© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Թիվ 31/42 ընտրական տեղամասում ընտրություններն առանց խախտումների ու միջադեպերի չեն անցել, ընտրական օրվա ավարտին խոստովանում է հանձնաժողովի նախագահը:
Վերջնական արդյունքում, գրանցված 1606 ընտրողից, քվեարկությանը մասնակցել է 653-ը: ամբողջ օրվա ընթացքում հանձնաժողովականները հանդիպել են մարդկանց վերաբերմունքի ամենատարբեր դրսևորումների:
Տեղամասը փակվելուց րոպեներ առաջ ընտրության ներկայացած մի քաղաքացի էլ խախտելով քվեարկության կարգը, քվեախցում թողեց բոլոր քվեաթերթիկներն ու ծրարը ու հեռացավ տեղամասից առանց քվեաթերթիկը քվեատուփ նետելու:
Ընտրողի այս արարքը արձանագրելուց հետո, Ուղիղ ժամը 20-ին հանձնաժողովի նախագահը հայտարարեց ընտրության ավարտի մասին և ընտրողների առաջ փակվեցին ընտրատեղամասի դռները: առաջին հերթին կնիքվեց քվեատուփը, որից հետո առաջնորդվելով ԿԸՀ-ի կողմից սահմանված ուղեցույցով սկսվեց քվեարկության արդյունքների հաշվարկը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն այսօր՝ հունիսի 20-ին, 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը հետևում է ընտրությունների ընթացքին 200-ից ավել ընտրատեղամասերում, տարածքային և կենտրոնական հանձնաժողովներում:
Առաքելության դիտորդները ժամը 18:00-ի դրությամբ արձանագրել են հետևյալ խախտումները․
Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (84 տեղամաս) 38%-ում:
Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի (70 տեղամաս) 31.5%-ում։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերի միայն 7 տոկոսում է եղել քվեարկությունը վերահսկելու դիտավորություն:
Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (48 տեղամաս) 21.5%-ում:
Քվեարկելուց հետո քվեարկելու մասին այլ անձանց հայտնելու կամ բարձրաձայն հայտարարելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (34 տեղամաս) 15%-ում: Ընդ որում, տարբեր տեղամասերում քաղաքացիները, օրինակ, բացականչել են «Ապագան ընտրի», «Քոչարյան ընտրի, լավ կլինի», ցուցադրաբար պատռել են բոլոր քվեաթերթիկները մեկից բացի, ցույց են տվել տարբեր թվեր:
Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (38 տեղամաս) 17%-ում:
Դիտարկված տեղամասերի (20 տեղամաս) 10%-ում օգնողը չի հարցրել ընտրողի կամքը:
Քվեարկելուց հետո քվեասենյակից չհեռանալու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 4․5%-ում:
Ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկներն են տրամադրվել (22 տեղամաս) տեղամասերի 10%-ում, քվեաթերթիկներ լուսանկարելու դեպքեր արձանագրվել են տեղամասերի 4%-ում, դուրս հանելու դեպքեր՝ 10%-ում:
Քվեաթերթիկների խոտանի նոր դեպքեր չեն արձանագրվել, սակայն նկատելի է, որ չօգտագործված քվեաթերթիկների արկղում քվեաթերթիկները հաճախ վնասվում են այնպես, որ դրանք հնարավոր չլինի օգտագործել:
Դիտարկված տեղամասերի (17 տեղամաս) 7.6%-ում զետեղված են եղել քարոզչական նյութեր կամ արվել են քարոզչական կոչեր: Ընդ որում, եղել են, օրինակ, «Հայաստան» դաշինքի համարով շապիկներ կրելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քվեարկելու բարձրաձայն կոչերի, տեղամասում միմյանց «պատիվ ունեմ»-ով ողջունելու դեպքեր, որպես քարոզչանյութ օգտագործվել են շապիկներ, նոթատետրեր և այլն:
Դիտարկված տեղամասերի 28%-ում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրողների ցուցակում:
Դիտարկված տեղամասերի (38 տեղամաս) 17%-ում գրանցվել են դեպքեր, երբ վստահված անձինք փորձել են իրենց վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները:
Վիճաբանություն է գրանցվել տեղամասերի (53 տեղամաս) 24%-ում՝ հիմնականում վստահված անձանց, ընտրողների, հանձնաժողովի անդամների, իսկ 6 դեպքում այլ տեղական ՀԿ-ների դիտորդների մասնակցությամբ: Այս վիճաբանությունների զգալի մասը «Անկախ դիտորդի» դիտորդների կողմից գնահատվել է որպես սադրանք:
Այլ անձի փոխարեն ստորագրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 4.5%-ում:
Դիտարկված տեղամասերի (8 տեղամաս) 3․6%-ում գրանցվել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամը ոչ բոլոր քվեաթերթիկներից է տվել ընտրողին:
Քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու փորձեր եղել են դիտարկված տեղամասերի 14%-ում: Ընդ որում՝ դիտարկված տեղամասերի 2 տոկոսում այդ փորձերը ստացվել են:
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը օրվա ընթացքում ընտրական հանցագործությունների մասին 7 հաղորդում է ներկայացրել, այդ թվում՝ մեկը՝ նախապատրաստվող հանցագործության մասին:
Նշենք, որ դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների և լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով:
Read more https://hcav.am/18-00-ind-obs/?fbclid=IwAR32e5igwgtNtkzmbNog2dWkq1nyKCbcTsinTAqquHDAkgPGyLplQ8CsZmE
Դիտորդական առաքելությությունն իրականացնում են «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ կազմակերպությունները՝
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ
«Ռեստարտ Գյումրի» /Գյումրու Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ժամը 14-ի դրությամբ ընտրախախտման որևէ դեպք չէր գրանցվել կամ դիմում-բողոք չէր ստացվել Գյումրու թիվ 6 դպրոցում տեղակայված 31/45 ընտրատեղամասում:
Ընտրողների կուտակումներ կամ դրանցով պայմանավորված անհարմարություններ, ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Ղուկասյանի, մինչև այդ պահը չէր առաջացել, թեև վաղ առավոտից, ընտրական տեղամասը բացելուն պես ընտրողների ակտիվություն նկատվել է:
Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ ընտրական գործընթացներն անցկացվում են ընտրական օրենսգրքի որոշակի փոփոխություններով, ինչն էլ քաղաքացիների մի մասին, անիրազեկության պատճառով փոքր խնդիրների առաջ է կանգնեցնում:
Բացի տեղական դիտորդներից, այս տեղամասում քվեարկության ընթացքին հետեվում էին նաև միջազգային երկարաժամկետ դիտորդները: Գերմանացի Ինգո Բուետները փաստում է, որ Շիրակի մարզում դիտորդական առաքելություն է իրականացրել դեռևս նախընտրական շրջանում, հետևել է քարոզարշավի ընթացքին, այսօր էլ վաղ առավոտից մարզի տարբեր ընտրատեղամասերում դիտարկել է հանձնաժողովների աշխատանքներն ու քվեարկության ընթացքը:
Ինչպես են ընթանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները Շիրակի մարզում, կամ նկատել են արդյոք ընտրախախտումներ, միջազգային դիտորդները չեն շտապում գնահատական տալ, ասում են ամեն ինչ հայտնի կդառնա վաղը, ԵԱՀԿ գրասենյակի կողմից Երևանում անցկացվող մամլո ասուլիսի ընթացքում:
Թիվ 1 ավագ դպրոցում տեղակայված 31/46 ընտրատեղամասում, ժամը 15-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել էր մոտ 485 ընտրող: Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Կոստանյանի տվյալներով, բացի հիմնական ընտրացուցակից, լրացուցիչ ցուցակներում ընդգրկված է նաև 57 զինվորական և 17 ոստիկան:
Տեսողական խնդիր ունեցող ընտրողների համար ԿՀԸ նախատեսել է բրալյան այբուբեն, որը ընտրողի ցանկությամբ քվեարկելիս տրամադրվում է: Այս տեղամասում նման խնդրով մեկ ընտրող արդեն մասնակցել է ընտրությանը, վերջինս սակայն հրաժարվել է օգտվել այս հնարավորությունից:
Ընտրությունների ընթացքից այստեղ գոհ էին նաև տեղական դիտորդներն ու վստահված անձիք:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մեկնարկը սահմանված կարգի համաձայն բոլոր ընտրատեղամասերում տրվեց ուղիղ ժամը 8-ին, մինչ այդ տեղամասային ընտրական հանձնաժողովները տեղում գումարեցին քվեարկությունից առաջ անցկացվող վերջին նիստը: Ոստիկաններից ստացան չհրկիզվող պահարանները փակ վիճակում: Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում տեղակայված 31/15 տեղամասում վստահված անձանց մուտքը տեղամասային կենտրոն թույլատրվեց միայն ժամը 7:50 րոպեին: Առաջին ընտրողը տեղամաս մուտք գործեց ուղիղ ժամը 8-ին: Այստեղ ընտրելու իրավունք ունի 1699 քաղաքացի
Մինչ այդ պահը ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այս տեղամասում հանձնաժողովի նախագահը, ինչպես բոլոր անդամները, սահմանված կարգի համաձայն կրեր նախագահի իր վկայականը: Օրենքի խախտման մեկ այլ դեպք գրանցվեց թիվ 31/13 ընտրատեղամասում, այստեղ ընտրողներից մեկն իր քվերակությունը կատարելուց հետո , բացահայտ կերպով բոլորի ներկայությամբ պատռեց բոլոր քվեաթերթիկները, ինչն արձանագրվեց:
Ընտրողների մասնակցությունն այս տեղամասում բավականին ակտիվ էր, ժամը 9:30-ին իր քաղաքացիական պարտքն արդեն կատարել էր մոտ 60 ընտրող:Ընտրողների ակտիվություն կար նաև 31/14 ընտրատեղամասում, այստեղ գրանցված 1947 ընտրողից, 1 ժամ անց արդեն իր սահմանադրական իրավունքից օգտվել էր 56 քաղաքացի:
Ընտրական բոլոր տեղամասերում քվերակության ընթացքին հետևում են ինչպես վստահված անձիք, այնպես էլ դիտորդներ: Տեղամասային կենտրոններում պահպանվում են համաճարակային կանոնները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ 11.00-ի դրությամբ մայրաքաղաք Երևանում 859 հազար ընտրողներից արդեն 120 հազար 166-ը կատարել է իր քվեն: Արագածոտնի մարզում 117 հազար 472 ընտրողներից արդեն ընտրատեղամաս է եկել 12 հազար 318 ընտրող: Արարատի մարզում ընտրության իրավունք ունեցող 233 հազար 360 ընտրողներից դեռևս իր պարտքը կատարել է 27 հազար 676 հոգի: Արմավիրի մարզում պատկերն այսպիսինն է՝ 235 հազար 840 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից 23 հազար 488-ն են եկել ընտրատեղամասեր: Հաջորդ մարզը Գեղարքունիքն է: Այստեղ 189 հազար 527 ընտրողից իր քաղաքացիական պարտքը կատրարել արդեն 18 հազար 586 հոգի: Լոռու մարզում 233 հազար 552 հոգուց 11:00-ի դրությամբ քվեարկել է 26 հազար 86 հոգի: Կոտայքի մարզում էլ արդեն քվեարկել է 30 հազար 342 հոգի՝ քվեարկելու իրավունք ունեցող 242 հազար 22 քաղաքացուց: Շիրակի մարզում էլ 226 հազար 763 ընտրողից արդեն քվեարկության է գնացել 19 հազար 106 հոգի: Սյունիքի մարզում էլ կա 109 հազար 726 ընտրող, որոնցից 11:00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել է 17 հազար 269 ընտող: Վայոց ձորում էլ այսպիսի պատկեր է: 46 հազար 620 ընտրողից դեռևս քվեարկել է 5699 հոգի: Տավուշի մարզում էլ 109 հազար 690 քաղաքացուց մասնակցել է ընտրություններին 15 հազար 585 հոգի: Ընդհանուր ՀՀ-ում ընտրողներ իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 քաղաքացուց մասնակցել է ընտրություններին 316 հազար 291 քաղաքացի, կամ 12.2 տոկոսը:
Տեսանյութ՝ https://www.facebook.com/176066689121093/videos/552529462789269
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդական դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ կրակել են իր ավտոմեքենայի վրա։ «Կրակել են ավտոմեքենայիս վրա: Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու: Մանրամասները՝ քիչ անց»,- գրել է նա։
Աղբյուր՝ https://www.facebook.com/ShirinyanBabajanyan/posts/123462986598265
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
#Ընտրություններ #Election #Armvote2021
Բանախոսներ՝
Նարեկ Ներսիսյան – «Քաղաքացու Որոշում» Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Տիգրան Խզմալյան – «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
Ալեքսան Մինասյան – «Վերելք» կուսակցություն
Անդրեաս Ղուկասյան – «Ազատ հայրենիք» կուսակցություն
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
#Ընտրություններ #Election #Armvote2021
Բանախոսներ՝
Արմեն Մելքոնյան-«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Սուսաննա Աստոյան- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Դավիթ Կարապետյան -«Արդար Հայաստան» կուսակցություն
Արմեն Հունանյան- Հայստանի դեմակրատական կուսակցություն
Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru