Տեսանյութեր

Թափառող շների ստերջացման ծրագիրը չի տվել բավարար արդյունք

Գյումրիում թափառող շները շարունակում են վտանգ հանդիսանալ քաղաքացիների համար։ 74-ամյա Ցողիկ Գրիգորյանը արդեն երրորդ անգամ է ենթարկվել շների հարձակմանը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին տան հարևանությամբ գտնվող այգում։

Ըստ «Գյումրի» բժշկական կենտրոնի ընդունարանի պատասխանատու և անհետաձգելի բուժծառայության ղեկավարի՝ կատաղության վարակի դեպքերը մարդկանց մոտ չեն մնա անհետևանք և կարող են հանգեցնել շատ լուրջ առողջական խնդիրների։

2020 թվականին գործարկվել էր թափառող շների ստերջացման առաջին ծրագիրը, որով զբաղվել է «My vet» անասնաբուժական կլինիկան։ Ըստ մասնագետների՝ ստերջացման արդյունքում շները պակաս ագրեսիվ են դառնում, որը նպաստելու էր նաև հարձակման դեպքերի նվազմանը, սակայն «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխանցած տվյալների համաձայն՝ եթե 2020-ին շան կծած դեպքերի վերաբերյալ հաշվառվել է 114 բուժառու, ապա 2023-ին այդ թիվը կրկնապատկվել է`դառնալով 253։

2023 թվականի մայիս ամսին Գյումրու համայնքապետարանի և «vethelp» անասնաբուժական կլինիկայի միջև կնքվել է 400 շան ստերջացման պայմանագիր, որի վերջնական արդյունքները ամփոփվել են սեպտեմբերին։ Ըստ անասնաբույժի՝ ստերջացումը հանգեցնում է նաև վարքային փոփոխության։

Այժմ Գյումրու համայնքապետարանում խնդրի լուծման նպատակով քննարկվում է ապաստարանների կառուցման ծրագիր, սակայն այդ ուղղությամբ դեռևս որևէ աշխատանք չի տարվում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ նախընտրական ծրագրում ներառված «Թափառող շների խնդրի լուծման նպատակով ապաստարանների կառուցում»-ը չի կարող տալ լիարժեք արդյունք։

Այժմ կա գաղափար հիմնելու մարզային ստերջացման ապաստարան-կենտրոն, որը նախագիծ դառնալուց հետո կներկայացվի կառավարությանը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզին՝ սուբվենցիոն ծագրերի համաֆինանսավորման համար

Կառավարությունն այսօր մոտ 4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով: ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման ենթակա սուբվենցիայի ծրագրերի վերաբերյալ որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2020, 2021, 2022 և 2023 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը՝ հատկացնելով 3,993,815.5 հազար դրամ: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ մի շարք փոփոխություններ և հատկացումներ են նախատեսված: Մասնավորապես՝ Շիրակի մարզի 10 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով կառավարությունը հատկացրել է 372 մլն դրամ:

Վարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը, որոնց համար կառավարության այսօրվա որոշմամբ գումար է հատկացվել: Շիրակի մարզում՝ Գյումրի համայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում, Գյումրի համայնքի ՀՈԱԿ-ների և բակերի կարիքների համար նստարանների ու աղբամանների ձեռքբերում, Գյումրի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկաների և սարքավորումների ձեռքբերում, Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգում , Անի համայնքի Լանջիկ բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում, Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքներ, Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ, Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում, Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցում: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջին անհրաժեշտության ապրանքների հրատապ ձեռքբերման, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունների փոխհատուցումն իրականացնելու նպատակով էլ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 4 մլն 600 հազար դրամ։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Արցախցիների զբաղվածության ու բնակարանային խնդիրները Շիրակի մարզում»

📌Նոյեմբերի 15-ի դրությամբ Շիրակի մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։

Սկզբնական շրջանում բռնի տեղահանված արցախցի ընտանիքներից շատերը ժամանակավոր բնակություն էին հաստատել հյուրանոցներում, հյուրատներում ու պետական որոշ կառույցներում: Այժմ քանի՞ ընտանիք է ապրում ժամանակավոր կեցավայրերում և ինչպե՞ս են լուծվում նրանց բնակարանային խնդիրները` տան վարձավճարների թանկացման և բնակֆոնդի դեֆիցիդի պայմաններում:

📌Սոցիալական ծրագրերից արցախցի քանի՞ ընտանիք է օգտվում։

Գյումրիում ի՞նչ խնդիրներ են առաջացել և ի՞նչ այլընտրանքային տարբերակներով են լուծվել դրանք: Ինչո՞ւ որոշ արցախցիներ դեռևս չեն կարողանում ստանալ միանվագ 100 հազարական դրամ աջակցությունը և ի՞նչ է արվում այս ուղղությամբ։

Հաջորդ տարվանից աջակցության ինչպի՞սի պետական ծրագրեր են ներդրվելու:

—————————————

Ուղիղ հեռարձակում🔴 

ℹԲանախոսներ՝
➡ Կարեն Բադիշյան – Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ
➡ Նարինե Բեգլարյան – Գյումրիի համայնքապետարանի սոցիալական աշխարող
➡ Մկրտիչ Շահվալադյան – ՄՍԾ Գյումրիի ՏԿ ՍԱԶԾ բաժնի փորձագետ
➡ Աստղիկ Եդիգարյան – Գյումրիի Հայորդյաց տան տնօրեն
🔗Համակարգող՝ Ալեքսան Սարգսյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզման պատճառը ստվերային կառավարումն է ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը, հայտարարել է կուսակցությունը։

Ըստ ՔՊ-ի՝ համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են  հրաժարականի մասին դիմումներ։

Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» հանդես է եկել սուլիսով:  Գյումրի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի խոսքով՝  նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով  և քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե՛ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»:

Հարցին, թե  այդ դեպքում ինչո՞ւ ՔՊ-ն հաղորդում չի ներկայացրել ՀՀ դատախազություն, Քնարիկ Հարությունյանը պատասխանել է, որ  եթե դատախազությունն  իրենց  հայտարարության մեջ հիմքեր է գտել, թող քննի:

Քնարիկ Հարությունյանի խոսքով՝  «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Բալասանյան դաշինքը» ունեցել  են տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների  շուրջ պայմանավորվածություններ, որոնք, ինչպես ինքն է նշում, տարօրինակ կերպով,  ինչ-ինչ պատճառներով հետո  չեն իրականացվել:

Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի խոսքով, գործող համայնքապետին անվստահություն հայտնելու հարց այս պահին չի քննարկվում, և իրենք շարունակելու են իրենց 11 մանդատի ուժով իրականացնել կառավարում:

Դիտարկմանը, թե երկու տարի՞ էր պետք հասկանալու, որ համայնքապետարանում ստվերային կառավարում է իրականացվում, Գյումրու համայնքապետի տեղակալ Արթուր Պապիկյանը նշել է, որ համագործակցության ընթացքում իրենց համար տեսանելի են եղել, որ «Բալասանյան դաշինքի» թիմը ՔՊ-ի հետ շատ պայմանավորվածություններ չի իրականացնում, և իրենք այդ մասին բազմիցս բարձրաձայնել են: Գյումրիում ոչ հիմնական շինությունների ապամոնտաժման գործընթացի շուրջ պայմանավորվածությունը ևս խախտվել է, նշել է Պապիկյանը:

Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՔՊ-ն նախապատրաստում է, որ Գյումրու հաջորդ համայնքապետը լինի վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, վերջինս նշել է, թե այս պահին նման քննակումներ չկան:: Փոխքաղաքապետը նաև նշել է,  որ չեն կարողացել լիարժեք իրականացնել իրենց գործառույթները, իրենց շատ փաստաթղթեր հասանելի չեն եղել, պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել։

«Բալասանյան դաշինքը» դեռ չի մեկնաբանել  քաղաքական այս խմորումները՝ խոստանալով, որ առաջիկա օրերին հայտարարություն կտարածեն։

Հիշեցնենք, որ Գյումրիում կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել էր, սակայն քաղաքապետի հետ կնքված հուշագրով Հայաստանում իշխող ուժին բաժին էին հասել երկու փոխքաղաքապետերի պաշտոնները։

 

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

 

ℹՄամուլի ասուլիս Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետագա գործունեությունը

ℹՄամուլի ասուլիս

📌«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակողմանիորեն խզել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։

—————————————

📌Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը ներկայացրել են հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառը եղել է այն, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե´ Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը, եւ թե´ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:

—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————

ℹԲանախոսներ՝

➡ Քնարիկ Հարությունյան – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

➡ Արթուր Պապիկյան – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

➡ Վահագն Մկրտչյան -«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

🎥«Ինչքան ԶԼՄ-ները լինեն թափանցիկ,հասկանալի,այդքան ավելի վստահելի կլինեն» Գ․Վարդանյան

🎥«Ինչքան ԶԼՄ-ները լինեն թափանցիկ, հասկանալի, այդքան ավելի վստահելի կլինեն» Գ․Վարդանյան

YouTube`🔴 

#մեդիա #մեդիագրագիտություն

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

 

«Չիրացված բնակարանային իրավունքներ․ երկրաշարժից 35 տարի անց»

📌Քննարկումն իրականացվում է երկրաշարժի տարելիցի կապակցությամբ և Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ։ Այն նպատակ է հետապնդում ուշադրության առանցք բերել երկրաշարժից տուժած անձանց բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման հիմնահարցերը և դրանց հասցեագրման ուղիները։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

📌Քննարկումն իրականացվում է երկրաշարժի տարելիցի կապակցությամբ և Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ։ Այն նպատակ է հետապնդում ուշադրության առանցք բերել երկրաշարժից տուժած անձանց բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման հիմնահարցերը և դրանց հասցեագրման ուղիները։
—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Անահիտ Սիմոնյան – ՄԻՀԿ-ի տնօրեն
➡ Տաթեւիկ Թոխյան – իրավական հարցերով փորձագետ, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
➡ Նոննա Մանուկյանը՝ ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ
➡ Խաչատուր Խնձրցյան – ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ
➡ Հենրիկ Գասպարյան – Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ
➡Տանյա Արզումանյան – Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ
—————————————
📌2019 թվականից ի վեր Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց շրջանում բավարար բնակարանային պայմաններ ունենալու իրավունքի իրացման կապակցությամբ իրականացրել է երկու հետազոտություն։ Վերջին հետազոտությունն իրականացվել է 2023 թվականին օգոստոս-սեպտեմբերի ամիսներին և ներկայացվել է ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին վերջերս տեղի ունեցած Հայաստանի 4-րդ պարբերական դիտարկման շրջանակում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Ժամանակավոր կացարանների ապամոնտաժման և անօթևանության խնդիրները 35 տարի անց»

«Ժամանակավոր կացարանների ապամոնտաժման և անօթևանության խնդիրները 35 տարի անց»

—————————————

📌Հաշվառման վերջին տվյալներով Գյումրիում կա 2600 տնակ,որոնցից առաջնահերթ ապամոնտաժման ենթակա է 800-ը: ժամանակավոր կացարանների տերերին քաղաքապետարանից ծանուցումներ են ուղարկվել,բայց ապամոնտաժման ինքնակամ գործընթացը տարաբնույթ խնդիրների պատճառով ձգձգվեց:

📌Քաղաքացիներից շատերը դեռ փորձում են դատական կարգով վերականգնել իրենց անօթևանության կարգավիճակն ու պետությունից բնակարան պահանջել: Օրենսդրական ինչպիսի կարգավորումներ են նախատեսված նման դեպքում :

📌Ախուրյան խոշորացված համայնքը անօթևանության ցուցանիշով մարզում երկրորդն է:Ինչպիսի լուծումներ են առաջարկվել ընտանիքներին նախորդ տարիների ընթացքում և ինչ է նախատեսվում առաջիկայում:

—————————————

Ուղիղ հեռարձակում 🔴 

ℹԲանախոսներ՝

➡ Մկրտիչ Դավթյան – Գյումրիի քաղաքապետարանի համայնքի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ

➡ Լիպարիտ Տիգրանյան – Ախուրյան համայնքի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ

➡ Աննա Դավթյան – Փաստաբան,ՀՀ փաստաբանների պալատի անդամ

➡ Սեյրան Մարտիրոսյան – Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ղեկավար

🔗Համակարգող՝ Ալեքսան Սարգսյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Կառավարությունը 196 միլիոն դրամ է հատկացրել Շիրակի մարզին՝ սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը 5 միլիարդ 712 միլիոն դրամ է հատկացրել՝ 2021, 2022, 2023 թվականներին հաստատված և իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, հատկացումները վերաբերում են 10 մարզի 37 համայնքի 82 սուբվենցիոն ծրագրերին, որոնցից 54-ը 2023-ին հաստատված և իրականացված ծրագրեր են: Ըստ մարզերի` գումարային բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին՝ 177 միլիոն դրամ, Արարատի մարզին՝ 888 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ 903 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 1 միլիարդ 249 միլիոն դրամ, Լոռու մարզին՝ 363 միլիոն դրամ, Կոտայքի մարզին՝ 928 միլիոն դրամ, Շիրակի մարզին՝ 196 միլիոն դրամ, Սյունիքի մարզին՝ 586 միլիոն դրամ, Վայոց ձորին՝ 186 միլիոն դրամ, Տավուշի մարզին՝ 233 միլիոն դրամ: Շիրակի մարզի 5 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով հատկացվելիք 196 մլն դրամ գումարից 54 մլն 397 հազար դրամը նախատեսվել է Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար, 52 մլն 744 հազար դրամ հատկացվել է Ախուրյան համայնքի Բենիամին, Ազատան, Երազգավորս և Ախուրյան բնակավայրերի ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների իրականացմանը,38 մլն 309 հազար դրամ կուղղվի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24-րդ փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացման՝ ՀՀ կառավարության համամասնության հատկացմանը, 26 մլն 388 հազար դրամ՝ Անի համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ տեխնիկայի ձեռքբերմանը /էքսկավատոր բեռնիչ/ և 25 մլն 52 հազար դրամը ուղղվել է «Արթիկ համայնքի Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերի» սուբվենցիոն ծրագրի Հառիճ բնակավայրի ճանապարհների տուֆ քարով սալապատման նպատակին: Գնել Սանոսյանը նշել է, որ այս տարի, ՀՀ կառավարությունն ընդհանուր առմամբ գումար է հատկացրել 426 ծրագրի համար. «Փաստացի իրականացվող աշխատանքներն ավելին են, արդեն 27,5 հիմա վճարում ենք, բայց դեռ հայտեր ունենք», – ասել է ՏԿԵ նախարարը: «Այսինքն՝ այս տարվա արդյունքներով մարզերում 120-130 միլիոն դոլարի ներդրումներ իրականացված կլինեն, որոնք հիմնականում կապիտալ ծրագրեր են»:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

«Ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացն ու վերջնաժամկետը»

📌2022 թվականի հունվարի 5-ին ՀՀ կառավարությունը սահմանել է ինքնակամ կառույցների հաշվառման կարգը։Հստակեցվել են նաեւ ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետները։

Ցանկացած շինություն կառուցելիս՝ պետք է լինի թույլտվություն ու նախագիծ։ Առանց նախագծման որեւէ շինության կառուցում արգելվում է:

Ինքնակամ շինությունների կառուցումը կանխարգելելու ժամանակացույցով լիազորություններ են վերապահվել համայնքների ղեկավարներին և տեսչական մարմիններին:

Ուղիղ հեռարձակում 🔴  

—————————————

ℹԲանախոսներ՝

➡ Տիգրան Ղազարյան՝ – ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ

➡ Հենրիկ Գասպարյան՝ – Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ

➡Վաչագան Հեպոյան՝ – Անիի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության եւ տրանսպորտի բաժնի պետ

➡ Ղուկաս Մուրազյան՝ – Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի պետ

🔗Համակարգող՝ Անի Մկրտչյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com