➡ 🏛 «Հայաստանի պետականության տակ դրված են 2 խոշորագույն ականներ» Ս․Գրիգորյան
🔴🎥
#Քննարկում «Մարտի մեկից 12 տարի անց»
———————————————————
2008 թ-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների շուրջօրյա խաղաղ հավաքը մարտի 1-ի առավոտյան ընդհատվեց ոստիկանության հարձակմամբ։ Արդյունքում Երևանում 10 զոհ գրանցվեց: Դեպքերից 12 տարի անց ի՞նչ բացահայտումներ են եղել և երբ փակված կհամարվի մարտի մեկի էջը:
———————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
Բանախոսներ՝
➡ Մուրադ Գրիգորյան – ՀԱԿ Գյումրու գրասենյակի ղեկավար
➡ Սերիկ Տոնոյան – ՀԱԿ Գյումրու գրասենյակի անդամ
➡ Շոթա Սաղաթելյան – Մարտի 1-ի գործով տուժող
➡ Արտակ Հովհաննիսյան – քաղաքագետ
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
1. Տեղյա՞կ եք արդյոք ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից 2.Մասնակցելու՞ եք արդյոք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին եւ ի՞նչ դիրքորոշում ունեք
2.Մասնակցելու՞ եք արդյոք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին եւ ի՞նչ դիրքորոշում ունեք
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
«Ամբողջ պետության սահմանադրական ճարտարապետությունը փոխելու խնդիր ունենք». Ա.Սաքունց
![]()
![]()
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
#Քննարկում «Մահվան դեպքերը բանակում»
————————————————————————-
📍 ՀՀ Զինված ուժերում վերջին 2 շաբաթվա ընթացքում 8 մահվան դեպք է գրանցվել՝ ոչ մարտական պայմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում: Բանակում տեղի ունեցող դեպքերը մտահոգիչ են, քանի որ տեղի են ունենում ոչ պատերազմական գործողությունների արդյունքում: Ինչո՞վ է բացատրվում մահվան դեպքերի աճը բանակում և ովքե՞ր են մեղավորներն ու պատասխանատուները:
—————————————————–
Ուղիղ հեռարձակում 🔴
Բանախոսներ՝
➡ Արսեն Համբարձումյան – Գյումրու զինկոմիսար (ենթակա է հաստատման)
➡ Արմինե Սադիկյան – Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան
➡ Արմինե Գմյուր-Կարապետյան – հոգեբան
➡ Տեր Հակոբ քահանա Գրիգորյան – Շիրակի կայազորի ավագ գնդերեց
Բանախոսների ցանկը համալրվում է
🔗Համակարգող՝ Մարինե Դերբինյան
#Հանրային_քննարկում
«Առողջապահական և աշխատանքի տեսչության նոր լիազորությունները»
——————————————————
📍Հանդիպման ընթացքում քննարկվել են տեսչության լիազորությունները, իրավասություններն ու ֆունկցիաները և այլ հարակից հարցեր:
Ուղիղ հեռարձակում 🔴
——————————————————
Բանախոսներ՝
➡ Աննա Կոստանյան – ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ
➡ Արթուր Սաքունց – Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան
➡ Ժորա Սարգսյան – ՀՀ Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ
➡ Անահիտ Ասատրյան – Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ, Երևանի ավագանու անդամ
➡ Ալվարդ Արշակյան – Առողջապահական և աշխատանքի տեսչության մարմնի աշխատողների առողջապահության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
➡🔗 համակարգող Կարինե Դավթյան – Կանանց իրավունքների տան ներկայացուցիչ
«Այո՞, թե՝ ոչ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին»
#Constitution #Referendum
——————————————————
📍Մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Առավել տեղայնացված ձեւակերպմամբ, սա Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամի լիազորությունների դադարեցման հարցով ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզարշավն է։ Այո՞, թե՝ ոչ այս հանրաքվեին:
——————————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
➡Բանախոսներ՝
➡ Նազելի Բաղդասարյան – ԱԺ պատգամավոր, Իմ քայլը խմբակցություն
➡ Արամայիս Հայրապետյան – իրավաբան
➡ Վահագն Խաչատրյան – իրավապաշտպան
➡ Գագիկ Համբարյան – քաղաքագետ
🔗Արմենուհի Մինասյան
Մեծաթիվ ոստիկաններ, կռունկ եւ բեռնատար: Այս աղմուկ-աղաղակը Հյուսիսային մաքսատուն վարչության տարածքում էր: Գյումրու քաղաքապետարանը հերթական անգամ եկել էր տարածքում տեղադրված ապօրինի տաղավարներն ապամոնտաժելու:
7 տաղավար է ապօրինի տեղադրվել տարածքում, հիմնական տերերը Զարգարյան եղբայրներն ու քույրերն են: Դեռ դեկտեմբերի 6-ին էին զգուշացվել, որ իրենց դրած տաղավարներն ապօրինի են եւ ենթակա հեռացման: Նրանց նկատմամբ վարչական երկու վարույթ կա հարուցված:
Տնակների տարածքից հեռացնելու որոշումից բարկացած Զարգարյանները թույլ չտվեցին, որ կռունկը տարածք մտնի: Երկար պայքարից հետո, երբ տեխնիկան հասավ տաղավարներին, անսպասելիորեն փչացավ: Թե ինչու՞, հասկանալի չեղավ: Տեւական ժամանակ հետո նոր կռունկ եկավ: Այս անգամ վճռական, եռագույնն էլ՝ վրան ամրացված : Տեղում որոշվեց հեռացնել տաղավարներից մեկը, հետո նոր խոսել հաջորդների մասին: Առաջին տաղավարը հեռացնելուց հետո, սակայն, հրահնգվեց հեռացնել բոլորը: Հենց այստեղ էլ կրքերն առավել թեժացան:
Զարգարյանները հայտարարեցին, որ տաղավարներն ապօրինի չեն տեղադրել: Տարածքն իրենց քաղաքապետարանն է հատկացրել:
Ավելի ուշ Գյումրու քաղաքապետարանը կրկին ընդառաջ գնաց տաղավարների տերերին: Մինչեւ հաջորդ կիրակի տաղավարներն ինքնակամ հեռացնելու ժամանակ տվեց նրանց: Եթե գնան ընդառաջ, քաղաքապետարանն անգամ 2,5մլն դրամի տուգանքը կչեղարկի, հակառակ պարագայում, արդեն առանց ներման, քաղաքապետարանը ապամոնտաժի տաղավարները, կգանձի տուգանքը:
Ա․Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Գյումրու ավագանին այսօր որոշեց 2 մլն դրամ հատկացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Գյումրու համայնքապատերանը նշված գումարի չափով բժշկական պարագաներ է ուղարկելու Սիան քաղաք, որը Գյումրիի քույր քաղաքներից է։ Կորոնավիրուսի տարածումը Չինաստանում շարունակում է մնալ օրախնդիր։ Նրանք, ովքեր ցանկանում են անհատապես օգնել, կարող են դիմել Գյումրու համայնքապետարան։ Ավագանին դրամական օգնություն ցուցաբերեց Գյումրու երկու ընտանիքի, Հայաստանի գրողների միությանը՝ 700 հազար դրամ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին՝ 600 հազար դրամ։ Իսկ «Երկրապահ կամավորների միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքով պատկանող շենքերի եւ շինությունների գույքահարկի եւ հողի հարկի 2017-2020 թվականների մայր գումարների եւ տույժերի նկատմամբ սահմանեց արտոնություն։ ՀԿ-ի 97 հազար 140 դրամ կազմող հարկերը զրոյացվեցին։ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի կողմից իրականացվելիք կանանց միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար Ավագանին որոշեց հատկացնել 3 միլիոն դրամ։ Հայատարարվելու է մրցույթ, քաղաքապետարանը որոշել է՝ ավանդական տորթերի փոխարեն խմիչք ու ծաղիկներ են նվիրելու կանանց։ Գյումրու ավագանու հաջորդ նիստի օր նշանակվեց մարտի 10-ը։
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր ամփոփեց անցած 2019 թվականը: Ներկայացվող վիճակագրությունից պարզ դարձավ, որ անցնող տարում 113-ով ավելացել է մարզում գրանցված հանցագործությունների թիվը: Արձանագրվել է հանցագործությունների 1422 դեպք՝ 2018թ-ի 1309-ի դիմաց: Հիմնականում աճել են միջին ծանրության հանցագործությունների թվերը: Մեքենաներից գողության դեպքերի թիվը փոքր չի եղել: Նաեւ գողության դեպքեր են արձանագրվել քաղաքային տրանսպորտում:
2019-ին Շիրակի մարզում արձանագրվել է սպանության 2 և սպանության փորձի 3 դեպք, որոնք բացահայտվել են։ Կոռուպցիոն բնույթի 189 նյութ է պատրաստվել,138-ով հարուցվել է քրեական գործ: Կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքերի թվի աճ է արձանագրվել 2019 թվականին: 107 քրեական գործ կա հարուցված: 2018-ին այս մասով ընդամենը 37 դեպք է գրանցվել:
2019 թվականին Շիրակի մարզում 12 անչափահասի կողմից կատարված 14 հանցագործության, եւ ընտանեկան բռնության 9 դեպք է արձանագրվել: Ընթացքի մեջ է նաեւ ՇՊՀ ռեկտորի ժպ Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը:
Ուշադրության կենտրոնում է նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Առաջիկայում Ղուկասյանը հրավիրվելու եւ հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում:
2019-ին մի քանի գիշերային ակումբ է փակվել, հյուրատների նկատմամբ սահմանվել է: հսկողություն: Կարեն Գաբրիելյանը նաեւ ասաց, որ օրենքի ընդունումից հետո քրեական ենթամշակույթ կրողները եւս կհայտնվեն լուրջ ուշադրության կենտրոնում:
Ա․Մինասյան
©progressgyumri.am Armenian News/Analyses:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru