Լրահոս

Հայաստանի անվտանգային խնդիրները

44- օրյա պատերազմը, Արցախի էթնիկ զտումն   ու   100  հազարից ավելի բնակիչների բռնի տեղահանումը  Հայաստանի Հանրապետության համար ստեղծեցին   անվտանգային   լրջագույն   խնդիրներ,  որոնց լուծման ուղղությամբ դեռևս  հստակ ուրվագծված  մոտեցումներ    նկատելի չեն: Վտանգված է  հատկապես   մեր   երկրի  ինքնիշխանությունն ու որպես   պետություն  գոյություն ունենալու հանգամանքը:

Ըստ  Ստյոպա Սաֆարյանի, 44-օրյա պատերազմը  տեղի ունեցավ ռուս-ադրբեջանա-թուրքական   համաձայնությամբ,իսկ   2023 թվականի  սեպտեմբերի 19-ին  Արցախի  վրա  հարձակումը ռուս-ադրբեջանական  համաձայնություն էր: Ադրբեջանը   Ռուսաստանի ձեռքին  դարձել է    կեղտոտ  գործիք, նշում է Ստյոպա Սաֆարյանն ու հավելում,այս կերպ  մեր դաշնակից  պետությունը ձգտում է  ամեն  կերպ  Հայաստանը մասերի բաժանել,ինչն էլ  կնպաստի  արտաքին աշխարհի համար  մեր երկրի  գրավչության նվազմանը:Հիմա էլ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է  վերադարձնել Տավուշի այսպես  կոչված չորս անկլավային գյուղերը,որոնք  հանձնելու դեպքում մեր երկիրը  կունենա  անվտանգային  նոր  խնդիրներ:

Ի պատասխան Ադրբեջանի տարածքային պահանջների,Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է,որ  պահանջվող գյուղերը երբևէ չեն եղել մեր երկրի ինքնիշխան տարածքի մաս ,այդ գյուղերը ներկայումս գտնվում են միջսահմանային  գոտում և  հասանելի չեն  տարածաշրջանի բնակիչներին: Տարածքները չվերադարձնելու դեպքում կա  պատերազմի վտանգ,նշում է Ստյոպա Սաֆարյանը , այս դեպքում պետք է  ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակն  ու  հասկանալ գյուղերը վերադարձնելու դեպքում   ինչ նոր խնդիրներ կստեղծվեն  մեր երկրի համար:

Մինչ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մեկնարը,նախ պետք է հստակեցվեն մեր երկրի  սահմանները,,հակառակ դեպքում Ադրբեջանն  իր վարած քաղաքականությանն հավատարիմ մնալով կարող է ընթացքում  հրաժարվել  հստակեցված  փաստաթղթերից և  հայկական կողմին պարտադրել իր  մոտեցումները: Այս  գործընթացում Հայաստանն   պետք է պահանջի ադրբեջանական  կողմին  զորքերը հետ  քաշել   մեր երկրի   սուվերեն  տարածքներից,որոնք  օկուպացվել են  ոչ միայն 2020 թվականից հետո:

Նոր Սահմանադրության ընդունումը կամ փոփոխումը   թավշյա հեղափոխությանը հաջորդած քաղաքական օրակարգն էր,որի մասին իշխանությունները խոսում էին դեռևս 2019 թվականից:Նպատակը՝   բռնապետական ռեժիմից  ժողովրդավարության անցնելու  պրոցեսին  սահմանադրական ամրագրում տալն է :Վերջին շրջանում   նոր  սահմանադրության  ընդունման  շուրջ  քննարկումներն ավելի  են  ակտիվացել,ինչը պայմանավորված է  ՀՀ անկախության հռչակագրի որոշ դրույթների փոփոխության  պահանջով:

Եվ պատերազմի ընթացքում և  համեմատաբար  խաղաղ պայմաններում Ադրբեջանը  վարում է նաև  տեղեկատվական պատերազմ՝ տարածելով ապատեղեկատվություն, այս կերպ  խուճապ  առաջացնելով  հասարակության շրջանում:

Վերջին մեկ տարվա ընթացքում  ակտիվ քննարկվում է նաև հայ-թուրքական սահմանի բացման   հնարավորությունը,ինչը ըստ  իշխանությունների, կարող է նպաստել  Հայաստան-Թուրքիա  ակտիվ ապրանքաշրջանառությանն ու տնտեսական  առաջընթացին:Այս գործընթացում  կարևորվում է  հատկապես երկաթուղու գործարկումը:

Մինչ սահմանի բացումը պետք է լուծել նաև երկկողմանի տնտեսական   հարաբերությունների հարցը,որպեսզի  հայկական բեռնատաները Թուրքիայի տարածքով  ազատ տարանցնելու հնարավորություն ունենան, կարողանան հասնել  մինչև Մերձավոր Արևելք  ու Եվրոպա:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ՀՀ խորհրդարանը վավերացրել է ԵՄ առաքելության համաձայնագիրը

Հայաստանի Ազգային ժողովը ձայների 57 կողմ, 27 ձեռնպահ հարաբերակցությամբ վավերացրել է ԵՄ առաքելության համաձայնագիրը։ Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեռնպահ են քվեարկել։ Փաստաթղթով կարգավորվում են դիտորդական առաքելության գործառույթները, նրանց անձեռնմխելիություն է տրամադրվում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Մեր դեմ նպատակաուղղված տեղեկատվական հարձակումները շարունակվում են» Ա․Գրիգորյան

YouTube`🔴 

#արտաքին #քաղաքականություն #անվտանգություն

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ. Փաշինյանն ու Ստոլտենբերգն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել

Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Կառավարությունում տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման շրջանակներում: «Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, ինչը թերևս հենց նոր արեցինք։ Իհարկե, Ձեր պատվիրակության կազմում շատ ծանոթ մարդիկ կան, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստանի Հանրապետություն, մենք թարմ տեղեկատվություն ենք տրամադրում նրանց, նրանք թարմ տեղեկատվություն են տրամադրում մեզ առկա հարցերի ու քաղաքականությունների վերաբերյալ։ Իհարկե, մենք հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, և հույս ունեմ, որ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագիրը կընդունվի հնարավորինս շուտ։ Դուք գիտեք, որ այժմ մենք գտնվում ենք մասշտաբային բարեփոխումների փուլում, և հույս ունեմ, որ այդ ծրագիրն օգտակար կլինի նաև մեր արտաքին օրակարգի համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Յենս Ստոլտենբերգն իր խոսքում կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և ընդգծել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին: «Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մենք Հայաստանի հետ փոխգործակցությունը բարձր ենք գնահատում։ Դուք երկար տարիներ մասնակցել եք ՆԱՏՕ-ի տարբեր առաքելությունների և գործողությունների, մենք գնահատում ենք ձեր մասնակցությունը Կոսովոյի առաքելությանը։ Մենք հույս ունենք, որ այժմ կարող ենք առավել խորացնել և ուժեղացնել մեր փոխգործակցությունը՝ ներառյալ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագրի ընդունման միջոցով։ Իհարկե, մենք աջակցում ենք ձեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև աջակցում ենք ձեր ջանքերը՝ միտված առավել անկախ արտաքին քաղաքականության զարգացմանը, ինչը կարծում ենք, որ կարևոր է։ Ես անձամբ հիացած եմ Ձեր առաջնորդությամբ և հանձնառությամբ։ Մենք ողջունում ենք Ձեր քայլերը՝ միտված ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը, օրենքի գերակայությանը, նաև ողջունում ենք այն, որ Ուկրաինային մարդասիրական օգնություն եք հասցնում», -ասել է նա: ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Վարչապետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել հայտարարություններով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքերով թաղեց բանակցությունների արևմտյան ֆորմատները» Ս․Սաֆարյան

🎥«Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքերով թաղեց բանակցությունների արևմտյան ֆորմատները» Ս․Սաֆարյան
YouTube`🔴  

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

 

Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մարտի 15-ին ձերբակալված Շիրակի մարզպետարանի 2 աշխատակիցները կալանավորվել են: Խոսքը Քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի և նույն բաժնի ավագ մասնագետի մասին է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։ Վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև ենթադրյալ կաշառք տվողները։ Նրանցից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, մյուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստ

Ավագանու նիստի օրակարգ ընդգրկված էր 34 հարց։
 Գյումրի համայնքի «Արձագանք-մսուր մանկապարտեզ», «Ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ներին, «Բարեկամ» ՀԿ-ին նվիրատվություն, թվով 106 անձանց դրամական օգնություն հատկացնելու, 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու, «Գյումրու Լ.Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու, Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը» հաստատելու, «Հայաստան» համահայկական հիմնադրամին շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքի արտոնություն կիրառելու, Պ.Սևակ փողոց 6 շենքի թիվ 33 հասցեի սոցիալական բնակարանը քաղաքացի Տանզելա Ալեքսանդրի Գրիգորյանին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու, Գյումրի համայնքի Երևանյան խճուղի 27ա շենք թիվ 13 հասցեի բնակարանը քաղաքացիներ Պետրոս Շարայի Մխիթարյանին, Անահիտ Ժորայի Յորդանյանին, Մարուսյա Պետրոսի Մխիթարյանին, Նարե Պետրոսի Մխիթարյանին նվիրատվության եղանակով օտարելու, Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելու. այս և մի շարք այլ որոշման նախագծեր ներկայացվել, քննարկվել ու դրվել են քվեարկության:
Ավագանին քննարկել ու հաստատել է նիստի օրակարգ ընդգրկված 34 նախագծերից 33-ը, օրակարգ ընդգրկված 29-րդ հարցը չի հաստատվել ավագանու կողմից:
✅Ավագանու նիստի ամբողջական տարբերակը այս հղումով.

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Երևանում կազմակերպված ահաբեկչության երկու դեպք է բացահայտվել, կան կալանավորվածներ ու ձերբակալվածներ

Երևանում 2024-ի փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպք է բացահայտվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ Կոմիտեի՝ տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, երկուսի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են:

Քննչականը որոշ մանրասներ է հաղորդում, մասնավորապես, նշելով, որ Հայաստանի քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, հակաիշխանական հայացքներ ու Հայաստանում գործող իշխանության հետ գաղափարական թշնամանք են ունեցել և 2024-ի փետրվարի 10-ին Երևանի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024-ի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչություններ են կազմակերպել: Այսպես, Գ.Ս.-ն կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն։ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024-ի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված ինքնաշեն պայթեցման սարքը, ապա ուղևորվել են Երևանի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե այդ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ն պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին սարքը պայթել է և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, ըստ Քննչական կոմիտեի, Վ.Հ.-ն, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, 2024-ի փետրվարի 20-ին, Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակի մուտքի մոտ և գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ ինքնաշեն պայթեցման սարքեր են տեղադրել, սակայն այդ սարքերը չեն պայթել և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ։ Կոմիտեն նշում է, որ նախաքննությունը շարունակվում է։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Կառավարությունը 6,8 մլրդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարությունը 6,8 միլիարդ դրամ կհատկացնի ընդհանուր 57,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար։ Կառավարության այսօվանիստում նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշել է, որ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 57.2 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներինը` 13.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներինը` 42.0 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներինը՝ 2.2 կմ: Հատկացված գումարից 1,6 մլրդ դրամը հատկացվել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ23+250 – կմ37+500 և կմ45+300 – կմ60+200 հատվածների հիմնանորոգման համար:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/03/14/Cabinet-meeting/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»․«Ազատություն»

Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղերը, ինչպես պահանջում է Բաքուն: «Ազատության» շաբաթասկզբին ուղարկած գրավոր հարցին ի պատասխան կառավարությունից այսօր հայտնել են, թե խնդրո առարկա հատվածներում անհրաժեշտ է տեղորոշել, թե որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը: Բաքուն չորս գյուղի անուն է տալիս՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի։ Այդ տեղորոշումը, ըստ կառավարության, պետք է իրականացվի իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա:

«Ըստ այդմ՝ դե յուրե Հայաստանի տարածքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանի տարածքը՝ Ադրբեջանական Հանրապետության տնօրինության և վերահսկողության ներքո»,- հայտնել են կառավարությունից՝ ընդգծելով նաև, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման լուծումների սահմանի ողջ երկայնքով։

«Հայաստանը պատրաստ է նույն բանաձևով լուծումների գնալ նաև Տավուշի մարզին հարակից ամենախնդրահարույց տարածքներում»,- հավելել են գործադիրից։ Ինչ վերաբերում է էքսկավ/անկլավներին, այս դեպքում Հայաստանի համար «ըմբռնելի է դրանց հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը, կրկին որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա այդ տարածքները սահմանազատելու և սահմանագծելու մոտեցումը»: «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան նաև հղում են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ընթացքում արված հայտարարությանը, որ Հայաստանը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com