Նորություններ

34 տարի առաջ այս օրը պաշտոնապես ամրագրվեցին մեր ժողովրդի` անկախ պետականություն ունենալու տարիների փափագն ու ձգտումը․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով էլ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

34 տարի առաջ այս օրը պաշտոնապես ամրագրվեցին մեր ժողովրդի` անկախ պետականություն ունենալու տարիների փափագն ու ձգտումը, ինչն էլ փաստացի հիմք հանդիսացավ մեկ տարի անց ՀՀ անկախության հռչակման համար: Խորհրդային Հայաստանի քաղաքացիները կայացրին պատմական որոշում` անկախությունը վեր դասելով ամեն ինչից ու այն հռչակելով որպես երկրի հետագա զարգացման միակ ուղի:

Ինչքան բարդ ու դժվարին էր Հայաստանի անկախության ձեռքբերումը, կրկնակի ավելի բարդ է դրա պահպանումը` հատկապես աշխարհում տեղի ունեցող անկանխատեսելի գործընթացների ու աշխարհաքաղաքական տարբեր վերադասավորումների ֆոնին:

Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ ամենօրյա պայքարի մեջ է մեր երկրի անկախության պահպանման համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայելու մեր երկրի զարգացման կայուն ընթացքն ապահովելու և ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու ու շենացնելու դժվարին ճանապարհին»:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Զելենսկին Փարաջանովին հետմահու պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» շքանշանով

Ուկրաինայի նախագահի հրամանագրով Սերգեյ Փարաջանովին հետմահու շնորհվել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» շքանշանը՝ «Անկախ Ուկրաինայի ձևավորման և պետականության ամրապնդման, հայրենիքի պաշտպանության և ուկրաինացի ժողովրդին ծառայելու, ազգային արվեստի, սպորտի, առողջապահության, բարեգործական և սոցիալական բեղմնավոր գործունեության զարգացման գործում նշանակալի ավանդի համար»:

 © progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի խոշորագույն մարդատար նավահանգիստներից մեկում ռուսական լաստանավ են խոցել

Ուկրաինայի զինված ուժերը «Նեպտուն» հրթիռով հարվածել են Ռուսաստանի խոշորագույն մարդատար նավահանգիստներից մեկում՝ «Կավկազում» տեղակայված երկաթուղային լաստանավի վրա։ Այս մասին հայտարարել են Կուբանի օպերատիվ շտաբում՝ փոխանցում է РИА Новости-ն։

Լաստանավը խորտակվել է: Ըստ նախնական տվյալների՝ հրթիռային հարձակման պահին հինգ մարդ է եղել լաստանավում։ Նրանց ճակատագիրը դեռևս հայտնի չէ։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանում հոկտեմբերի 4-7-ը կանցկացվի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) միջգերատեսչական  աշխատանքային հերթական հանդիպումը։

Հանդիպման ընթացքում WCIT 2024-ի կազմակոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ներկայացրել է միջոցառման շրջանակում իրականացվող աշխատանքները։

Աշխատանքային խմբում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են իրենց վերապահված գործառույթների կատարման ընթացքի մասին, վերահաստատել պատրաստակամությունն՝ աջակցելու միջոցառման պատշաճ իրականացմանը:

Աշխատանքային խմբի անդամներն անդրադարձել են նաև առաջ եկած մարտահրավերներին, խնդիրներին, դրանց լուծման հնարավոր տարբերակներին։ Քննարկման արդյունքում հնարավոր է դարձել ներկայացված խնդիրների համար ընտրել լուծման արդյունավետ ձևաչափեր: Կարևորվել է միջոցառման պատշաճ նախապատրաստումը և աշխատանքների օպերատիվ կազմակերպումը։

2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի  4-7-ը՝ «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո։

WCIT 2024-ը տեղի կունենա DIGITEC Հայաստան միջոցառման հետ սերտ փոխգործակցության շրջանակներում։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության անմիջական համակարգմամբ:

WCIT 2024/ DIGITEC-ը կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ, այլ միջոցառումներ։

Կոնգրեսի շնորհիվ Հայաստանում կհյուրընկալվեն Արհեստական բանականության  առաջատար մասնագետներ և խոսնակներ, որոնք կմասնակցեն նաև DIGITEC էքսպոյին, կծանոթանան կազմակերպություններին ու տեխնոլոգիական ներուժին։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

🎥«ԵՄ անդամակցության ուղղությամբ ստորագրահավաքն առաջնահերթություն է Հայաստանի համար» Լուսինե Հակոբյան

🇪🇺 #ԵՄ #Հանրաքվե 🇪🇺 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին սարքեր կնվիրաբերվեն

Կառավարության որոշմամբ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին կնվիրաբերվեն սարքեր (սարքավորումներ) և կհաստատվի բաշխման ցանկը:

Որոշման ընդունմամբ կվերջնականացվի գիտական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները ժամանակակից սարքավորումներով վերազինելու՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 15․05․2023թ․ N 691-Ա/2, 07․11․2023թ․ N 2326-Ա/2 հրամանների հիման վրա կազմակերպված գործընթացը, թույլ կտա պատշաճ կերպով և ըստ նշանակության օգտագործել ձեռք բերված գույքը։

Գիտական ենթակառուցվածքների զարգացվածությունը, մրցունակ գիտական հետազոտությունների իրականացումը, եզակի գիտական սարքավորումների կիրառումը գիտական գործունեության մեջ նպաստելու են Հայաստանում գիտության զարգացմանը, գիտական միջավայրի արդիականացմանը և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Web of Science կամ Scopus) հրապարակումների աճին (քանակ):

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի ամփոփում,զեկույցի ներկայացում

«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի ամփոփում,զեկույցի ներկայացում
—————————————————-
📍 զեկույցը 👇
ℹ «Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի նպատակն է` առավել թափանցիկ և արդարամիտ դարձնել Գյումրու բյուջեից համատիրություններին հատկացված գումարների չափերը, քաղաքացիների վճարների չափերը, նաեւ այլ աղբյուրներից գոյացող գումարները, ծախսային հաշվետվությունները:
📌Ծրագրի շրջանակում հրապարակվել է 3 լրագրողական հոդված, կազմակերպվել եւ առցանց անցկացվել է 3 քննարկում, կազմվել է հետազոտական զեկույց։
📌Զեկույցում ընդգրկվել են հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրները, համատիրությունների նախագահների, բազմաբնակարան շենքերի բնակիչների կարծիքներն առկա հարցերի շուրջ, ինչպես նաեւ պատկան մարմիններից ստացված գրությունների պատասխանները։
📌Բացահայտված խնդիրների լուծման տարբերակներն ու ուղիներն ընդգրկվել են առաջարկությունների փաթեթում, որը ներկայացվելու է շահագրգիռ բոլոր կողմերին։
—————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————————-
ℹԲանախոսներ՝
➡ Փիրուզե Մանուկյան` «ԱՄՆ ՄԶԳ Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի քաղաքացիական հասարակության մասնագետ
➡ Հասմիկ Մխիթարյան՝ «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի ղեկավար
➡Անի Մկրտչյան՝ «Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի փորձագետ

Սույն քննարկումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։Սույն քննարկման բովանդակության համար պատասխանատու է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։

«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագիրն իրականացվում է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

2 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայում, որն օգոստոսի 16-22-ն անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում: Օլիմպիադային մասնակցել է 26 երկրի 98 աշակերտ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, որի ժամանակ մասնակիցները 2 մրցութային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ, իսկ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց 9-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը ու Վահագն Գյոզալյանը, ինչպես նաև Գյումրու Ֆոտոն վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Քվանտ վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Արեն Գրիգորյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Մացակյանը և Արման Կիրակոսյանը, իսկ Վահագն Գյոզալյանն արժանացել է գովասանագրի:

Թիմը ղեկավարել են ԵՊՀ ուսանողներ Սամվել Անդրեասյանը և Սամվել Աբելյանը, իսկ ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն ընդգրկված էր EJOI-ի օլիմպիադայի կոմիտեի կազմում։

Հիշեցնենք, որ 2023 թ. Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 7-րդ օլիմպիադան անցկացվել էր Վրաստանի Քութաիսի քաղաքում, որի ժամանակ Հայաստանի թիմը արժանացել էր 1-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Բորելը կոչ է արել չեղարկել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին հարվածելու սահմանափակումները

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել վերացնել Ռուսաստանի ռազմական օբյեկտների դեմ արևմտյան զինատեսակների կիրառման սահմանափակումները։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր կայքում։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ այդ սահմանափակումների չեղարկումը՝ մի շարք կարևոր հետևանքներ կունենա: Դրանց թվում նա առանձնացրել է Ուկրաինայի ինքնապաշտպանության ուժեղացումը, հատկապես ենթակառուցվածքների ռմբակոծությունից պաշտպանվելու հարցում, ուկրաինացիների շրջանում կորուստների նվազեցումը, ինչպես նաև խաղաղությանն ուղղված ջանքերի խթանումը:

Պաշտոնական Կիևն արդեն տևական ժամանակ է՝ արևմտյան գործընկերներին խնդրում է թույլատրել նրանց կողմից փոխանցված հեռահար զենքերի կիրառումը ՌԴ տարածքում: Որոշ երկրներ, սակայն, կարծում են, որ դա զգալիորեն կսրի Ռուսաստանի հետ հարաբերությունները:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Կառավարությունը կաջակցի ոչխարաբուծությամբ, այծաբուծությամբ, մեղվաբուծությամբ զբաղվողներին

Կառավարության օգոստոսի 22-ի նիստին հաստատվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած՝ անասնաբուծության խթանման ծրագրերը: Այս մասով Կառավարության որոշումը բաղկացած է 3 ենթածրագրից: Առաջինը ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ. ծրագիրն է:

«Նախկինում նման ծրագիր եղել է՝ մինչև 2021 թվականը, որն ունեցել է 2 բաղադրիչ՝ կա՛մ ձեռքբերված կենդանիների վարկային տոկոսներն են սուբսիդավորվել, կա՛մ 23-27 տոկոսով տնտեսվարողներին արժեքի փոխհատուցում է տրվել:

Այս ծրագիրը բովանդակությամբ լավ է աշխատել, բայց ծավալները գոհացուցիչ չեն եղել: Դրա համար, որպեսզի ծավալները մեծացնենք, այս նախագծով առաջարկում ենք փոխհատուցման բաղադրիչը մեծացնել մինչև 50 տոկոս»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կներկրվի համաշխարհային լավագույն ցեղերի 10 հազար գլուխ տոհմային կենդանի, որոնց գենոֆոնդը կօգտագործվի տեղական ցեղերի մթերատվության բարձրացման նպատակով:

«Արդյունքում ակնկալում ենք, որ տեղական ոչխարների պտղատվությունը կբարձրանա 20 տոկոսով, կենդանի զանգվածը՝ 15 կիլոգրամով, իսկ այծերի կենդանի զանգվածը կավելանա մինչև 7 կիլոգրամով: Ծրագրի ավարտին ներկրված կենդանիներից տարեկան կստացվի շուրջ 20 հազար գլուխ բարձրարժեք սերունդ, գրեթե 25 տոկոսով կավելանա ոչխարաբուծությունից և այծաբուծությունից ստացվող արտադրանքի ծավալը, կամ տարեկան ակնկալում ենք, որ կարտադրենք շուրջ 3,5 մլրդ դրամի հավելյալ արտադրանք:

Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից 2024-2028 թթ. անհրաժեշտ է հատկացնել մոտավորապես 1 մլրդ 951 մլն դրամ»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը, պարզաբանեց. «Այսինքն՝ եթե 200 դոլարով կամ 100 հազար դրամով ձեռք է բերվել մանր եղջերավոր տոհմային սերտիֆիկացված անասուն, գլխաքանակ, ուրեմն գումարի 50 տոկոսը Կառավարությունը հետ է տալիս»:

Երկրորդ ծրագիրը մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրն է, որը կիրականացվի 4 մարզում՝ Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ և Արագածոտն:

«Սերմնավորման ծրագրի համար միջին գինը 15 հազար դրամ է: Մենք այս ծրագրով կփոխհատուցենք արժեքի 70 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամը: Եթե կստացվի 15 հազարից ներքև, ապա 10 հազարից քիչ կփոխհատուցենք 1 անասունի սերմնավորման համար»,- ասաց նախարարը և հավելեց՝ սերմնավորման արդյունքում ակնկալվում է, որ կովերի կաթնատվությունը կավելանա տարեկան մինչև 1100 կիլոգրամով՝ կազմելով 3600 կգ (այժմ 2300-2400 կիլոգրամ է), որի շնորհիվ տարեկան հավելյալ կարտադրվի 31 հազար տոննա կաթ, իսկ կենդանի զանգվածը 30 կիլոգրամով կավելանա, և դրա հետևանքով լրացուցիչ կարտադրվի հանրապետությունում 1000 տոննա միս կամ ծրագրի շնորհիվ երկրում լրացուցիչ կարտադրվի 8,2 մլրդ դրամ արժեքով բարձրորակ կաթ և միս»,- ասաց նա՝ նշելով, որ այս ծրագրի համար անհրաժեշտ է մոտ 220 մլն դրամ հատկացնել:

Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի մասով Կառավարության անդամներն առաջարկեցին այլ մարզեր ևս դիտարկել:

Երրորդ ենթածրագիրը մեղվաբուծության զագացման փորձնական ծրագիրն է, որի շրջանակում ակնկալվում է ծախսերի 50 տոկոսի փոխհատուցում, սակայն 1 մեղվաընտանիքի համար՝ առավելագույնը 40 հազար դրամ:

«Ակնկալվում է, որ ազգաբնակչությունը 2 տարվա ընթացքում ձեռք կբերի լրացուցիչ 10 հազար մեղվաընտանիք, իսկ տարեկան հավելյալ կարտադրվի շուրջ 300 հազար կգ բարձրորակ մեղր»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ ծրագրի համար 400 մլն դրամ է անհրաժեշտ, կօգտագործվեն սահմանամերձ բնակավայրերի կերահանդակներն ու անտառները:

Վարչապետն արձագանքեց՝ այս որոշմամբ անասնաբուծության հետ կապված տարբեր ծրագրերը կոնսոլիդացվում են գոնե մասամբ, քանի որ կան ծրագրեր, որոնք, այդուամենայնիվ, դուրս են մնում, օրինակ՝ խեցգետնագործության ծրագիրն ինտեգրված չէ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com