📌«Գյումրու թևին» գրական միջոցառումների նախաձեռնությունը կազմակերպել է Երևանի «Բոհեմ» հեղինակային երգի և պոեզիայի քառյակի բարեգործական համերգը: Համերգը կկայանա դեկտեմբերի 15-ին ժամը 17:00-ին Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում: Մուտքն ազատ է: Կլինի հանգանակություն և Գյումրու խորհրդանիշներ համարվող հուշանվերների ցուցահանդես վաճառք, որի ողջ հասույթը կտրամադրվի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ֆոնդին:
➡️«Գումրին առանց տնակների» հիմնադրամի հաշվեհամարն է՝ 1570025820780100 AMD։
2015թ-ի դեկտեմբերին ստեղծվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է Գյումրիում ժամանակավոր կացարան-տնակներում բնակվողների կեցության բարելավումը, Գյումրին տնակներից ազատելը` հանրային իրազեկության և ակտիվության բարձրացումը, բնակարանային հիմնախնդրի լուծումը այլընտրանքային ռազմավարությունների կիրառմամբ, Հայաստանի, Սփյուռքի, շահագրգիռ այլ անձանց ու կառույցների ներուժի ներգրավմամբ և համախմբմամբ: Հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ՝ բաղկացած 21 անդամներից, ովքեր Գյումրի քաղաքում հայտնի և տարբեր ոլորտներ ներկայացնող փորձառու անձինք են։
Այս ընթացքում հավաքագրված նվիրատվությունների միջոցով բնակարան է նվիրաբերվել 29 շահառու ընտանիքների։ Հիմնադրամի աշխատանքներին են միացել մի շարք կառույցներ, կազմակերպություններ և անհատ կամավորներ, ովքեր իրենց անվարձահատույց ներդրումն են կատարում հիմնադրամի առաքելության իրականացման մեջ:
Մեր կարգախոսն է՝ Տնակից տուն յուրաքանչյուրիս մեկ քայլն է:
🔹Ուղիղ հեռարձակում ➡️ Ժ։13։00 ին https://www.facebook.com/DialogueMediaCenter/app/212104595551052/
➡️ Բանախոսներ`
➡️ Երվանդ Նազարեթյան՝ – «Գյումրու թևին» գրական միջոցառումների նախաձեռնության ղեկավար
➡️Մհեր Խաչատրյան – «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն
➡️ Սոֆիա Հովսեփյան`- Շիրակի մարզպետի տեղակալ
➡️ Գագիկ Մուրադյան – ՀՀ քաղաքացի, վազքարշավի մասնակից
🔹Ուղիղ հեռարձակում ➡️
Այսօր Գյումրու ավագանոի հերթական նիստ էր, օրակարգում ընդգրկված էր 27 հարց, բոլոր հարցերն էլ ընդունվեցին, ավագանու նիստը տեւեց 2 ժամից ավելի։
Գյումրու համայնքապատկան Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահին հատկացվեց 1 միլիոն 350 հազար դրամ շենքի առաջին հարկում ջեռուցման համակարգ անցկացնելու նպատակով։
Ավագանին հաստատեց նաեւ համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի եւ վճարների 2019 թվականի դրույքաչափերը։
2019 թվականից 4 բաժինների փոխարեն Գյումրու համայնքապետարանում, ըստ ավագանու որոշման, գործելու է 2 նոր բաժին՝ Համայնքի անշարժ գույքի կառավարման եւ Գովազդի, առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժինները։ Միավորման արդյունքում Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմում ներկայիս գործող 17 բաժնի փոխարեն կգործի 15-ը։
Նախատեսվում է կրճատել 4 համայնքային ծառայողի եւ երկու տեխնիկական սպասարկման անձնակազմի հաստիք։ Արդյունքում տարեկան տնտեսվելու է 9 միլիոն 829 հազար 200 դրամ:
Ավագանու նույն նիստում հաստատեց նաեւ Գյումրու կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի համար մեկ հատուկ տեխնիկայի գնման հարցը, նախատեսվում է այն գնել երկրորդական շուկայից՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:
Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 7 միլիոն 700 հազար դրամ։ Գնված տեխնիկան ձեւակերպվելու է համայնքի հաշվեկշռում:
Մինչեւ տարեվերջ կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ ավագանու հաստատմանն է ներկայացվելու համայնքի 2019 թվականի բյուջեն։
2019-ին ավագանու հերթական նիստը կայանալու է փետրվարին։
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք – 22027
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4223
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 2378
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն – 1294
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» – 987
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն – 632
«Օրինաց երկիր» կուսակցություն – 423
«Մենք» կուսակցությունների դաշինք – 436
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 310
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն – 133
«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 32
Գյումրիում տեղակայված շուրջ վաթսուն ընտրատեղամասերում Գյումրու առաջընթացի դիտորդները նշել են, որ ընտրական գործընթացը անցնում է բնականոն հունով, բացառությամբ առանձին դեպքերի, երբ որոշակի խնդիրներ են առաջացել մի քանի տեղամասերում տեսողական և լսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար։ Գյումրիում տեղակայված մի շարք տեղամասերում չկան հատուկ միջոցներ՝ խոշորացույցներ, բրայլյան կաղապարներ լսողական խնդիրներ ունեցող անձանց համար ։ Այս մասին հաստատեցին 31/49, 32/36, 31/29, 32/41 ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահները։ Այս մասին տեղեկացվել է 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արտակ Ավետիսյանին։
ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ՝ կապված Ազգային Ժողովի ընտրությունների հետ: ՊՆ-ն պարզաբանումներ է տվել նաև տարածված այն տեղեկությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ զինվորները ընտրատեղամասեր են մուտք գործել «շարային քայլով»: «Տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Զորամասերի մոտ տեղակայված ընտրատեղամասերում քվերակողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում և կրելով զինվորական համազգեստ տպավորություն է ստեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում»,- ասված է հաղորդագրության մեջ: —–ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այժմ գտնվում է «Երևան» ՔԿՀ-ում, չի գնացել քվեարկության, թեպետ ուներ քվեարկության իրավունք: —-Էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն այսօր՝ Ժամը 20:00-ից հետո: ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանի խոսքով` էլեկտրոնային քվեարկությունը սկսվել է նոյեմբերի 30-ին` Երևանի ժամանակով 08:00-ից, և ավարտվել է դեկտեմբերի 2-ին` Երևանի ժամանակով 20:00-ին: Էլեկտրոնային քվեարկության իրավունք ունի ընդամենը 729 ՀՀ քաղաքացի:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է տեղական լրատվամիջոցների մոտ 1200, իսկ օտարերկրյա լրատվամիջոցների՝ մոտ 80 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: «ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար ԿԸՀ-ում գրանցվել է 70 տեղական լրատվամիջոցի 1200 ներկայացուցիչ, իսկ օտարերկրյա 30 ԶԼՄ-ների մոտ 80 ներկայացուցիչ: ԿԸՀ-ն որևէ լրատվամիջոցի հայտ չի մերժել»,- ասել է Հարությունյանը: 2017թ.-ի ապրիլի 2-ի ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել էր տեղական 89 ԶԼՄ-ների 1200-ից ավել ներկայացուցիչ:
ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնում տեղական հասարակական կազմակերպությունների 17813, իսկ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների՝ 505 դիտորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Տաթև Գևորգյանը: «Այս ընտրություններում ԿԸՀ-ում հավատարմագրվել են 22 տեղական հասարակական կազմակերպության թվով 17813 դիտորդ, իսկ միջազգային, օտարերկրյա 8 կազմակերպություններից՝ 505 դիտորդներ: Այցելուի կարգավիճակով ընտրությունների ընթացքը դիտարկում են 77 այցելու»,- ասել է Գևորգյանը: Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո 8-րդ օրը, եթե դրանք դատական կարգով չեն բողոքարկվում: Դիտորդներն իրենց դիտարկումները կարող են ներկայացնել ԿԸՀ՝ զեկույցների միջոցով, որոնք էլ կտեղադրվեն ԿԸՀ կայքում:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 18:00-ի դրությամբ, ստացվել է 12 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 1-Երևանում է, 4-ը Սյունիքի, 4-ը Շիրակի, 1 ական Վայոց Ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում: Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 10-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն: ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Ընտրատեղամասերում Միացյալ առաջնորդության պալատ հկ֊ով դիտորդություն են անում շատ թեկնածուների ազգականներ։Մասնավորապես՝ Կոլյա Ղուկասյանը, ով հանդիսանում է Վարդան Ղուկասյանի եղբոր որդին այսօր թիվ 31/45 ընտրատեղամասում նույն ՀԿ֊ի անվան տակ դիտորդություն է անում, իսկ մյուս եղբոր որդին մեքենայով թաղի բնակիչներին տեղափոխում ընտրատեղամասեր։
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, այդ թվում՝ ստացիոնար բուժման մեջ գտնվող, ինչպես նաև քվեարկության օրը ընտրողների ցուցակում չընդգրկված անձանց ընտրական իրավունքի իրացմանը և մի շարք այլ խնդիրներին: Թեժ գծին ստացված զանգերին զուգահեռ՝ Պաշտպանի աշխատակազմում նաև ուսումնասիրվել են այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 500 հրապարակում: