթացների ներդրումը հնարավորություն է տալիս համայնքներում խթանել բնակչության անմիջական մասնակցությունը բյուջետային գործընթացներին` մեծացնելով հանրային ռեսուրսների բաշխման հասցեականությունն ու արդյունավետությունը: Համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնել իրենց համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, իրենց իսկ կողմից քվեարկությամբ կընտրվեն և իրականացման հնարավորություն կստանան: Գյումրիում գործընթացի իրականացման համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, համայնքապետարանի աշխատակազմի միջազգային դրամաշնորհային ծրագրերի պատասխանատուն, ավագանու անդամներ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու և սպառնալիքներ հնչեցնելու և պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։
ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ իրականացվող քննությամբ առերևույթ պարզվել է հետևյալը. Ս․ Հ․-ն, Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, պետական ծառայող հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներին իրենց պարտականությունները կատարելուց հրաժարվելուն, ինչպես նաև իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, 2024թ-ի մարտի 24-ին՝ ժամը 17-ից 17.15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք բերած և յուրաքանչյուրի մոտ գտնվող ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով, մուտք են գործել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Շենքը պայթեցնելու սպառնալիքով, ձեռքերում ցուցադրական պահելով վերը նշված, այդ թվում՝ արդեն մարտական վիճակի բերված նռնակները, վերջիններս հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը և ազատել շենքը, որը զուգորդվել է նշված շենքում գտնվող անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով: Նրանք հանդիպել են ոստիկանության ծառայողների դիմադրությանը, ինչի պայմաններում Ա․ Մ․-ի ձախ ձեռքում պահված նռնակը ընկել է ոստիկանության բաժնի հերթապահ մասի դիմացի հատվածը, և տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է ոստիկանության բաժնի վարչական շենքի մուտքի դուռը, դրա և հերթապահ մասի պատուհանների ապակիները, պատերը և առաստաղը, այդ հատվածում գտնվող գույքը: Պայթյունի հետևանքով Վ․ Գ․-ն և Ա․ Մ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, իսկ Ս․ Հ․-ն, շարունակելով իրենց հանցավոր նպատակին ուղղված գործողությունները, նռնակները ձեռքերին պահած, շուրջ 2 ժամ սպառնացել է պայթեցնել ոստիկանության բաժնի վարչական շենքը և ՀՀ-ում իրականացնել հեղափոխություն, սակայն վերջինս վնասազերծվել և զինաթափվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Ս․ Հ․-ն և Վ․ Գ․-ն ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են, իսկ Ա․ Մ․-ի ձերբակալումը հնարավոր չի եղել՝ վերջինիս առողջական վիճակի պատճառով: Քննչական խմբի կողմից խիստ սեղմ ժամանակահատվածում կատարվել են հսկայածավալ քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մեկ տասնյակից ավել անձինք։
Դատարանների թույլտվությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ նշված անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են 23 խուզարկություններ։ Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։ Վարույթի շրջանակում նշանակվել են դատապայթյունատեխնիկական, դատաքիմիական, նյութագիտական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ: Միջնորդություններ են ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Ս․ Հ․-ի, Վ․ Գ․-ի և Ա․ Մ․-ի նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղությամբ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ են նկատվում: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից: «Հորդորում ենք չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»,- նշել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 805 միլիոն դրամ կհատկացնի 10 համայնքի 27 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Կառավարության մարտի 21-ի նիստում նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Եթե այս հատկացումն էլ իրականացնենք, ընդհանուր առմամբ այս տարի պետական բյուջեից արդեն իսկ հատկացրել ենք 6 միլիարդ 640 միլիոն դրամ։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնի մարզին 1 ծրագրի համար կհատկացվի 230 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 170 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 185 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 1 ծրագրի համար՝ 26 միլիոն դրամ, Լոռու մարզին 8 ծրագրի համար՝ 441 միլիոն դրամ, Կոտայքի մարզին 3 ծրագրի համար՝ 53 միլիոն դրամ, Շիրակի մարզին 6 ծրագրի համար՝ 342 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզին 3 ծրագրի համար՝ 293 միլիոն դրամ և Տավուշի մարզին 3 ծրագրի համար՝ 115 միլիոն դրամ»,-ասել է Սանոսյանը։
https://www.gov.am/am/news/item/15842/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com