Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան

Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին և հրավիրել Հայաստան:

«Ցանկանում են վերստին շնորհակալություն հայտնել նաև բարեկամ Ֆրանսիայի և Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար՝ միտված Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատմանը», – նշել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։

Վարչապետը շնորհավորել է նաև գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ նշելով. – «Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը նոյեմբերին հանդիպել են Բուդապեշտում և քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Comments Are Closed!!!