Նորություններ

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 10/05/2024

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Զվարթնոց»-ում և 44-օրյայի ընթացքում ու հետո ՀՀ-ում տեղակայված ռուս սահմանապահները կհեռանան

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից, այսօր հայտարարել է Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նրա փոխանցմամբ, բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնեցվել է Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, սակայն նրանք կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանին: «2020 թվականի աշնանը հայկական կողմի խնդրանքով մեր զինվորականները և սահմանապահները տեղակայվեցին մի շարք հայաստանյան մարզերում: Փաշինյանն ասաց, որ այսօր փոփոխված պայմանների հետ կապված նման կարիք այլևս չկա, հետևաբար նախագահ Պուտինը համաձայնեց, և մեր զինվորականների, սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվեց», – «Ինտերֆաքս»-ին ասել է Պեսկովը՝ հավելելով, որ «նույնպես հայկական կողմի խնդրանքով՝ մեր սահմանապահները կմնան հայ – թուրքական և հայ – իրանական սահմաններին և կշարունակեն իրականացնել իրենց գործառույթները»:

https://www.facebook.com/story.php?story_fbid=979930253502143&id=100044555316024&mibextid=WC7FNe&rdid=Y6iJjxX60akEEt5Z

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից առերևույթ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել

2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական ցանցում առկա է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման երթի մասնակցի կողմից հրապարակված խոսակցության տեսաձայնագրություն՝ «Հավաքվելու ենք, կարողա թաքուն զենք էլ բերենք» բովանդակությամբ, որտեղ երկու անձինք զրուցում են վերոնշյալ շարժման բողոքի ակցիաներին իրենց մասնակցության, դրան գաղտնի կերպով զենք բերելու և հրապարակային կերպով այդ մասին չխոսելու վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Դեպքի առթիվ 2024թ. մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել նշված տեսագրությունը: Քննությամբ պարզվել է, որ նշված խոսակցությունը և դրա վերաբերյալ «TikTok» հավելվածում գրանցված օգտատիրոջ էջում առկա տեսագրությունը հրապարակվել է մայիսի 6-ին: Տվյալներ են ստացվել` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ։ Նշված հանցանքը կատարելու անմիջական ծագած կասկածի հիմքով երկու անձ ձերբակալվել է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական, վարութային, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Սահմանազատման դեմ բողոքի ակցիաների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ

Սահմանազատման գործընթացի դեմ ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում մայիսի 8-ի դրությամբ առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ, 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ այդմ՝ նախաձեռնվել է ընդհանուր 11 քրեական վարույթ և բոլոր վարույթներով նախաքննությունը շարունակվում է։

Կոմիտեն նշում է, որ դրանցից 7-ը նախաձեռնվել են Տավուշում, Երևանում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու դեպքերի առթիվ։ Մյուս 4 քրեական վարույթները վերաբերում են ակցիաների ընթացքում մասնակիցների կողմից ավտոմեքենայի անվադող վնասելուն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ատելության քարոզ կատարելուն, ակցիաների շրջանակներում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև՝ առերևույթ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 09/05/2024

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 08/05/2024

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցվել է քրեական վարույթ. ՔԿ

Պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, հայտնում է Քննչական կոմիտեն:Ըստ հաղորդագրության՝ զինծառայողնը հրազենային վիրավորումը ստացել է կզակի շրջանում: Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ «Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար», – նշված է հաղորդագրությունում: Հիշեցնենք՝ ՀՀ ռազմական գերատեսչությունը երեկ հայտնել էր, որ Պաշտպանության նախարարության զորամասի պահպանության տեղամասում մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով,

https://www.investigative.am/news/paymanagrayin-zincarayoghi-mahvan-depqi-artiv-naxadzernvel-e-qreakan-varouyt

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՎԶԵԲ-ը ավելի քան 200 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին

Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին կտրամադրի 12 միլիոն եվրո, որից երկու միլիոնը դրամաշնորհ է, 10 միլիոնը՝ վարկ: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից: Կենտրոնը կկառուցվի «Հյուսիս-հարավ»-ին հարող 7.7 հա հողատարածքում, նշված է որոշման հիմնավորման մեջ:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ», – ասված է հիմնավորման տեքստում:

Հայաստանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նաև 236 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագիր կկնքի՝ «Հյուսիս-հարավի» Սիսիան-Քաջարան ավտոճանապարհի հարավային հատվածի կառուցումը ֆինանսավորելու նպատակով, այս մասին առաջարկն այսօր ընդունվել է կառավարության նիստում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Կառավաության նիստում ներկայացրել է. – «Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածը մասնատել ենք երեք հտվածքների, հյուսիսային, Բարգուշատի թունել և հարավային: Այս նախագիծը վերաբերում է հարավային հատվածին՝ 24,2 կմ հատվածին: Ընդհանուր առմամբ նախագիծը 60 կմ հատված է և առկա 118 կմ ճանապարհը կկրճատի, կդարձնի 60 կմ Քաջարանից մինչև Սիսիան»: Ըստ նախարարի, շինաշխատանքների համար նախատեսվում է մինչև 2030 թվական ժամկետ և ևս 2 տարի հավելյալ այլ պատասխանատվությունների համար։

https://www.gov.am/am/news/item/15874/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Փաշինյանը ժամանել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան, հայտնում են կառավարությունից։ Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/05/08/Nikol-Pashinyan-visit-to-Russia-08-05/

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 07/05/2024

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com