

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով էլ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
34 տարի առաջ այս օրը պաշտոնապես ամրագրվեցին մեր ժողովրդի` անկախ պետականություն ունենալու տարիների փափագն ու ձգտումը, ինչն էլ փաստացի հիմք հանդիսացավ մեկ տարի անց ՀՀ անկախության հռչակման համար: Խորհրդային Հայաստանի քաղաքացիները կայացրին պատմական որոշում` անկախությունը վեր դասելով ամեն ինչից ու այն հռչակելով որպես երկրի հետագա զարգացման միակ ուղի:
Ինչքան բարդ ու դժվարին էր Հայաստանի անկախության ձեռքբերումը, կրկնակի ավելի բարդ է դրա պահպանումը` հատկապես աշխարհում տեղի ունեցող անկանխատեսելի գործընթացների ու աշխարհաքաղաքական տարբեր վերադասավորումների ֆոնին:
Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ ամենօրյա պայքարի մեջ է մեր երկրի անկախության պահպանման համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայելու մեր երկրի զարգացման կայուն ընթացքն ապահովելու և ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու ու շենացնելու դժվարին ճանապարհին»:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ուկրաինայի նախագահի հրամանագրով Սերգեյ Փարաջանովին հետմահու շնորհվել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» շքանշանը՝ «Անկախ Ուկրաինայի ձևավորման և պետականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և ուկրաինացի ժողովրդին ծառայելու, ազգային արվեստի, սպորտի, առողջապահության, բարեգործական և սոցիալական բեղմնավոր գործունեության զարգացման գործում նշանակալի ավանդի համար»:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ուկրաինայի զինված ուժերը «Նեպտուն» հրթիռով հարվածել են Ռուսաստանի խոշորագույն մարդատար նավահանգիստներից մեկում՝ «Կավկազում» տեղակայված երկաթուղային լաստանավի վրա։ Այս մասին հայտարարել են Կուբանի օպերատիվ շտաբում՝ փոխանցում է РИА Новости-ն։
Լաստանավը խորտակվել է: Ըստ նախնական տվյալների՝ հրթիռային հարձակման պահին հինգ մարդ է եղել լաստանավում։ Նրանց ճակատագիրը դեռևս հայտնի չէ։
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) միջգերատեսչական աշխատանքային հերթական հանդիպումը։
Հանդիպման ընթացքում WCIT 2024-ի կազմակոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկայացրել է միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքները։
Աշխատանքային խմբում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են իրենց վերապահված գործառույթների կատարման ընթացքի մասին, վերահաստատել պատրաստակամությունն՝ աջակցելու միջոցառման պատշաճ իրականացմանը:
Աշխատանքային խմբի անդամներն անդրադարձել են նաև առաջ եկած մարտահրավերներին, խնդիրներին, դրանց լուծման հնարավոր տարբերակներին։ Քննարկման արդյունքում հնարավոր է դարձել ներկայացված խնդիրների համար ընտրել լուծման արդյունավետ ձևաչափեր: Կարևորվել է միջոցառման պատշաճ նախապատրաստումը և աշխատանքների օպերատիվ կազմակերպումը։
2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 4-7-ը՝ «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո։
WCIT 2024-ը տեղի կունենա DIGITEC Հայաստան միջոցառման հետ սերտ փոխգործակցության շրջանակներում։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության անմիջական համակարգմամբ:
WCIT 2024/ DIGITEC-ը կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ, այլ միջոցառումներ։
Կոնգրեսի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն Արհեստական բանականության առաջատար մասնագետներ և խոսնակներ, որոնք կմասնակցեն նաև DIGITEC էքսպոյին, կծանոթանան կազմակերպություններին ու տեխնոլոգիական ներուժին։
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Կառավարության որոշմամբ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին կնվիրաբերվեն սարքեր (սարքավորումներ) և կհաստատվի բաշխման ցանկը:
Որոշման ընդունմամբ կվերջնականացվի գիտական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները ժամանակակից սարքավորումներով վերազինելու՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 15․05․2023թ․ N 691-Ա/2, 07․11․2023թ․ N 2326-Ա/2 հրամանների հիման վրա կազմակերպված գործընթացը, թույլ կտա պատշաճ կերպով և ըստ նշանակության օգտագործել ձեռք բերված գույքը։
Գիտական ենթակառուցվածքների զարգացվածությունը, մրցունակ գիտական հետազոտությունների իրականացումը, եզակի գիտական սարքավորումների կիրառումը գիտական գործունեության մեջ նպաստելու են Հայաստանում գիտության զարգացմանը, գիտական միջավայրի արդիականացմանը և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Web of Science կամ Scopus) հրապարակումների աճին (քանակ):
© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Սույն քննարկումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։Սույն քննարկման բովանդակության համար պատասխանատու է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայում, որն օգոստոսի 16-22-ն անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Օլիմպիադային մասնակցել է 26 երկրի 98 աշակերտ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, որի ժամանակ մասնակիցները 2 մրցութային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ, իսկ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց 9-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը ու Վահագն Գյոզալյանը, ինչպես նաև Գյումրու Ֆոտոն վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Քվանտ վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Արեն Գրիգորյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Մացակյանը և Արման Կիրակոսյանը, իսկ Վահագն Գյոզալյանն արժանացել է գովասանագրի:
Թիմը ղեկավարել են ԵՊՀ ուսանողներ Սամվել Անդրեասյանը և Սամվել Աբելյանը, իսկ ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն ընդգրկված էր EJOI-ի օլիմպիադայի կոմիտեի կազմում։
Հիշեցնենք, որ 2023 թ. Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 7-րդ օլիմպիադան անցկացվել էր Վրաստանի Քութաիսի քաղաքում, որի ժամանակ Հայաստանի թիմը արժանացել էր 1-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել վերացնել Ռուսաստանի ռազմական օբյեկտների դեմ արևմտյան զինատեսակների կիրառման սահմանափակումները։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր կայքում։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ այդ սահմանափակումների չեղարկումը՝ մի շարք կարևոր հետևանքներ կունենա: Դրանց թվում նա առանձնացրել է Ուկրաինայի ինքնապաշտպանության ուժեղացումը, հատկապես ենթակառուցվածքների ռմբակոծությունից պաշտպանվելու հարցում, ուկրաինացիների շրջանում կորուստների նվազեցումը, ինչպես նաև խաղաղությանն ուղղված ջանքերի խթանումը:
Պաշտոնական Կիևն արդեն տևական ժամանակ է՝ արևմտյան գործընկերներին խնդրում է թույլատրել նրանց կողմից փոխանցված հեռահար զենքերի կիրառումը ՌԴ տարածքում: Որոշ երկրներ, սակայն, կարծում են, որ դա զգալիորեն կսրի Ռուսաստանի հետ հարաբերությունները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com