Նորություններ

Հայաստանը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036-ը երկարաձգելու համար․ Միրզոյանը՝ Գրոսիին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ, քննարկել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հետագա ապահով և անվտանգ շահագործման հարցեր՝ ԱԷՄԳ առաջարկություններին և չափանիշներին համապատասխան: Ըստ հայկական կողմի՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, ելնելով միջուկային էներգիայի կարևորությունից և ազգային առաջնահերություններից՝ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար՝ միաժամանակ ուսումնասիրելով նոր հնարավորությունները։

Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել ԱԷՄԳ կողմից ցուցաբերվող աջակցությունն ու փոխշահավետ համագործակցությունը: Միրզոյանն ու Գրոսսին մտքեր են փոխանակվել էներգետիկայի և առողջապահության ոլորտներում, մասնավորապես, ուռուցքաբանության ու ճառագայթային բժշկության բնագավառներում իրականացվող ծրագրերի շուրջ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ժնևում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան

Ժնևում երեկ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Ըստ հայկական կողմի՝ Սիմոնյանը Ժնևում է՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին։ Գաֆարովայի հետ հանդիպումն էլ կայացել է հենց կազմակերպության միջնորդությամբ։ Հանդիպումից մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 միլիոն եվրոյի համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Նանդիդա Փարշադին իր ելույթում նշել է, որ բանկի համար մեծ պատիվ է ներկա գտնվել հյուրընկալ Հայաստանում և ստորագրել Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցման ֆինանսավորման այս շատ կարևոր համաձայնագիրը, որը նաև թույլ կտա հետագայում ավելի մեծ ներդրումներ ներգրավել, խթանել առևտուրն ու Հայաստանի ժողովրդի բարգավաճումը:

«Այս նախագիծը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է և ապահովում է նրա կապը ու հասանելիությունը դեպի Եվրոպա ու նրա սահմաններից դուրս, Հյուսիս-հարավ միջանցքի, ինչպես նաև ընդլայնված Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի առանցքային տարր է, և, հետևաբար, այն նաև Եվրոպական Միության գլոբալ տրանսպորտի առաջատար ծրագրի մի մասն է»,- ասելէ Փարշադին։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, Եվրոպական ներդրումային բանկին և Ասիական զարգացման բանկին:

«Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում դոնորներին, ովքեր համակողմանի աջակցություն են ցուցաբերել ծրագրի նախապատրաստման գործում ՝ Եվրոպական Միությանը և ՎԶԵԲ հատուկ բաժնետիրական հիմնադրամին: Ի վերջո, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի տարբեր ստորաբաժանումների թիմերին, որոնք շատ ջանասիրաբար աշխատել են մեզ այս ստորագրմանը տանելու համար, և որոնք, գիտեմ, ավելի ջանասիրաբար կաշխատեն այս նախագիծը հաջող իրականացմանը հասցնելու համար»,- եզրափակել է նա։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Բողոքի ակցիային մասնակցելու նպատակով Վանաձորի բնակիչը համաքաղաքացիներին 3000-ական դրամ է փոխանցել. ՔԿ

Բացահայտվել են հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի բնակչի կողմից նյութապես շահագրգռելու դեպքեր: Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեն, սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հաղորդում են ներկայացրել այն մասին, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024թ. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին: Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված քննչական և վարութային անհրաժեշտ մի շարք գործողությունների, ՀՀ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հիշյալ անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող՝ սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, նյութապես շահագրգռելու եղանակով նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին: Մասնավորապես, հիշյալ անձը 2024 թվականի ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Տավուշի մարզի Ոսկեպար համայնք է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված թվով 7 անձանց, որտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերը, ինչից հետո, պայմանավորվածության համաձայն, հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց և մինչև ուշ երեկո մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա՝ վերադարձել են Վանաձոր քաղաք ու ստացել նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները։

Պարզվել է նաև, որ 2024 թվականի մայիսի 9-ին նույն անձնավորության կազմակերպմամբ, նրա տրամադրած տրանսպորտային միջոցով, բարեգործական ճաշարանի մի խումբ շահառուներ մեկնել են Երևանի Հանրապետության հրապարակ և մինչև ուշ երեկո մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հրավիրված հանրահավաքին, ապա, տեղում հիշյալ անձնավորությունից ստանալով նախապես խոստացված 3.000-ական ՀՀ դրամ գումարները, նույն տրանսպորտային միջոցով վերադարձել են Վանաձոր քաղաք: Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Վերջինս ձերբակալվել է՝ խափանման միջոց կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր գործողություններին ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ:

https://shorturl.at/gvDN1

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Երևան քաղաքում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով. քրեական վարույթ է նախաձենռվել

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես` երթի ընթացքում մայիսի 10-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից, սառը զենք կրելու կասկածանքով, Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

 Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ։ Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 42-ամյա և 47-ամյա բնակիչներ են, որոնցից առաջինը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել՝ գույքի հափշտակության համար (որոնցից երկուսը՝ ավազակությամբ), իսկ երկրորդը՝ ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված երկու անձինք, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են։ Նախաքննությամբ պարզվում են հանգամանքները։

 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, կարող ենք ավելի հեռուն գնալ․ Միրզոյան

Ալմաթիում այսօր մեկնարկել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը նշել է երկկողմ հանդիպման խորհրդանշականությունը, քանի որ այն տեղի է ունենում նույն շենքում, որտեղ 1991 թվականին ստորագրվել է Ալմա-Աթայի հանրահայտ հռչակագիրը, փոխանցում է Սպուտնիկի ղազախական ծառայությունը։ Այդ փաստաթղթի ստորագրմամբ նախկին խորհրդային 11 հանրապետությունները ճանաչեցին, որ իրենց միջև նախկին վարչական սահմանները ճանաչվում են որպես անկախ պետությունների սահմաններ, հիշեցրել է նա։ «Կարևոր է նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում և՛ Հայաստանի վարչապետը, և՛ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին»,- ասել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ այս փաստաթղթի հիման վրա պետք է տեղի ունենա երկու պետությունների սահմանազատման գործընթացը։ «Հայաստանը միտված է խաղաղությանը, խաղաղության պայմանագրին»,- փաստել է նա։ Պաշտոնյան հավելել է, որ Հայաստանը շատ կառուցողական է ներգրավված բանակցային գործընթացում։ «Ավելին, մենք կարծում ենք, որ չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ, կարող ենք ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները՝ հասկանալով, որ բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, սահմանները հատելու ընթացակարգերը փոխադարձաբար»,- ամփոփել է Արարատ Միրզոյանը։

https://www.mfa.am/hy/speeches/2024/05/10/Mirzoyan_Bayramov_KZ/12638

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 10/05/2024

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Զվարթնոց»-ում և 44-օրյայի ընթացքում ու հետո ՀՀ-ում տեղակայված ռուս սահմանապահները կհեռանան

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից, այսօր հայտարարել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նրա փոխանցմամբ, բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնեցվել է Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, սակայն նրանք կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին: «2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականները և սահմանապահները տեղակայվեցին մի շարք հայաստանյան մարզերում: Փաշինյանն ասաց, որ այսօր փոփոխված պայմանների հետ կապված նման կարիք այլևս չկա, հետևաբար նախագահ Պուտինը համաձայնեց, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվեց», – «Ինտերֆաքս»-ին ասել է Պեսկովը՝ հավելելով, որ «նույնպես հայկական կողմի խնդրանքով՝ մեր սահմանապահները կմնան հայ – թուրքական և հայ – իրանական սահմաններին և կշարունակեն իրականացնել իրենց գործառույթները»:

https://www.facebook.com/story.php?story_fbid=979930253502143&id=100044555316024&mibextid=WC7FNe&rdid=Y6iJjxX60akEEt5Z

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել

2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրություն՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ, որտեղ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին չխոսելու վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Դեպքի առթիվ 2024թ. մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել նշված տեսագրությունը: Քննությամբ պարզվել է, որ նշված խոսակցությունը և դրա վերաբերյալ «TikTok» հավելվածում գրանցված օգտատիրոջ էջում առկա տեսագրությունը հրապարակվել է մայիսի 6-ին: Տվյալներ են ստացվել` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ։ Նշված հանցանքը կատարելու անմիջական ծագած կասկածի հիմքով երկու անձ ձերբակալվել է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական, վարութային, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Սահմանազատման դեմ բողոքի ակցիաների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ

Սահմանազատման գործընթացի դեմ ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում մայիսի 8-ի դրությամբ առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ, 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ այդմ՝ նախաձեռնվել է ընդհանուր 11 քրեական վարույթ և բոլոր վարույթներով նախաքննությունը շարունակվում է։

Կոմիտեն նշում է, որ դրանցից 7-ը նախաձեռնվել են Տավուշում, Երևանում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու դեպքերի առթիվ։ Մյուս 4 քրեական վարույթները վերաբերում են ակցիաների ընթացքում մասնակիցների կողմից ավտոմեքենայի անվադող վնասելուն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ատելության քարոզ կատարելուն, ակցիաների շրջանակներում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև՝ առերևույթ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com