Հայկ Մարտիրոսյան – «Ազգային֊ժողովրդավարական բևեռ» խորհրդի անդամ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Live
#Election #Local #Government
Նախընտրական քարոզչության փուլում արձանագրված հիմնական խախտումներից բանախոսները նշել են վարչական ռեսուրսը, ընտրակարգի չիմացությունը, առանց թեկնածուների տեղեկացման առաջադրումը, թեկնածուների քրեական հետապնդում և անհավասար մրցակցությունը:
Քվեարկության օրը 53 տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերի դիտարկամ ընթացքում արձանագրվել են եզակի խախտումներ:
Քվեարկության ընթացքում դիտարկվող տեղամասերում և տեղամասային կենտրոնների շրջանակներում արձանագրվել են դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են ընտրողների քվեարկության գաղտնիության խախտմանը՝ քվեախցիկից դուրս քվեարկության և մեկից ավելի անձանց քվեախցիկ մուտք գործելու: Մասնավորապես, քվեարկության ընթացքում դիտարկված 46 տեղամասերի 13% արձանագրվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս ծրարի մեջ դնելու դեպքեր, ընդ որում՝ Մեղրիում այդ խախտումը կրել է զանգվածային բնույթ:
Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 20%-ում (9 տեղամաս), ընդհանուր առմամբ 60 դեպքից ավել։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերը մեծամասամբ հանդիսացել են քվեակարգի չիմացության հետևանք:
Նշենք, որ ,Անկախ դիտորդե դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 17-ի առավոտյան ժամը 7:00-ից սկսած դիտարկել է Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորիս, Ֆիոլետովո համայնքների ավագանու ընտրությունները 46 տեղամասերում և 4 ընտրատածքային ընտրական հանձնաժողովներում:
Հիշեցնենք, որ երեկ հանրապետության 9 համայնքում ՏԻՄ ընտրություններ են կայացել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` երեկ ժամը 20:00-ի դրությամբ ընտրողների 33,23 տոկոսն է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Գյումրիում՝ 24,14 տոկոսը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Live 1 🔴
Live 2 🔴
#Election #Local #Government
🔍 Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 20%-ում (9 տեղամաս), ընդհանուր՝ առնվազն 26 դեպք: Բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկության դեպքում քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից 3-ում (Գյումրի), իսկ մեկ քվեաթերթիկով քվեարկության դեպքում՝ դիտարկված տեղամասերից 6-ում։ Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր և ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են Գյումրիի 3 տեղամասերում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրիի թիվ 31 ընտրատարածքի 42-րդ տեղամասը,որը տեղակայված է թիվ 7 դպրոցում, հանձնաժողովի անդամների առջև բացվել էր առավոտյան ժամը 6 անց 45-ին։ Նրանց ներկայությամբ մասնագետը ստուգել է տեխնիկական սարքավորումների աշխատանքը, խնդիրներ չեն եղել։ Չհրկիզվող պահարանից հանվել է հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, ըստ վիճակահանության տեղադրվել նրանց, հանվել քվեաթերթիկները, քվեարկության ծրարները։
Տեղամասային հանձնաժողովի անդամների գործառույթների բաշխումից հետո, հանձնաժողովի նածագահը հանեց կնիքը և գրանցամատյանում կնիք դնելով հայտարարեց կնիքի համարը։ Այնուհետև ստուգվեց քվեատուփի դատարկ լինելը, այն փակվեց ու կնքվեց։ Ժամը 8-ին տեղամասն հայտարարվեց բացված և մուտք գործեցին առաջին ընտրողները։ Գյումրիի այս ՏԻՄ ընտրություններում քվեաթերթիկի վրա նշումներ չեն կատարվում, ծրարի մեջ, առանց ծալելու դրվում է ընտրված միայն 1 քվեաթերթիկ։ Մյուս 9 քվեաթերթիկները դեն նետելու համար քվեախցիկներում առանձնացված տեղեր կան, ընտրողն իրավունք ունի դրանք խոտանել ինչպես կամենա։ Ընտրական այս կարգին, պարզվում է, որոծ ընտրողներ իրազեկ չէին։
Արտուշ Աթոյանն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, նոր է ընտրելու իրավունք ստացել ու շտապել է տեղամաս այն իրագործելու։ Այս տեղամասում գրանցված 1430 ընտրող կա։ Ի տարբերություն Խորհրդարանական ընտրությունների, ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվել։ Քվեարկության ամբողջ ընթացքը վերահսկելու պարտավորությունը դիտորդներինն ու վստահված անձանցն է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ուղիղ ժամը 20-ին սահմանված կարգի համաձայն, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ազդարարեց քվեարկության ավարտն ու ոստիկանների կողմից փակվեց ընտրատեղամասի մուտքի դուռը: Թիվ 31/22 ընտրատեղամասում այդ պահին ոչ մի ընտրող չկար: Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե տեղամասի փակվելու պահին ներսում ընտրող լիներ, ապա նա ընտրելու իրավունքից չէր զրկվի:Հանձնաժողովի նախագահն առաջին հերթին փակեց ու կնիքեց քվեատուփը:
ՆԻԿՈԼԱՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ –Գյումրու թիվ 31/22 ՏԸՀ նախագահ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված հուշաթերթի օգնությամբ հանձնաժողովը քայլ առ քայլ իրականացրեց տեղամասի փակման գործողությունները: Այդ պահին տեղամասում ներկա վստահված անձանց տրամադրվեցին քվեարկությանը վերաբերող հաշվետվությունները, ըստ որի այս տեղամասում փաստացի հաշվառված 1496 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 415 ընտրող:
ՆԻԿՈԼԱՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ –Գյումրու թիվ 31/22 ՏԸՀ նախագահ —ընտրությունները նորմալ են ընթացել, ամեն ինչ նորմալ է Քվեարկության ավարտից հետո ընտրական օրվա մասին դրական արտահայտվեցին նաև վստահված անձինք, նշելով, որ չնայած ընտրողների քիչ մասնակցությանը, որևէ միջադեպի ականատես չեն եղել : ԱՎԱԳ ԱՇՈՒՂԲԱԲՅԱՆ – վստահված անձ Քվեաթերթիկների հաշվարկից հետո, ձայների բաշխման մասին տեղեկությունն առաջին կհայտնեն ԿԸՀ-ին, որից հետո միայն բոլոր փաստաթղթերը, գրանցամատյաններն ու քվեաթերթիկները, գույքի հետ միասին , հատուկ պարկերով կտեղափոխվեն թիվ 31 ընտրատարածք:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հերթական ահազանգը «Երկխոսության մեդիա կենտրոնը» ստացել է դարձյալ այն մասին, որ մարդկանց կուտակումներ են, քաղաքացիներին մեքենաներով ընտրատեղամաս են ուղղորդում։ Խոսքն այս անգամ Գյումրիի թիվ 31/45 տեղամասի մասին էր, որը տեղակայված է թիվ 6 դպրոցում։ Սա հերքել է ոչ միայն տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, այլ նաև թեկնածուների վստահված անձինք ու դիտորդները։ Ընտրողների կուտակումները բացառել են, բայց թեկնածուներից մեկի վստահված անձը խոսել է գրանցամատյանում իր թողած արձանագրության մասին, ինչը վերաբերել է դրոշմակնիքներին։ Վստահված անձը նշել է, թե ինքը խախտում է հայտնաբերել, հանձնաժողովականները՝ թե դա օրենքի պահանջ է։ Ընտրացուցակային 1702 ընտրողից ժամը 17-ի դրությամբ 385-ն է մասնակցել։ Թիվ 6 և թիվ 1 դպրոցներում տեղակայված տեղամասերը նախորդ բոլոր ընտրություններին էլ մասնակցության բարձր ցուցանիշ են ապահովել։Այս ընտրություններում ընտրողներից քչերն են կարևորել իրենց քաղաքացիական պարտքը կատարել։ Թիվ 1 դպրոցում տեղակայված 31/46 տեղամասում ժամը 17-ի դրությամբ 1664 ընտրողից 310-ն է քվեարկել։ Սպասելիքը, որ մասնակցության ցուցանիշը կաճի քվեարկության ավարտին մոտ, չարդարացավ։ Աշխատանքի ռեզերվներ մարզադպրոցում տեղակայված 31/33 տեղամասում ժամը 19-ի դրությամբ քվեարկել է 323 ընտրող, ցուցակային 1226-ից։ Գյումրիում այս ՏԻՄ ընտրությունները աչքի ընկան մասնակցության պասիվությամբ։ Սա արդեն հաստատել են բոլոր տեղամասերում։
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հերթական ահազանգը «Երկխոսության մեդիա կենտրոնը» ստացել է դարձյալ այն մասին, որ մարդկանց կուտակումներ են, քաղաքացիներին մեքենաներով ընտրատեղամաս են ուղղորդում։ Խոսքն այս անգամ Գյումրիի թիվ 31/45 տեղամասի մասին էր, որը տեղակայված է թիվ 6 դպրոցում։ Սա հերքել է ոչ միայն տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, այլ նաև թեկնածուների վստահված անձինք ու դիտորդները։
Ընտրողների կուտակումները բացառել են, բայց թեկնածուներից մեկի վստահված անձը խոսել է գրանցամատյանում իր թողած արձանագրության մասին, ինչը վերաբերել է դրոշմակնիքներին։ Վստահված անձը նշել է, թե ինքը խախտում է հայտնաբերել, հանձնաժողովականները՝ թե դա օրենքի պահանջ է։
Ընտրացուցակային 1702 ընտրողից ժամը 17-ի դրությամբ 385-ն է մասնակցել։ Թիվ 6 և թիվ 1 դպրոցներում տեղակայված տեղամասերը նախորդ բոլոր ընտրություններին էլ մասնակցության բարձր ցուցանիշ են ապահովել։Այս ընտրություններում ընտրողներից քչերն են կարևորել իրենց քաղաքացիական պարտքը կատարել։
Թիվ 1 դպրոցում տեղակայված 31/46 տեղամասում ժամը 17-ի դրությամբ 1664 ընտրողից 310-ն է քվեարկել։ Սպասելիքը, որ մասնակցության ցուցանիշը կաճի քվեարկության ավարտին մոտ, չարդարացավ։ Աշխատանքի ռեզերվներ մարզադպրոցում տեղակայված 31/33 տեղամասում ժամը 19-ի դրությամբ քվեարկել է 323 ընտրող, ցուցակային 1226-ից։
Գյումրիում այս ՏԻՄ ընտրությունները աչքի ընկան մասնակցության պասիվությամբ։ Սա արդեն հաստատել են բոլոր տեղամասերում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ժամը 12-ի սահմաններում <<Երկխոսության Մեդիա կենտրոնն>> ահազանգ է ստացել, որ <<Գյումրվա բաղնիքի>> շենքում տեղակայված 31 ընտրատարածքի 53-րդ տեղամասի մուտքի մոտ ավտոմեքենաների կուտակումներ են, որոնք ընտրողներ են տեղափոխում։ Մեր նկարահանող խումբը եղել է տեղամասում, տեսախցիկը ֆիքսել ընտրողների ակտիվություն։ Իսկ նրանց տեղափոխելու մասին տեղեկությունը տարածքային հանձնաժողովի նախագահը հերքել է։
Դիտորդներից մեկն էլ նշել է, թե կուտակված մեքենաները հարևան շենքի մոտ են, որտեղ հավատացյալների հավաքատեղի է, իսկ այսօր նրանք ժողով ունեն։ Մեքենաներով ընտրողներ տեղափոխելու մասին ահազանգը պարզվում է, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին էլ էր հասել, մեր նկարահանման պահին նա ևս եկել է տեղամաս, ճշտելու, թե ինչ է կատարվում։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Անահիտ Միկոյանը նշել է, որ առավոտյան իրենք հեռացրել են թեկնածու քաղաքական ուժերից մեկի նախընտրական պաստառը, որը տեղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա է եղել։
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը նշել է, որ այլ տեղամասերից խախտումների մասին ահազանգեր չկան։ Բայց այն, որ այս տեղամասում ընտրողների թիվը սովորականից ակտիվ էր, փաստել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների մեծ թիվը։ Ժամը 12 անց 20-ի դրությամբ, այս տեղամասում քվեարկել է 168 ընտրող՝ գրանցված 1495-ից։
Իսկ քիչ հեռվում գտնվող Գյումրիի թիվ 32 դպրոցում տեղակայված 31/57 տեղամասում քվեարկության ընթացքը բավականին պասիվ է եղել ։ Այստեղ ժամը 13-ի դրությամբ քվեարկել է 90 ընտրող՝ գրանցված 1257-ից։
Ընտրողներից 2-ը քվեարկության է ներկայացել վավերականության ժամկետը 6 ամսից ավելի լրացած անձնագրերով։
Հիշեցնենք, որ եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը 6 ամսից ավելի անցել է, ապա այդ ընտրողն իր անունը ցուցակներում չի գտնի, բայց դա նրա ընտրական իրավունքը չի սահմանափակում։ Նա կարող է դիմել անձնագրային բաժանմունք, ստանալ տեղեկանք ու ընդգրկվել լրացուցիչ ցուցակներում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Շիրակի պետական համալսարանի շենքում տեղակայված թիվ 31/03 ընտրատեղամասում հաշվառված է 1760 ընտրող: Ընտրողների պասիվությունը զգալի է եղել նաև Անի թաղամասում: Ժամը 14:40-ի դրությամբ այս ընտրատեղամասում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 225 ընտրող: Հանգիստ , առանց միջադեպերի ու ավելորդ լարվածության մեկնարկած քվեարկությանը վաղ առավոտից հետևում են նաև շրջիկ դիտորդներն ու առաջադրված կուսակցությունների և դաշինքների վստահված անձիք: Վերջիններս ևս ընտրախախտման որևէ դեպի ականատես չեն եղել: Թիվ 31/02 տեղամասում մեր նկարահանման պահին մի քանի ընտրող է եղել ընդամենը: Ժամը 15-ի դրությամբ այս տեղամասում 238 ընտրող է մասնակցել ընտրություններին, մինչդեռ ըստ ընտրացուցակների, այստեղ հաշվառված է 1775 ընտրական իրավունք ունեցող քաղաքացի: Ընտրությունների ընթացքին տեղամասերից դուրս հետևող շրջիկ դիտորդները ևս փաստել են, որ ընտրողների պասիվություն կա քաղաքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում: Հելսինկյան ասոցիացիայի դիտորդի խոսքով՝ ի տարբերություն համապետական ընտրությունների , սովորաբար ՏԻՄ ընտրություններում մասնակցության ցուցանիշը ցածր է լինում: Այս ընտրությունները եվս բացառություն չեն լինի:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
#Հարցում
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru