Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար:
2026թ. հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար:
Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Հ.Պ.-ն օգտագործելով իր ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը՝ 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններից առաջ, Արագածոտնի թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ, երկու և ավելի անձանց՝ Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին:
Բացի այդ, Հ.Պ.-ն Արագածոտնի թեմի դիվանապետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, մասնավորապես՝ վերջինիս կողմից տեղեկություններ տրամադրելու եղանակով, այն է՝ Արագածոտնի թեմի հոգևորականների համար նախատեսված «WhatsApp» ինտերնետային հավելվածում ստեղծված խմբային նամակագրության միջոցով, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, շանտաժով՝ Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հարկադրել է եկեղեցական զգեստով մասնակցել նշված հավաքներին՝ պահանջելով հավաքներին մասնակցելու փաստը հաստատող լուսանկարներ կատարել և դրանք ուղարկել վերը նշված ինտերնետային հավելվածին։
Նախաքննության ընթացքում Հ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):
Հ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Եվրոպական միությունը լավ հանգրվան է, որպեսզի ՀՀ-ն զարգացում ունենա» Լևոն Բարսեղյան
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Մրցաշրջան-2025»-ին ՀՀ պաշտոնական առաջնություններում շիրակցի մարզիկները շուրջ 500 մեդալ են վաստակել՝ 166 ոսկի, 146 արծաթ, 183 բրոնզ։
Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, Բալկանյան խաղերում նվաճած մեդալների թիվը 102-ն է եղել, դրանցից 55-ը ոսկի, 20-ը արծաթ, 27-ը բրոնզ։ 2025 թվականի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ու համաշխարհային ունիվերսիադայում հաղթող և մրցանակակիր դարձած Շիրակի մարզի մարզիկների, նրանց անձնական մարզիչների և սպորտի ոլորտի պատասխանատուների համար Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել։ 
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Շիրակի մարզպետին հուշանվեր է փոխանցել՝ սպորտի զարգացման գործում մեծ ներդրման համար։ Ֆեդերացիայի անունից հուշանվերը հանձնել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը։ «Մեր մարզիկները, մարզիչներն ու վետերաններն ահռելի գործ են արել Շիրակի մարզն ու Գյումրին մարզական մայրաքաղաք կոչելու, մեր գլուխը բարձր պահելու համար, շատ դեպքերում մեր մարզիկների հետևում մարդիկ են, որոնք քիչ եռանդ չեն խնայել և մեզ համար գնահատելի է յուրաքանչյուրիդ ներդրումն ու ջանքը»,- նշել է Շիրակի մարզպետը՝ մարզական տարբեր առաջնություններում մեդալներ ու մրցանակներ շահած մարզիկներին նոր հաղթանակներ, մարզիչներին ոգևորվելու շատ առիթներ մաղթելով։ Սպորտի զարգացման գործում մեծ ներդրման համար Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա անունից, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը հուշանվեր է փոխանցել Շիրակի մարզպետին։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները
51-րդ շաբաթվա ընթացքում Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1,2 անգամ:
Ընդհանուր դեպքերի 78%-ը կազմում են 0-18 տարեկանները
Առավել բաձր ցուցանիշն շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:
Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են՝ 1.2 անգամ։
Հոսպիատալացված դեպքերի 91%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրված 1 մլրդ 500 մլն 909 հազար դրամը նախատեսվել է 72 ենթածրագրերով 24 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակին։ 24 սուբվենցիոն ծրագրերի համար պետություն – համայնք ներդրումն ընդհանուր կազմել է 2 մլրդ 659 մլն 722 հազար դրամ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ազատվել է պաշտոնից։ Նրա փոխարեն Շիրակի մարզպետ կնշանակվի Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմից, սակայն, տեղեկացրեցին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Տեղեկացնենք, որ այսօր կայանալու էր Շիրակի մարզպետի պաշտոնավարման մեկ տարվա հաշվետու ասուլիսը։
Սակայն, առավոտյան, Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջում հայտարարություն տեղադրվեց՝ ասուլիսի հետաձգման մասին։ Չեղարկվեց նաև Երկխոսություն մեդիա կենտրոնում նախատեսված Շիրակի մարզպետի հարցազրույցը։ Հիշեցնենք, որ Դավիթ Առուշանյանը Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվել էր անցած տարի դեկտեմբերի 19-ին ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց։ Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցու վստահեցրել է, որ որոշումը կբողոքարկեն, քանի որ Ղուկասյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն էին ներկայացրել դատարան ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր՝ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը, սակայն, դատարանը երաշխավորությունը հաշվի չէր առել։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը: Ապահովագրական համակարգը կսկսի գործել 2026 թվականի հունվարի 1-ից:
Այսպիսով՝
1-ին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները: Ապահովագրության փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129 600 դրամ:
2026 թվականին պետությունն ամբողջովին վճարելու է մինչև 18 տարեկան երեխաների, ֆունկցիոնալության սահմանափակումներ ունեցող քաղաքացիների, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող անձանց, սոցանապահով խմբերի, զոհված զինածառայողների ընտանիքների, ինչպես նաև 65+ տարիքի անձանց ապահովագրության գումարը:
200 001 դրամից մինչև 500 000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է: Մասնավորապես` «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, սրան գումարվելու է սոցիալական կրեդիտի հետվերադարձը, արդյունքում` այս խմբի քաղաքացիներին մնալու է վճարել 300 դրամ:
500 001 դրամից մինչև 1 մլն դրամ ստացող քաղաքացիների դեպքում «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500 դրամն ուղղվելու է Ապահովագհրության հիմնադրամին, մնացած 3300 դրամը պահվելու է իրենց աշխատավարձից, սակայն ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով, որպես եկամտահարկի վերադարձ, այն կարող են 2027 թվականին հետ ստանալ:
Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) կներառվեն ապահովագրական համակարգ: Նրանց ապահովագրավճարը ևս կփոխհատուցվի «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով, ինչպես նաև կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6000 դրամ) ևս ուղղել ապահովագրավճարին: Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում:
«Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում կլինեն ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկեր: Բարեփոխման ռազմավարական նպատակն է.
1. Բնակչության առողջության պահպանում
2. Կյանքի միջին տևողության երկարաձգում
3. Հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցում
4. Կյանքի որակի բարելավում:
Ապահովագրությամբ բուժծառայություն ստանալու գործընթացը սկսվելու է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակից, եթե շտապ և անհետաձգելի բուժօգնություն չէ: 3 տարում առողջության ապահովագրության փաթեթ ունենալու են ՀՀ բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները. ուստի ապահովագրությունն ընդգրկելու է բոլորին, բայց ոչ բոլոր բուժծառայությունները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com