Շիրակն ու Գյումրին՝ զբոսաշրջային խաչմերուկում. աճի միտումներ, կառուցվածքային խնդիրներ և ռազմավարական տեսլական
Շիրակի մարզն ու Գյումրին վերջին տարիներին ամրապնդել են իրենց դիրքերը Հայաստանի զբոսաշրջային քարտեզում։ Պատմամշակութային հարուստ ժառանգությունը, քաղաքային կոլորիտն ու բնական ռեսուրսները ձևավորել են զգալի ներուժ, սակայն ոլորտի կայուն զարգացումը դեռևս բախվում է ենթակառուցվածքային, սպասարկման որակի, մարքեթինգային և կառավարման լուրջ մարտահրավերների։
«Երկխոսություն» մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ընթացքում ոլորտի պատասխանատուներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները վերլուծել են մարզի զբոսաշրջային իրականությունը, առկա խոչընդոտներն ու զարգացման հեռանկարները։
Զբոսաշրջային հոսքեր և վիճակագրություն. կայունությո՞ւն, թե՞ լճացում
Զբոսաշրջային հոսքերի գնահատումը Շիրակի մարզում իրականացվում է մի քանի հիմնական ցուցիչներով, որոնցից առաջնայինը թանգարանների այցելություններն ու «Շիրակ» օդանավակայանի ցուցանիշներն են։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի փոխանցմամբ՝ համայնքապատկան թանգարաններում կտրուկ անկումներ կամ ահռելի տատանումներ չեն արձանագրվել։ Նրա խոսքով, 2023–2025 թվականների համեմատությամբ իրավիճակը հաստատուն է։ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին «Կումայրի» արգելոց-թանգարանում և Ասլամազյան քույրերի պատկերասրահում նույնիսկ այցելությունների աճ է գրանցվել։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ցուցանիշները պահպանվել են, իսկ Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի թանգարաններում արձանագրվել է թեթև անկում, որը սովորաբար լրացվում է աշնանային դպրոցական աբոնեմենտային այցելությունների հաշվին։

Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը ներկայացրեց միջազգային և ներքին հոսքերի պատկերը։ Նրա խոսքով, 2025 թվականին «Շիրակ» օդանավակայանից օգտվել է շուրջ 138․000 քաղաքացի, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 23% աճ է արձանագրել։
Ըստ նրա, մաքսակետերի կամ օդանավակայանի տվյալներով հնարավոր չէ հստակ տարանջատել գիշերակացով այցելուներին տարանցիկ ճանապարհորդներից, քանի որ հանրապետությունում մեթոդաբանությունը դեռևս հստակեցման փուլում է։

Մինչդեռ «Բեռլին» հյուրատան տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը նշում է, որ ոլորտում նկատվում է ոչ թե աճ, այլ լճացում.
«Ռուսթավելի փողոցի և Գյումրու կենտրոնի վերականգնման հետ կապված զբոսաշրջային «բումը» շարունակականություն չունեցավ։ Տուրիզմը չափազանց զգայուն ոլորտ է․ տարածաշրջանային քաղաքական ցնցումներն ու պատերազմները հանգեցրել են գերմանախոս խմբերի (Գերմանիա, Ավստրիա) զգալի պակասեցմանը։ Իսկ ներքին տուրիզմում առկա է լճացում. մարդիկ եկան, տեսան պատմական քաղաքը, բայց նոր առաջարկ չստանալով՝ կրկնակի այցելությունների պատճառ չեն գտնում»,- ասում է Տեր-Մինասյանը։
Բիզնեսի մարտահրավերները. վարչարարություն, սեզոնայնություն և ենթակառուցվածքներ
Մասնավոր հատվածի ներկայացուցիչները փաստեցին, որ ներդրումային միջավայրն ու բիզնեսի վարումը բախվում են մի շարք բյուրոկրատական ու ենթակառուցվածքային խոչընդոտների։
Ալեքսան Տեր-Մինասյանի խոսքով՝ ներդրողները հաճախ հիասթափվում են, քանի որ ստիպված են առնչվել 4-5 տարբեր գերատեսչությունների հետ։ Ճարտարապետական կանոնակարգերի անհստակությունը հանգեցնում է նախագծերի ձգձգմանը։ Նա առաջարկում է ստեղծել արագ արձագանքման ճարտարապետական մասնագիտական կոմիտե, որը կկարգավորի այս հարցերը։
Կարեն Բադիշյանն արձագանքեց, որ վարչարարության երկարաձգումը հաճախ պայմանավորված է քաղաքի պատմամշակութային կոլորիտի պահպանմամբ, քանի որ մասնավոր հատվածը երբեմն փորձում է արագ եկամուտ ապահովել՝ հաշվի չառնելով ճարտարապետական միջավայրը։ Այդուհանդերձ, նա ընդգծեց, որ ծառայությունների մատուցման ոլորտում և հյուրանոցային մահճակալների քանակում գույքագրվել է 15-16% աճ։
Իրենց հյուրանոցի օրինակով, Ալեքսան Տեր-Մինասյանը նշեց, որ հյուրանոցային բիզնեսը Գյումրիում հիմնականում աշխատում է շաբաթօրյա ծանրաբեռնվածությամբ՝ ձմռանը կանգնելով փակման վտանգի առջև։ Նա ներկայացրեց Գերմանիայի փորձը, որտեղ պասիվ սեզոնը հաղթահարվում է ցուցահանդեսների (էքսպո) կազմակերպմամբ։
«Գյումրիի նախկին գործարանները, օրինակ՝ Հղկող հաստոցների գործարանի տարածքը, պատրաստի էքսպո-կենտրոններ դառնալու պոտենցյալ ունեն։ Պահանջվում է միայն ճիշտ լուսավորություն, կահավորում և կոմունիկացիոն ենթակառուցվածքներ»,- ավելացրեց նա։

«Մեղր և բույս» սրճարան-ռեստորանի և հյուրատան հիմնադիր Արտուշ Եղիազարյանի դիտարկմամբ՝ զբոսաշրջությունը զարգանում է ինքնահոս եղանակով։
«Զգացողություն կա, որ դեռ ապրում ենք մի երկրում, որտեղ կա Երևանն ու նրա հարակից տարածքները, իսկ Շիրակը թողնված է ինքն իր հույսին։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանները, որոնք զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ 1/6-րդը, ունեն հրաշալի բնություն, Արփի լիճը, Թռչկանը, Ղարախաչը, հանքային ջրեր, սակայն տեղեկատվության և գովազդի բացակայության պատճառով այս ռեսուրսը չի օգտագործվում, իսկ հարակից գյուղերը դատարկվում են»,- նշեց նա։
Անդրադառնալով Արփի լճի տարածքում ենթակառուցվածքների բացակայությանը՝ Կարեն Բադիշյանը պարզաբանեց, որ Ամասիա և Աշոցք համայնքներն առաջնահերթ լուծում են բնակավայրերի կենսական նշանակության հարցերը՝ խմելու և ոռոգման ջուր, գազաֆիկացում։ Միևնույն ժամանակ, ընթացքի մեջ է Արփի լճի հարակից բնակավայրերի զբոսաշրջային դրամաշնորհային ծրագրի գնահատման փուլը։
Մարզում առկա է որակյալ մասնագետների (ճարտարապետներ, նախագծողներ, ֆոնդհայթայթողներ, մարկետոլոգներ) խիստ պակաս։ Համայնքների ֆինանսական հնարավորությունները չեն բավարարում մայրաքաղաքից բարձր վարձատրվող մասնագետներ ներգրավելու համար։
Մշակութային քաղաքականություն, թանգարանային նորարարություն և եղանակային գործոն
Մշակութային միջոցառումները Գյումրիի զբոսաշրջային հոսքերի հիմնական շարժիչներից են, սակայն այստեղ ևս առկա են խնդիրներ.
Լիլիթ Թովմասյանը նշեց, որ բացօթյա միջոցառումների համար Գյումրիում եղանակը վճռորոշ է (գարնանը և աշնանը հաճախակի տեղումները խափանում են ծրագրերը)։ Քաղաքին անհրաժեշտ են ծածկած կամ այլընտրանքային տարածքներ։
Ալեքսան Տեր-Մինասյանը շեշտեց թանգարաններում գիտական բաղադրիչի ավելացման անհրաժեշտությունը։ Նա առաջարկեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Գերմանիայի «Լեպսիուսի հիմնադրամի» միջև կապեր հաստատել՝ օգտագործելով առկա հարուստ արխիվները։
Առաջարկվեց քաղաքացիական հանգանակության՝ մարաթոնի միջոցով ձեռք բերել Վարդանանց հրապարակում գտնվող «Զիգզագ»-ի նախկին շենքը և այն վերածել Ժամանակակից արվեստի թանգարանի՝ ցուցադրելով 1998 թվականից Գյումրիում անցկացված Բիենալեների նյութերը։
Լիլիթ Թովմասյանը հավելեց, որ վերջին 6-7 տարիներին դրամաշնորհային և համայնքային միջոցներով Գյումրու համայնքապատկան թանգարաններում մեծ աշխատանք է արվել, մասնավորապես՝ տպագրվել են Հովհաննես Շիրազի բոլոր անտիպ գործերը։
Պետություն–համայնք–մասնավոր համագործակցություն և 2026–2030 թթ. ռազմավարությունը
Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ ոլորտի զարգացումը պահանջում է պետական հստակ ռազմավարություն և ՏԻՄ-երի նախաձեռնողականություն։
Կարեն Բադիշյանի փոխանցմամբ՝ փոխվում է պետություն-համայնք համաֆինանսավորման կարգը։ Առաջնահերթություն է տրվելու մշակութային կենտրոնների վերազինմանը, ամրացմանն ու գույքի ձեռքբերմանը։
ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ. ռազմավարության շրջանակում Շիրակի մարզում նախատեսվում են առանձին կլաստերներ, որտեղ Գյումրին և Արփի լիճը ներառված են որպես առանձին միավորներ։
Արտուշ Եղիազարյանը շեշտեց, որ պետք է կրթել տեղական համայնքներին, որպեսզի բնակիչները հասկանան զբոսաշրջության էությունը, կարողանան ներդրումային նախագծեր կազմել և գույքագրել իրենց ռեսուրսները։
Բարձրացվեց նաև հանրային զուգարանների բացակայության խնդիրը։ Բադիշյանը նշեց, որ միջոցառումների ժամանակ կիրառվում են շարժական հանգույցներ, սակայն անհրաժեշտ է քարտեզագրել և ստացիոնար տեղեր նախանշել։
Շիրակի մարզն ունի բոլոր նախադրյալները տարածաշրջանային զբոսաշրջային հաբ դառնալու համար։ Սակայն ինքնահոս աճից պլանավորված զարգացման անցնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարություն, բյուրոկրատական քաշքշուկների պարզեցում, տեղական համայնքների կրթում և ենթակառուցվածքների թիրախային վերազինում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
🏛️ «Իշխանությունը միայն հանրությանը ծառայություններ մատուցելու համար է»․ Լևոն Բարսեղյան
🎙️ Տեղական իշխանության դերի, կառավարման և քաղաքացիների առջև պատասխանատվության մասին՝ #DialoguePodcast-ում։
Ամբողջական զրույցը՝ YouTube-ում
🏛️ “The authorities exist solely to provide services to the public.” — Levon Barseghyan
🎙️ On the role of local authorities, governance, and accountability to citizens — in #DialoguePodcast.
▶️ Watch the full conversation on YouTube 🔴https://youtu.be/kQOQ_CLfDG0
#DialoguePodcast #Gyumri #ՏԻՄ #ՀանրայինԿառավարում #ՏեղականԻնքնակառավարում #LevonBarseghyan #LocalGovernance #PublicService #Armenia
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ամբողջական զրույցը՝ YouTube-ում
“The Kumayri Historical and Cultural Reserve-Museum is not a security service; it is a heritage preservation body.” — Inga Avagyan
Watch the full conversation on YouTube ![]()
#DialogueMediaCenter #Kumayri #Gyumri #CulturalHeritage #HeritagePreservation #HistoricGyumri #Shirak #Armenia
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2025 թվականին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքի կառավարման շուրջ քաղաքական և իրավական քննարկումները շարունակվում են։
Այս աշնանը ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում նաև Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ, Աշոցք և Ամասիա համայնքներում։ Միաժամանակ քննարկվում է Գյումրիում հնարավոր նոր կամ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
LIVE YouTube
Քննարկման ընթացքում անդրադարձել ենք՝
Գյումրիում կա՞ կառավարման ճգնաժամ։
Ի՞նչ իրավական հիմքեր կան Գյումրիում նոր կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։
Ստեղծված իրավիճակում Գյումրու ավագանու աշխատանքն ազդո՞ւմ է քաղաքի կառավարման արդյունավետության վրա։
Ինչպե՞ս է ստեղծված իրավիճակն անդրադառնում քաղաքի ֆինանսական կառավարման և ծրագրերի իրականացման վրա, և ի՞նչ ֆինանսական ռիսկեր է ստեղծում։
Ի՞նչ իրավական մեխանիզմներով կարելի է դուրս գալ ստեղծված փակուղուց։
Բանախոսներ՝
Արմեն Սմբատյան — ԿԸՀ քարտուղար
Սեյրան Մարտիրոսյան — Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար
Աբրահամ Արտաշեսյան — «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փոխնախագահ
Համակարգող՝ Նելլի Ռաֆայելյան
«Երկխոսության» մեդիա կենտրոն
Միացե՛ք քննարկմանը՝ հասկանալու, թե ինչ իրավական և ընտրական սցենարներ կարող են ձևավորվել Շիրակի համայնքներում առաջիկա շրջանում։
“Local Elections in Shirak: From Previous Elections to New Possible Scenarios”
Following the 2025 local elections in Gyumri, political and legal discussions surrounding the governance of the city continue.
This autumn, local elections are also scheduled in the Shirak communities of Akhuryan, Artik, Ashotsk and Amasia. At the same time, the possibility of holding new or snap elections in Gyumri is being discussed.
LIVE on YouTube
https://www.youtube.com/live/2qC6Au8ejZY
During the discussion, we addressed:
Is there a governance crisis in Gyumri?
What legal grounds exist for holding new or snap elections in Gyumri?
Does the current situation within the Gyumri Council of Elders affect the effectiveness of city governance?
How does the current situation affect the city’s financial management and implementation of programs, and what financial risks does it create?
What legal mechanisms could provide a way out of the current impasse?
Speakers:
Armen Smbatyan — Secretary of the Central Electoral Commission
Seyran Martirosyan — Head of the Shirak Branch of the Sakharov Human Rights Protection Center
Abraham Artashesyan — Vice President of the Communities Finance Officers Association NGO
Moderator: Nelli Rafayelyan
Dialogue Media Center
#DialogueMediaCenter #Shirak #Gyumri #LocalElections #LocalGovernment #PublicDiscussion
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Շիրակի մարզն ու Գյումրին ունեն զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ։ Քննարկման ընթացքում կանդրադառնանք զբոսաշրջային հոսքերի միտումներին, մշակութային միջոցառումների ազդեցությանը, ոլորտի հիմնական խնդիրներին և զարգացման հնարավորություններին։
📺 Ուղիղ YouTube 🔴
Քննարկման առանցքային հարցերն են՝
▪️ պահպանվո՞ւմ է հետաքրքրությունը Գյումրու և Շիրակի նկատմամբ,
▪️ ինչպե՞ս է մշակութային կյանքն ազդում զբոսաշրջային հոսքերի վրա,
▪️ ի՞նչ խնդիրներ ունեն հյուրանոցային, հանրային սննդի և զբոսաշրջության ոլորտները,
▪️ ինչպե՞ս է զարգանում պետություն–համայնք–մասնավոր հատված համագործակցությունը։
🎙️ Բանախոսներ՝
🔹 Կարեն Բադիշյան — Շիրակի մարզպետարանի զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ
🔹 Լիլիթ Թովմասյան — Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ
🔹 Ալեքսան Տեր-Մինասյան — «Բեռլին» հյուրատան տնօրեն
🔹 Արտուշ Եղիազարյան — «Մեղր և բույս» սրճարան-ռեստորանի և հյուրատան հիմնադիր
🎤 Համակարգող՝ Նելլի Ռաֆայելյան
📍 «Երկխոսություն» մեդիա կենտրոն
——
ENG
Tourism in Shirak Region: Cultural Life, Tourist Flows and Development Prospects
Shirak Region and Gyumri have significant tourism potential. The discussion will focus on current tourist flows, the impact of cultural events, key challenges facing the sector, and future development opportunities.
📺 Watch live on YouTube 🔴
https://www.youtube.com/live/gxGZ-M_XV7E
Key topics include:
▪️ whether tourism interest in Gyumri and Shirak is being sustained,
▪️ how cultural life influences tourist flows,
▪️ challenges facing the hospitality, food service and tourism sectors,
▪️ cooperation between the state, local government and private sector.
🎙️ Speakers:
🔹 Karen Badishyan — Head of the Development, Programs, Tourism and Analysis Division of the Shirak Regional Administration
🔹 Lilit Tovmasyan — Head of the Culture and Youth Affairs Division of Gyumri Municipality
🔹 Aleksan Ter-Minasyan — Director of Berlin Guesthouse
🔹 Artush Yeghiazaryan — Founder of the “Meghr yev Buys” café-restaurant and guesthouse
🎤 Moderator: Nelli Rafayelyan
📍 Dialogue Media Center
#DialogueMediaCenter #Gyumri #Shirak #Tourism #CulturalTourism #RegionalDevelopment #Armenia
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերից ամենամեծ ներկայացվածությունն ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Գյումրիից ընտրված 4 պատգամավորով։Նրանցից մեկը Շիրակի նախկին մարզպետ, վարչապետի նախկին մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն է։ Պատգամավոր է ընտրվել նաև Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը, ով եղել է նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։
ՔՊ-ի ցուցակով խորհրդարան է անցել նաև Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին ղեկավար, այնուհետև խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը։ Նա նախկինում ևս աշխատել է Ազգային ժողովում․ 2018 թվականին եղել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնական,իսկ մինչ քաղաքական գործունեության ակտիվ փուլը նա աշխատել է նաև լրատվական ոլորտում, այդ թվում՝ Նազելի Բաղդասարյանի հետ։
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր է դարձել նաև Գյումրու ավագանու նախկին անդամ, Civic.am-ի լրագրող Վոլոդյա Հակոբյանը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքից Գյումրին ներկայացնում է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել 2026-2031 թվականների հնգամյա ծրագրին, որը կներկայացվի Ազգային ժողով։ Ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքներով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է պետական քաղաքականության հիմք, իսկ Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որը նա անվանում է «Չորրորդ Հանրապետություն»։
«Երրորդ Հանրապետությունը հիմնադրվել է կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանությամբ։ Չորրորդ Հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ փոփոխությունը վերաբերում է նաև պետության գործառույթի և առաքելության ընկալմանը։
Կառավարության ծրագրով նախատեսվում է նոր թափ հաղորդել ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումներին։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի առաջընթացը պետք է չափելի լինի նաև միջազգային հեղինակավոր վարկանիշներում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև երեք նախարարությունների անվանափոխություններ։
Արտաքին գործերի նախարարությունն առաջարկվում է վերանվանել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Ըստ վարչապետի՝ խաղաղության նոր միջավայրում արտաքին քաղաքական կառույցների աշխատանքում ավելի մեծ տեղ պետք է հատկացվի միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Նախարարությունում նախատեսվում է ձևավորել նաև ԱԲ գրասենյակ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում արդեն գործում են երեք սուպերհամակարգչային կենտրոններ, որոնցից երկուսը ԱԲ գործարաններ են։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ առաջարկվում է վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Վարչապետի խոսքով՝ աշխատանքը պետք է դիտարկվի որպես բարեկեցության ապահովման հիմնական գործիք։
Կառավարության ծրագրում անդրադարձ կա նաև առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտների բարեփոխումներին։
«Այս ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հավանություն է տրվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան:
Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքները՝ Արարատի մարզի Արարատ, որում ներառվել են ներկայիս Արարատ և Վեդի համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով, Լոռու մարզի Վանաձոր, որում ներառվել են ներկայիս Վանաձոր և Փամբակ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 22 բնակավայրերով։
Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում կունենանք Վանաձոր համայնքը, որի վարչական կենտրոնը կլինի Վանաձոր քաղաքը։ Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 4 համայնք, 54 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 2 համայնք:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
![]()
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com