© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նրա խոսքով երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։
Իրանական Fars News Agency գործակալության տվյալներով՝ մայրաքաղաք Թեհրանում որոտացել է առնվազն երեք պայթյուն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է «բարդ որոշում» ընդունել Իրանի վերաբերյալ։
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորինս շուտ լքել երկիրը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։
Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։
Թեժ գծեր
Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp)
Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի փետրվարի 28-ին այցելել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (այսուհետ՝ Վարչություն) և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Էդգար Արսենյանի և Վարչության դատախազների հետ:
Խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել Վարչության կողմից 2025 թվականին կատարված աշխատանքներին՝ նախաձեռնված ուսումնասիրություններին, դատարան ներկայացված հայցադիմումներին: Քննարկվել են նաև ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները:
Գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը տեղեկացրել է, որ Վարչությունը 2025 թվականին նախաձեռնել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացրել 42 հայցադիմում: Այդ հայցադիմումներից ներկայում քննվող 38-ով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն: 38 հայցերով դրամական պահանջը 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ:
Էդգար Արսենյանի խոսքով՝ 2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ. 87 միլիոն 622 հազար դրամից 68 միլիոն 811 հազար դրամը բռնագանձվել է:
Անդրադառնալով՝ Վարչության ձևավորման օրվանից (2020 թվականի սեպտեմբերի 3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված ուսումնասիրություններին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն:
«2026 թվականի փետրվարի 27-ի դրությամբ, դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք, 467 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ: Այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքներն են պարզված, հայտնի չեն նաև իրավաբանական անձանցում մասնակցության արժեքները»,- ընդգծել է Էդգար Արսենյանն ու, ամփոփելով Վարչության՝ 2020-2025 թվականների աշխատանքները, հավելել, որ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով և հաշտության 9 համաձայնություններով՝ այս պահի դրությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ և 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար դրամ:
Այսպիսով, միայն Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ փետրվարի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Աշոցք-Բավրա, Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարմանն անցնելու հանգամանքով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման, կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարմանը սահուն անցնելու համար անհրաժեշտ է սահմանել մեխանիզմներ՝ տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված տեղաշարժման սահմանափակում ունեցող և ներկայումս կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող անձանց համար:
Որոշմամբ առաջարկվում է սահմանել, որ բանկը, համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում, կարող է սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության (այսուհետ՝ առաքող կազմակերպություն) կամ իր աշխատակիցների միջոցով իրականացնել շահառուի՝ բանկի հաճախորդի (բանկային հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք բերելու, քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները, եթե շահառուն՝ 85 տարին լրացած կամ անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (1-ին խմբի հաշմանդամություն) կամ 75-85 տարեկան՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) կամ անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձ է (ըստ ստացված տեղեկությունների):
Որոշմամբ, եթե օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով (առողջական ծանր վիճակ, ֆիզիկական խնդիրների առկայություն և այլն) չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, ապա առաքող կազմակերպությունը, ծառայության հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցով, փաստաթղթի առաքումը կազմակերպում է ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ, ով շահառուի բանավոր կամաարտահայտության հիման վրա կազմում է փաստաթղթի բովանդակությանը համապատասխանող արձանագրություն, որը ստորագրում են ծառայության ներկայացուցիչը, բանկի աշխատակիցը, առաքիչը (եթե բանկի աշխատակիցը ներգրավված չէ առաքման գործընթացում):
Այս կարգով կազմված և ստորագրված արձանագրության առկայության դեպքում փաստաթուղթը համարվում է ստորագրված շահառուի կողմից: Լիազորագրի հիման վրա կենսաթոշակ վճարելիս օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական ապահովության հաշիվը բացվում է կենսաթոշակառուի անվամբ, իսկ կենսաթոշակը բանկը վճարում է իրեն ներկայացված լիազորագրի հիման վրա: Շահառուի` ՀՀ-ում ունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` ՀՀ-ում լինելը բանկը հաստատել է համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում՝ առաքող կազմակերպության միջոցով:
Ոչ ուշ, քան տվյալ ամսվա վճարման ցուցակը ներկայացնելու օրը՝ ծառայությունը բանկին տրամադրում է այն շահառուների տվյալները, ովքեր ունեն տեղաշարժման սահմանափակում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։
Փետրվարի 26-ին հանրապետության շրջանների զգալի մասում, ադ թվում նաև Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:
Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները։ Այդ մասին վարչապետը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
Վարչապետը պարզաբանել է նաև որոշման պատճառները՝ նշելով, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից բարձր՝ գերազանցելով նաև միջազգային կազմակերպությունների կանխատեսումները։
«Սա մեզ համար ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ, և Հայաստանի քաղաքացիները պետք է այդ աճի արդյունքը տեսնեն իրենց առօրյա կյանքում», – ընդգծել է նա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 10 000 դրամով։ Բացի այդ, հետվճարի մեխանիզմի միջոցով շահառուները հնարավորություն կունենան դրանք ավելացնել ևս մինչև 10 000 դրամով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com