Նորություններ

Ռուսաստանը Դուրովին հասանելիության տրամադրման պահանջով նոտա է ուղարկել

Ռուսաստանը նոտա է ուղարկել՝ պահանջելով հասանելիություն տրամադրել գործարար, «Տելեգրամ» հավելվածի հիմնադիր Պավել Դուրովին, սակայն Փարիզը նրա ֆրանսիական քաղաքացիությունը համարում է հիմնական, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նոտան ուղարկել ենք գործարար Պավել Դուրովին հասանելիության պահանջով, սակայն նա ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, ինչը երկիրը ընկալում է որպես հիմնական»,- ասել է նա:
Ֆրանսիայում ՌԴ դեսպանությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ երկրի իշխանությունները դեռևս խուսափում են Դուրովի ձերբակալության հարցով համագործակցությունից:
Հիշեցնենք՝ Telegram-ի հիմնադիրը ձերբակալվել էր շաբաթ օրը, երբ իր սեփական ինքնաթիռով վայրէջք էր կատարում «Լե Բուրժե» օդանավակայանում: Նրան ուղեկցել են թիկնապահը և կինը:
Հայտնի է, որ Դուրովը Ֆրանսիա էր ուղևորվել Ադրբեջանից:
Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովի նկատմամբ երկրում հետախուզում էր հայտարարվել:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆրանսիայի արդարադատությունը համարում է, որ Դուրովը առնչություն ունի հանցագործությունների, որոնց թվում նշվում է երկրի իշխանությունների հետ համագործակցությունից Telegram-ի հրաժարվելը:
Նրան կարող են առաջադրել ահաբեկչության, թմրամիջոցների, փողերի լվացման և խարդախության մեղադրանքներ:
Դուրովին կարող է սպառնալ 20 տարվա ազատազրկում:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Աբու Դաբիում կմասնակցի միջազգային մրցաշարի

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Աբու Դաբիում կանցկացվի միջազգային մրցաշար, որին կմասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականը:

Բացի Հայաստանից, մրցաշարին կմասնակցեն նաև Օմանի և Միացյալ Արաբական Էմիրությունների հավաքականները, ինչպես նաև թիմեր ԱՄԷ-ից:
Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի փորձնական կազմով:
Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ Աբու Դաբի են մեկնել հետևյալ խաղացողները՝
1. Կարեն Մելիքյան
2. Յուրա Մելիքյան
3. Սամվել Գևորգյան
4. Տիգրան Մկրտումյան
5. Մարատ Միքաելյան
6. Արտյոմ Թավակալյան
7. Ալբերտ Թադևոսյան
8. Արայիկ Գևորգյան
9. Դանիել Կիրակոսյան
10. Ալեքսեյ Չիժենոկ
11. Սասուն Գուերբոյան
Գեորգի Ղազանչյանի օգնականը կլինի Արեգ Վաթյանը:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Իսրայելում արտակարգ դրություն է հայտարարվել

Իսրայելի պաշտպանության նախարար Իոավ Գալանտը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, հայտնում է իսրայելական Ynet News պորտալը: «Հատուկ դրությունը» հայտարարվել է 48 ժամով:

Պատճառը Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին կանխարգելիչ հարվածներն են:

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գալանտի հետ խորհդակցություն է անցկացնում:

Times of Israel թերթը ևս հայտնել է անվտանգության հարցերով կառավարության նիստի մասին:

ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը գրոհել են Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները՝ իսրայելական տարածքի վրա հրթրռային հարձակման նախապատրաստման հետ կապված:

Օգոստոսի 25-ի առավոտյան հաղորդվել էր Իսրայելի դեմ շարժման կողմից հզոր հարձակման մասին:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամի» հիմնադիր Պավել Դուրովը

Փարիզում ձերբակալվել է «Տելեգրամ» հավելվածի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը: Այս մասին հայտնում է ֆրանսիական LCI հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է շաբաթ օրը, երբ իր սեփական ինքնաթիռով վայրէջք էր կատարում «Լե Բուրժե» օդանավակայանում: Նրան ուղեկցել են թիկնապահը և կինը:

Հայտնի է, որ Դուրովը Ֆրանսիա էր ուղևորվել Ադրբեջանից:

Ֆրանսիական TF1 հեռուստաալիքը հաղորդում է, որ նրան այսօր տեղափոխելու են դատարան:

Նշվում է, որ Դուրովին, ի թիվս այլ մեղադրանքների, կարող է առաջադրվել նաև ահաբեկչության մեղադրանք:

Ֆրանսիայի իշխանությունները կասկածներ ունեն, որ մեսենջերը երկար տարիներ եղել է կազմակերպված հանցավորության համար թիվ մեկ հարթակը:

Դուրովի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն հայտնել է, որ Դուրովին կարող են առաջադրել ահաբեկչության, թմրամիջոցների, փողերի լվացման և խարդախության մեղադրանքներ:

Լրատվամիջոցները հայտնում են՝ նրան կարող է սպառնալ 20 տարվա ազատազրկում:

Toncoin կրիպտոարժույթը Դուրովի ձերբակալության լուրերի ֆոնին նվազել է ավելի քան 15%-ով: Այս մասին են վկայում Binance-ի տվյալները:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ կապված Դուրովի ձերբակալության հետ՝ ՌԴ դեսպանությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի պարզաբանման նպատակով:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com   

 

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել են տանիք, փայտե կառուցատարրեր

Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:48-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:56-ին: Այրվել են տան ամառային խոհանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), առաստաղի երեսպատումը և հարակից տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ)։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com  

Եվրամիությունն առաջին անգամ կքննարկի Ուկրաինա հրահանգիչներ ուղարկելու հարցը

Եվրամիության երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթվա կեսին առաջին անգամ կքննարկեն Ուկրաինա հրահանգիչներ ուղարկելու հնարավորությունը:

Լրատվամիջոցների տվյալով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի ամենաուշը մինչև նոյեմբեր: «Welt am Sonntag» թերթի տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 27-ին թեման կքննարկվի նաև ԵՄ քաղաքականության և անվտանգության կոմիտեում:

Կիևը կոչ է արել ԵՄ-ին հրահանգիչներ ուղարկել Ուկրաինայի Զինված ուժերի զինվորների ուսուցման համար մայիսի 31-ին կազմակերպության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ուղղված նամակում: Այդ նախաձեռնությանը աջակցում են, մասնավորապես, Ֆրանսիան և Մերձբալթյան երկրները, որոշ պետություններ դեմ են արտահայտվել:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ. 

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բեռնատար է այրվել

Օգոստոսի 23-ին՝ ժամը 23:45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Volvo մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1986 թ․) խցիկում:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 24-ին` ժամը 00։22-ին, մարվել՝ 02:23-ին։ Այրվել են խցիկը և դիմացի անվադողերը։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

«Ֆրանսիական լույսը» Գյումրի էր բերել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ի՞նչ աշխատանք է իրականացնում Հայաստանում «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի և «Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման» կենտրոնը և վերջիններիս կատարած աշխատանքներին 44֊օրյա պատերազմից մինչ օրս, ինչպես նաև առաջիկա ծրագրերին ծանոթանալու համար Գյումրիում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Դեսպանի այսը նաև նպատակ ունիմ նոր զարկ տալ  հետագա համագործակցություններին։ 

Ասոցիացիայի նախագահ բժիշկ Լևոն Խաչատրյանը օնլայն մասնակցեց քննարկումներին և դեսպանին ներկայացրեց ասոցիացիայի ձևավորման ակունքները, գործունեության ընթաքը, դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը հայ ժողովրդի համար դժվարին օրերում։

Կենտրոնի աշխատակիցները ներկայացրին այն մարտահրավերներն ու ռիսկերը, որոնք կան հայ հասարակության առօրյա կյանքում և դրանց հաղթահարմանն ուղղած առաջիկա ծրագրերը։

Հավելենք նաև, որ ասոցիացիան զբաղվում է բժշկական աջակցություն ցուցաբերելով ազգաբնակչությանը՝ հատկապես պատերազմի ժամանակ և պատերազմից հետո, ինչպես նաև սոցիալական աջակցություն ցուցաբերելով Արցախից բռնի տեղահանված ընտանքիներին։ Այստեղ իրականցվում են նաև տարբեր սեմինարներ:

Լուսանկարներ այցից։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք:

Օգոստոսի 21-ի դրությամբ ՀՀ-ում հայտնաբերվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք:

Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:

Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

Գալանտը և Օսթինը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Յոավ Գալանտը և Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել։ Իսրայելի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են իսրայելական և ամերիկյան ուժերի համատեղ պատրաստությունը «Իրանից ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումից եկող սպառնալիքների լույսի ներքո»:

Նշվում է, որ Գալանտը և Օսթինը համատեղ գնահատել են իրավիճակը, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և սպառնալիքների վերաբերյալ։ Իսրայելի պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքի մասին, ինչպես նաև «ընդգծել է իսրայելական բանակի շարունակական գործողության կարևորությունը՝ մնացած ահաբեկչական ենթակառուցվածքի վերացման, ՀԱՄԱՍ-ի թունելների և զինված արմատականների ոչնչացման համար»:

Նշվում է, որ նախարարները նաև մանրամասն քննարկել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ ջանքերը:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com