© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստում այսօր Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն և տարեկան աշխատանքային պլանն ընդունվել են միաձայն: Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին հարցին Գյումրի համայնքի ավագանին քվեարկել է 27 կողմ. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ: 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու հարցին ևս Գյումրի համայնքի ավագանին քվեարկել է 27 կողմ. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ: Գյումրի համայնքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու մասին հարցին Գյումրի համայնքի ավագանին ևս 27 կողմ է քվեարկել. «Բալասանյան դաշինք» խմբակցություն-13 կողմ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-7 կողմ, «Ապրելու երկիր» խմբակցություն-1 կողմ, «Զարթոնք» խմբակցություն-4 կողմ, «Հանրապետական» խմբակցություն-2 կողմ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրաբերել իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ ՀՀ կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ «Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի տրամադրել նաև 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն յուրաքանչյուր 12 ամսյա ժամանակահատվածի համար։ Հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է նաև կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը։ Նախագծով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը»,- ասել է Իսպիրյանը։ Միաժամանակ, նախագծով նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, և նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը կկնքի համապատասխան պայմանագիր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ամուլսարի հանքի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կառավարությունը ստացել է և հնարավոր է համարել այն շահագործել։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com
Կառավարության բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը. կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասելէ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե տարածաշրջանում ստեղծված անվտանգային նոր իրավիճակում կառավարությունն ի՞նչ լուծումներ է առաջարկում։ «Անկախության գոյության ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ խնդիր է։ Ես էլի եմ ասում՝ հարցին պետք է ճիշտ դիտանկյունից նայել։ Բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը, որովհետև ես կարող եմ նաև ձեզ ասել, որ ընդհանրապես անվտանգային մարտահրավերների մեջ ո՞րն է մեր ռազմավարական ընկալումը։ Մեր ռազմավարական ընկալումն հետևյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումները և ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա։ Այսինքն՝ պետք է լինեն բացառիկ լեգիտիմ։ Ինչ վերաբերվում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին՝ ես դրանց հրապարակային արձագանքել եմ, բայց չեմ զլանա նաև ձեր հարցին ի պատասխան կոնկրետ ասել։ «Խաղաղության խաչմերուկ»-ը, ըստ էության, ներառում է ձեր հարցի պատասխանը»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը նաև պատասխանել է Բաքվից հնչող հայտարարությունների վերաբերվող հարցին՝ նշելով, որ հայկական կողմի հարցադրումներին ի պատասխան՝ Ադրբեջանը երկու հակադարձում է անում։ «Առաջին հակադարձումը հետևյալն է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չի բացել ճանապարհները, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից։ Եվ երկրորդ հակադարձումն այն է, որ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ, որը 47 կիլոմետր է, տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ։ Մենք այս երկու արձագանքին պատասխանում ենք նույն կերպ՝ ինչ պայմաններով Իրանը տալիս է այդ ճանապարհը Ադրբեջանին, նույն պայմաններով Հայաստանը նույնպես պատրաստ է տալ։ Եվ եթե Հայաստանի տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կիլոմետր է, Իրանի տարածքով էլ 49 կիլոմետր է։ Եթե հսկողական գործառույթները ընդունելի են 49 կիլոմետրի համար, բնականաբար, չեն կարող ընդունելի չլինել 47 կիլոմետրի համար»,- եզրափակել է Փաշինյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը վճարովի պրակտիկան է, որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, և երրորդ բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցումն է՝ դրանից հետո վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։ 2024 թ.-ին կշարունակվի ՀԽՍՀ բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը: Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` սահմանված կարգով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ուղիղ հեռարձակում
—————————————
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
🎥«ՔՊ-ն իր 11 մանդատով Գյումրիում իրականացնելու է ընդդիմադիր գործունեություն» Դ․Առուշանյան
YouTube`🔴
#Գյումրի #ՏԻՄ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Կումայրի արգելոց-թանգարանի տարածքի վերականգնման ծրագիր»
—————————————
«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ձեւավորվել է 1980 թվականին, որի նպատակն է եղել պահպանել 19-20-րդ դարերի Ալեքսանդրապոլի մշակութային ժառանգությունը:
Արգելոց-թանգարանի կողմից հաշվառվել է 1000-ից ավելի ճարտարապետական հուշարձան, որոնք կազմում են «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը:
Կումայրի պատմական միջուկի վերականգնման, տարածքի բարեկարգման ուղղությամբ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ունի ծրագրային առաջարկություններ։ Այդ առաջարկություններից է նաեւ «Կումայրի» արգելոց-թանգարանի կառուցվածքային փոփոխությունը։
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Սաշուր Քալաշյան՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ
Սուսաննա Մկրտչյան՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Դավիթ Առուշանյան՝ ԱԺ պատգամավոր
Ինգա Ավագյան՝ «Կումայրի արգելոց» թանգարան ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Պարույր Զաքարյան – Կումայրի արգելոց-թանգարան ՀՈԱԿ-ի գիտաշխատող
Համակարգող՝ Անի Մկրտչյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com