ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները՝
Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Այս մասին հայտնում են հիմնադրամից՝ ընդգծելով, որ անդամակցության դադարեցման պաճառ է հանդիսանում նախարարների աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Կառավարության՝ նոյեմբերի 19-ի որոշումներով Ռուստամ Բադասյանն ազատվել է ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը՝ Քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոններից։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունն առաջարկում է արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների անդամների համար ներհամայնքային և ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանել անվճար՝ որպես համայնքի կողմից տվյալ ընտանիքներին մատուցվող նվազագույն աջակցություն:
Նախագիծն ավագանու նիստին ներկայացրեց ավագանու «Հանրային ձայն» խմբակցության քարտուղար Վահե Եսայանը:
Նախագիծն ընդունվեց 54 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին») քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների ստուգման գործընթացը։ Գործընթացին ներկա է եղել նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Ստորագրությունների ստուգման գործընթացը լիազոր ներկայացուցչին մանրամասնել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ ՏՏ վարչության պետ Ելենա Այվազյանը։
ԿԸՀ ապրիլի 9-ի N 10-Ն որոշման համաձայն, հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձևաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են և լրացված պատշաճ ձևով։ Եթե քաղաքացու տվյալները կրկնվում են, ապա հաշվվում է տվյալ քաղաքացու միայն մեկ ստորագրությունը։
ԿԸՀ-ն իրականացնում է ստորագրությունների վավերականության հաստատում՝ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումը և ստորագրված ձևաթերթիկները ստանալուց հետո մեկամսյա ժամկետում։
Նոյեմբերի 7-ին, քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։
ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։
Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման և այս ուղղությամբ համատեղ հանդես գալու և գործելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին և վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։
Նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է։
Վարչապետը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Առանձնազրույցից հետո Ֆրանցիսկոս Պապը ողջունել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, դստերը և վարչապետին ուղեկցող պատվիրակության անդամներին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Դեռ երեկվանից մամուլում էր հայտնվել բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականի մասին լուրերը։ Այդ թվում էին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը,
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Այսօր վարչախետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով հաստատեց շրջանառվող նորությունը։
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։
Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար։»-մեջբերման ավարտ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի՝ զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Տեղեկացնում եմ նաև, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ Արցախյան պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) համար Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանել անվճար»,- գրել է Կոստանյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «աջ բազկոսկրի ստորին երրորդի փակ սպիրալաձև կոտրվածք տեղաշարժով» «Ստեփանավան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։
Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Հ․-ն է։
Պարզվել է նաև, որ նույն օրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեական ծառայության վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ ՀՀ նախկին քր.օր.-ի 175 հոդ. 2-րդ մասի 1-ի և 4-րդ կետերով դատապարտյալ 32-ամյա Հարություն Ս․-ն տեղափոխվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայր՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու նպատակով դատական նիստին, որի ավարտից հետո դատարանի հատուկ ելքով շենքից դուրս բերելիս հատուկ տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու ընթացքում նա դիմել է փախուստի։
Կայքի տեղեկություններով՝ ուղեկցող խմբի կողմից ձեռնարկված գործողությունների ժամանակ խմբի անդամ 37-ամյա Գևորգ Հ․-ի կողմից կատարվել է երկու նախազգուշական կրակոց, որի արդյունքում կանխվել է Հարություն Ս․-ի փախուստը, իսկ խմբի մյուս անդամ Ռոման Հ․-ն փախուստի փորձը կանխելիս վայր է ընկել և ստացել է վերը նշված մարմնական վնասվածքը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանի պատվիրակը:
Հայաստանը ներկայացնող Լեոն «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում գրավեց 8-րդ տեղը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com