2020-2023 թվականներրի գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում, հայտնում է վարչապետն Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ: Վարչապետը հրապարակել է Հայաստան վերադարձածների անվանացանկը.
1. Ավագյան Հրաչ Արզումանի Շիրակ, Գյումրի
2. Ավագյան Սերոբ Սուրենի Շիրակ, Զույգաղբյուր
3. Ավագյան Տիգրան Մանուկի, Շիրակ, Գյումրի
4. Ավետիսյան Վաղարշակ Աշոտի Շիրակ, Զույգաղբյուր
5. Արամյան Կարեն Արմենի Շիրակ, Աշոցք
6. Բահրիկյան Վահագն Էդիկի Շիրակ, Ախուրյան
7. Բաղդասարյան Արթուր Էդուարդի Շիրակ, Գյումրի
8. Գևորգյան Ռոբերտ Հովիկի Շիրակ, Ախուրյան
9. Դիլանյան Արման Վազգենի Շիրակ, Զույգաղբյուր
10. Եղիազարյան Սասուն Սեյրանի Շիրակ, Անի
11. Թադևոսյան Հրայր Վարդանի Շիրակ, Աշոցք
12. Թոսունյան Լևոն Աշոտի Շիրակ, Աշոցք
13. Իսանյան Արեն Արայի Ստեփանակերտ
14. Կիրակոսյան Էդուարդ Արմենի Շիրակ, Գյումրի
15. Կոստանյան Նարեկ Աղասու Շիրակ, Արթիկ
16. Հակոբյան Վոլոդյա Գագիկի Շիրակ, Սառնաղբյուր
17. Հարությունյան Վարազդատ Սերյոժայի Շիրակ, Ախուրյան
18. Հերաբյան Հրայր Հրաչի Շիրակ, Աշոցք
19. Հովագիմյան Հարություն Յուրիկի Սյունիք, Կապան
20. Հովհաննիսյան Հայկազ Կորյունի Շիրակ, Ախուրյան
21. Ղազարյան Կարեն Աշոտի Տավուշ, Դիլիջան
22. Մարտոյան Մանուկ Հովհաննեսի Շիրակ, Լանջիկ
23. Մարտիրոսյան Գևորգ Սամվելի Շիրակ, Գյումրի
24. Միքայելյան Անդրանիկ Վազգենի Շիրակ, Գյումրի
25. Ոսկանյան Գագիկ Աշոտի Երևան
26. Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի Արմավիր, Վաղարշապատ
27. Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի Շիրակ, Աշոցք
28. Սարգսյան Իշխան Աշոտի Երևան
29. Սերոբյան Գեղամ Սամվելի Շիրակ, Զույգաղբյուր
30. Սուքիասյան Անդրանիկ Սրապի Շիրակ, Գյումրի
31. Ստեփանյան Դավիթ Ստեփանի Շիրակ, Փանիկ
32. Վարդանյան Արսեն Արայիկի Շիրակ, Անի
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։ «Բալասանյան դաշինք»-ն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «2021թ.-ին «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, որի հիմքում եղել է Գյումրին ավելի լավը, ավելի զարգացած, ավելի բարեկարգ ու ապագային միտված քաղաք տեսնելը: Անցնող երկու տարիների ընթացքում այդ ուղղությամբ փորձել ենք, մեր գործընկերների հնարավորությունները օգտագործելով, բազմաթիվ ծրագրեր իրականացնել քաղաքում:
Ունենք համագործակցության հաջողված լուրջ փորձ ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում. 2022-2023 թթ.-ներին հիմնանորոգվել/հիմնանորոգվում է 50 փողոց, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 12 ՀՈԱԿ-ներում, ձեռք են բերվել 5 տեխնիկա և 5 սարքավորումներ, բազմաբնակարան երեք շենքերի Էներգաարդյունավետության ծրագիր է իրականցվել, թվով 10 սոցիալական բնակարան է վերանորոգվել, 16 կոմպլեկլտ լուսացույց է ձեռք բերվել՝ լուսացույցերի թարմացման և նորերի տեղադրման համար, ձեռք են բերվել նստարաններ, աղբամաններ և այլն: «Բալասանյան Դաշինքը» մինչ այդ ևս ունեցել է համագործակցության հաջողված փորձեր ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործում: Հեռու ենք այն մտքից, որ համագործակցությունը հնարավոր է առանց տարաձայնությունների ու խնդիրների, դրանք համարում ենք բնական: Խնդիրներ ու տարաձայնություններ կարող են լինել ինչպես թիմի ներսում, այնպես էլ՝ երկու տարբեր թիմերի միջև:
Համաձայն չենք այն տեսակետի հետ, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել կամ դրանք խախտվել են: Հնարավոր է, որ երկու տարվա մեջ եղել են նախնական որոշումներ, որոնք կյանքի չեն կոչվել՝ ելնելով տարատեսակ իրողությունններից, որոնց մասին մեր գործընկերները տեղեկացված են եղել: Բնականաբար, այս գործընթացը միակողմանի չի եղել, եղել են նմանօրինակ իրողություններ նաև հակառակ ուղղությամբ, որին մենք մոտեցել են ըմբռնումով և համարել բնական:
Այն, ինչ վերաբերում է ստվերային կառավարման տրամաբանությանը՝ ձևակերպումը մեզ համար զարմանալի է, որովհետև քաղաքական կուսակցությունների միջոցով համայնքների կառավարումը, համաձայն որի՝ ընտրողի վստահության քվեն ստանում է թիմը, արդեն իսկ ենթադրում է, որ սկզբունքային որոշ որոշումներ կարող են կայացվել թիմային քննարկումների հիման վրա, ինչը չի հակասում ՀՀ օրենսդրությանը: Հարգանքով ենք մոտենում մեր գործընկերների ընդունած որոշմանը, նաև հուսով ենք, որ Գյումրու կառավարման համակարգում ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության դերակատարումը և գործողությունները կլինեն ոչ պակաս արդյունավետ, քան՝ համատեղ կառավարման ժամանակ: Պատրաստ ենք և՛ հրապարակային, և՛ աշխատասենյակային ձևաչափերով քննարկել Գյումրի քաղաքի զարգացմանը միտված ցանկացած ծրագիր և գաղափար՝ ավելի լավ Գյումրի ունենալու համար»,- նշված է գրառման մեջ: Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն էր հայտարարություն տարածել՝ նշելով, որ «Համագործակցության մասին» հուշագրի խզման պատճառն այն է, որ «Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը եւ թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»: Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են հրաժարականի մասին դիմումներ։ Խմբակցությունը ստեղծված իրավիճակի և խմբակցության հետագա անելիքների վերաբերյալ Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» հանդես է եկել ասուլիսով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշում են ընդունել Հայաստանում իրենց քաղաքացիական առաքելության թիվն ավելացնել 50 տոկոսով՝ 138-ից հասցնելով 209-ի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Սա առաքելության թվաքանակի կարևոր աճ է, և դա Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունությունը բարձրացնելու միջոց է»,- ասել է Բորելը։ Նրա կարծիքով՝ այժմ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և ԵՄ-ն մտադիր է այդ ուղղությամբ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ: ՀՀ-ում ստեղծված իրավիճակը մեր ամուր աջակցությունն է պահանջում։ Այս մասին ԵՄ Արևելյան գործընկերների գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել էր ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/19509231
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Նոյեմբերի 15-ի դրությամբ Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։
Սկզբնական շրջանում բռնի տեղահանված արցախցի ընտանիքներից շատերը ժամանակավոր բնակություն էին հաստատել հյուրանոցներում, հյուրատներում ու պետական որոշ կառույցներում: Այժմ քանի՞ ընտանիք է ապրում ժամանակավոր կեցավայրերում և ինչպե՞ս են լուծվում նրանց բնակարանային խնդիրները` տան վարձավճարների թանկացման և բնակֆոնդի դեֆիցիդի պայմաններում:
Սոցիալական ծրագրերից արցախցի քանի՞ ընտանիք է օգտվում։
Գյումրիում ի՞նչ խնդիրներ են առաջացել և ի՞նչ այլընտրանքային տարբերակներով են լուծվել դրանք: Ինչո՞ւ որոշ արցախցիներ դեռևս չեն կարողանում ստանալ միանվագ 100 հազարական դրամ աջակցությունը և ի՞նչ է արվում այս ուղղությամբ։
Հաջորդ տարվանից աջակցության ինչպի՞սի պետական ծրագրեր են ներդրվելու:
—————————————
Ուղիղ հեռարձակում
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը, հայտարարել է կուսակցությունը։
Ըստ ՔՊ-ի՝ համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են հրաժարականի մասին դիմումներ։
Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» հանդես է եկել սուլիսով: Գյումրի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի խոսքով՝ նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ՔՊ-ն հաղորդում չի ներկայացրել ՀՀ դատախազություն, Քնարիկ Հարությունյանը պատասխանել է, որ եթե դատախազությունն իրենց հայտարարության մեջ հիմքեր է գտել, թող քննի:
Քնարիկ Հարությունյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Բալասանյան դաշինքը» ունեցել են տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների շուրջ պայմանավորվածություններ, որոնք, ինչպես ինքն է նշում, տարօրինակ կերպով, ինչ-ինչ պատճառներով հետո չեն իրականացվել:
Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի խոսքով, գործող համայնքապետին անվստահություն հայտնելու հարց այս պահին չի քննարկվում, և իրենք շարունակելու են իրենց 11 մանդատի ուժով իրականացնել կառավարում:
Դիտարկմանը, թե երկու տարի՞ էր պետք հասկանալու, որ համայնքապետարանում ստվերային կառավարում է իրականացվում, Գյումրու համայնքապետի տեղակալ Արթուր Պապիկյանը նշել է, որ համագործակցության ընթացքում իրենց համար տեսանելի են եղել, որ «Բալասանյան դաշինքի» թիմը ՔՊ-ի հետ շատ պայմանավորվածություններ չի իրականացնում, և իրենք այդ մասին բազմիցս բարձրաձայնել են: Գյումրիում ոչ հիմնական շինությունների ապամոնտաժման գործընթացի շուրջ պայմանավորվածությունը ևս խախտվել է, նշել է Պապիկյանը:
Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՔՊ-ն նախապատրաստում է, որ Գյումրու հաջորդ համայնքապետը լինի վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, վերջինս նշել է, թե այս պահին նման քննակումներ չկան:: Փոխքաղաքապետը նաև նշել է, որ չեն կարողացել լիարժեք իրականացնել իրենց գործառույթները, իրենց շատ փաստաթղթեր հասանելի չեն եղել, պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել։
«Բալասանյան դաշինքը» դեռ չի մեկնաբանել քաղաքական այս խմորումները՝ խոստանալով, որ առաջիկա օրերին հայտարարություն կտարածեն։
Հիշեցնենք, որ Գյումրիում կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել էր, սակայն քաղաքապետի հետ կնքված հուշագրով Հայաստանում իշխող ուժին բաժին էին հասել երկու փոխքաղաքապետերի պաշտոնները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Մամուլի ասուլիս
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։
—————————————
Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառը եղել է այն, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե´ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը, եւ թե´ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Քնարիկ Հարությունյան – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Արթուր Պապիկյան – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Վահագն Մկրտչյան -«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, հայտարարության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը`աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»:
https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/12/07/Announcement/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Ինչքան ԶԼՄ-ները լինեն թափանցիկ, հասկանալի, այդքան ավելի վստահելի կլինեն» Գ․Վարդանյան
YouTube`
#մեդիա #մեդիագրագիտություն
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com