Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության ԱԺ ընտրությունների վերահսկման նպատակով
դիտորդների հավաքագրում
«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Քաղաքացիական վերահսկողություն և երկխոսություն՝ հանուն ժողովրդավար ընտրությունների» ծրագրի շրջանակներում իրականացնում է դիտորդների հավաքագրում՝ սույն թվականի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների վերահսկման նպատակով: Դիտորդական առաքելությունը իրականացվում է համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի և միջազգային նորմերի: «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ հրավիրում է հատկապես պրոֆեսիոնալ, քաղաքացիական լրագրողներին և բոլոր նրանց, որոնց համար կարևորվում է բաց, թափանցիկ և արդար ընտրությունների անցկացումը, ժողովրդավարության հիմնարար սկզբունքների ամրապնդումը Հայաստանում:
Մասնակցության համար կարող եք հետևյալ հղմամբ` https://progressgyumri.am/register-observer լրացնել անհրաժեշտ տվյալները, որից հետո մենք Ձեզ հետ կապ կհաստատենք: Ընտրված մասնակիցները կհրավիրվեն մարտի 18-ին և 19-ին անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին: Հարցերի համար գրեք progressgyumri@mail.ru էլ. հասցեին՝ նշելով «դիտորդ» բառը կամ զանգահարեք (098)691-690 հեռախոսահամարին:
Դաշինքների քաղաքական ապագայի, սփյուռքահայերի նախաձեռնած «Արդարություն Հայաստանում» շարժման, ԱԺ ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու՝ Ս.Սարգսյանի հրամանագրի իրավական, բարոյական, քաղաքական գնահատականներն են տալիս Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ՝ Ստեփան Գրիգորյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ՝ Ստյոպա Սաֆարյանը, Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածքային մ/ճ ղեկավար՝ Սեյրան Մարտիրոսյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր՝ Ալբերտ Բաղդասարյանը:
Նոր ընտրակարգի շուրջ Երկխոսության լսարանում կխոսեն թիվ 32 և թիվ 31 ԸԸՀ-ների նախագահներ`Մարզպետունի Մարգարյանը և Արտակ Ավետիսյանը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական հիմնական դերակատարներից ԲՀԿ-ն ակտիվ քաղաքականություն է վերադարձնում կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Եթե նախկին առաջնորդը վերադառնա, կվերականգնի՞ արդյոք ԲՀԿ-ն իր նախկին դիրքերը: Այս և Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի մասին խոսել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Ընտրական գործընթացների, ներքաղաքական զարգացումների, իշխանափոխության, ընդդիմության հնարավոր միավորման վերաբերյալ կխոսեն ՀԱԿ Գյումրու կառույցի խորհրդի նախագահ Մուրադ Գրիգորյանը և Ժառանգություն կուսակցության վարչության անդամ, Գյումրու կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը:
Ընտրական գործընթացների, ներքաղաքական զարգացումների շուրջ խոսել են ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կուսակցության խմբակցությունից Սուքիաս Ավետիսյանը, ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը, վարչության անդամ Լենա Նազարյանը
Նոյեմբերի 10-ին Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստն էր, որին մասնակացում էին միայն «Բալասանյան դաշինքով» ավագանու կազմ ընդգրկված 17 ավագանու անդամները: «Հայկական վերածնունդ», ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, շարունակելով իրենց բոյկոտը, նիստին չէին ներկայացել: Դա հիմք ընդունելով՝ Ս.Բալասնյանը հենց նիստի սկզբում վկայակոչելով մամուլի հրապարակումներն այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ ի դեմս Հովհաննես Մարգարյանի, ԱԺ դիմում էր ներկայացրել՝ իրենց մանդատներից հրաժարվելու մասին, հայտարարեց, որ չնայած մյուս 2 կուսակցությունները իրեն դիմում չեն ներկայացրել ինքնաբացարկի վերաբերյալ, եւս հրաժարվել են ավագանու մանդատներից: Այնուհետ քննարկվեցին օրակարգային 46 հարցերը: Նիստին ներկա գտնվող ավագանու 17 անդամներն օրակարգային բոլոր հարցերին անվերապահորեն կողմ էին քվեարկում: Նիստի ընթացքում հաստատվեցին մշտական հանձնաժողոների կազմը, համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնյայի դրույքաչափերը: Օրակարգում մեծ թիվ էին կազմում նաեւ այս կամ այն կազմակերպություններին ու անհատներին դրամական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկները, որոնք եւս հաստատվեցին:



Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստի օրակարգ
10 նոյեմբերի, 2016 թվական, սկիզբը` ժ. 12:00
(Զեկուցող՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)
(Զեկուցող՝ Ռ.ԱՍԱՏՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Ռ.ԱՍԱՏՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Ռ.ԱՍԱՏՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Ռ.ԱՍԱՏՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Ռ.ԱՍԱՏՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Ռ.ԱՍԱՏՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՆԻ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
17. ՄԻՆԱՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
19. ՏԱՐԵՄՈՒՏԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 2(ԵՐԿՈՒ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Մ.ՂԱԶԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Ս.ՄԻՆԱՍՅԱՆ)
(Զեկուցող՝ Ս.ՄԻՆԱՍՅԱՆ)
(Զեկուցող՝ Ս.ՄԻՆԱՍՅԱՆ)
(Զեկուցող՝ Ս.ՄԻՆԱՍՅԱՆ)
(Զեկուցող՝ Ս.ՄԻՆԱՍՅԱՆ)
(Զեկուցող՝ Ս.ՄԻՆԱՍՅԱՆ)
(Զեկուցող՝ Ս.ՄԻՆԱՍՅԱՆ)
(Զեկուցող՝ Ս.ՄԻՆԱՍՅԱՆ)
(Զեկուցող՝ Ս.ՄԻՆԱՍՅԱՆ)
(Զեկուցող՝ Կ. ԲԱԴԱԼՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
42. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Հ.ԳԱՍԱՊԱՐՅԱՆ)
(Զեկուցող՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)
Հոկտեմբերի 19-ին, ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով կյանքի են կոչվել ընդդիմության ու քաղհասարակության՝ տարիներ ի վեր առաջ քաշած եւ մերժված պահանջները: Սակայն, ընդդիմադիրների ու իրավապաշտպանների խիստ դժգոհությունն էր առաջացրել օրինագծի <<Սուտ մատնության մասին>> դրույթը:Այս և սպասվող քաղաքական նոր զարգացումների մասին խոսել են փաստաբան Թամարա Յայլոյանը և քաղաքագետ Գագիկ Համբարյանը: