Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ անդամ Լիդա Պողոսյանը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին`որպես Հայաստանը ներկայացնող Երիտասարդ պատվիրակ:
2014թ. Հոկտեմբեր ամսից ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը հանդես եկավ ԵԽ անդամ պետություններից մեկական երիտասարդ պատվիրակ հրավիրելու և իրենց ազգային պատվիրակությունների մեջ ներառելու նախաձեռնությամբ, որի գլխավոր նպատակն էր քաղաքականության երիտասարդացումը, երիտասարդների և Կոնգրեսի անդամների միջև երկխոսության հարթակի ստեղծումը և կարծիքների փոխանակումը օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ: 16-ից 30 տարեկան 36 երիտասարդներ մասնակցեցին Կոնգրեսի 31-րդ նստաշրջանին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ից 21-ը Ստրասբուրգում: Այս տարի յուրահատուկ էր նրանով, որ երիտասարդները հնարավորություն ունեցան մասնակցելու Կոնգրեսի երկու նստաշրջաններին (մարտ և հոկտեմբեր ամիսներին): 30-րդ նստաշրջանի ընթացքում (22-24 մարտ), երիտասարդները մշակեցին տեղական և մարզային ծրագրեր, որոնք պետք է իրականացնեին ամռանը` <<քաղաքականության երիտասարդացում>> նախաձեռնության շրջանակներում:
31-րդ նստաշրջանի ընթացքում երիտասարդները Կոնգրեսի անդամներին ներկայացրեցին իրենց տարաբնույթ և բազմազան ծրագրերը և ամփոփ հաշվետվությունները: Երիտասարդները ոչ միայն մատնանշեցին առկա խնդիրները և բացերը, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ միասին մշակեցին և ներկայացրեցին առաջարկություններ` ընդգծելով քաղաքացիական կրթության, մասնակցության նոր մեխանիզմների և որոշումների կայացման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանման նպատակով երիտասարդների և ՏԻՄ ներկայացուցիչների միջև բաց երկխոսության անհրաժեշտությունը: Երիտասարդներն առաջարկեցին Կոնգրեսի անդամներին դառնալ գործընկերներ և կոչ արեցին վերջիններիս <<օգտագործել>> երիտասարդներին` բառի լայն և դրական իմաստով:
Երիտասարդ պատվիրակները ծրագրի շրջանակներում ստեղծել են վեբկայք՝ www.youthus.net, որտեղ երիտասարդները կարող են գտնել երիտասարդ պատվիրակների իրականացրած ծրագրերի մասին ամբողջ տեղեկատվությունը:
Հետընտրական զարգացումների, թիվ 34 ԸԸՀ որոշման դեմ բողոքարկումների մասին են խոսել Մարզպետունի Մարգարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից,Համլետ Սարուխանյանը՝ «Հայկական վերածնունդ», Արման Գրիգորյանը՝ «Գալա», Հովհաննես Ասոյանը՝ «Համախմբում» կուսակցություններից:
Հոկտեմբերի 2-ին Գյումրիում ու Վանաձորում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակության ճնշող մեծամասնությունը՝ 60% տոկոսից ավելին դեմ է իշխող ուժին: Մնացածը վարչական լծակներն են, նաև այն ընտրազանգվածը, որը նույնիսկ դեմ լինելով իշխանություններին քվեարկեց ՀՀԿ-ի օգտին:
Այս և ընտրական գործընթացների մասին զրուցել են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն խորհրդի նախագահ` Ստեփան Գրիգորյանը, Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար` Սեյրան Մարտիրոսյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ` Լևոն Բարսեղյանը:
Ավագանու ընտրություններն ավարտված են, սակայն հստակ երեւում է՝ որեւէ քաղաքական ուժ բացարձակ մեծամասնություն չի կազմել: Նոր ԸՕ 141-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով,ըստ մանդատների բաշխման արդյունքի կուսակցություններից, կամ կուսակցությունների դաշինքից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնութունը տրվում է այդ կուսակցությանը: Գյումրիում անցողիկ 6 տոկոսի շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, սակայն նրանցից եւ ոչ մեկը 40 տոկոս եւ ավել ձայն չի ստացել. «Բալասանյան դաշինքը»՝ 34,75 տոկոս, «Բարգավաճ Հայաստանը»` 21,66 տոկոս, «Հայկական վերածնունդը»՝ 10,62 տոկոս, ԳԱԼԱ-ն` (10,47) տոկոս:
Որոշված չէ նաեւ, թե քաղաքական ուժերի միջեւ մանդատներն ի վերջո ինչպես են բաշխվելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իրեն հատուկ ձեռագրով, փորձում է «Բալսանայան դաշինքին» 15-ի փոխարեն 17 մանդատ շնորհել: Ընդդմդր թեւը ունի իր հաշվարկները՝ 15 մանդատ Բալասանյնան դաշինքին, 9-ը՝ ԲՀԿ-ին, 5-ը՝ Հայկական վերածնունդին, 4-ը՝ Գալային: Ամեն դեպքում, ընտրությունների արդյունքները կամփոփվեն քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը, եւ այդ ժամանակ միայն ամեն ինչ կհստակեցվի:
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ից ձայների վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ այլեւս չի ընդունել: Ընդհանուր թվով քննվել է վերահաշվարկի 10 դիմում:
Մինչ կուսակցությունների միջեւ մանդատներն են բաշխվում, դիտորդական առաքելություն իրականացնող կառույցները բարձրաձայում են՝ ընտրություններն ընթացել են համատարած ընտրախախտումներով ու ընտրակեղծքիներով:
Ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն է իրականացրել նաեւ «Գյումրու առաջընթաց» Հկ-ն: Արձանագրված ընտրախտումները «Երկխոսության լսարան» հաղորդաշարի ուղիղ օնլայն հեռարձակումներով անմիջապես ներկայացվում էր հանրությանը: Հաղորդաշարի ընթացքում ընտրախախտումների մասին հարցազրույցներով ու հայտարարույթւոններով հանդես էին գալիս նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, լրագրողները:
Ի դեպ, Գյումրիում արձանագրվել է քվեարկությանը ընտրողների մասնակցության շատ ցածր ցուցանիշ. ընտրացուցակներում գրանցված 125 983 մարդուց ընտրություններին մասնակցել է 45 670-ը, որը կազմում է ընտրողների 36,25 տոկոսը:
Հոկտեմբերի 2-ին Գումրիում անցկացված Ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ 6 տոկոսի շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, սակայն նրանցից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի կազմել:
Այս և ընտրական գործընթացների մասին խոսել են ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան` Հարություն Բաղդասարյանը և Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար` Սեյրան Մարտիրոսյանը:
Ժողովրդավարական գործընթացները Երկխոսության լսարանում ծրագրի շրջանակներում՝ «Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ» ՀԿ-ին կողմից վերապատրաստված դիտորդներն ու քաղլրագրողները հոկտեմբերի 2-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընտրատեղամասերում վերահսկողություն են իրականացրել 50-ից ավել տեղամասերում, իսկ մյուս տեղամասերում շրջիկ լրագրողներն են աշխատել` պարբերաբար հաղորդագրություններ ուղարկելով կազմակերպության թեժ գծի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հեռախոսահամարներին, տեղեկություններ հաղորդելով, նաև տեսանյութեր տրամադրելով: Ընտրախախատումների վերաբերյալ երկու տասնյակից ավել ահազանգեր էին ստացվել դիտորդներից՝ տեղամասերում կողմնակի անձանց ներկայություն, քվեարկության գաղտնիության խախտումներ, ծրարների ու քվեաթերթիկների անհամապասխանություն, այլ անձի փոխարեն քվեարկության փորձեր, ընտրողների ուղղորդում, ընտրողին օգնելու կարգի խախտում, դիտորդների աշխատանքների խոչընդոտում, քարոզչանյութերի առկայություն, մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասի հարակից հատվածներում և այլն: Ամբողջ տեղեկատվությունը կազմակերպության կայքի ուղիղ հեռարձակման միջոցով տարածվել էր համացանցում: Երկխոսության լսարան մեդիահարթակում հրավիրվել էին լրագրողներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր կիսվել էին իրենց տպավորություններով, կարծիքներով, կանխատեսումներով:
Թիվ 30/40 ընտրատեղամասում 8 անց 10 րոպեին, երբ տեղամասի դռները պետք է փակված լինեին, վստահված անձ է ներս մտել , ինչի իրավունքը չուներ: Մեր դիտորդի դիտարկմանը, թե խախտում է կատարվում եւ տվյալ անձն իրավունք չունի ներսում մնալու, ոստիկանները չեն միջամտել, հանձնաժողովի նախագահն էլ որոշել է նրան ներս թողնել:
Ընտրախախատումների մասին ահազանգերը շարունակվում են: Թիվ 34/56 ընտրատեղամասից մեր դիտորդն ահազանգում է, որ կան մարդկային կուտակումներ ընտրատեղամասի դրսում, ոստիկաններին զգուշացվել է այդ մասին, սակայն որեւ քայլ չեն ձեռնարկել:
Թիվ 34/32 ընտրատեղամասում, որը տեղակայված է 30 հիմնական դպրոցում, հերթական խախտումն է գրանցվել. քաղաքացին նկատել է, որ իր հասցեում անծանոթ մարդ է գրանցված, ով նաեւ հասցրել է քվեարկել: Վերջինս դիմում է՝ գրել կեղծիքը բացահայտելու համար: Հանձնաժողովականները փորձում են մատյաններում արձանագրել, հանձանաժողավի նախագահն ասում է՝ իրենց հետ կապ չունի, ոստիկանություից թող ճշտեն:
Ասպարեզ օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ Գյումրիում մահացել է դիտորդական առաքելություն կատարող անձ: Ավելի ուշ պարզվել է, որ նա 1962 թվականի ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Գ.Կ.-ն: Նա դիտորդական առաքելություն է կատարել Գյումրու թիվ 34/54 ընտրատեղամասում:
Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել Գ.Կ.-ն`կլինիկական մահ ախտորոշմամբ:
Բժշկական կենտրոնից նաեւ փոխանցեցին, որ նրա մոտ ինֆարկտ է ախտորոշվել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր եւ համակարգող Դանիել Իոնիսյանի փոխանցմամբ՝ դիտորդի մոտ վատ զգացողություն հաճախ է նկատվել:
Հ.Վ.