Նորություններ

Փրկարարական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթվա արդյունքները

Հունվարի 6-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 166-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 98, պայթյունի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, մերկասառույցի, երկրաշարժի՝ 2-ական, բնական հրդեհի՝ 3, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 18, կեղծ ահազանգի՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 51, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 147, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 16, 54 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 40 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 95 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 43 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 11 մարդ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի

Կալիֆորնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ համարվում են անհետ կորած, ըստ ABC News-ի՝ հայտարարել է նահանգապետ Գևին Նյուսոմը` չբացառելով, որ զոհերի թիվը կարող է աճել։ Reuters-ը նշում է, որ 12 հազար 300 կառույց է վնասվել կամ ավերվել, 105 հազար մարդ շարունակում է մնալ պարտադիր տարհանված, ևս 87 հազարը նախազգուշացվել է տարհանման մասին։

Ներկայումս Լոս Անջելեսի տարածքում շարունակում են 6 խոշոր հրդեհներ մոլեգնել։ Հրշեջները հայտարարել են, որ կարողացել են երկու ամենախոշորները մասնակի տեղայնացնել և վերահսկողության տակ վերցնել Ալտադինա և Փասիֆիկ Փալիսեյդս շրջաններում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ տեղի ունեցողն իրեն պատերազմի տեսարան է հիշեցնում։ Նա խոստացել է, որ դաշնային կառավարությունը 6 ամսվա ընթացքում կփոխհատուցի կորուստները։

Աղբյուրը’Սզատություն ռադիոկայան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Կալիֆորնիայում զոհերի թիվը հասել է 5-ի

ABC News-ը հաղորդել է առնվազն հինգ զոհի մասին։ Ավելի քան 2 հազար տներ, ձեռնարկություններ և այլ շինություններ ավերվել կամ վնասվել են, մոտ 130 հազար մարդ տարհանվել է։ AccuWeather-ի գնահատմամբ, հրդեհի վնասը կգերազանցի 50 միլիարդ դոլարը: Բայդենը հաստատել է նահանգում արտակարգ դրություն մտցնելու որոշումը աղետի հետևանքների դեմ պայքարելու և տուժածներին դաշնային օգնությունն արագացնելու նպատակով։

«Մենք պատրաստ ենք անել անհրաժեշտը՝ Հարավային Կալիֆորնիայում հրդեհները զսպելու և տարածքը վերականգնելու համար։ Բայց մենք գիտենք, որ դա դժվար ճանապարհ է լինելու: Դաշնային կառավարությունն այստեղ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ դուք մեր կարիքն ունեք», – հայտարարել է Բայդենը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, Փաշինյանը հայտարարեց՝ շատ կարևոր օրենք է, 50 հազար քաղաքացիների նախաձեռնությանը կառավարությունը չի կարող դեմ կանգնել Նախագիծն, առաջարկվող տարբերակով ընդունելը, ինչպես նշված է նախագծում, հնարավորություն կտա առավել իրատեսական դարձնել Եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու գործընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպասումները, ինչպես նաեւ առավել աշխատանքային միջավայր ձեւավորել Եվրոպական միության հետ նշված օրակարգի հետագա քննարկման համար: Նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Այսօրվանից ՀՀ-Իրան սահմանի անցման կետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողները

Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ծառայողները, և ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:

Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն և բարի ծառայություն եմ մաղթում»,- գրել է վարչապետը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար դոլար վնասը. Դատախազություն

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթով դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 223 միլիոն 513 հազար դրամ վնասը (շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար): Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն իրականացնող ընկերության կողմից հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեից ստացված հաղորդման կապակցությամբ Քննչական կոմիտեում 2024 թվականի օգոստոսի 28-ին քրեական վարույթ չէր նախաձեռնվել: Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը դատախազի կողմից չէր հաստատվել և 2024 թվականի օգոստոսի 30-ին հանձնարարվել էր առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար նախաձեռնել քրեական վարույթ և սկսել նախաքննություն:

Արդյունքում՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության տնօրենի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերականգնվել 223 միլիոն 513 հազար դրամ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Բոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ․ Տիգրան Ավինյան

Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է, գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հրապարակել տեսանյութ․
«Աղբահանության և սանմաքրման աշխատակիցներն ամեն օր անում են առավելագույնը, որպեսզի Երևանը լինի ավելի մաքուր ու խնամված։
Սակայն առանց երևանցիների աջակցության միայն մեր ջանքերը բավարար չեն։
Բոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հրդեհ Գյումրու տնակներից մեկում․ կա զոհ

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 03:17-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու 61-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ. բնակիչը ներսում է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 06:30-ին:

Այրվել է տնակը (մոտ 60 քմ). ներսում հայտնաբերվել է Խ․ Ս․-ի (ծնված 1971 թ.) դին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան զոհեր և տուժած

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել  են VAZ (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1990 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջիններս դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մխրճվել ծառերի մեջ․ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Է․, ծնված 1993 թ.) տեղում մահացել են, իսկ Mercedes- Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց․ Հ․-ը (ծնված 2011 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները դիերը դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն և փակել գազի բալոնի փականը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Շիրակի մարզի Փանիկի ճանապարհը հիմնանորոգված է. Նիկոլ Փաշինյան

Շիրակի մարզի Փանիկի ճանապարհը հիմնանորոգված է: Այդ մասին սոցցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից օգտագործելով #ինչպեսխոստացելէի հեշթեգը:

Մանրամասները՝ տեսանյութում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com