32/27 ընրատեղամասի հարակից փողոցում Խրիմյան 44, մեր դիտորդը նկատել է 12 համարի 0774 պետհամարանիշով երթուղային տրանսպորտի մեջ դիմացի նստատեղից մեկը անձնագրեր է փոխանցել հետ, ինչպես նաև 24 համարի երթուղային տրանսպորտից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության թիվը ժամը 17:00-ի դրությամբ:
Թիվ 1 ընտրատարածք մասնակցել է 78382 ընտրող կամ 39.1%-ը
Թիվ 2 ընտրատարածք 83835 ընտրող կամ 39.25%
Թիվ 3 ընտրատարածք 83661 կամ 37.15%
Թիվ 4 ընտրատարածք 77445 կամ 36.84%
Թիվ 5 ընտրատարածք 89198 կամ 40.26%
Թիվ 6 ընտրատարածք 82002 կամ 34.99%
Թիվ 7 ընտրատարածք 50750 կամ 43.13%
Թիվ 8 ընտրատարածք 81030 կամ 42.39%
Թիվ 9 ընտրատարածք 95016 կամ 40.02%
Թիվ 10 ընտրատարածք 95245 կամ 39.67%
Թիվ 11 ընտրատարածք 85002 կամ 36.99%
Թիվ 12 ընտրատարածք 75147 կամ 46.46%
Թիվ 13 ընտրատարածք 48292 կամ 44.40% Ընդհանուր մասնակցությունը ժամը 17-ի դրությամբ կազմում է 1025002 ընտրող կամ 39.54
31/58 ընտրատեղամասում արտակարգ դեպք է գրանցվել: Ընտրողներից մեկը քվեաթերթիկները վերցնելուց եւ քվեախցիկ մտնելուց հետո նկատել է, որ իր նախընտրելի թեկնածուի քվեաթերթիկում չկա: Դրանից հետո տարեց կինը դուրս է եկել ու փորձել պարզել ինչն է պատճառը, սակայն դրանից հետո վիճաբանություն է առաջացել տիկնոջ հարազատների ու ՏԸՀ նախագահի միջեւ: Վերջում պարզվել է որ տիկինը պատգամավորի թեկնածու Գեղամ Բաղադասարյանի տատն է, ով առաջադրված է ԲՀԿ ցուցակով:
Առավոտից, ժամը յոթից շուրջ վաթսուն ընտրատեղամասերում են գտնվում Գյումրու առաջընթաց Կազմակերպության դիտորդները, ովքեր հիմնականում նշել են, որ այն անցնում են բնականոն հունով, բացառությամբ առանձին դեպքերի, երբ որոշակի խնդիրներ են առաջացել մի քանի տեղամասերում տեսողական և լսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար։ Տեղամասերում չկան հատուկ միջոցներ՝ խոշորացույցներ, բրայլյան կաղապարներ լսողական խնդիրներ ունեցող անձանց համար ։ Այս մասին տեղեկացվել է 31 ընտրատարածքային հանձնաժողովին։
—-31/42 ընտրատեղամասում ընտրական գործընթացը սահուն է անցել։ Հանձնաժողովի անդամների գործառույթները սահմանվել են վիճակահանության հիման վրա։ 12:03-ի դրությամբ կուտակումներ չկան:Նկատվում է ընտրողների ակտիվ հոսք։ Տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար չկա(բրալյան կաղապար, խոշորացույց և ժեստերի լեզվի թարգմանիչ)։
—Խառնաշփոթ է եղել 31՛47 ընտրատեղամասում. Ընտրակարգին քչերն են ծանոթ եղել , 31 ընտրատարածքի տեղամասային քվեաթերթիկները պահարանում չեն եղել, նախագահը պարզաբանել է, որ չեն տեղավորվել: Տեղամասում դիտորդները արձանագրել են, որ ընտրողներից մեկը տեղամասի մատչելիության հետ է կապված խնդիր է ունեցել:Հաշմանդամություն ունեցող անձանց համար թեքահարթակներ չկան: Ընտրատեղամասի բացումից րոպեներ անց ակտիվություն է նկատվել: Քվեարկության կարգին սակայն ոչ բոլորն են ծանոթ եղել,ինչն էլ խառնաշփոթ է առաջացրել տեղամասում:
–31/42 ընտրատեղամասում ընտրական գործընթացը սահուն է։ Հանձնաժողովի անդամներ գործառույթները սահմանվել են վիճակահանության հիման վրա։ 12:03-ի դրությամբ կուտակումներ չկան:Նկատվում է ընտրողների ակտիվ հոսք։ Տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար չկա(բրալյան կաղապար, խոշորացույց և ժեստերի լեզվի թարգմանիչ)։
–31/29 ընտրատեղամասում մարդկային կուտակումներ են,այս պահի դրությամբ ընտրական տեղամասում ամեն ինչ բնականոն է, մարդիկ առանց հրմշտոցի կատարում են քաղաքացիական պարտքը….տեղեկացնեմ նաև, որ այս տեղամասում խոշորացույց, բրալյան այբուբեն և այլ գործիքներ առկա չեն։ Ժամը մեկն անց կեսի դրությամբ դարձյալ մարդկանց հոսքը չի դադարում –Ժամը 12-ի դրությամբ 31/35 ընտրատԵղամասում քվԵարկԵլ է 121քաղաքացի:Նկատվել է ընտրողնԵրի ակտիվ հոսք դԵպի ընտրատԵղամաս:ԸնտրապրոցԵսը ընթանում է խաղաղ: ՏԵղի է ունԵցել միայն մԵկ փոքրիկ միջադԵպ վստահված անձի Եվ հանձնաժողովի անդամի միջ, որը արագ հարթվԵլ է:
—- ժամը 10 դրությամբ Գյումրիում տեղակայված 53 տեղամասից ստացված տեղեկությամբ գրանցվել է 3997 ընտրող, Ժամը 12-ի դրությամբ 53 տեղամասից, 7696 ընտրող։ ժամը 14-ի դրությամբ Գյումրիում տեղակայված 53 տեղամասից ստացված տեղեկությամբ գրանցվել է — 31/29 ընտրատեղամասում 14-00ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել՝ 335 մարդ
— 31/42 ընտրատեղամասում 14:00 իր քաղաքացիական պարտքն է կատարել 307 ընտրող։ Ընտրողների հոսքը ակտիվ է, բայց կուտակումներ չկան 31/35 տԵղամասում մարդկային կուտակումնԵր Են: –Անկախ դիտորդ դաշինքի հաղորդմամբ, Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում է: Այդ մասին ահազանգել ենք Տարածքային ընտրական հանձնաժողով: Գյումրու առաջընթաց-ի դիտորդի տեղեկացմամբ, այդ տեղամասում չի եղել միջապետը, այլ 32/29-ում, այսինքն նշվածծ տեղամասի տարածքի մյուս մուտքի մոտ ։
Այս տարի նույնպես Հայաստանում ընտրություններ են անցկացվում, և թեքահարթակների բացակայության պատճառով հաշմանդամներից ոչ բոլորն են օգտվում ընտրելու իրենց իրավունքից: Շինությունները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին, ինչն էլ խոչընդոտում է նրանց ինտեգրվել հասարակական կյանքին Ընտրատեղամասերում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու նպատակով ԿԸՀ-ն թիվ 31/45 եւ 31/46 ընտրատեղամասերում չէր իրականացրել համապատասխան միջոցառումները: Թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար տպագրված հատուկ կաղապարների բացակայում են այս ընտրատեղամասերից, իսկ ինչ վերաբերում է շարժասայլակով տեղափոխվող մարդկանց համար նախատեսված թեքահարթակներին, այս անգամ էլ դրանք ոչ բոլոր տեղամասերում են առկա։ Երկու ընտրատեղամասերի հանձնաժողովի նախագահները մեզ փոխանցեցին, որ զանգահարել են կենտրոնական ընտրական հանձնաժողով, խնդրել են տրամադրել խոշորացույցեր, որին կառույցից պատասխանել են, որ չունեն։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ, որից 9-ը կուսակցություն է, 2-ը՝ դաշինք: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ 1.Հայաստանի Հանրապետական կուսակցություն, 2. «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն 3. «Հայ հեղափոխական դաշնակցություն» 4. «Իմ քայլը» դաշինք 5. «Լուսավոր Հայաստան» 6. «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» 7. «Ազգային առաջընթաց» 8. «Մենք» դաշինք 9. «Օրինաց երկիր» 10. «Սասնա ծռեր» 11. «Բարգավաճ Հայաստան»: Ընդհանուր առմամբ, համապետական ցուցակներում որպես թեկնածու գրանցվել է 1471 քաղաքացի, ընտրողների ընդհանուր թիվը 2,573,779 քաղաքացի։ Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին
Ընտրակարգին քչերն են ծանոթ 31 ընտրատարածքի 47 տեղամասային քվեաթերթիկները պահարանում չեն, նախագահը պարզաբանեց, որ չեն տեղավորվել: Տեղամասում դիտորդները արձանագրել են, որ ընտրողներից մեկը տեղամասի մատչելիության հետ է կապված խնդիր է ունեցել:Հաշմանդամություն ունեցող անձանց համար թեքահարթակներ չկան: Ընտրատեղամասի բացումից րոպեներ անց ակտիվություն է նկատվել: Քվեարկության կարգին սակայն ոչ բոլորն են ծանոթ եղել,ինչն էլ խառնաշփոթ է առաջացրել տեղամասում:
Մի քանի տեղամասերից՝ 31/46, 31/1, 31/8, Գյումրու առաջընթացի դիտորդներն արաձանագրում են, որ տեղամասերում բացակայում են թեքահարթակները, չկան հատուկ միջոցներ՝ խոշորացույցներ, բրայլյան կաղապարներ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ։ Հանձնաժողովի նախագահներին զգուշացվել են։ Ժամը տասի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 78 ընտրող
Ուղիղ ժամը 7։00-ին բացվեցին 31/8 ընտրատեղամասի դռները։
Տեղամասում ներկա են հանձնաժողովի 10 անդամներ, 2 վստահված անձ և 4 դիտորդներ, ինչպես նաև օպերատոր Շանթ հեռուստաընկերությունից։
Քվեարկության սենյակն ապահովված է համապատասխան լուսավորությամբ, քվեախցիկների արանքում պահպանված է 1 մետր հեռավորություն, իսկ կահավորանքի հետ կապված առաջարկեցի փոքր-ինչ սեղաններն առաջ բերել դիտորդի վերահսկողությունն ապահովելու համար, սակայն հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ տարածքի նեղության պատճառով չեն կարող տեղափոխություն կատարել և դա կարող է խոչընդոտել ընտրողի տեղաշարժը։ Ընտրատեղամասի տարածքում չկա թեքահարթակ,ինչպես նաև չկան հատուկ միջոցներ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Ուղիղ ժամը 8:00-ին հանձնաժողովի նախագահը հայտարարեց քվեարկության սկիզբը։
Նշեմ նաև, որ ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեն 1879 ՀՀ քաղաքացիներ։ Իսկ առաջին ընտրողը դեռևս 7:40-ից սպասում էր ընտրատեղամասի բացմանը։
Նյութի հեղինակ՝ Նաիրա Վարդանյան
#Երկխոսության_մեդիա_կենտրոն ում անցկացվեցին հերթական 2 թրեյնինգները կարճաժամկետ դիտորդների համար: Դասընթացի ընթացքում նրանք ծանոթացան դիտորդի վարքականոնին, դիտորդական առաքելության նպատակին, դիտորդների իրավունքներին ու պարտականություններին, տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունների կարգին, քվեարկության կարգին, քվեարիկության արդյունքների ամփոփմանը։
#Observer #ԱԺ2018 #ArmVote #ParliamentElections #դիտորդ
