Ազգային կառավարիչների դպրոց ծրագրի նպատակը ազգային արժեհամակարգը կրող հմուտ կառավարիչների պատրաստումն է։ Մեկամսյա կառավարչական հմտությունների ու ազգային արժեհամակարգին վերաբերող դասընթացներից հետո նախօրոք ընտրված երիտասարդները կանցնեն պրակտիկա Շիրակի մարզպետարանում։ Սա համանուն ծրագրի երկրորդ փուլն է, որն իրականացվում է Գյումրիի Ազգային արժեք ակումբի կողմից։
Ծրագրի նպատակների եւ առաջիկա քայլերի մասին մամուլի ասուլիսով են հանդես եկել Ազգային արժեք ակումբի անդամները, #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում
🔹Ուղիղ հեռարձակում
➡️
➡️Բանախոսներ`
Ազգային Արժեք ակումբի անդամներ
➡ Արմեն Ներսիսյան
➡ Վարդան Սրտաշյան
➡ Տարոն Ասատրյան։
#DMC #Dialogue_Media_Center
📅 Ազգային կառավարիչների դպրոց ծրագրի նպատակը ազգային արժեհամակարգը կրող հմուտ կառավարիչների պատրաստումն է։ Մեկամսյա կառավարչական հմտությունների ու ազգային արժեհամակարգին վերաբերող դասընթացներից հետո նախօրոք ընտրված երիտասարդները կանցնեն պրակտիկա Շիրակի մարզպետարանում։ Սա համանուն ծրագրի երկրորդ փուլն է, որն իրականացվում է Գյումրիի Ազգային արժեք ակումբի կողմից։
Ծրագրի նպատակների եւ առաջիկա քայլերի մասին մամուլի ասուլիսով հանդես կգան Ազգային արժեք ակումբի անդամները, #Երկխոսության_մեդիա_կենտրոն ում, նոյեմբերի 2-ին, ժամը 13․00-ին։ #DMC #Dialogue_Media_Center
🔹Ուղիղ հեռարձակում https://www.facebook.com/DialogueMediaCenter/app/212104595551052/
➡️Բանախոսներ`
Ազգային Արժեք ակումբի անդամներ
➡ Արմեն Ներսիսյան
➡ Վարդան Սրտաշյան
➡ Տարոն Ասատրյան։
1,5 տարի ընդմիջումից հետո քաղաքական դաշտ է վերադառնում Հովհաննես Մարգարյանը։ Քաղաքականությունից հեռանալու պատճառը, վերջինիս մեկնաբանմամբ առողջական վիճակն է եղել, սակայն հասարակության պահանջով կրիկին որոշել է վերադառնալ քաղաքականություն ու շարունակել Խորհրդարանի ամբիոնից վեր հանել Գյումրու խնդիրները։
Արժանապատիվ ուղի կուսակցությունը ԱԺ-ում ընդդիմադիր ուժ կլինի։ Հովհաննես Մարգարյանը վստահեցրել է, որ կողքին ունի համախոհներ եւ պատրաստ է մտնել ընտրապայքարի մեջ։ Համապետական կուսակցության կենտրոնը կլինի Գյումրիում։ Արդեն գրասենյակներ են ստեղծվել Երեւանում ու տարբեր մարզերում։
Հովհաննես Մարգարյանի առաջին գործը Սահմանադրության հիմնովին փոփոխումը կլինի՝ հանրաքվեի միջոցով։ Վերջինիս դիտարկմամբ Խորհրդարանական համակարգը Հայաստանում չի գործում ամբողջովին եւ կան լուրջ շեղումներ, որոնք խոչընդոտում են Հայաստանում արդյունավետ կառավարմանը։
Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ աջակցելու է Նիկոլ Փաշինյանին, բայց մեկ սխալ անգամ թույլ տալու դեպքում առաջին քննադատն է լինելու։
Հիշեցնենք, որ Հովհաննես Մարգարյանը Հայկական վերածնունդ կուսակցության անդամ էր։ Այժմ որեւէ կապ կուսակցության հետ Հովհաննես Մարգարյանը չունի, իր կողմից ստեղծված կուսակցությունը լինելու է ազատ ու անկախ։ Հովհաննես Մարգարյանը նաեւ չի բացառել, որ հնարավոր է դաշինքով հանդես գա այլ կուսակցությունների հետ։ Իսկ առաջիկայում կուսակցության լիագումար նիստն է, որտեղ ներկայացվելու է նախընտրական ծրագիրն ու առաջիկա քայլերը։
Հ.Մանուկյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com
ՀՀ ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների և քաղաքական զարգացումների շուրջ կխոսեն Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար` Ստեփան Գրիգորյանը և ,Ազատ դեմոկրատներե կուսակցության փոխնախագահ` Անժելա Խաչատրյանը:
📅Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին տապալեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: Կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, մինչդեռ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն։ Հոկտեմբերի 24-ին, ԱԺ արտահերթ նիստում ձայների 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։ Յոթ օր անց կանցկացվի նոր ընտրություն, եթե տապալվի նաև երկրորդ ընտրությունը և վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է: Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում եւ ինչպիսի օրենսգրքով հասարակությունը կգնա դեպի խորհրդարանական ընտորութուններ, քննարկվել է #Երկխոսության_մեդիա_կենտրոն ում,
➡️Բանախոսներ`
➡ Վարդինե Գրիգորյան- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող
➡ Հայկ Հարությունյան-իրավաբան
➡ Արթուր Համբարձումյան-քաղաքագետ
📌Համակարգող` Հասմիկ Մխիթարյան
#Dialogue_Media_Center #DMC
📅Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին տապալեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: Կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, մինչդեռ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն։ Հոկտեմբերի 24-ին, ԱԺ արտահերթ նիստում ձայների 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։ Յոթ օր անց կանցկացվի նոր ընտրություն, եթե տապալվի նաև երկրորդ ընտրությունը և վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է: Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում եւ ինչպիսի օրենսգրքով հասարակությունը կգնա դեպի խորհրդարանական ընտորութուններ, կքննարկվի#Երկխոսության_մեդիա_կենտրո
🔹Ուղիղ հեռարձակում https://www.facebook.com/
➡️Բանախոսներ`
➡ Վարդինե Գրիգորյան- Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող
➡ Հայկ Հարությունյան-իրավաբան
➡ Արթուր Համբարձումյան-քաղաքագետ
📌Համակարգող` Հասմիկ Մխիթարյան
📅Անչափահաս քաղաքացիների շրջանում ականի պայթյունի հետևանքով գրանցված մահվան վերջին դեպքը Շիրակի մարզում էր։ Հանրապետության ականապատ տարածքները շարունակում են վտանգ ներկայացնել։ #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում «Ականային վտանգն ու ականազերծման դժվարությունները» թեմայի շուրջ խոսել են ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները:
🔹Ուղիղ հեռարձակում ➡️
➡️ Բանախոսներ`
➡ Էդուարդ Ղուկասյան – ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի իրավաբանական բաժնի պետ
➡ Գայանե Սիմոնյան – Ականից տուժած անձանց գծով ավագ մասնագետ
➡ Գյուլաննա Ֆերաքյան- ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակից
📌Համակարգող-Նազելի Էլբակյան
📅Անչափահաս քաղաքացիների շրջանում ականի պայթյունի հետևանքով գրանցված մահվան վերջին դեպքը Շիրակի մարզում էր։ Հանրապետության ականապատ տարածքները շարունակում են վտանգ ներկայացնել։ Ականային վտանգն ու ականազերծման դժվարությունները. թեմայի շուրջ հանդիպում-քննարկում տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին, Գյումրու #Երկխոսության_մեդիա_կենտրոն -ում, ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ:
🔹Ուղիղ հեռարձակում https://www.facebook.com/DialogueMediaCenter/app/212104595551052/
➡️ Բանախոսներ`
➡ Ռուբեն Առաքելյան-ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն
➡ Գայանե Սիմոնյան-Ականից տուժած անձանց գծով ավագ մասնագետ
➡ Գյուլաննա Ֆերաքյան- ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակից
📌Համակարգող-Նազելի Էլբակյանը:
«Մենք պետք է հասկանանք, որ այդ ուժերը ճար չունեին: Հանրապետականի վարքագիծը անձնատվության վարքագիծ էր, իսկ ԲՀԿ-ն էլ դեմքը փրկելու համար ստորագրեց հուշագիրը»
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Քաղաքական վերջին իրադրության շուրջ տեսակետներ են հայտնել քաղաքագետներ, Հայաստանի «քրիստոնեա-դեմոկրատական» շարժման խմբի անդամներ՝ Լևոն Շիրինյանը և Հայկ Սուքիասյանը:
#DialogueAuditorium
Տեղի է ունեցել Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգային 19 հարցի քննարկումն ու ընդունումը անցել է թեժ մթնոլորտում: Հարցերից մի քանիսը վերբերել տարբեր կառույցներին դրամական օգնություն հատկացնելուն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տուն, «Հայկական Կարիտասին» ծերերի համար «Տաք ձմեռ» ծրագիր: Գյումրու թվով 4 երաժշտական դպրոցին էլ օգնություն է հատկացվել սուբսիդիդայի տեսքով: Օրակարգի գլխավոր հարցը ամանորի պատրաստությունների մասին են: 7 մլն դրամ կհատկացվի այդ նպատակին: