Նորություններ

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը լինելու է Գերմանիայում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Նախագահը մասնակցելու է Համբուրգի կայունության համաժողովին և հանդես է գալու ելույթով։

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպում կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և մի շարք բարձրաստիճան գործընկերների հետ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

 

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

Իսրայելն ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը վերջին մի քանի ժամում ավելի քան 60 ավիահարված են հասցրել Գազայի հատվածին: Այդ մասին հայտնել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը:

Լրագրողների տվյալներով՝ ՑԱՀԱԼ-ի հարվածներին են ենթարկվել Գազայի հատվածի հյուսիսային շրջանները:

Հարվածները հասցվել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցից օրեր առաջ:

Հոկտեմբերի 6-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի շրջանում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետերին հարվածներ հասցնելու մասին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

Ուսուցչուհին շշով հարվածներ է հասցրել 3 աշակերտի. նրանք գլխի շրջանում վնասվածքներ են ստացել

Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի, 42-ամյա Նելլի Ն․-ն ջրի շշով հարվածներ է հասցրել նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներ 11-ամյա Տ․ Գ․-ին, 10-ամյա Ն․ Մ․-ին և 11-ամյա Ն․ Թ․-ին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել անկարգություն անելու պատճառով: Տ.Գ․-ն և Ն.Մ․-ն տեղափոխվել են նույն դպրոցի բուժկետ, որտեղ պարզվել է, որ նրանք գլխի շրջանում ստացել են վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 8-ի կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում hոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Վարչապետը մասնակցել է ՖՄԿ լիագումար նիստերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին:

Աշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Տեղի է ունեցել լիագումար նիստ` «Ստեղծագործել, նորարարությամբ զբաղվել և նախաձեռնել ֆրանսերենով` երիտասարդների զբաղվածության համար» թեմայով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում երիտասարդների շրջանում ֆրանսերենի տարածման քայլերին, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ ծրագրերի իրականացմանը: Վարչապետը մասնակցել է նաև «Միջազգային քաղաքական իրավիճակ. վերափոխված բազմակողմ քաղաքականություն» թեմայով դռնփակ նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի՛ ուսուցիչներ,

Այս տարի արդեն 30-րդ անգամ աշխարհը նշում է հոկտեմբերի 5-ը՝ որպես Ուսուցիչների միջազգային օր։ Ուսուցիչների միջազգային 30-րդ օրն անցնում է «Արժևորելով ուսուցիչների ձայնը․ դեպի կրթության նոր հանրային համաձայնագիր» խորագրի ներքո, որը մի կողմից կոչված է ընդգծելու ուսուցիչների մասնակցության կարևորությունը կրթության ոլորտին վերաբերող քննարկումներում, մյուս կողմից՝ վերահաստատելու ժամանակակից իրականության մեջ կրթության վերափոխման և դրա շուրջ նոր համաձայնության հաստատման անհրաժեշտությունը։

Դպրոցն այն չէ, ինչ քառասուն տարի առաջ, երեսուն տարի առաջ, քսան տարի առաջ էր։ Մենք և մեր երեխաներն ապրում ենք մի իրականությունում, որտեղ անհնար է չսովորել, ընդ որում՝ ամեն վայրկյան և ամեն ժամ՝ անկախ տարիքից, բայց նաև էապես փոխվել են սովորելու բովանդակությունն ու ձևաչափը։ Մեր երեխաներն օրեցօր ավելի ու ավելի շատ են սովորում ֆորմալ կրթական հաստատություններից դուրս։

Տեղեկատվական արագընթաց ու բազմաշերտ հոսքերը, բազմազան հարթակները դառնում են երեխայի առօրյայի մաս, որն էապես ազդում է նրա վրա, թե որն է դպրոցի դերն ու խնդիրը, ինչպես առնչվել այդ իրողության հետ, ինչպես սովորեցնել ու սովորել։ Այս պայմաններում դպրոցի և ուսուցչի առաջնային դերն է ոչ միայն և ոչ այնքան գիտելիքը փոխանցելը, այլև մտածել սովորեցնելը, տեխնոլոգիաների և տեղեկատվական հոսքի հետ առնչվելու հիմնային հմտությունները փոխանցելը, իրականության բարդ և բազմաշերտ խնդիրների մասին որակյալ ու փաստարկված քննարկման միջավայր ստեղծելը։

Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է, այն մտքի, որը մեր երեխաների մոտ զարգացնելու կարիքն ունենք, իսկ փակ դռները փակում են մեր երեխաների առաջ գնալու ճանապարհները։ Որպեսզի մեր երեխաներին սովորեցնենք սովորել, առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք, որ սովորելու կարիք ունենք ամեն օր, ամեն վայրկյան։

Ժամանակակից իրականությունն ու տեխնոլոգիական միջավայրը կրճատում են երեխաների ֆիզիկական ակտիվությունը, ու այս պայմաններում է, որ դպրոցը պետք է ստանձնի առանձնահատուկ առաքելություն՝ նպաստելու երեխաների ֆիզիկական կոփմանը։ Ակտիվ կենսակերպը, որևէ մարզաձևով զբաղվելը պետք է դառնան մեր երեխաների առօրյայի մաս՝ առաջին հերթին դպրոցի շնորհիվ։

Վարչապետի գավաթի դպրոցական մրցաշարերը՝ սեղանի թենիսից, թիմայի խճուղավազքից, արդեն նաև հեծանվավազքից, պետք է դառնան բոլոր դպրոցների տարեկան օրացույցի մաս. հաջորդ տարվանից դրան կգումարվի նաև բասկետբոլի դպրոցական լիգան: Այս տարի փորձնական կարգով արդեն մեկնարկել ենք դպրոցականների լողի պարապմունքների ֆինանսավորման ծրագիրը, առանձին հոգածությամբ վերանորոգվում ու վերակառուցվում են դպրոցական մարզադահլիճները, ստեղծվում են վորքաութ մարզահրապարակներ։ Այս ամենը պետք է օգտագործենք ու կիրառենք դպրոցում՝ ֆիզիկական ակտիվության միջավայրն ապահովելու համար։

Կրթության նոր հանրային համաձայնագիրը պետք է լինի մեր համաձայնությունն ու հանձնառությունը՝ ապահովել որակյալ կրթություն մեր երկրի բոլոր բնակավայրերում, բոլոր սովորողների համար՝ չհանդուրժելով միջակությունն ու անորակությունը, աչք չփակելով առկա խնդիրների վրա, գնահատելով աշխատանքը, արժևորելով նորարարությունը, խրախուսելով ու տեսանելի դարձնելով մեր բոլոր ուսուցիչներին, որոնք ջանք չեն խնայում այս ամենի համար։

Ուսուցչի ձայնն այս համաձայնության մեջ առանցքային է, ուսուցչինն է այս գործընթացում ամենավճռորոշ դերը։

Սիրելի՛ ուսուցիչներ,

Տարիներ շարունակ ձևավորված է եղել համոզում, որ ձեր ձայնը լսելի չէ։ Այս տարի մենք մեկնարկել ենք ուսուցչական համաժողովներ՝ ձեր կատարած աշխատանքը ներկայացնելու հարթակ ձևավորելու ու ձեզնից սովորելու համար: Յուրաքանչյուր ամիս հավաքագրել ենք ձեր իսկ փորձը՝ հանրակրթության նոր չափորոշչի կիրառման ուղղությամբ և այն տարածել մյուսների շրջանում, որտեղ դուք սովորեցրել եք մյուս ուսուցիչներին ու սովորել ձեր գործընկերներից։

Այս տարի մեկնարկել ենք ուսուցչի մասնագիտական զարգացման նոր համակարգը, որը հիմնված է առաջին հերթին ձեր ու դպրոցի գնահատականի վրա, որպեսզի պետության կողմից կազմակերպվող վերապատրաստումները լինեն ձեր կարիքներին համապատասխան, նպաստեն ձեր առաջընթացին։ Նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց վերանայվում է շաբաթական դասավանդման ժամերի թիվը՝ հնարավորություն տալով ժամանակ ազատել դասերի նախապատրաստման, սովորողների գնահատման համար, որը ուսուցիչների կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդիր էր, և այժմ արդեն լուծվում է։

Ուսուցիչների կողմից տարիներ շարունակ բարձրացվող մյուս խնդիրը՝ դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակումը, նույնպես ընդունված որոշում է և կգործի առաջիկայում՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներից հետո։ 2021 թվականից ի վեր մենք գործարկել ենք ուսուցիչների խրախուսման երեք նոր ծրագրեր՝ կամավոր ատեստավորման, բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչների, գյուղական փոքր դպրոցների համար, որոնց շահառու են ավելի քան 10 հազար ուսուցիչներ:

Ամբողջությամբ վերափոխել ենք նախկինում գործած տարակարգի մեխանիզմը՝ այն դարձնելով ավելի հասանելի և ուսուցչի առօրյա մանկավարժությանը փոխկապակցված, ինչի արդյունքում արդեն երրորդ, չորրորդ տարակարգ ունեցող բազմաթիվ ուսուցիչներ ունենք։ Ուսուցչի խրախուսման այս ծրագրերին միայն պետական բյուջեից հատկացվում է ավելի քան 10 մլրդ դրամ։ Սիրելի՛ ուսուցիչներ,

Ուսուցչի աշխատանքը հեշտ չէ, այն ընտրելը մեծ պատասխանատվություն է։ Շարունակական բարեփոխումների ճանապարհին մենք բազմիցս համոզվել ենք, որ բոլոր փորձությունները, դժվարություններն ու փոփոխությունները հաղթահարելի են միմիայն միասնաբար աշխատելու, հանուն մեկ նպատակի առաջ շարժվելու, անխախտ հավատի և լավատեսության պայմաններում:

Բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների հաջողության բանաձևը ձեր նվիրյալ աշխատանքն է, նորարարություններից չվախենալու, փոփոխություններին ընդառաջ գնալու կամքը: Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք, և ձեր խոսքն ու դիրքորոշումը այս բոլոր գործընթացներում չափազանց կարևոր են մեզ համար:

Մի՛ վախեցեք խոսել խնդիրներից, բարձրաձայնել ձեր մտահոգությունները, մի՛ վարանեք լսել միմյանց և խորամուխ լինել այն հարցերի մեջ, որոնք վաղվա փոփոխության այսօրվա հրամայականն են: Մաղթում եմ ամենայն բարիք, անսպառ ուժ ու եռանդ ձեր բարդ, պատասխանատու ու միաժամանակ չափազանց հետաքրքիր աշխատանքում: Շնորհավո՛ր Ուսուցչի օր»։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Մենք եվրոպական քաղաքակրթության ակունքներում ենք» Հովսեփ Խուրշուդյան

YouTube`🔴 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ չեմ տեսնում»․ ԵՄ-ին անդամակցելու ստրագրահավաքը Գյումրիում

Գյումրիում էին Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի ստորագրահավաքի նախաձեռնող խմբի անդամները։ Վերջիններս իրազեկման քայլերթով ներկայացրեցին իրենց օրակարգը։ Արամ Սարգսյանի խոսքով, Գյումրիում ունեցած պատկերը գոհացնող է, բայց նկատելի է` հասարկության 50 տոկոսը պասիվ է։

«Մտահոգությունները քաղաքացիների կողմից տրամաբանական են, բայց դրանք հաղթահարել հնարավոր է»,- մատնանշելով Վրաստանի փորձը նշում է Արամ Սարգսյանը։

🇪🇺 #ԵՄ #Եվրաքվե 🇪🇺

Ինչպես ֆիքսեց մեր տեսախցիկը, ճեպազրույցի ու իրազեկման գործընթացի հետ զուգահեռ Գյումրու քաղաքապետարանում շարունակվում էր ստորագրահավաքը, մարդկանց մի մասը հստակ սպասելիքներով է միանում այս գործընթացին, մյուսներն էլ լսել են օրինակ՝ հարևանից ու եկել ստորագրելու դեպի Եվրոպա տանող գաղափարի տակ։

«Այս պահին ստորագրահավաքի արդյունքները գոհացնող են, հաշված օրերի ընթացքում անհրաժեշտ 50.000 ստորագրության կեսից ավելին հավաքվել է», – նշում են նախաձեռնող խմբի անդամները։ Հովսեփ Խուրշուդյան «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ

Իսկ ի՞նչ է լինելու, եթե ստորագրության բավարար քանակը հավաքելուց հետո պարզվի, որ օրվա իշխանության օրակարգում դեպի երվրոպա ճանապարհը չկա։ Սարգսյանը, նախ փորձում է պարզաբանում գտնել, իսկ Արման Բաբաջանյանը հիշեցնում` թե ժողովրդավար երկրներում ո՞վ է օրակարգ թելադրողը։

2024 թվականի սեպտեմբերից մեկնարկած ստորագրավաքը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կավարտվի նոյեմբերի 14-ին։ 50,000 ստորգարություն ունենալուց հետո Խուրշուդյանը հույս է հայտնում, որ իշխանությունները հիմնավորված որոշում կկայացնեն։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Դանակահարություն Գյումրիում. կա ձերբակալված

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 3-ին՝ երեկոյան ժամը 19:00-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 32-ամյա մի տղամարդ:

«Մեկնել է ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի օպերատիվ խումբը: Տուժածը ոչ բժիշկներին, ոչ ոստիկաններին որևէ տեղեկություն չի հայտնել, և քրեական հետախույզներն իրենց օպերատիվ միջոցներով պարզել են, որ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում Շիրակացու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տուժածին դանակով խփել է 39-ամյա մի տղամարդ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում դանակահարողը մարմնական վնասվածքներ է պատճառել ևս երկու հոգու, որոնք, սակայն, բուժօգնության չեն դիմել:

Նույն օրը դանակահարողը ձերբակալվել է Գյումրիի Հ. Սարգսյան փողոցի իր տանը և տեղափոխվել ոստիկանության Մուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com