Նորություններ

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի մասին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար: Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով:

Աղբյուր՝ 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին

ԱԽ հրավիրված նիստի ընթացքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է։ Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի որոշակի հատվածներում։ Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերին, Փաշինյանը հայտարարել է․ «Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային անվտանգությանը, ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդատվությունների մեխանիզմը և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Ելնելով վերը նշվածից, ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատարի Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ՝ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով պայմանավորված խորհրդատվություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար»։

Աղբյուր՝ 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Աշխատանքային իրավունքի պաշտպանությունը՝ բարեկեցության չափանիշ»

#Labor #Law

📌Հայաստանում աշխատողն իր իրավունքների մասին տեղեկացված լինելը չի դիտարկում որպես բարեկեցության չափանիշ, բայց համաճարակով պայմանավորված խնդիրներին առերեսվելը քաղաքացիներին հուշեց՝ իրավունքների նկատմամբ հետևողականությունն անհրաժեշտություն է։ Կորոնավիրուսի համավարակը,իսկ հետո նաև՝ ռազմական դրությունը, յուրատեսակ լակմուսի թուղթ դարձան Հայաստանի աշխատանքի շուկայում։ Այն ոչ միայն վեր հանեց չգրանցված աշխատողների, «թաքցված» աշխատավարձերի խնդիրը, այլև ցուցադրեց աշխատողի իրական արժեքը գործատուի համար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվել են մի շարք էական փոփոխություններ:

➡ Հայկ Թորոյան- ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար
➡ Կարինե Դավթյան-«Կանանց իրավունքների տուն» ՀԿ նախագահ
➡ Թամարա Յայլոյան- Փաստաբան
➡Գագիկ Մազմանյան- ՀՀ ԱԱՏՄ Հս. տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակի մարզպետն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Շիրակի մարզը ղեկավարելը բարդ չէ, սակայն չափազանց պատասխանատու և պարտավորեցնող է՝ մարզպետ Հովհաննես Հարությունյանն անցած 100 և ավելի օրերի ընթացքում աշխատել է որոշումներ կայացնել առաջնորդվելով մարզի շահերով, շիրակցու մատից փուշ հանելու համար են եղել նախաձեռնություններն ու ծրագրերը․ «Անցած երեք ամիս ու մի փոքր ավելի ժամանակահատվածում աշխատել եմ ամեն ինչ անել խղճով և ցանկացած աշխատանքի մոտենալ պատասխանատվությամբ, մեր մարզի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման տեսլականն է եղել ինձ առաջնորդողը, ինձ համար կարևոր է խնդիրների համակարգային լուծման ուղիների որոնումը»։
Հովհաննես Հարությունյանն անդրադարձել է բոլոր ոլորտներում արված աշխատանքներին, 2021 թվականին մեկնարկած ծրագրերին ու նախաձեռնություններին։ Աշխատանքում կարևոր ուղղությունը եղել և մնում է հետպատերազմյան հիմնախնդիրների լուծումը։ Մասնավորապես, ըստ Շիրակի մարզպետի կարևոր է մնում մարդկանց հոգեբանական վիճակում դրական փոփոխություն մտցնելը․ «Մենք ամենօրյա ռեժիմով ենք աշխատում բոլորի հետ, չխոսել այս խնդիրների մասին՝ կնշանակի աչքերը փակել կարևոր հարցերի վրա, դրա համար մենք ամեն ինչ անում ենք, որ մարդիկ զգան թե պետության, թե մարզային իշխանությունների աջակցությունը, հեշտ չէ հաղթահարել այսպիսի ծանր պատերազմի հետևանքները, հատկապես, երբ խոսքն անդառնալի կորուստի մասին է»։
Խոսելով քաղաքաշինական հիմնահարցերի մասին՝ մարզպետը կարևորել է մեկ հանգամանք՝ Շիրակում կապիտալ ծախսերը գործնականում չեն կրճատվել, իրականացվելու են մի շարք աշխատանքներ, որոնք դրական կազդեն մարզի սոցիալ-տնտեսական կյանքի վրա․ «Այն, որ պետությունն ամեն ինչ անում է քաղաքաշինական ծրագրերը չկրճատելու համար, արդեն իսկ քիչ չէ։ Մեզ մոտ այս տարի սպասվում են լուրջ ճանապարհաշինական աշխատանքների իրականացում, դրանց մեկնարկը կտրվի մի քանի օրից։ Շուտով ավարտին կմոտենան գյուղական բնակավայրերում անօթևանների բնակարանաշինական աշխատանքները։Կարևոր է նաև մասնավոր ընկերությունների կողմից բնակարանային շինարարությանը վերաբերող ծրագրերի իրականացումը, ինչը ենթադրում է նոր աշխատատեղեր, նոր շարժ։
Անդրադառնալով ներդրումներին՝ Հովհաննես Հարությունյանը վստահեցրել է, որ մարզային իշխանություններն առաջնորդվում են ներդրողներին քաջալերելու և նրանց աջակցելու աշխատելաոճով․«Բոլորս ենք հասկանում, որ ցանկացած նոր ներդում կարող է փոփոխություն բերի իր հետ, սա վերաբերվում է բոլոր տեսակի ներդրումներին։ Մենք պետք է մեր ներուժը և կարողանանք ներկայացնել և կարողանանք ճիշտ օգտագործել։ Շիրակում ամենամեծ կապիտալը բանիմաց մարդիկ են, մեր մարզը պետք է դիտարկել լուրջ ներուժի տեսանկյունից։ Այդ առումով ենք մենք աշխատանքներ տանում։ Մի շարք պայմանավորվածություններ ունենք, դրանք վերաբերում են ինչպես արտադրությանը, այնպես էլ շինարարաության բնագավառին»։
Ըստ Հովհաննես Հարությունյանի Շիրակի մարզը խնդիր ունի ավանդական գյուղատնտեսությունից առավել շահութաբեր ու նորարար գյուղատնտեսության․ «Շիրակը գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ է և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն գյուղատնտեսությունը շահութաբեր դարձնելուն։ Դրա համար պետք է զբաղվել քարտեզագրմամբ ու ամեն քայլն անել առանց հապաղման ու դանդաղելու»։
Առողջապահության բնագավառը Շիրակի մարզպետի գնահատմամբ որքան էլ արդիականացման կարիք ունենա, միևնույնն է նաև պետք է խոսել արված աշխատանքների մասին․ «Այն, որ մեր մարզում կան առողջապահական հիմնարկներ, որոնք նորոգման ու թարմացման կարիք ունեն՝ գաղտնիք չէ, սակայն վստահեցնում եմ, այս խնդիրները պետական հոգածության ներքո են, աշխատանքներ են տարվում նաև բուժսարքավորումների թարմացման առումով»։
Կրթության ոլորտում Շիրակի մարզպետը կարևոր հանգամանք է համարում հեռավար կրթության անցումից առկա անցման ժամանակ կրթության որակի պահպանումը։ Կրթական հաստատությունների նորոգման մի շարք աշխատանքներ են մեկնարկում մարզում, կկառուցվեն նոր մոդուլային դպրոցներ, մանկապարտեզներ, սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն նորոգման բազմաթիվ ծրագրեր։
Շիրակի մարզպետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին և շնորհակալություն հայտնել նրանց պրոֆեսիոնալիզմի ու անաչառ աշխատանքի համար։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է զինծառայությունից խուսափած՝ 27 տարին լրացած անձանց համաներման օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագիծը: Նախագիծը կարգավորում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած ու Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Տուրիզմի հնարավորությունները Շիրակի մարզում»

#Shirak #Tourism

Զբոսաշրջությունը Հայաստանում համավարակի,իսկ հետո նաև պատերազմի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտն է: Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն առավել խորացրեց ոլորտում առկա խնդիրները: 2019թ-ին գրանցված տուրիստական աննախադեպ հոսքին հաջորդեց աննախադեպ անկումը: Մեկ տարի է, ինչ արտագնա տուրիզմ, որպես այդպիսին չկա: Ոլորտը գոյատևում է ներքին տուրիզմի հաշվին, սակայն ներքին տուրիզմի ցուցանիշներն էլ բավարար չեն զբոսաշրջային ոլորտի եկամտաբերության ու զարգացման համար:Շիրակի մարզում և Գյումրիում ևս տուրիզմի ոլորտը ճգնաժամային վիճակում է:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Պատվաստված անձինք Հայաստան մուտք գործելիս թեստ չեն հանձնի. Կառավարության որոշումը

Այն անձինք, որոնք կունենան կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան մուտք գործելու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշել է , որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է։ «Այլ երկրների քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Եվ պետք է ուշադիր լինել, երկրից մեկնելու համար պետք է իմանալ, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում։ Մենք դիտարկում ենք, որ որոշ երկրներ արդեն ունեն նման քաղաքականություն, որ պատվաստման հավաստագիրը հեշտացնում է գործընթացը, այնուհետև կգա ժամանակը, որ սահմանը հատելու միակ թույլատրելի միջոցը կլինի դա։ Բայց մենք ևս փորձում ենք ժամանակից հետ չմնալ և մեր քաղաքացիներին զերծ պահել կատարվող ավելորդ հետազոտություններից ու ֆինանսական միջոցներ ծախսելուց»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ Առողջապահության նախարարության կայքում մանրամասն ներկայացված է, թե ինչպես ներբեռնել հավելվածը, ինչպես դրանից օգտվել։ Փոփոխություն է կատարվել նաև մինչև մեկ տարեկան երեխաների՝ երկիր մուտք գործելու դեպքում ՊՇՌ թեստավորման պահանջում, այդ պահանջը հանվել է։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru